Անտիվիրուսանման մի բան մեջը կա, բայց դա անտիվիրուս չի էլի: Համ էլ անտիվիրուսի արտադրությունը ոչ էդքան գրելու հարցով ա բարդ, այլ մնացած արտադրողների հետ խնդիրներ չառաջացնելու: Որովհետև դա առանձին, մեծ ու դժվար պատմություն ա: Թե չէ մայքրոսոֆթին դժվար չի մի հատ դեպարտամենտ բացի:
Քանի խոսք գնաց անտիվիրուսի մասին ու թեման լինուքսի մասին ա, ասեմ որ լինուքսի համար անտիվիրուս ընդհանրապես չեմ հանդիպել էս քանի տարիներին, ինչ աշխատում եմ լինուքսով:
Որովհետև լինուքսի համար վիրուս էլ չեն գրում: Այսինքն մատների վրա կարելի ա հաշվել լինուքսի համար գրված վիրուսները:
Ինչու՞: Որովհետև ու՞մ ա ընդհանրապես պետք որ լինուքս վարակի, կամ ու՞մ ինչ կարելի ա ապացուցել դրանով: Մեկ ա լինուքսը ոչ մեկինը չի, լինուքսը հանրային սեփականություն ա:
Իսկ մայսքրոսոֆթի վրա օր ու գիշեր գրոհում են, որովհեև նախանձում են, որովհետև ուզում են դրանով ասած լինեն, որ տեսեք մենք ձեր գրածը կոտրում ենք, տեսեք անպաշտպան եք:
Բայց ոնց ասում են` խաջողություն չունեինք, անհաջողությունն օգնեց: Էդքան գրոհներից հետո մայքրոսոֆթը ավելի պաշտպանված արտադրանք ա տալիս: Հիմա խելոք մարդու ձեռքում windows -ը անհասանելի ա ցանկացած hacker-ի համար:
Իսկ լինուքս կոտրելու նույնիսկ մրցարշավներ են անցկացնում: Նույնն էլ MAC -ի արտադրանքների մասին կարամ ասեմ: Էս վերջերս MAC -ը իր նոր ՕՀ-ն կոտրելու մրցարշավ էր կազմակերպել: Կոտրողին նվիրում էին կոտրած ՕՀ-ով նոթբուքը ու 10 000 դոլլար գումար: Չգիտեմ որտեղից մի 15 տարեկան տղա 7.5 րոպեում թե 8.5 րոպեում կոտրել էր նոր ՕՀ-ն:






Մեջբերել

Էջանիշներ