User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Մշակույթի հայորդի մեծանուն գործիչներին ոչ-հայ հռչակելու մոլուցքը հայտնի է մեզ ադրբեջանական վայ-պատմաբանների ստեղծագոծություններից: Նրանց համաձայն, օրինակ, հայ չէին Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Մովսես Դասխուրանցին ( Կաղանկատվացին ) և ուրիշներ: Բայց քչերին է հայտնի, որ հայկական մշակույթը թալանելու և հայազերծելու միտումն առկա է նաև Արևմուտքում: Այսպես՝ մինչդեռ արդի հայագիտությունը Դավիթ Անհաղթին համարում է 5-րդ դարի երկրորդ կեսի կամ 6-րդ դարի սկզբի հեղինակ, պրոֆ. Ռ. Թոմսոնի կարծիքով՝ այդ մեծ հայ փիլիսոփան հաստատ ապրել է 6-րդ դարի երկրորդ կեսին և.... գուցե բոլորովին էլ հայ չի եղել.

    Ջեյմս Ռասսելի աշակերտ Սերջիո լա Պորտան, հայագիտության մեջ տակավին նոր թոթովել սկսող մի պատանի, իր մի գրախոսության մեջ մեծ ոգևորությամբ ցիտում է Թոմսոնի ինչպես այս անհիմն միտքը, այնպես էլ Խորենացու հասցեին արած անվանարկությունները: Այս երևույթը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄՆ-ում «մարզում» հայագիտական երիտասարդ կադրերին՝ ի սկզբանե նրանց մղում են թոմսոնյան «անգերազանցելի» ուսումնասիրությունների գիրկը, հետն էլ՝ անվստահություն ներարկում հայաստանյան հայագիտության նվաճումների հանդեպ:

    Հաջորդ զոհը 13-րդ դարի հայ մեծ մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է, որին, հիմք ընդունելով նրա Ռոսլին մականունը, փորձում են հռչակել այլազգի: Բարեբախտաբար՝ Ռոսլինին ապահայացնելու փորձերը մանրամասն կերպով մեկնաբանված են ու ջախջախիչ քննադատության ենթարկված Իրինա Դրամփյանի չափազանց կարևոր հոդվածում Առաջինը Ռոսլինին խառնամուսնության պտուղ դարձնելու փորձ են արել անգլիացի Դաուսեթն ու սփյուռքահայ արվեստագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Արևմտյան մյուս հետազոտողներն անմիջապես հետևել են նրանց: Ֆրանսուհի հետազոտող Նիկոլ Թյերրին Ռոսլինին վերագրել է գերմանական, ավստրիացի Բուշհաուզեն ամուսինները՝ ֆրանսիական, իսկ ամերիկուհի Էվանսը՝ «արևմտյան» ծագում Խեղճ Թորոս Ռոսլին... Զարմանալի է, որ Ռոսլին մականվան և ռուսերեն рослый (իմա՝ բարձրահասակ) բառի նմանությունը հիմք ընդունելով, նրան դեռևս ռուս չեն հռչակել. բացառված չէ նաև, որ այս զավեշտը նման «գյուտի» հիմք դառնա: Ռոսլինի ծագման «հարցերը լուծելուց» հետո, անցնում են նրա արվեստի վրա արևմտյան «խորագույն ազդեցությանը» (profound influence) վերաբերող ծանոթ երգին։ Ի. Դրամփյանի հոդվածը կարդացողը կապշի, թե ինչ անհեթեթության են հասնում հայ արվեստի ձաղկման այս «գիտական» փորձերը:

    Հայկական մշակույթի դեմ կազմակերպված գրոհն անշուշտ պետք է տարածվեր նաև հին և միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի վրա: Վերն արդեն խոսել ենք Ռ. Սյունիի համապատասխան կեղծիքների մասին: Սակայն Սյունին միայնակ չէ: Պիդըր Քաուին, օրինակ, չի ուզում ընդունել, որ հայերը միջնադարում ունեցել են բարձրագույն կրթության օջախներ՝ միջնադարյան համալսարաններ: Հայաստանցի գիտնական Գ. Մուրադյանի մի ուշագրավ աշխատության մասին իր խիստ վերամբարձ ոճով գրված գրախոսության մեջ (որտեղ նա, ի դեպ, դարձյալ ժխտում է հայկական աղբյուրի ինքնուրույնությունը), Քաուին դնում է Հայկական համալսարանները չակերտների մեջ և դրանք բնորոշում իբրև «վանական ակադեմիաներ»:

