Մաթեմատիկան իզուր չի կոչվում մայր գիտություն

Ձևը կայանում է հետևյալում:
Ցանկացած ֆուտբոլային խաղ կարող է ունենալ ընդամենը 3 արդյունք` P1, P2, X:
Ու եթե նկատել ես տարբեր բուքմեյքերներ տարբեր գործակիցներ են սահմանում այդ իրադարձությունների համար:
Այ ըտեղ էլ սկսվումա գլխավոր ֆոկուսը: Գտնում ես 3 բուքմեյքեր, ու ամեն մեկի մոտ խաղադրույք ես կատարում նույն խաղի մեկ իրադարձության վրա, օրինակ առաջին բուքմեյքերում դնում ես P1, մյուսում` P2 իսկ երրորդում X: Իհարկե դա կատարում ես նախապես մանրամասն վերլուծելով բուքմեյքերների ծրագրերը, գտնում այն խաղը, որի դեպքում պետք է խաղադրույք կատարել, և խստորեն հաշվարկում ես կատարվող խաղադրույքները: Այս ամենը կատարվում է մաթեմատիկական բանաձևերի լուծմամբ: Եվ վերջ, հանգիստ նայում ես խաղը, ղժժում ես կողքիդ ամեն մի գնդակի համար դողացող մարդկանց վրա, իսկ խաղի վերջում գնում և ստանում ես շահումդ, թող որ ոչ շատ, բայց ամեն դեպքում երաշխավորված
Հիմա մյուս հարցը, թե ինչի ինքս չեմ օգտագործում: Նախ Հայաստանում ընդամենը երեք բուքմեյքեր կա, այսինքն "շահող" խաղ բռնացնելը բավականին բարդանումա, երկրորդ դա պահանջումա քրտնաջան աշխատանք, ինչի ոչ ժամանակն ունեմ ոչ էլ ցանկություն, երրորդ էլ մեր տրաքած բուքմեյքերները վերևից խաղադրույքի սահմանափակում ունեն, այսինքն կամ պետքա ինձ պատեպատ խփեմ մի 5000-10000 դրամի համար կամ էլ վազվզեմ օֆիսներով ու արանքում հույս փայփայեմ, որ հանկարծ թվերը չփոխվեն էդ ընթացքում, թե չէ սաղ հաշիվներս գյոռբագյոռ կլինեն:
Նենց որ գիտությամբ կարելի ա հաղթել "ղումար" կոչվածի որոշ դեպքերում

Էջանիշներ