Տղաներ, այս ինչեր եք երազում-"սալջարդ, թեթև կոտրվածքներ, ուղեի ցնցումներ, շատ կապտուկներ"
Սթախվեք,![]()
Թեկուզ կոնկրետ կազմակերպված, նախարար ջան:
Նայիր:
Եթե նայենք այդ «պահանջը հայտնողներին», նրանք այնքան շատ են, որ եթե այսքանն իսկապես պատրաստ լինեին դրան, այդ սամասուդն անողին, ապա կազմակերպող վաղուց գտնված կլիներ, առավել ևս եթե հաշվի ենք առնում, որ ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ ինքն այդ ուղղությամբ չի գնում: Նման պայմաններում իրապես նման տրամադրություններ լինելու դեպքում կհայտնվեր ՀԱԿ-ին «մրցակից» ով կկազմակերպեր: Բայց քանի դեռ սա ընդամենը շատերի շուրթերին «բարի ցանկություն» է, իսկ կազմակերպող չկա, ապա սառույցը տեղից այդ ուղղությամբ չի շարժվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (10.01.2010)
Մարդկանց էսքան ասում են. մասնակցեք ընտրություններին, դուք կարաք բան փոխեք…
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Kuk (10.01.2010)
չկա, չկա, եկեք ծխենք ... լավ ծխելու սմայլիկ չկա.... եկեք խմենք
Նիկոլ ջան դեռժիս, էս մեկն էլ խմենք, գալիս ենք
Ընտրությունները հրաշալի առիթ են որոշակի զանգվածների ակտիվ պահելու, քաղաքական աշխուժություն մտցնելու համար: Սա պարզագույն ճշմարտություն է, ու սա կլոունություն համարելը նվազագույնը կլոունություն է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1817-2696
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Լրացված՝ Ա1+-ից
Այս պահին արդեն ավարտվել է ձայների հաշվարկը մի շարք ընտրատեղամասերում: Ներկայացնենք մի քանի տվյալներ:
Օրինակ` թիվ 10/31 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 178 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին` 172:
Թիվ 10/27 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 150 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`112 :
Թիվ 10/11 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 268 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`138 :
Թիվ 10/03 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 344 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`68 :
Թիվ 10/29 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 107 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`155 :
Թիվ 10/23 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 109 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`172 :
Թիվ 10/24 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 134 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`119 :
Թիվ 10/17 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 148 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`79 :
Թիվ 10/16 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 279 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`175 :
Թիվ 10/10 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 164 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`98 :
Թիվ 10/07 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 224 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`215 :
Թիվ 10/04 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 237ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`129 :
Թիվ 10/13 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 354 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`185 :
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող բարլուս...Էս էլի մազ մուզ եք փիդռում?![]()
Հայկո ջան, մասնակցելով մարդիկ ընդհամենը թանկացնելու են ընտրությունների ծախսերը՝ ավելի շատ լցոնումներ, ավելի շատ վիզ դնոցի, կաշառքի բաժանում, ծեծույթ, քաշքաշույթ, սենց լավ ա էլի, էժան, արագ, առանց շուխուրի: Իսկ առհասարակ ինչքանո՞վ է արդյունավետ ղումարբազի հետ ղումար խաղալ իր կանոններով, իր կարտերի կալոդով, իր զառերով ու իր քուչի մեջ: Չխաղալը ավելի լավ է, մանավանդ որ յանի մտքիդ դրել ես ոչ թե իրեն կրել, այլ՝ քուչից քշել:
Si vis pacem, para bellum
Վայ ինչ երազել ինչ բան... Բա եղավ?
Ծեծի են ենթարկվել Պետրոս Մակեյանն ու նրա որդին
15:43 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանը քիչ առաջ ծեծի է ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի հարեւանությամբ:
Այսօր առավոտից պարբերաբար թիվ 10/09 ընտրական տեղամաս են մտել երիտասարդներ եւ փորձել դուրս հրավիրել Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, որոնք փորձել են կանխել լցոնումները:
Փաշինյանի վստահված անձանցից քիչ առաջ «Ա1+»-ը պարզեց, որ թիվ 10/09 տեղամասում Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրվել իբր էջմիածնից ժամանած իր ընկերների կողմից: Դպրոց է ժամանել Պետրոս Մակեյանը` որդու հետ:
Դպրոցի հարեւանությամբ մոտ 30 երիտասարդներ հարձակվել են Պետրոս Մակեյանի, նրա որդու եւ Նիկոլ Փաշինյանի եւս 1 վստահված անձի վրա եւ նրանց դաժան ծեծի ենթարկել: «Ա1+»-ին նաեւ հայտնեցին, որ Պետրոս Մակեյանին ծեծի ենթարկելու ընթացքում թիվ 10/09 ընտրական տեղամասում հսկողություն իրականացնող ոստիկանը անձամբ է բռնել Մակեյանի ձեռքերը, որպեսզի մյուսները նրան ծեծեն: Ոստիկանն իրեն ուղղված մեղադրանքներին, թե կարգ պահպանելու փոխարեն ինչո՞վ է զբաղված` պատասխանել է. «Հարցրեք իմ վերադասին»:
Ծեծի ենթարկողները թիվ 10/09 ընտրատեղամաս են ժամանել ավտոմեքենաներով, որոնց համարանիշերը Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են եւ հանձնել ոստիկանությանը:
Այս պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը գտնվում է հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են Պետրոս Մակեյանին ու մյուս ծեծվածներին:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