    Պարզվում է, որ շուրջ հինգ տասնամյակ (առնվազն 1291 թվականից մինչև 1340-ական թթ.) գոյատևած Գլաձորի համալսարանը, որն ունեցել է ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն, ուսումնառության 7-8 տարվա տևողություն և տվել է շուրջ 350 շրջանավարտ, ըստ Քաուիի՝ ընդամենը «վանական դպրոց» է և «միջնադարյան համալսարան» կոչվելու իրավունք չունի: Իսկ ահա նույն ժամանակների եվրոպական միջնադարյան նմանատիպ կրթօջախները «համալսարան» կոչվելու իրավունք ունեն, թեև նրանք նույնպես առաջացել և սկզբնապես գոյատևել են վանական միջավայրում, նրանցում դասավանդվել են նույն առարկաները, և, ըստ Բրիտաննիկա հանրագիտարանի՝ «ուսումնառության ամենակարևոր մասը բարձրագույն գիտելիքի՝ աստվածաբանության ուսումնասիրությունն էր»
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.10.2009, 00:28:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    1997 թ. ամերիկյան «հայագիտությունը» կատարեց հայոց պատմության իր մեկնություններն ամրապնդելու և տարածելու չափազանց նշանակալից մի նոր քայլ: Երկու հատորով հրատարակվեց իր նախադեպը չունեցող կոլեկտիվ մի աշխատություն՝ «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» (The Armenian People from Ancient to Modern times. Vols. 1-2. Edited by Richard Hovannisian. New York, St. Martin's Press, 1997, 890 pp.); Ռիչարդ ՀովՀաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս աշխատությունը նախատեսված է ինչպես ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, այնպես էլ լայն հասարակության (նախ և առաջ՝ սփյուռքահայության) համար: Հեղինակների թվում են՝ մեզ ծանոթ Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին (որ գրել է երկու գլուխ), Ն. Գարսոյանը (որ գրել է միանգամից վեց գլուխ): Այս հատորներում հարձակումը հայոց պատմության վրա կազմակերպված է բազմաթիվ ուղղություններով: Համառոտ բերենք մի քանի օրինակ (ստորև բոլոր ընդգծումներն իմն են՝ Ա. Ա.).

    1) Հայկական լեռնաշխարհը ներառվել է Անատոլիայի մեջ: Օրինակ՝ Ջեյմս Ռասսելը գրում է հին շրջանի մասին՝ «Հայերը...գաղթեցին արևելյան Անատոլիա» (Vol. 1, p. 22:
    "the Armenians... migrated to eastern Anatolia"); Նինա Գարսոյանը, դարձյալ խոսելով հին շրջանի մասին, իր գրած գլխի ամենաառաջին բառերով հստակեցնում է այս դրույթը. «Անատոլիայում ու, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը...» (Vol. 1, p. 37: "The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands...");
    Հ) Հայերը բազմիցս ու միանշանակ կերպով հայտարարվում են եկվոր ժողովուրդ, որոնք բնակություն են հաստատել ուրիշների հողերի վրա (Ռասսել). «հայերը փոխ առան անունը մեծ հեթիթ ազգի, որի հողերի վրա նրանք անցան հարավարևելյան Եվրոպայից դեպի արևելք իրենց գաղթերի ժամանակ» (Vol. 1, p. 22: "the Armenians adopted the name of the great Hittite nation over whose lands they passed in their eastward migrations from southeastern Europe.")։ Եվ դարձյալ՝ «Եթե հայերն ապրած լինեին Անատոլիայում այնքան երկար, որքան Խուրացի-Ուրարտացիները, ապա նրանք հավանաբար կունենային այդ մրգերի համար բնիկ, հնդեվրոպական բառեր: Ավելի հավանական է, որ նրանք բնակվել են և սովորել են այդ մրգերի անունները ավելի հին նստակյաց բնակչությունից, որը մշակում էր դրանք» (Vol. 1, p. 23: "Had the Armenians been living in Anatolia as long as the Hurro-Urartians, probably they would have had native, Indo-European words for these fruits. More likely, they settled and learned the names of these fruites from the older, settled population who cultivated them"); Ուրարտերենը հայտարարվում է «Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու» (Vol. 1, p. 26: "The indigenous languages of the Armenian plateau, such as Urartian, probably survived well into the Hellenistic age...").' Ինչպես դժվար չէ նկատել, այս եզրակացությունների համար Ռասսելի համար միակ կռվան են եղել որևէ կերպ չհիմնավորված իր իսկ ենթադրությունները:
    Բնականաբար, հայերի ծագումնաբանության այս մոդելում «մոռացության» է մատնվել մ.թ.ա. 16-11 դարերում գոյատևած Հայասայի թագավորությունը: Անվանացանկում Հայասան առհասարակ նշված չէ, իսկ Ռասսելն այն իմիջիայլոց հիշում է ոչ թե որպես հին հայկական պետական կազմավորում, մի փաստ, որը կարող է տակնուվրա անել հայերի եկվորության իր սուտ թեզը, այլ որպես «շրջան հյուսիսային Հայաստանում» (Vol. 1, p. 26: "the region Hayasa, in northern Armenia");
    3) Իհարկե, Թոմսոնը չի զլանում մի անգամ ևս Մովսես Խորենացուն և Եղիշեին վերաբերող իր կեղծիքները հաստատելուց, երկուսին էլ հանելով իրենց ապրած 5-րդ դարից (Vol. 1,pp. 209, 212-218);
    4) Վերն արդեն խոսել ենք Անի Ադամյան- Բուռնությանի՝ Կիլիկյան Հայաստանում հայերի մեծամասնություն չկազմելու կեղծ թեզի մասին (տե՛ս էջ 211-212):
    5) Հայաստանի պատմական ժողովրդագրության կեղծումը շարունակում է Ջորջ Բուռնությանը, գրելով թե Արևելյան Հայաստանում հայերը մեծամասնություն են կազմել առավելագույնը մինչև 17-րդ դար ու շահ Աբբասի իրականացրած բռնագաղթից հետո այլևս փոքրամասնություն են եղել և 19-րդ դարի դրությամբ կազմել բնակչության ընդամենը 20 տոկոսը (Vol. 2, p. 96); Բուռնությանի ավելի վաղ արած նույնատիպ հայտարարությունների մասին վերն արդեն խոսել ենք, տե՛ս էջ 209-211:
    6) Ըստ Հրայր Դեքմեջյանի՝ հայկական աոաջին տպագիր գիրքը լույս է տեսել... 1660 թ. Հոլանդիայում (Vol. 2, p. 432); Իրականում, ինչպես գիտի յուրաքանչյուր դպրոցական՝ հայերեն առաջին գիրքը տպել է Հակոբ Մեղապարտը 1512 թ. Վենետիկում: Իսկ 1660 թ. հայերեն լեզվով լույս են տեսել մեզ հայտնի 46-րդ, 47-րդ և 48-րդ գրքերը, ընդ որում երկուսը՝

    Հայերը կոչված են կոլոնիստներ (Ռասսել). «...Անատոլիական քաղաքակրթությունները, և´ հեթիթները, և´ խուրացի- ուրարտացիները, որոնց սկզբում հանդիպեցին նախահայկական կոլոնիստները...» (Vol. 1, p. 23: "the Anatolian civilizations, both Hittite and Hurro-Urartian, with which the proto-Armenian colonists first came into contact.")։ Հայկական լեռնաշխարհում հայերին կոլոնիստ անվանելը մեծ բավականություն կպարգևի թուրքերին, քանի որ բացի իր վերաբնակիչ, գաղութաբնակ նշանակությունից, այդ բառն ունի նաև բացասական հայտնի երանգներ:

