Բիձա-ի խոսքերից
Մեֆ ջան, Ժողովուրդ ասածը դա մի անորոշ բան է: Հանգիստ պայմաններում որպես քաղաքական սուբյեկտ այն առհասրակ գոյություն չունի:
Քաղաքական պրոցեսներում էլ կախված երկրի քաղաքական տրադիցիաներից այն կամ ամբոխ է, կամ ցաքուցրիվ եղած մասսա, կամ խարիզմատիկ լիդերի հետևից գնացող ոգևորված զանգված, կամ էլ կուսակցություններով, քաղաքացիական ինստիտուներով կազմակերպված հասարակություն, որը դոդլֆիկ չունի:
Ժողովուրդ ասածը երբևէ սուբյեկտ չի, այն չի կարող որոշումներ կայացնել: Այն կարող է հետևել ինչ որ կարծիքների ու վերաբերմունք ունենալ, սատարել, ինչ որ գործողությունների գնալ ըստ եղած կարծիքների , աշխարհայացքի կամ հասարակական պահանջների: Օրինակ երբ երկիրը օկուպացվում է, նորմալ ազգերը ընդհատակյա, պարտիզանական պայքար են մղում: Փալասները -մնում գետնին:
Հիմա մենք մտածում, մտածում ենք ու չենք հասկանում թե մեր վիճակը որ վիճակն է: Դրանից էլ գալիս է մեր վիճակը, ու մեր իրար քֆրտոցը: Ես Կուկի համար դառնում եմ հեքիաթ պատմող, ինքն էլ իմ համար մնում է Կուկ:
Իմ գնահատականով մենք ցաք ու ցրիվ վիճակում ենք:
Ես մի բան գիտեմ- ամեն հիվանդություն իր դեղամիջոցն ունի: Բայց դեղ նշանակելուց առաջ պետք է դիագնոզ լինի: Մեր մոտ դիագնոզի լուրջ պրոբլեմն կա ու մնալու է:
Հենց ձեն ես հանում, ասում են դու ինչ բժիշկ, ձենդ կտրի այ հին անհասկացող:
Մի խոսքով ձմեռ է, տաք տեղ նստած խորաթա է կենենք, այլ անելիքի պահանջի բացակայության պատճառով: :
Էջանիշներ