Ժող, ես կարծում եմ լավ են արել որ Նիկոլին չեն գրանցել… իսկ եթե գրանցեին ու հլա մի հատ էլ հաղթեր ու դեպուտատ դառնար… ավելի վատ էր լինելու… ինքը կամ մանդատը պտի վայր դներ կամ էլ ժառանգների պես խալաստոյ պատրոնով սաղ օրը կրակեր… Ժող, ես որևէ բարոյական իրավունք չունեմ կոչեր անելու, բայց աչքիս "քարով շուշա ջարդելուց" բացի հազիվ թե բան ուրիշ բան ազդի… էս թուղթը ստեղ, էն թուղթն ընդեղ, էս դատը սենց էն դատը նենց… ոչ մի եվրոպա էլ ձեն չի հանելու ու ոչ ոք էլ մեզ չի աջակցելու (նույն պրոբլեմը մեր պարսիկ հարևաններն ունեն էսօր) Սերժը ընենց մի հատ "սերվիս" ա տալիս եվրոպային ու թուրքերին որ 1000 հոգի էլ սպանեն ձեն չեն հանի… տեսնում են որ Սերժի հիմքերը երկրում ամուր են
…ռադիկալ պետք ա լինել ժող, ռադիկալ… ոչ մի զիջում… թող սաղ օրը տանկերն ու զորքը բերեն կանգնացնեն ու իմանան որ հենց տարան էլի ա սկսելու… նրանք հանգիստ կյանք պտի չունենան… աշխարհում ոչ մի ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ նման կոչ չի կարող անել (խոսքս արկածախնդիրների մասին չի)… սա պետք ա ինքնաբուխ լինի… եթե ինքնաբուխ չեղավ նշանակում ա ժողովուրդը խնդիր չունի էս իշխանությունների հետ (դուք նրանց փնթփնթալուն մի նայեք) ու արժանի են էս իշխանություններին… զոռով էլ որ փոխես էդ էլ մի տեսակ չարիք ա
… ֆրանսիայում մի հատ դեբիլ օրենք դուրները չեր եկել հայ-հայ էր սորբոնն էին տրաքացնելու…
Էջանիշներ