    7) Ինչպես ասել ենք, այս երկհատորյակի բովանդակությանն իր մեծ «լուման» է բերել նաև Ռ. Սյունին (գրել է երկու գլուխ՝ Vol. 2, pp. 109-137, 347-387): Ստորև մեջբերում ենք այդ հատվածներում հայ ժողովրդի մասին հայտնված մտքերից մի քանիսը: Գլուխներից մեկը, որ վերաբերում է 19-րդ դարի զարգացումներին, կոչվում է... «Ազգային գիտակցության ձևավորումը» (Vol. 2, p. 116: "The Formation of National Awareness"), այս վերնագրով իսկ Սյունին փորձում է ասել, թե մինչև 19-րդ դար հայերը դեռ չէին հասել ազգային ինքնագիտակցության մակարդակի, այլ՝ ընդամենը եղել են «դարեր շարունակ եկեղեցով շաղկապված կրոնական խարխուլ համայնք» (p. 116: "...they would remain, as in centuries past, a loose religious community held together by their church"), «բաժանված և տարաբնույթ ժողովուրդ» (p. 120: "a divided and diverse people"), «ամենից առաջ կրոնական համայնք, որի վրա իշխում էր եկեղեցին» (p. 120: "a primarily religious community dominated by the church").- Ըստ Սյունիի՝ «չկար մի հստակ տարածք, որտեղ ապրում էր հայերի մեծամասնությունը» (p. 120: "the absence of a fixed territory where most Armenians lived"), ասել կուզի՝ չկար Հայաստան երկիր: Թերևս այսքանով էլ բավարարվենք, քանի որ այս ու այսպիսի դրույթների քննադատությունը վերն արդեն մանրամասն շարադրել ենք:

    Այս երկհատորյակն արդեն իսկ դարձել է ԱՄՆ-ում հայագետ նոր կադրերի պատրաստման հիմնական դասագիրք: Դժվար է պատկերացնել, թե այսուհետև որևէ երիտասարդ գիտնական կհամարձակվի ԱՄՆ-ում պաշտպանության ներկայացնել դոկտորական մի թեզ, որտեղ նա, ասենք, կգրի, թե Խորենացին ու Եղիշեն հինգերորդ դարի հեղինակներ են ու ըստ այդմ էլ կօգտագործի նրանց երկերի պարունակած պատմական անգնահատելի նյութը։ Եթե նույնիսկ գտնվի մի այդպիսի խիզախ և սկզբունքային երիտասարդ, ապա նրան անմիջապես կորակեն «նեղմիտ ազգայնական», և թեզի պաշտպանությունը կտապալեն:

    Սակայն ավելի վտանգավոր է այն, որ «ամենաբարձր մակարդակով» գրված այս դասագիրքը ԱՄՆ-ում դաստիարակելու է նաև ամերիկահայ աճող սերնդին՝ մի մեծ ու նոր վիհ բացելով հայաստանցիների և սփյուռքահայերի միջև: Այս նոր քայքայիչ գործողության պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանեն և՛ այդ երկհատորյակի նշված հեղինակներն ու խմբագիրը, և՛ Հայաստանի Ազգային Ակադեմիան, որ օտարերկրյա կեղծարար հայագետների նկատմամբ իր կրավորական, երբեմն էլ՝ անգետ ու անհիմն մեծարումների դիրքորոշումով արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանի և հայ ազգի շահերին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Մենք պարտավոր ենք ի վերջո գիտակցել, որ գործ ունենք ո՛չ թե առանձին՝ Թոմսոնի և Սյունիի կարգի «հայագետների» հետ, այլ ԱՄՆ- ում (մասամբ նաև.՝ ամբողջ Արևմուտքում) հաստատագրված (ինստիտուտիզացված) կեղծ-հայագիտական մի ամբողջ դպրոցի հետ: Փաստորեն, «հայագիտության» այս դպրոցը կյանքի է կոչվել արևմտյան որոշակի ուժերի կողմից՝ սպասարկելու համար հզոր և վաղուց ի վեր գործող թուրքամետ քարոզչությանը: Վերջին երեսնամյակի ընթացքում, կեղծարարական եռանդուն աշխատանքների շնորհիվ, կառուցվել է այդ քարոզչությանը հարմարեցված բավական տարածուն «ակադեմիական» մի հիմք, որի վրա հենվելով էլ քաղաքական պատվեր կատարող արևմտյան «մեկնաբանները» ձևավորում են համապատասխան հասարակական մթնոլորտ։ Այս կեղծարարության մյուս լուրջ հետևանքն էլ ո´չ հայախոս և վաղուց հայերեն չկարդացող սփյուռքահայ զանգվածների ստացած աղճատված պատկերացումներն են հայոց պատմության և մշակույթի մասին: Իր ժողովրդի պատմությանն անիրազեկ սփյուռքահայը՝ սյունիների և. թոմսոնների գրքերին վստահելով, այնտեղից ստանալու է հակահայկական պրոպագանդայի այնպիսի հզոր դոզա, որ այլևս դժվար թե ցանկանա որևէ ձևով իր ուժերը ծառայեցնելու Հայաստանի և հայ ազգի շահերին:

    Ամփոփիչ մի դիտարկում ևս. մեր շարադրանքի գրեթե բոլոր հերոսները գրեթե առանց բացառության արևմտյան համալսարանական ամբիոնավար «պրոֆեսորներ» են, որոնք որպես կանոն նաև հայկական հին ու նոր գրական մշակույթը պահպանող, խնամող և ուսումնասիրող կենտրոններից հեռու են «տեղադրված». հին կամ նոր հայերենի նրանց իմացությունս բավական մակերեսային է՝ որևէ մեկր Հայերենի որևէ տարբերակով բանավոր կամ գրավոր վարժ արտահայտվել չի կարողանում, վկա՝ արտասահմանում կայացող «հայագիտական» բոլոր գիտաժողովների աշխատանքային լեզուն կարող է լինել ցանկացած մի բան, բայց ո՛չ երբե՛ք՝ հայերենը, իսկ Հայաստանում կայացող ժողովներին մեր հերոսներից որևէ մեկը հայերեն զեկուցելու փորձ դեռևս չի արել։ Նրանցից որևէ մեկը տասնյակ հազարավոր հայերեն ձեռագրերի հարյուրավոր տպագիր ցուցակների, առավել ևս՝ բուն ձեռագրերի ուսումնասիրմամբ որևէ աշխատություն չի հեղինակել ել չի էլ կարող427: Նրանց գիտական արտադրանքն էլ շատ մեծ չափով Հայաստանում կամ սփյուռքում ստեղծված՝ հայագիտական հայերե´ն գրականության արդյունքների անգլերենացումն է, սակայն՝ մի կարևոր նորարարությամբ, լեզվափոխումից հետո, հերթը գալիս է մեր «կարկառուն հայագետների» «բուն աշխատանքի»՝ ամերիկյան սոցիալական գիտությունների օրվա ճաշակին համապատասխանող մի ինչ-որ ինքնանպատակ մոդայիկ բան ասելուն։ Այս ամենի ընդհանուր արդյունքն է՝ հայկական քաղաքակրթության ու մշակույթի և նրանց հին ու նոր կրողների (ներառյալ՝ իրենց բանաքաղությունների աղբյուրների հեղինակների) նսեմացնելը, «գավառական» որակելը և այդ ամենին իրենց «վերևներից» նայելը։ Շա~տ գեղեցիկ ու բարոյական է։

    Մի վերջին պարզաբանում. մեզ ամենևին չպետք է շփոթեցնի այն հանգամանքը, որ արծարծված կեղծարարներից շատերն ծագումով հայ են. ավելին՝ այս երևույթը չպետք է վերագրենք մեր չունեցած–չեղած ինչ-որ ազգային հատկանիշի։ Պարզապես՝ օտար ափերում ծնված-սնված-ապրող այդ մարդկանց ուծացումն ավարտվել է (ընդ որում՝ հայերենի նրանց իմացության չափն այլևս դեր չունի)։ Սակայն, պետք է արձանագրենք, որ հայոց պատմության խեղաթյուրման ծրագրավորված գործողություններն առավել արդյունավետորեն իրականացնում են հենց ա´յդ անձինք։ Իսկ սա արդեն ունի իր հանրահայտ՝ դարավոր ճշմարտություն-մեկնությունը. ցաննորադարձ հավատափոխները (neophytos կամ new converts) միշտ ավելի հետևողական, անձնվեր ու անողոք են լինում, որովհետև նրանք պարտավոր են միշտ շրջապատին ապացուցելու, որ իրենք այդ շրջապատի մյուս անհատներից պակաս ուղղափառ չեն. այսինքն՝ սրանք են, որ միշտ հարկադրված են «պապից ավելի կաթոլիկ» լինելու: Սա նաև այն դեպքերից է, երր Հայաստանի և հայ ազգի շահերի դեմ ձեռնարկվող քայքայիչ գործողություններում սփյուռքի ուծացած ներկայացուցիչներն օգտագործվում են իբրև օտար ուժերի կամակատար կատարածուներ: Չմոռանանք նաև, որ այստեսակ «սփյուռքահայերը» հաջողությամբ մոլորեցնում են սփյուռքի հայրենասեր ուժերին ևս, մասնավորապես՝ նրանք փայլուն են իրականացրել բոլոր առումներով բավական բարդ մի գործողություն. ԱՄՆ-ում կեղծ-հայագիտական ամբիոններ են հիմնեք և նրանցում հայավնաս աշխատանք կատարել... հայկական համայնքից հայթայթած խոշոր գումարներով, հայության իսկ տրամադրած դրամական միջոցներով: Մինչդեռ այդ գումարների մեկ տասներորդն էլ բավական կլիներ հայաստանյան հայագիտությունը ներկա ծանր պայմաններից դուրս բերելու համար:


    Ահա սա է Ամերիկահայ հայագիտական պատմական դպրոցի իրական դեմքն ու բարոյական նկարագիրը - ծանոթացեք և... "հիացեք"
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Ու այս ամենի դեմ պետք է պայքարել: Հաճախ է հարց հնչում` ինչ անել? Պայքարել, բոլոր հնարավոր ու հասու միջոցներով - տան թշնամին ավելի վտանգավոր է... Ու պայքարի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը այն կլինի, որ այս ամենը ուղղակի և արմատապես ժխտվի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.01.2010), Mark Pauler (04.03.2010), Tig (30.10.2009)

  6. #20
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սյունի տխրահռչակ «հայագետի» վերոնշյալ աշխատությունը (Suny Ronald Grigor, Looking Toward Ararat: Armenia in Modern History, Bloomington: Indiana University Press, 1993, 289p.) կարդացել էի դեռ տարիներ առաջ: Լավ հիշում եմ՝ քննությունների թեժ շրջան էր, բայց ամեն անգամ դասերն ավատելուց հետո վազում էի Ազգային գրադարան՝ ուղեղումս մի կերպ տեղավորելու Սյունիի հերթական «հայտնագործությունները»: Ցավոք, գրքի հայերեն և ռուսերեն թարգմանությունները չկային ու ես, հաստափոր բառարանը գրկած, ժամերով սառչում էի գրադարանում: Հետո իմացա, որ Արմեն Այվազյանը մի աշխատություն է գրել (Այվազյան, Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. - Եր.։ «Արտագերս» հրատ., 1998. 258 էջ), որով հակահարված է տվել Սյունիի «հայագիտական հայտնագործություններին»: Անչափ ուրախացա, բայց… այստեղ կա մի բայց. որքան գիտեմ՝ Արմեն Այվազյանի աշխատությունը հրատարակված է միայն մայրենի լեզվով: Եթե այդպես է, ապա այդ աշխատությունն իր նպատակին լիովին չի կարող ծառայել. այն չի կարող հասանելի լինել ընթերցասեր լայն հասարակությանը: Իսկ մեզ համար հիմա առաջնային է, որ նմանատիպ սյունիական աշխատությունների մերկացումը հասանելի լինի նաև արտասահմանցի ընթերցողին: Այնպես չլինի, որ վերջիններս կարդան միայն սյունիական գործերը և հենց դրանցով էլ գաղափար կազմեն մեր պատմության վերաբերյալ: Եթե Այվազյանի գործը թարգմանված է որևէ օտար լեզվով, ես կրկնակի ուրախ կլինեմ:

    Սյունին միայն նմանատիպ աշխատություններով չի հայտնի: Տարբեր գիտաժողովներում նա բազմիցս հանդես է եկել հակահայկական ելույթներով. 1997թ. հունիսին Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված Այսրկովկասի արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ Սյունին հայտարարել է. «…ծավալապաշտությամբ տառապող Հայաստանի համար ընդարձակվելու միակ իրականանալի հնարավորությունն առաջացավ Ղարաբաղում՝ Ադրբեջանի հաշվին…»:

    Ի դեպ, «Հայացք դեպի Արարատ…» գիրքն էլ ամերիկյան հայագիտական շրջանակներում արժևորվել է որպես Հայաստանի պատմությանը վերաբերող ֆունդամենտալ աշխատություն և արժանացել գիտական բարձր գնահատանքի: Ա՛յ էդպես:


    Հ.Գ. Պատմաբանի համար օտար լեզու իմանալը շատ կարևոր է, շա՜տ: Եթե չգիտի, ուրեմն կույր ու համր է գարսոյանների ու նրանց սաներ սյունիների կեղծարարությունների դեմ:

    Հ.Հ.Գ. Lion ջան, շնորհակալություն Այվազյանի գիրքն այս ֆորումում տեղադրելու համար:
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 18.11.2010, 04:34:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.07.2011), Tig (18.11.2010)

  8. #21
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աոյ, դժբախտաբար Այվազյանի գիրքը միայն հայերեն է Մեր պետությունը հազար զռթ ու զիբիլի, գյալաբոկների հազար ու մի սեմինարի նվիրված անասուն նյութերը կարող է թագմանել ու հրատարակել ռուսերեն և անգլերեն, իսկ այ այս գրքի թարգմանության ու այդ լեզուներով հրատարակման համար... միջոցներ չունի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (19.11.2010)

  10. #22
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկահայ հայագետների նոր շեդեվրի մասին եմ իմացել: Պարզվում է, որ մեր "ամենահայրենասեր" ու բեղավոր քաղաքական գործչի հայրը, պարոն Ռիչարդ Հովհաննիսյանը, իր երկերում սկսել է առաջ տանել մի թեզ առ այն, որ հայերը քրիստոնեությունը ընդունել են ոչ թե 301 թ-ին, այլ 314-ին, ընդ որում, բնականաբար, Հռոմից հետո: Յաաաաախխխխք - լավ, ինչքան կարելի է?

    Հ.Գ.

    Իզուր չի, էլի, որ էդ Րաֆֆիին չեմ սիրում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկահայ հայագետների նոր շեդեվրի մասին եմ իմացել: Պարզվում է, որ մեր "ամենահայրենասեր" ու բեղավոր քաղաքական գործչի հայրը, պարոն Ռիչարդ Հովհաննիսյանը, իր երկերում սկսել է առաջ տանել մի թեզ առ այն, որ հայերը քրիստոնեությունը ընդունել են ոչ թե 301 թ-ին, այլ 314-ին, ընդ որում, բնականաբար, Հռոմից հետո: Յաաաաախխխխք - լավ, ինչքան կարելի է?

    Հ.Գ.

    Իզուր չի, էլի, որ էդ Րաֆֆիին չեմ սիրում...
    Չեմ սիրել այդ խոսքը, բայց պիտի ասեմ - տո բա նման մտածողության տեր մարդիկ հայ կոչվելու իրավունք ունեն? Լավ, ընդունենք, թե նրանք անաչառ են և առաջնորդվում են զուտ գիտական շահերով - բա, լավ, գոնե մի թեզ, կարծիք կամ մոտեցում միթե չկա, որը կլինի հօգուտ հայերի: Ոնցա ստացվում, որ այս մարդկանց բոլոր թեզերը այս կամ այն կերպ վնասում, նվազեցնում, անշքացնում կամ ժխտում են հայերի դրական հատկանիշները և հայոց պատմության դրական էպիզոդները...

    Համաձայնեք, որ դա չի կարող բնականոն լինել և, հետևաբար, միտված գործունեության արդյունք է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.07.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 310
    Վերջինը: 03.01.2021, 15:08
  2. Պատմության կեղծարարնե՞ր
    Հեղինակ՝ may, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 549
    Վերջինը: 05.01.2013, 15:25
  3. Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրվեց
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.04.2012, 18:45
  4. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  5. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •