User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …ռադիկալ պետք ա լինել ժող, ռադիկալ… ոչ մի զիջում… թող սաղ օրը տանկերն ու զորքը բերեն կանգնացնեն ու իմանան որ հենց տարան էլի ա սկսելու… նրանք հանգիստ կյանք պտի չունենան… աշխարհում ոչ մի ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ նման կոչ չի կարող անել (խոսքս արկածախնդիրների մասին չի)… սա պետք ա ինքնաբուխ լինի…
    Ինքնաբուխ չի կարող լինել ժողովդրի նման գիտակցական մակարդակի ու նման «դուխի» պարագայում, Մեֆ, ժողովուրդը «դուխից» ընկած է ու չի հասկանում թե հանուն ինչի պիտի ինքնաբխվի: Դրա համար ժողովուրդը առնվազն պիտի վստահ լինի, որ ռադիկալ քայլերով հասնելու է մի ինչ-որ լավ բանի: Չեմ կարծում, որ ժողովուրդը վստահ է, թե ինչ է ուզում, և վստահ է, թե ոնց է պետք հասնել իր ուզածին: Ժողովուրդը հիմա մոլորված յոլա է գնում, որովհետև էս ժողովրդին չորս կողմից խաբեցին ու շինեցին: Ընդդիմությունն էլ իր բաժին:

    եթե ինքնաբուխ չեղավ նշանակում ա ժողովուրդը խնդիր չունի էս իշխանությունների հետ (դուք նրանց փնթփնթալուն մի նայեք) ու արժանի են էս իշխանություններին…
    Մեֆ, ինձ թվում է այդ լոզունգը (ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին) ոչ դեմոկրատական համակարգերի համար սխալ է, շատ սխալ: Նույնն է, թե ասես ամեն մի ստրուկ արժանի է իր տիրոջը: Մեր ժողովդրի ողնաշարը կոտրված է, ու մեր ժողովուրդը ոչ մի ընդհանուր ծրագիր չունի թեկուզ մտքում, մենք յոլա ենք գնում, մարդա իր համար: Այդ ծրագիրը ոչ մեկ հստակ ու կոնկրետ չի առաջարկել, այդ թվում և ընդդիմությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհամենը հայտարարեց, որ ինքը (ինքը!!!) երեք տարում կմաքրի ավգյան ախոռները, իմա՝ ավազակներից կմաքրի այս երկիրը: Ես՝ միջին վիճակագրական կիսագրագետ քաղաքացիս այդպես էլ չհասկացա, թե այս երկիրը ինչ ճանապարհով է գնալու, արդյո՞ք պետական կառավարման ձև է փոխվելու, արդյո՞ք չինովնիկների աշխատավարձը բարձրացնելու են ու հսկելու են որ չգռփեն, արդյո՞ք նախագահի աշխատավարձը բարձրացնելու են, ու նա ապրելու է միայն աշխատավարձով, արդյո՞ք չինովնիկները սկսելու են տարբերել պետական հարցերը իրենց անձնական հարցերից: Ինչպե՞ս: Դրա համար էլ Մեֆ, անձամբ ես ինքնաբխվելու ոչ մի ցանկություն հիմա չունեմ, որովհետև չգիտեմ ինչի համար:

    … ֆրանսիայում մի հատ դեբիլ օրենք դուրները չեր եկել հայ-հայ էր սորբոնն էին տրաքացնելու…
    Ֆրանսիայում այլ կերպ լինել չի կարող, Մեֆ, ֆրանսիացիք դեռ երկու հարյուր տարի առաջ են Բաստիլը գրավել ու հեղափոխություն արել, իսկ հայերս ի՞նչ ենք արել, բացի իրար ծախելուց, թուրքերին ու պարսիկներին հաճոյանալուց: Ղարաբաղն ենք ազատագրել, որ մի հորթ խաղեր տա էդ թեմայով, ու հրճվի իր իշխանությամբ:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.11.2009, 12:57:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (08.11.2009), Երվանդ (08.11.2009), Տրիբուն (08.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •