Ասեմ, որ էդ կարծիքն էլ իմ մոտ կոտրվեց, երբ ընդունվեցի նոր աշխատանքի:
Ուրեմն Linux -ը, որպես սերվերային ՕՀ, windows -ից ոչ միայն լավը չի, այլ նաև «թոզին էլ չի հասնում»: Այստեղ միայն մեկ պարամետր կարող եմ նշել, որով Linux -ը գերազանցում է windows -ին՝ ֆինանսական կողմը: Linux-ը անվճար է ու պահանջը սերվերային ապարատուրային քիչ է: Այսինքն կարելի է էժանագին ապարատուրա օգտագործել:
ԲԱՅՑ
Linux -ի ադմինը թակն է:
Լուրջ կազմակերպությունները սերվերների վրա չպետք է խնայեն:
Իսկ ինչ վերաբերվում է ռեսուրսների ղեկավարմանը, անվտանգությանն ու հնարավորությունների սպեկտորին՝ Windows -ը մահացու հարված է հասցնում Linux -ին:
Եթե սկսեմ բոլոր առավելությունները թվարկել, այս թեման կավարտվի: Համ էլ ես ինքս նոր եմ սկսում Windows կոչվածը լուրջ ուսումնասիրել ու ամեն օր նորություններ եմ հայտնաբերում:
Լինելով 9 տարվա Linux ադմին, նոր հայտնագործել եմ, որ windows -ը 10 անգամ ավելի լավն ու բարդ է, քան Linux -ը:
Էջանիշներ