Էլմո ջան, միտքս կարող ա մի քիչ աբստրակտ հնչի, բայ Լինուքսը հենց անփոխարինելի ա էնքանով, որ օպերացիոն համակարգի կոդը բաց ա ու քո ձեռն ա ամբողջ ղեկավարումը: Այսինքն եթե մի բանը դուրդ չի գալիս դու ձեռով կարող ես դնել ու փոխել ինչ ուզում ես: Ճիշտ ա, գործնականում ոչ մեկը չի դնի լինուքսի կոդ փոխի, բայց գոնե գիտես, որ եթե մի բան պտի աշխատի սենց, այն հենց տենց էլ աշխատում ա: Այսինքն Linux-ը որպես համակարգ ավելի կանխատեսելի ա: Ու ես ցանկացած տիպի ծրագրավորման համար Linux-ը չեմ փոխարինի Windows-ով:
Էջանիշներ