Linux ՕՀ-ում կան բազմաթիվ հեշտ մեթոդներ պաշտպանվելու DDoS հարձակումներից, օրինակ սա՝ http://www3.wiredgorilla.com/content/view/183/1/, որը կարծում եմ կխլի շատ քիչ ժամանակ ու ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ստիպված չես ունենալ հզոր ու ԹԱՆԿԱՐԺԵՔ ապարատուրա ինչպես նշել ես դու։
Կարծում եմ ծանոթ ես iptable - ին։Բացի դա, համարյա ոչ մի Linux դիստրիբյուտիվ չունի ներկառուցված մահվան ping -ից ու նմանատիպ այլ «հեղեղ» հարցումներից պաշտպանություն:
ԱՄՆ ի Պենտագոնը օգտագործում է Linux օպերացիոն համակարգ (http://news.techworld.com/operating-...on-buys-linux/), որովհետև այն ունի բաց կոդ և բնականաբար վերահսկելի է ի տարբերություն փակ Windows համակարգի։ Կարող եմ էլի շարունակել թվարկել, բայց կարծում եմ այս մեկը բավական է։Բացի դա, կորպորատիվ լուծումներում միշտ սեփական ստանդարտների պակասություն չի զգացվում: Microsoft -ը, օգտագործելով իր սեփական ստանդարտները, դրանք փակ դարձնելով կարողանում է շատ դեպքերում փոխադարձ ճանաչողություն ապահովել սերվերների միջև, ինչը իջեցնում է ռիսկն ու կողմնակի հարցումների պատասխանելը:
2. ՕՀ -ի մեջ ստանդարտ անոմալիաներ, բաց տեղեր, որից կարող է օգտվել կողմնակի մարդը:
Շնորհիվ նրան, որ ծրագրավորողներն ու ընկերությունը գումար են ստանում իրենց արտադրանքի համար, նրանք նաև պաշտպանում են իրենց դիրքերը շուկայում: Դրա համար windows -ի համար անընդհատ ու ամեն օր գրվում ու տեղադրվում են ավտանգության նոր patch-եր: Ամեն օր ու ամեն վայրկյան անալիտիկների խումբը նորանոր սցենարներ է մտածում գրոհիչ համար ու գրում պաշտպանությունն ավելի շուտ, քան դրանք կարող են օգտագործել «վատ տղաները»:
Հիմա մարդիկ կսկսեն ասել, թե էսքան անգամ windows -ի խոցելի տեղեր հայտնաբերելով մարդիկ գրոհներ են իրականացրել: Իսկ ես կասեմ, որ Linux -ի դեպքում դա ավելի ու ավելի շատ է եղել: Ու ավելի ուշ է վերացվել: Բայց քանի որ հեղինակային ոչ մի ընկերություն համարյա իր մոտ Linux չի օգտագործում, դրա համար էլ արձագանքները այդքան աղմկալի չեն եղել:
Ի՞նչ է նշանակում պաշտպանված։ Իսկ ով ասա՞ց որ Linux - ը պաշտպանված չի։ Համացանցում WEB սերվերների մեծ մասը Linux - ի տակ աշխատող Apache աշխարհահռչակ սերվերներն են։windows -ը լինելով հաջող ու շուկայում ամենատարածված ՕՀ-ը միշտ եղել է ուշադրության կենտրոնում և միշտ շարժել է մարդկանց նախանձը: Դրա համար ցանկացած փոքր կամ մեծ սխալ թմբկահարվել է աշխարհով մեկ:
Այս պահին windows -ի մեջ ռեալիզացրած բոլոր տեսակի Firewall -ները, web , ftp, mail, proxy և այլ սերվերները այնքան պաշտպանված են, ինչքան, որ չի պածտպանված ոչ մի Linux սերվեր:
Էջանիշներ