Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Բարսելոնային

Բուքմեյքերների կարծիքով, Չեմպիոնների լիգայի` “Մանչեսթեր Յունայթեդ” – “Բարսելոնա” եզրափակիչ հանդիպմանը կհաղթեն կապտանռնագույնները, հաղորդում է sports.ru-ն:


William Hill բուքմեյքերական գրասենյակը “Բարսայի” հաղթանակի համար 2,05 գործակից է սահմանել, ոչ ոքիի գործակիցը կազմում է 3,10, իսկ “Մանչեսթեր Յունայթեդի” հաղթանակի համար սահմանված է 4,00 գործակից:


Bet City-ն ևս նախապատվությունը տվել է “Բարսելոնային”` վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2,05 գործակից, ընդ որում անգլիական ակումբի հաղթանակի համար առաջարկվող գործակիցը կազմում 3,65, իսկ ոչ ոքիի դեպքում` 3,45:


Bwin-ը կատալոնացիների հաղթանակն ավելի բարձր է գնահատել` 1,95: “Մանչեսթեր Յունայթեդի” հաղթանակի և ոչ ոքիի համար խաղադրույքներն ընդունվում են 3,50 գործակցով:

William Hill գրասենյակի կարծիքով, գոլերի հեղինակներ կարող են դառնալ Լիոնել Մեսսին (2,25), Դավիդ Վիլյան (2,87), Պեդրոն (3,75) և Խավիեր Էրնանդեսը (4,33):

ArmSport.am