Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցեն հատուկենտ էնտուզիաստներ, իսկ Խուճի համար մի ինչ-որ կայֆարիկ թվեր կնկարեն ու պլծ,
ոնց որ Երևանի ավագանում ընտրություններին եղավ: Մեր ժողովուրդը բան փոխելու հույս այքանով ունի, ինչքանով որ ունի ասենք Քրիստոսի գալստյան համար: Ջհանդամն ունենա մեր ժողովուրդը հույս…
Այս ընտրությունների բերած օգուտներից մեկը Նիկոլի ստացած ձայներն են լինելու: Խիստ կարևոր է, որ երբ մի մարդու իշխանությունը դատում է հրապարակային անկարգությունների կազմակերպելու համար (իբր), ժողովրդի մի զգալի հատված գնա ու նրան ձայն տա, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը՝ ժողովուրդը, մարտի 1-ի խաղաղ ցույցին մասնակիցը համաձայն չի այդ որոշման հետ: Ու այս համատեքստում կարծում եմ, որ կարելի է մեծ քանակությամբ մարդկանց «համոզել» մասնակցել ընտրությանը, որտեղ ոչ այնքան կարևոր է վերջնական արդյունքը՝ Նիկոլի պատգամավոր դառնալ-չդառնալը, այլ էդ ամբողջ պրոցեսը:

Ինչ վերաբերվում է հուսահատվածներին, ապա այդպիսիք ոնց եղել են, այնպես էլ կշարունակեն լինել: