User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Զրադաշտ

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զրադաշտ

    Աստվածների սերնդափոխության արդյունքում տարա ծաշրջանում հայտնվեց մի նոր Առաքյալ,նա պատմության մեջ մնաց հետևյալ ան վան ձևերով, հունարեն Ζωροάστρης, Զորօաստէրոս, պարսկերեն Zartoscht, زرتشت, հին պարսկերեն Zarathuschtra : Զորաստրը իր ժամանակին հայտնի 14 առաքյալ ներից 7 երորդն էր որոնք հանդես էին գալիս Զարո Իշթար մեկ ընդհանրաան անու նով ,այդպես էին կոչվում նաև հալդեական բարձրագույն քրմերը:Այս կոնտեքստի մեջ «Հալդեական» երևույթը չպետք է հասկանալ որպես էթնիկական տարր այլ դավանաբանական և կրոնա գաղափարախոսական ընդհանրացում: Անդրադառ նանք անվան ստուգաբանությանը ևս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ անունը առ այսօր այլ լեզուների միջոցով աբողջական ստուգաբանված չէ այն պարզ պատ ճառով , որ ստուգաբանել հնարավոր է միայն հայերեն լեզվի միջոցով, անունը ծա գումնաբանորեն կապված է մեր լեզվա մտածողության հետ:
    Անունը հստակորեն կազմված է Zara և thuschtra մասերից ,Zara տերմինը այլ լեզուներում որևէ իմաստ չի արտահայտում ,հայերենում ուղղակի նշանակում է «այն արը»: thuschtra տերմինը ձևաբանական և իմաստաբանորեն կապված է Թեժ իմաստի հետ tra նշանակում է «դրած» :Ամբողջական իմաստն է «այն արը թեժ դրած է» : thuschtra տերմինի մեջ հստակ է նաև «Իշթար,ասթար, աստղ»իմաստները ընդհանրացված ձևով Zarathuschtra տերմինը համարժեք է Զորաստր տերմինին և բառացիորեն նշանակում է «այն արի աստղ»:
    Նրա ապրած ժամանակաշրջանի հետ կապված կա չորս մոտեցում:Մեր մոտե ցումը համհունչ է երրորդ ժամանակաշրջանին որը համապատասխանում է Տրո յական պատերազմի ավարտին: Կարելի է համարձակորեն ենթադրել որ Զոր աստրը ապրել է մթա 1200 ից 1100 ը ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ ծննդավայրը Գդանի կամ Գեդենի քաղաքն է : Համաձայն ավանդազրույցների Զորաստրը եռեսուն տարեկան հասակում տեսավ տեսիլքը և ստացավ իր Առաքել ությունը, ապրել է 77 տարի և զոհվեց աղոթքի ժամանակ դաշ յունի հարվածով, նոր ուսմունքի հակառակորդներից մեկի կողմից,ծննդյան օրը տոնվում է դեկտեմբերի 22 ին իսկ հոգևոր ծննդյան օրը համարվում է մարտի 26 ը:
    Ըստ ավան դապատումների նրա հայրն էր Սթարոշաստամը իսկ մայրը Դոգդոյան: Դոգդոյան տերմինը ծագումնաբանորեն կապված է ՁԿՆԵՐԻ,ՋՐԻ և ՀՐԻ «Դա գոն» աստծո անբան հետ: Դիցաբանորեն Դոգդոյան կարող է լինել «Դագոն» աստծո սերունդ ներից: Սթարոշաստամ տերմինը կապված է մի քանի իմաստների հետ և արտա հայրրում է հետևյալ իմաստը «դրված անվիճելի աստված շատ վաղուց» որը իմաստաբանորեն համարժեք է Արարիչ Աստված երևույթի հետ:Զորաստրը իր մայրական ճյուղով կապված է դիցական կենարար ջրի հետ իսկ հայրական ճյուղով կապված է բարձր հեղինակություն վայելող աստծո հետ:
    Իր առաջին շփումը Արարչաական Էությաան հետ տեղի ունեցավ այն ժամանակ երբ նա ծիսական աղոթքից հետո դուրս եկավ ջրից և ափում տեսավ մեկին որը իրեն ներ կայացավ որպես Վոհում Մանա այսինքն «Բարի Նպատակ», նա տարավ Զոր աստրին լույս ճառագող Ահուրամազդայի և հինգ այլ էությունների մոտ: Այս յոթ Աստվածներից նա ստացավ իր տեսիլքները:Զորաստրի ինքնության մեջ հստակ առան ձանում է Արևապաշտական գաղաթարախոսության հատուկ գծերը մահկանացու մարդը,Առաքյալ,ինչպես նաև հավատամքի գլխավոր խորհուրդներ հանդիսացող ջուրը և հուրը:
    Զորաստրի Առաքելությունը կայանում էր վերականգնել հրապաշտության սկզբնա կան գաղափարը՝միաստվածությանը որը հնագույն ժամանակներից հայտնի էր որպես «Արարու և Ա» այսինքն Արարիչ Աստված: Ըստ Զորաստրի Մարդը բարի աստծո օգնականն է ընդեմ չարի , Զորաստրը քարոզում էր, որ ծիսակատարութ յունները և զոհաբերությունները անդրշիրիմյան աշխարհում հավերժ բարի աստծո հետ լինելու համար բավարար չեն ,հարկավոր է բարի մտքեր ունենալ և բարի գործեր կատարել : Հաճախ Զերվանը երկրպագվում էր որպես Արարիչ ,այս պայ քարը հիմնականում իր կուլմինացիոն կետին հասավ Դարեհի ժամանակ ,երբ նա , որպես Հայ արիքի արևապաշտական համադաշնության առաջնորդ, բարձրա գույն աստված հռչակեց Ահուրամազդային և Միհրին, իջեցրեց մեկ աստիճան նեքև իսկ Զերվանական Մարերինին զրկեց գլխավոր քրմապետական իրավունքից:
    Չնաձած այն բանին որ, Միհրը զիջեց իր տեղը սակայն Արևապաշտական գաղա փարախոսության մեջ և մարական և պարթևական ուղղությունները ճանաչում էին հայկական էթնոսի Միհր աստծո անսասան գերակայությունը որպես արև և այդ պատճառով նրան վերապահում էին գլխավոր արդարամիտ դատավորի դերը՝ Ահուրամազդայի և Արիմանի, լույսի և խավարի միջև:
    Զորաստրի քարոզած համակագում առաջինը Ահուրամազդան էր,իր վեց բար ձրագույն արարածներով, նրանք իրենց հերթին ստեղծեցին իրենց կառույցը որտեղ Միհրը նոր դավանանքի մեջ զբաղեցրեց կենտրոնանիտ երկ րորդ տեղը:

    (հատված)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.10.2009), Sambitbaba (20.12.2010), Դատարկություն (25.10.2009), Հանուման (24.01.2010)

  3. #2
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավեստա

    Ով ավելի հետաքրքրված է կառաջարկեմ կարդալ "Ավեստա" ն զրադաշտների սուրբ գիրքը
    Կցորդ 41827

  4. #3
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Ողջույն …
    Թեման լավն է, լուրջ նյութ է… և նաև շատ ու շատ հակասական և վիճելի մտքերի նյութ:
    Մի տասնհինգ տարի առաջ Իրանում էի, զրադաշտության մնացորդներ էի որոնում: Յազդ նահանգում եմ եղել տևական ժամանակ: Ասեմ որ, մոլլաները զրադաշտականների քոքը կտրել են ու շատ դժվար էր ինֆորմացիա հավաքել: Հատկապես, որ մարդիկ վախենում են հետդ խոսելուց: Տեղացիները "զարդոշտ" են ասում: Ի դեպ "զառ" պարսկերեն նշանակում է "ոսկի" և ասել թե, ոչ մի լեզվում իմաստ չունեցող բառ է՝ ճիշտ չի: "Դոշտ" կամ "դոստ" - բարեկամ, ընկեր: "Ոսկե բարեկամ" - "զարդոշտ"-ի իմաստներից մեկն է:
    Իսկ հայերենի հետ շատ ավելի հայավարի կարելի է կապել - "Զոր" … "աստ" … զորավո՞ր, աստվա՞ծ… թե չէ, էս ի՞նչ ես մոգոնել…
    Անունը հստակորեն կազմված է Zara և thuschtra մասերից ,Zara տերմինը այլ լեզուներում որևէ իմաստ չի արտահայտում ,հայերենում ուղղակի նշանակում է «այն արը»: thuschtra տերմինը ձևաբանական և իմաստաբանորեն կապված է Թեժ իմաստի հետ tra նշանակում է «դրած» :Ամբողջական իմաստն է «այն արը թեժ դրած է» : thuschtra տերմինի մեջ հստակ է նաև «Իշթար,ասթար, աստղ»իմաստները ընդհանրացված ձևով Zarathuschtra տերմինը համարժեք է Զորաստր տերմինին և բառացիորեն նշանակում է «այն արի աստղ»:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 28.10.2009, 14:50:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.10.2009), Sambitbaba (20.12.2010), snow (28.10.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն …
    Թեման լավն է, լուրջ նյութ է… և նաև շատ ու շատ հակասական և վիճելի մտքերի նյութ:
    Մի տասնհինգ տարի առաջ Իրանում էի, զրադաշտության մնացորդներ էի որոնում: Յազդ նահանգում եմ եղել տևական ժամանակ: Ասեմ որ, մոլլաները զրադաշտականների քոքը կտրել են ու շատ դժվար էր ինֆորմացիա հավաքել: Հատկապես, որ մարդիկ վախենում են հետդ խոսելուց: Տեղացիները "զարդոշտ" են ասում: Ի դեպ "զառ" պարսկերեն նշանակում է "ոսկի" և ասել թե, ոչ մի լեզվում իմաստ չունեցող բառ է՝ ճիշտ չի: "Դոշտ" կամ "դոստ" - բարեկամ, ընկեր: "Ոսկե բարեկամ" - "զարդոշտ"-ի իմաստներից մեկն է:
    Իսկ հայերենի հետ շատ ավելի հայավարի կարելի է կապել - "Զոր" … "աստ" … զորավո՞ր, աստվա՞ծ… թե չէ, էս ի՞նչ ես մոգոնել…
    Բալզամո ,խերը բարին,լավ է որ գրում ես վատ է որ մոտեցումտ թույլ է:
    Անվան ստուգաբանությունը շատ երկար պատմություն ունի իմ տված տեղեկատվությունը շատ մակերեսային է և այսպես կոչված լծորդում: «Զառի» և «դոշստ դուզ ,դուստ, դուստր ,» երևույթների մասին տեղյակ եմ դրանք հարցի բուն էության հետ բացարձակապես գործ չունեն ընդհամենը արտացոլում են համեմատակն աստիճանը: Զարադուշտա տերմինի ամեննա ընդհունելի վերլուծությունը այս է «Թիշտրան աստղ է որին ուղղված է ընտրյալի խոսքը»:
    Ես ցանկություն չունեմ տեսական աշխատաք կատարել ֆորումում, սա ինձ համար որոշակի տեղեկությունների փոխանակման վայր է այդ իսկ պատճառով ցանկացած նյութ որ դրվում է իմ կողմից այս ֆորումի շրջանակներում որևէ հավակնություն չունի:
    Եվ նրա նկատմաբ ցուցադրած ձեր վերաբերմունքը ընդհամենը խոսում է Ձեր մտավոր կարողությունների և Ձեր գիտելիքների մասին:
    Եթե դու կարծում ես որ իրանցիների խելքին չի հասել Զարադուշտա անվան ստուգաբանությունը կապել «ոսկե բարեկամ» բառակապակցության հետ ապա սխալվում ես:
    Պայմանական վերցրած իքս լեզվի մեջ Զարադուշտա անունը կարող է նշանակել ինչ որ մի բան, բայց դա չի ենթադրում որ այն կարող է արտահայտել երևույթի բուն էությունը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (24.01.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Պատմահամեմատական ավանդապատումների մեջ Զորաստր անվան ծագումնա բանության մեկնաբանություններից մեկն էլ այս է :
    Zero հալլդիների մոտ նշանա կում էր «ընտանիք» նույն բառը հունկան տարբերա կում հնչում է որպես zejras կամ eros ընդհանրացված հայերենում «սեր» իսկ ավելի արխայիկ «զ էր» կամ «զ րա» արխայիկ իմաստն է «այն արը կամ արև»:
    Հաջորդ իմաստն է«Z(a)ra aschtra» պայմանական «մայրական ընտանիք» այս ձևը կապվաված է Էդեմի հետ: aschtra տերմինը հալդիների մոտ ուներ երկու իմաստ կրակ (օջախ իմաստով)և կին: Z(a)ra aschtra հիմնականում սկսվեց օգտագործվել որպես «կրակի տուն,կամ ընտանեկան օջախ»: Անվան հաջորդ ձևն է Zar adas մեկնաբանվում է որպես «միակ ընտանիք» որը նույնպես կապվում էր իգական երևույթի հետ:Այսպիսով դավանաբանության մեջ զուգահեռաբար իրար հետ մեկ տեղ հանդես են գալիս երկու բարձրագույն էություններ իգական Z(a)ra aschtra ան և արական Zarathuschtra ան: Դարեհի ժամանակաշրջանում վերջնականապես հետքվեց իգական բարձրագույն աստծու աժաջինը լինելու երևույթը և վերջնա կանապես առաջին պլան մղվեց արական երևույթ աստված Zarathuschtra ան,Ան վան հալդեական մեկնաբանությունն է « իգականից ազատողը»:
    Ավանդապատումներում հիմնականում հայտնի է երկու Զորաստր հալդեական որը համարվում էր Բաբելոնցի քրմերի առաջնորդը և Բակտրիայի:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #6
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու կարծում ես որ իրանցիների խելքին չի հասել Զարադուշտա անվան ստուգաբանությունը կապել «ոսկե բարեկամ» բառակապակցության հետ ապա սխալվում ես:
    Դա հենց իրանցիների կողմից ինձ բացատրված տարբերակն էր: Ես չէի հեղինակը…

    Զարադուշտա տերմինի ամեննա ընդհունելի վերլուծությունը այս է «Թիշտրան աստղ է որին ուղղված է ընտրյալի խոսքը»:
    Հիմա էլ սա՞… Ո՞ր լեզվով… Ես հավատում եմ, որ ինչ-որ էական բան ունես ասելու, բայց ինչո՞ւ չես դա համոզիչ անում: Ես քեզ չեմ ընդդիմանում, ես առավել ստույգ եմ ուզում իմանալ…
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 29.10.2009, 10:57:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա հենց իրանցիների կողմից ինձ բացատրված տարբերակն էր: Ես չէի հեղինակը…



    Հիմա էլ սա՞… Ո՞ր լեզվով… Ես հավատում եմ, որ ինչ-որ էական բան ունես ասելու, բայց ինչո՞ւ չես դա համոզիչ անում: Ես քեզ չեմ ընդդիմանում, ես առավել ստույգ եմ ուզում իմանալ…
    Բալզամմո ,ես ներկայացնում եմ այն ինչը ,որ ասված է շատ հայտնի հեղինակների կողմից :Որոնք ըստ իրենց պրպտումները և անվան ստուգաբանությունը և նրա հետ կապված երզրակացությունը հայերեն լեզվի հետ բացարձակապես չեն կապել իսկ ես կապում եմ:
    Բերելով նրանց օրինակները և նրանց բացատրությունը ինչպես նաև բառերի խումբը որոնք այսպես թե այնպես մեր լեզվամտածողության հետ են կապված և կապված են ավելի շատ քան մյուս լեզուներում:
    Զառը մինչև իմաստաբանորեն դառնար ոսկի և հայտնվեր ֆարսիների լեվի մեջ զարգացման ճանապարհ պետք է անցներ :Ինչպես նաև բառի արմատը պետք է պատկաներ այդ լեզվին :Ոչ արմատն է ֆարսի և ոչ բառը :
    Հիմա ոսկի , զառ, գոլդ,զոլոտո,կզլ (բառերի շարքը կարելի է ավելացնել ներառնելով ցանկագած լեզվի մեջ ոսկու իմաստ արտահայտող բառ)տարբեր լեզուներով ինչ որ արխաիկ իմաստ ունեն կամ չունեն:Հաջորդը փոխառություն են այլ լեզուներից կամ տվյալ լեզվամտածողության արդյունք են:
    Ոսկու իմաստ արտահայտող բառերի մեջ հայկական «ոսկի» բառը կմտնի հնագույն իմաստների եռյակի մեջ եթե ոչ առաջինը:
    Զառ տերմինը որպես «ոսկի» իմաստ արտահայտող տերմին տալիս է այդ մետաղի փոխաբերական իմաստը և բառացիորեն կապված է այդ մետաղը ներկայացնողի լեզվամտածողության հետ այսինքն «Զ ԱՐ» նորից «այն արը» ում կողմից այդ նյութը ներկայագվել է ֆարսիներին: :
    Հիմա ոսկի բառի արխայիկ իմաստը այն կազմբած է երկու բառերից AS/OS -VAS/VOS և KI : AS/OS -VAS/VOS արխայիկ իմաստները առաջին մեկ հատիկ ,անկրկնելի ,հիմք:
    KI արխայիկ իմաստը հող:
    Միացնենք իրար երկու իմաստները «հողի հիմք» «մեկ հատիկ հող»«բարձր այսիքն թանկ հող» բառը նման ձևով պահպանվել է հայերենում ՈՍԿԻ:
    Մենք այս լեզվամտածողության կրողն ենք ,ունեք նյութ որին անվանում ենք ՈՍԿԻ և ներկայացնում ենք շրջապատող աշխարհին մեր հարևաններին :Հարևանը մեզ ԱՐ կամ ԱՐԱ է ճանաչում :Այդ Արը իր ձեռքի ունի ՈՍԿԻ և ներկայացնում է իր հարևաններին:
    Ով բերեց ումից ձեռք բերեցիր աս ամենք էլ բերենք «լավ գործ կանենք » Զ ԱՐԸ բերեց «ԱՅՆ ԱՐԸ» :
    Ասանգ բաներ քեռի Դանել
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Զարատուշտայի ամբողջ անունն է Զարադուշտա Հաեչատասպա Սպիմտա, կնոջ անունը, ըստ Ավեստայի՝ Հվովի է, ունեցել են երեք զավակ Իսկա, Վաստրա, Ուրվատատ Նարա, Հվարա Չիտրա և երեք դուստր Տրիտրի, Ֆրենի և Պուրուչիստա անուններով: Նրա հայրն էր Սթարոշաստամը, իսկ մայրը Դոգդոյան: Դոգդոյան տերմինը ծագումնաբանորեն կապված է ձկների, ջրի և հրի «Դագոն»(տալ գնալ) աստծո անվան հետ: Դիցաբանորեն Դոգդոյան կարող է լինել «Դագոն» աստծո սերունդներից: Սթարոշաստամ տերմինը արտահայտում է մի քանի իմաստներ, նրանցից մեկն է՝ «դրված անվիճելի աստված շատ վաղուց», որը իմաստաբանորեն համարժեք է Արարիչ Աստված երևույթի հետ: Զորաստրը իր մայրական ճյուղով կապված է դիցական կենարար ջրի հետ, իսկ հայրական ճյուղով կապված է բարձր հեղինակություն վայելող կամ առաջին աստծո հետ:

    Զորաստրի առաջին շփումը Արարչաական Էության հետ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա ծիսական աղոթքից հետո դուրս եկավ ջրից և ափում տեսավ մեկին, որը իրեն ներկայացավ որպես Վոհում Մանա փոխաբերական «Բարի Նպատակ», նա տարավ Զորաստրին լույս ճառագող Ահուրամազդայի(Աստծո հուրը մեզ տա) և հինգ այլ էությունների մոտ,այս յոթ Աստվածներից նա ստացավ իր տեսիլքները: Զորաստրի ինքնության մեջ հստակ առանձնանում է Արևապաշտական գաղափարախոսության հատուկ գծերը՝ մահկանացու մարդը, Առաքյալ, ինչպես նաև հավատամքի գլխավոր խորհուրդներ հանդիսացող ջուրը և հուրը: Արևապաշտական գաղափարախոսության երեք գլխավոր դաշնակից գաղափարախոսները հայկական էթնոսի ներկայացրած Միհր-Վահագնի մեկ ուսմունքից բխեցրեցրեցին երկու նոր գաղափարախոսական ճյուղեր՝ զրվանականութունը և մազդեականութունը (մազդա բառացի`մեզ տա):

    Մարերը բարձրագույն աստված հռչակեցին Ժամանակի և ճակատագրի աստված Զերվանին և հավասարեցրեցին Արարչի հետ: «Զերվանական»(հայերենում այն ունի երբ ժամանակը սկիզբ չուներ իմաստը) ուղղության մեջ մարական աստվածաբանական համակարգում, Զերվանը ժամանակի սկիզբն էր, այսինքն երբ ոչինչ չկար, Զերվանը արարեց Ահուրամազդային և նրա երկվորյակ եղբորը Ահրիմանին(աստծո հուրը դեպի մարդը): Նրանց իրարից բաժանում էր բարձրագույն աստվածը՝ Միհրը: Զերվանի երկու զավակները՝ Ահուրամազդան և Ահրիմանը մշտական պայքարի մեջ էին, նրանց միջև որպես հաշտեցնող աստված հանդես է գալիս Միհրը: Նա Գերագույն Էություն է, միջնորդ Բարի և Չար ուժերի միջև,այսինքն նա համարվում է բարձրագույն փրկիչ Աստված համայն կրոնական աշխարհի համար: Ֆարսիները ներկայացրեցին Ահուրամազդային, նրանց քարոզած համակարգում առաջինը Ահուրամազդան էր, իր վեց բարձրագույն դիցերով, ֆարսիները իրենց հերթին ստեղծեցին իրենց կառույցը, որտեղ Միհրը նոր դավանանքի մեջ զբաղեցրեց կենտրոնանիստ երկրորդ տեղը:

    Արևապաշտական դավանաբանական համակարգի մեջ Մարերի մոտ Ահուրամազդայի և Զերվանի գաղափարախոսության պայքարը իր կուլմինացիոն կետին հասավ Դարեհի ժամանակ, երբ նա որպես Հայ արիքի արևապաշտական համադաշնության առաջնորդ, բարձրագույն աստված հռչակեց Ահուրամազդային, Միհրին իջեցրեց մեկ աստիճան ներքև, իսկ Զերվանին իջեցրեց ցած և մարերին զրկեց գլխավոր քրմապետական իրավունքից:

    Չնայած այն բանին, որ Միհրը Դարեհի ժամանակ զիջեց իր տեղը, սակայն Արևապաշտական գաղափարախոսության մեջ և մարական և պարթևական ուղղությունները ճանաչում էին հայկական էթնոսի Միհր աստծո անսասան գերակայությունը որպես արև և այդ պատճառով նրան վերապահում էին գլխավոր արդարամիտ դատավորի դերը՝ Ահուրամազդայի(լույսի) և Ահրիմանի( խավարի) միջև:

    Արտաքսերեքս II-ի(404—359 թթ. Մ.թ.ա.) ժամանակ Ահուրամազդան նորից իր տեղը զիջում է Միհրին: Արտաքսերեքս II-ը ներկայացնում էր Մարերին, այդ պատճառով Պարթևական համարվող Ահուրամազդան ընդունելի չէր և նորից բարձրագույն աստված հռչակվեց Միհր-Վահագնը՝ արևապաշտությունը, ավանդական գլխավոր աստվածը: Այս անգամ չհամաձայնվեց մարական վերնախավը, որը արևապաշտական միաստվածության մեջ Զորաստրի ուսմունքին որպես հակակշիռ ուներ իր մոդելը, որի հիմքը ոչ թե Միհրը կամ Ահուրամազդան էր այլ՝ Զերվանը: Արտաքսերեքս II-ը Միհրին հայտարարեց որպես միակ բացարձակ աստված, բարի արարող, համաշխարհային կարգի արդարության պահապան: Պարթևական համարվող Ահուրամազդան նորից իր տեղը զիջեց Միհրին: Այսպիսին էր արևապաշտական քառակողմ աստվածակարգը համաձայն Արիական պատկերացումների:
    (Հատված)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (24.01.2010)

  14. #9
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զրադաշտ

    Արևապաշտական դավանաբանական համակարգի մեջ Մարերի մոտ Ահուրամազդայի և Զերվանի գաղափարախոսության պայքարը իր կուլմինացիոն կետին հասավ Դարեհի ժամանակ, երբ նա որպես Հայ արիքի արևապաշտական համադաշնության առաջնորդ, բարձրագույն աստված հռչակեց Ահուրամազդային, Միհրին իջեցրեց մեկ աստիճան ներքև, իսկ Զերվանին իջեցրեց ցած և մարերին զրկեց գլխավոր քրմապետական իրավունքից:

    Չնայած այն բանին, որ Միհրը Դարեհի ժամանակ զիջեց իր տեղը, սակայն Արևապաշտական գաղափարախոսության մեջ և մարական և պարթևական ուղղությունները ճանաչում էին հայկական էթնոսի Միհր աստծո անսասան գերակայությունը որպես արև և այդ պատճառով նրան վերապահում էին գլխավոր արդարամիտ դատավորի դերը՝ Ահուրամազդայի(լույսի) և Ահրիմանի( խավարի) միջև:

    Արտաքսերեքս II-ի(404—359 թթ. Մ.թ.ա.) ժամանակ Ահուրամազդան նորից իր տեղը զիջում է Միհրին: Արտաքսերեքս II-ը ներկայացնում էր Մարերին, այդ պատճառով Պարթևական համարվող Ահուրամազդան ընդունելի չէր և նորից բարձրագույն աստված հռչակվեց Միհր-Վահագնը՝ արևապաշտությունը, ավանդական գլխավոր աստվածը: Այս անգամ չհամաձայնվեց մարական վերնախավը, որը արևապաշտական միաստվածության մեջ Զորաստրի ուսմունքին որպես հակակշիռ ուներ իր մոդելը, որի հիմքը ոչ թե Միհրը կամ Ահուրամազդան էր այլ՝ Զերվանը: Արտաքսերեքս II-ը Միհրին հայտարարեց որպես միակ բացարձակ աստված, բարի արարող, համաշխարհային կարգի արդարության պահապան: Պարթևական համարվող Ահուրամազդան նորից իր տեղը զիջեց Միհրին: Այսպիսին էր արևապաշտական քառակողմ աստվածակարգը համաձայն Արիական պատկերացումների:

    Հրապաշտական գաղափարախոսության Մարական և Պարթևական դիցարաններում Արարիչ աստվածը համապատասխանաբար հանդես է գալիս Զերվան և Ահուրամազդա լրացուցիչ անուններով: Պարթևական համակարգում առանձնացված սկիզբ չկա, այն ամփոփում է իր մեջ Ահուրամազդան: Միհրը գտնվում է երկրորդ տեղում, Ահրիմանը ավարտում է աստվածային եռյակը, քառյակը եզրափակում է Զորաստրը:

    Հայկական աստվածաբանական համակարգում պատկերը այլ է, Արարիչ(Ալալու կամ Արարու) աստվածը լրացուցիչ անուն չի ստացել:Աստվածային եռյակը ավարտում է Արամազդը(Արարչի երկար ժամանակվա ընթացքում ստեղծածը մեզ տա): Քառյակը եզրափակում է Չարը(աստծուն հակառակը), այս երևույթը նույնպես նոր անուն ձեռք չի բերել:

    Վերլուծելով արևապաշտական երեք դիցարանների ներքին համակարգը մենք տեսնում ենք, որ՝
    1) Հիմնականում նրանք պահպանում էն գաղափարախոսության առանցքը Չարը՝ Ահրիմանը միայնակ է:
    2) Միհրը միակ աստվածն է, որը հանդես է գալիս անփոփոխ նույն անունով, որպես արև և միջնորդ բարու և չարի միջև:
    3) Արևապաշտական գաղափարախոսության մեջ նորից առաջին պլան է դուրս գալիս գաղափարախոսը, որպես կրկնվող երևույթ Զորաստր անվամբ:

    Միհրը արարիչ չէ, բայց Արարչին հավասար է, նա մասնակից է տիեզերական դավանաբանական համակարգի ստեղծմանը, յուրաքանչյուր ամսվա 16-րդ օրը նվիրված էր Միհրին: Նրա հսկողության և ենթակայության տակ է գտնվում Տիշտրյա աստվածը, որը համարվում է գիշերային երկնքի՝ այսինքն լուսնի առաջնորդը: Արևապաշտական օրացույցի մեջ Տիշտրյային հատկացված է 13 երրորդ օրը, նա կռվի էր դուրս գալիս որպես կարմիր և սպիտակ ձի՝ դեղին ականջներով, նաև նետաձիգ էր, որի աղեղը ճակատագրի կառավարման խորհուրդ ուներ, Տիշտրյա լուսինը խոնարհվում էր նաև Ահուրամազդային:

    Արևմտյան աշխարհում Միհրի երկրպագության մասին տեղեկություններ է հանդիպում է Պլուտարքոսի մոտ, նա պատմում է, որ մ.թ.առաջ 67 –ին Պոմպեյի ոչնչացրած ծովահենները երկրպագում էին այդ աստծուն, որոնց հիմնական կենտրոնը Կիլիկիան էր: Կիլիկիայի մայրաքաղաքում Տարսուսում էր գտնվում միջերկրյա ծովյան տարածաշրջանի ամենահայտնի աստղագուշակների կենտրոնը, որի ազդեցությունը Հռոմեական մշակույթի վրա շատ մեծ էր:


    Ֆրանց Կյումանը նշում է, որ Հռոմեական հասարակարգում բարոյականությունը ազդման լծակներ չուներ հասարակության վրա: Գաղափարական գոյամարտում Հռոմը ճանաչեց իր աստվածների անկարողությունը, Հռոմեական աստվածները ձեռքբերովի էին, այդ իսկ պատճառով բավականին խոցելի էին և որպես թույլ աստվածներ մշտապես կարիք ունեին լրացումի և ուժեղացման: Ըստ դիցական ավանդապատումների Հռոմեական դինաստիայի հիմնադիրները համարվում էին «Էնեյաները», նրանց գլխավոր տոտեմը «Իօ» կովն էր, այսինքն՝ իգական էությունը: Կովը լուսնի չորս խորհրդանշաններից մեկն էր, այդ պատճառով շատ հաճախ լուսնապաշտներին անվանում էին «մանուշակագույն» Грасе д'Орсе :

    Միհրի միջոցով Հռոմը փորձ կատարեց վերականգնել իր աստվածերի կորած բարոյականությունը և ստիպված էր իր աստվածներին լուրջ փոփոխությունների ենթադրել՝ միհրականությամբ, ավելի արմատական դարձնել նրանց գաղափարախոսության բարոյական կողմը: Հռոմեական պաշտամունքային երևույթների թիկունքում կանգնում է արեւելքի բացարձակ հեղինակությունը՝ Միհրը:


    Որպես համատարած երկրպագվող աստված Միհրը Հռոմում հայտնվում է մ.թ. առաջին դարի վերջերին: Միհրի հզորությունը այնպիսին էր, որ մի պահ նա խավարեցրեց իր արևելյան և արևմտյան հակառակորդներին՝ միանձնյա թագավորելով Հռոմեական կայսերության գաղափարական աշխարհում: Սակայն սխալ կլինի, արդեն հանգչող Հռոմեական կայսրություն ներմուծված Միհրի մեջ տեսնել արևապաշտական, Առաքելական ամենակարող երևույթին: Անկասկած Հռոմում տեղի ունեցավ աշխարհայացքային ճեղքում՝ միհրականությունը ամրապնդվեց Հռոմում, արևապաշտական դավանաբանական, հոգու, մատերիայի, գիտակցության և զգացմունքների դուալիզմը ամրապնդվեց Հռոմեական մտածողության մեջ, նա պատասխանում էր կրակապաշտներին, թե ինչ է լինելու մահվանից հետո: Ճանաչվեց նաև բարին և չարը որպես միաժամանակյա իրար հավասարեցված սկիզբներ: Միհրի արևմտյան տեսակի ակտիվ պրոպոգանդան Հռոմում սկսվում է մ.թ.առաջին դարով, որպես հակակշիռ ուղղված նոր գաղափարախոսությանը: Հայոց արքա Տրդատը կայսր Ներոնին(Nero Claudius Caesar Augustus Ger manicus) ձեռնադրելու և օծելու համար Հռոմ է բերում արևապաշտ քուրմերին, որոնք Հռոմում օծում են Ներոնին և հռչակում են նրան Միհրական: Մ.թ. երկրորդ հարյուրամյակի վերջին Հռոմը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը միհրականությանը և սկսեց ակտիվորեն հովանավորել նրան: Միհրի ծիսական կենտրոնները զուգահեռ ժամանակաշրջանում հայտնվում են Հռոմում, Կարնուտեում(Դունայի վրա), Դեկմուրյան դաշտերում: Երրորդ հարյուրամյակի սկզբներին Ավգուստ կայսեր մոտ պաշտոնապես հաստատվում է անհաղթ Միհր աստծո քուրմը: Հռոմեական պատկերացումների մեջ Միհրական գաղափարախոսության բարձրագույն աստվածը Զերվանն էր, որը պատկերվում էր որպես առյուծի գլխով մարդ –գազան՝ փաթաթված օձով:
    (հատված)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (24.01.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խոսք, որ Զրադաշտը Մեծն Հաղորդակցված էր (посвященный), այսինքն` առնչված էր գաղտնի գիտություններին: Եվ քանի որ Հաղորդակցվածների անունները գաղտնի էին պահվում ու հասանելի չէին սովորական մահկանացուին, ստացվում է, որ անվան մի տարբերակը` Զարատուշտրան, սովորական արիական, այսպես կոչված "արտաքին" անուն է, այսինքն` մականուն, որը մոտավորապես նշանակում է "պառաված ուղտի տեր" (ուշտրա - ուղտ, զարատ - ծեր): Այդպես գրել է Ա.Շապոպշնիկովը` 2002 թ. հրատարակված գրքի նախաբանում:

    Ես համաձայն եմ վերջինիս հետ այն հարցում, որ բոլոր անուններն էլ` մականուններ են: Եվ սակայն, ունենալով խորին համոզմունք, որ հայերը, պարսիկներն ու ռուսները շատ հնում մեկ ազգ են եղել, ես առաջարկում եմ մյուս մականվան` Զարթուշտի, իմ տարբերակը:
    Զարթը` ինչ խոսք, որ մեր հայկական զարթերն են, ոսկեղենը և այլն: ՈՒշտ, ռուսերեն` уста, - շուրթերն են, բերանը: Ինձ թվում է, թե տրամաբանորեն իմ տեսակետը մոտ է ճշմարտությանը. Զարթուշտ - զարդար բերան, գեղեցիկ խոսող բերան:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •