Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, ես բազմիցս նշել եմ, որ հիմա ընդիմությաւն հիմնական դեմքը Նիկոլն է:
Գիտես չէ էն դեպքը, որ երբ գիժը խելոք լուծում է առաջարկում ավտոյի ակի բոլտերի հաշվով, հարցնում են, բա ախպեր մենք գիտեինք դու գիժ ես: Նա էլ պատասխանում է թե հա, գիժ եմ բայց հո հիմար չեմ՞:
Եթե համատեղելի է գիժ ու խելոք լինելը ինչու ես անհնար համարում սկզբունքային ու խելոք լինելը՞:
Դու ասում ես Նիկոլը խիզախ ու սկզբունքային լինելով գնացել մտել է դրանց որջը: Ես էլ ասում եմ այո, և սկզբունքային է եղել, և խիզախ քայլ է արել, և հաշվենկատ է եղել նորմալ տրամաբանության շրջանակներում:
Ինձ ավելի մոտ է այսպիսի կերպարը, քան մատրոսովյան տարբերակի Նիկոլը:
Բացատրեմ:
Ես քո վարկածներից յուրաքանչյուր հնարավոր համարում եմ:
Ուշադրություն, ընդամենը հնարավոր, դա չի նշանակում, որ դրանցից որևէ մեկն անպայման պիտի գործի:
Ու գրառմանս հիմնական պատճառը դա է:
Դու ըստ էության անմիջապես բացառում ես իր «պաշտոնական» վարկածը, դիտարկել չես ուզում, երբ որ ցանկացած առողջ բանականություն պարտադրում է դա անպայման դիտարկել:

Դու քո գրառումով ներկայացրել ես մի թուլակամ մարդու, ճիշտն ասած, ու Նիկոլի նման համարձակ մարդուն էդպես ներկայացնելը ես ուղղակի չեմ հասկանում, հետևաբար արձանագրում եմ, որ եթե իսկապես էդպես ես կարծում, ապա Նիկոլի կերպարն էդպես էլ չես ընկալել: