Արս ջան առհասարակ անվտանգությունը շատ ու շատ բաներից է կախված: Այնի ինչ ստանդարտներն են որոշում, այդտեղ ՕՀ-ն ոչ մի դերակատարություն համարյա չունի:
Օրինակ SSL, Kerberos, IPsec, SSTP և այլն -ի կիրառության դեպքում կոնկրետ ալգորիթմն է որոշում անվտանգության աստիճանը, ոչ թե ՕՀ-ը:
Բայց արի դա մի կողմ դնենք և թվարկենք մի քանի հարձակման տեսակներ, որոնց դեպքում կոնկրետ ՕՀ-ը կարող է պաշտպանիչ դեր խաղալ, կամ լինել խոցելի:
1. ռեսուրսների սահմանային արժեքին հասնելով, ռեսուրսի կրող սերվերի աշխատանքային հնարավորությունների 100 տոկոսի օգտագործում, դարձնելով սերվերը անհասանելի: Օրինակ DDoS:
Այս դեպքում համարյա միակ լուծումը հզոր սերվերային ապարատուրա ունենալն է: Իսկ դրանք հիմնականում նախատեսված են միայն ու միայն windows -ի տակ աշխատելու համար: Բացառությամբ իհարկե Ciscio -ի:
Բացի դա, համարյա ոչ մի Linux դիստրիբյուտիվ չունի ներկառուցված մահվան ping -ից ու նմանատիպ այլ «հեղեղ» հարցումներից պաշտպանություն:
Բացի դա, կորպորատիվ լուծումներում միշտ սեփական ստանդարտների պակասություն չի զգացվում: Microsoft -ը, օգտագործելով իր սեփական ստանդարտները, դրանք փակ դարձնելով կարողանում է շատ դեպքերում փոխադարձ ճանաչողություն ապահովել սերվերների միջև, ինչը իջեցնում է ռիսկն ու կողմնակի հարցումների պատասխանելը:
2. ՕՀ -ի մեջ ստանդարտ անոմալիաներ, բաց տեղեր, որից կարող է օգտվել կողմնակի մարդը:
Շնորհիվ նրան, որ ծրագրավորողներն ու ընկերությունը գումար են ստանում իրենց արտադրանքի համար, նրանք նաև պաշտպանում են իրենց դիրքերը շուկայում: Դրա համար windows -ի համար անընդհատ ու ամեն օր գրվում ու տեղադրվում են ավտանգության նոր patch-եր: Ամեն օր ու ամեն վայրկյան անալիտիկների խումբը նորանոր սցենարներ է մտածում գրոհիչ համար ու գրում պաշտպանությունն ավելի շուտ, քան դրանք կարող են օգտագործել «վատ տղաները»:
Հիմա մարդիկ կսկսեն ասել, թե էսքան անգամ windows -ի խոցելի տեղեր հայտնաբերելով մարդիկ գրոհներ են իրականացրել: Իսկ ես կասեմ, որ Linux -ի դեպքում դա ավելի ու ավելի շատ է եղել: Ու ավելի ուշ է վերացվել: Բայց քանի որ հեղինակային ոչ մի ընկերություն համարյա իր մոտ Linux չի օգտագործում, դրա համար էլ արձագանքները այդքան աղմկալի չեն եղել:
windows -ը լինելով հաջող ու շուկայում ամենատարածված ՕՀ-ը միշտ եղել է ուշադրության կենտրոնում և միշտ շարժել է մարդկանց նախանձը: Դրա համար ցանկացած փոքր կամ մեծ սխալ թմբկահարվել է աշխարհով մեկ:
Այս պահին windows -ի մեջ ռեալիզացրած բոլոր տեսակի Firewall -ները, web , ftp, mail, proxy և այլ սերվերները այնքան պաշտպանված են, ինչքան, որ չի պածտպանված ոչ մի Linux սերվեր:
Էջանիշներ