Փավստոս Բուզանդը՝ Ն. Գարսոյանի «քննության» լույսով
Սակայն այն, ինչ Բուզանդի «Հայոց պատմության» հետ արել է Նինա Գարսոյանը, ոչ թե սոսկ վերոհիշյալ անհիմն գերքննադատության կրկնությունն է, այլ այդ սխալների որակական և միտումնավոր զարգացումը:
Մասնագետ ընթերցողը անակնկալի է գալու այս շքեղ հրատարակության կազմը տեսնելուն պես, քանզի այնտեղ նշված միակ հեղինակը Նինա Գ. Գարսոյանն է, իսկ խորագիրը՝ «Դյուցազնական պատմվածքներ (Բուզանդարան պատմութիւնք)» - Nina G. Garsoian, The Epic Histories (Buzandaran Patmutiwnk): Վրդովեցուցիչ է և՜ Փավստոս Բուզանդի հեղինակային բացակայությունը, և´ մանավանդ այն, որ մեկտեղից վերացվել է այս փառահեղ ստեղծագործության բուն խորագիրը՝ «Հայոց պատմություն»: Ու թեև տիտղոսաթերթը տարբերվում է կազմից, մասնակի ուղղում մտցնելով առ այն, որ Նինա Գարսոյանն այս գրքի թարգմանիչն ու ծանոթագրողն է, իսկ «Դյուցազնական պատմությունները» ընդամենը «վերագրվում են» ոմն Փավստոս Բուզանդին , ամենակարևորն այն է, որ Փավստոսի երկի վերնագիրը՝ «Հայոց պատմություն» այլևս չի վերականգնված: Նկատենք, որ ճիշտ նույնպես Նինա Գարսոյանը վարվել էր նաև Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում» մենագրությունն անգլերեն թարգմանելուց հետո, կազմին գրելով՝ Նինա Գ. Գարսոյան. «Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում»353 , ու հետո միայն տիտղոսաթերթին ճշտելով, թե ո՞վ է այդ մենագրության հեղինակը, իսկ ո՞վ՝ թարգմանիչը: Թարգմանչի անունը կազմի վրա դնելը և իսկական հեղինակի անունն այնտեղից ջնջելը լավագույնս են բնորոշում ամերիկյան «հայագիտության» որդեգրած գիտական էթիկայի, մեղմ ասած, տարօրինակ չափանիշները:
Դեռևս մինչև իր թարգմանության գլուխ բերելը Նինա Գարսոյանը, կրկնելով անախրոնիզմները վերակենդանացնելու Թումանովի և Թոմսոնի անցած ուղին, որդեգրել էր Փավստոս Բուզանդի նկատմամբ հայագիտության կողմից վաղուց ի վեր մերժված այն տեսակետը, թե այդպիսի անունով հեղինակ առհասարակ չի եղել ու դեռ ավելին՝ այդ երկը երբեք էլ «Հայոց պատմություն» չի կոչվել:
1980-ականների սկզբի դրությամբ, հայ ոսկեդարի պատմագրության աղավաղման ուղղությամբ ամերիկյան «հայագիտության» մեջ արդեն աշխատանքի բաժանում էր արված. Թոմսոնն իր վրա էր վերցրել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու և Եղիշեի երկերի անհավաստի պատմական աղբյուր հռչակելու գործը, իսկ Փավստոս Բուզանդի «հարցերի լուծումը» հանձնվել էր Գարսոյանին:
Հայ միջնադարյան պատմագրության նկատմամբ Ն. Գարսոյանի վերաբերմունքը բացահայտված է հարևանցիորեն արած նրա մի նկատողության մեջ՝ թե միջնադարյան հայ մատենագրությունը «կենտրոնացած էր պատմագրության վրա, որի մեջ այն ներարկեց առասպելական թեմաներ, ինչպես նաև տարբեր տիպի կրոնական գրականության վրա», ասել կուզի՝ հայ պատմագրությունը վստահելի չէ, քանզի այն իբր ողողված է անարժանահավատ առասպելաբանություններով: Այս հայտարարությամբ Գարսոյանը ցուցադրում է հայ մատենագրությանն իր վատատեղյակ լինելու փաստը, քանզի անտեղյակի աղաղակող սխալ է ասելը, թե հայ միջնադարյան գիտությունն ու գրականությունը կենտրոնացած է եղել հիմնականում պատմագրության և կրոնագիտական գրականության վրա: Ծավալային ու որակային առումներով հայկական պատմագրությանն ու աստվածաբանությանը չէին զիջում հայ փիլիսոփայությունը, բժշկությունը, քերականությունն ու աշխարհագրությունը, իրավունքը, միջնադարյան մշակույթի այլ բնագավառները:
5-րդ դարի հայոց պատմության ու պատմագրության իր այս ծանակագրության մեջ Գարսոյանը փորձում է ո՛չ ավել, ո՛չ պակաս կասկածի տակ դնել Հայաստան եզրի ըմբռնման ճշմարտացիությունը Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի երկերում: Ըստ Գարսոյանի, այս երկու հեղինակները՝ կամա թե ակամա, արտահայտել են սեփական իդեալները՝ զրադաշտական Իրանին դիմագրավող միասնական, միացյալ Հայաստան: Նրանք խոսում են միասնական թագավորության մասին..., ընդգծում են հայ եկեղեցու միասնականությունը... նրանք անտեսում են հայկական հասարակության և. հաստատությունների վրա իրանական խորը ազդեցությունը..., նախընտրում են մոռացության տալ այն, որ հայ Արշակունիները պարթևական լեգիտիմիզմի (sic) վերջին և ամենավառ ներկայացուցիչներն են: Մեզ համար այժմ կարևոր չէ, թե արդյոք այս պատկերը ճիշտ է 5-րդ դարի համար: Մեզ համար կարևորը միայն այն է, որ այն խեղաթյուրում է 4-րդ դարի իրականությունը, երբ Հայաստանը միասնական չէր, միացյալ չէր և խորթ չէր պարսկական աշխարհին...
Այս հոդվածում Գարսոյանը խոսում է 4-րդ դարում Հայոց թագավորության ընդամենը «ինքնավարության», սակայն ոչ անկախության մասին, այդ թագավորության կազմից մեծ կտորներ կտրելով հարավում և արևմուտքում: Այստեղ արդեն քննել ենք այն խնդիրը, թե թուրքական և ամերիկյան «հայագիտությունը» ինչ մեծ նշանակություն է տալիս Հայաստան եզրի և բուն հասկացության խեղաթյուրմանը: Գարսոյանը, իր ճստլիկ հոդվածով, շտապել էր իր լուման ներդնելու այդ գործում: Պատահական չէ, որ այս հոդվածը շատ էր դուր եկել տխրահռչակ Զիյա Բունիաթովին և նրա աշակերտներին:
Ֆարիդա Մամեդովան, օրինակ, ընդարձակորեն մեջբերել է Գարսոյանի այն կեղծիքը, թե Արշակունիների Հայոց թագավորությունը իբր ամենաչնչին անկախությունից զուրկ է եղել։ Հենվելով Գարսոյանի և նրա թիմակիցների վրա (թեև ուղղակիորեն ոչ մի աղբյուր չհղելով), նույն թեզը կրկնել են նորահայտ Մոնիկա Բլանշարդը և Ռոբին Դարլինգ Յանգը՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» իրենց կատարած խիստ թերի անգլերեն թարգմանության Առաջաբանում, ուր 1-ից մինչև 4-րդ դարերի Հայաստանի պետականությունը թուրքաբար ժխտվում է ու հայտարարվում, թե այդ ժամանակահատվածում հայերը վայելել են ընդամենը «սահմանափակ ինքնավարություն»՝ limited autonomy (ըստ երևույթին, պիտի շնորհակալ լինենք մեծ տերությունների և Ադրբեջանի կողմից Արցախին առաջարկվող «լայն ինքնավարության» (wide autonomy) համար, քանզի 300 հազար քառ. կմ տարածք ու 120 հազարանոց բանակ ունեցող Արշակունյաց Հայաստանը, «պարզվում է», ավելի ցածր կարգավիճակ է ունեցել): Միայն ապշել կարելի է, թե ինչ աստիճան կամազուրկ, գիտականորեն ու քաղաքականապես անպատրաստ են եղել հայաստանցի այն հեղինակները, որոնք երաշխավորել են Գարսոյանի խայտառակ հոդվածի տպագրությունը Հայաստանում:
Գարսոյանն իր բոլոր աշխատություններում սիրում է շեշտել հայ մշակույթի և քաղաքակրթության իբր լիակատար ածանցյալությունը իրանական և, փոքր-ինչ պակաս չափով, բյուզանդական ազդեցություններից: Այս մտայնությունը Գարսոյանի մոտ ընդունել է անհեթեթ ձևեր ու չափեր: Ըստ Գարսոյանի, հին «Հայաստանի խորը իրանացումը բավարար չափով չի ճանաչված»:
Նկատենք, որ Գարսոյանը միայնակ չէ Հայաստանը գրեթե լիովին իրանացած հռչակելու իր նկրտումներում: Այդ կեղծ գաղափարի մյուս հայտնի ջատագովն է Նինա Գարսոյանի մյուս սան՝ վերոհիշյալ Ջեյմս Ռասսելը: Սա Փավստոսի «Հայոց պատմությունն» անվանում է «Փավստոսի հայկական Բուզանդարան՝ մի էպոս, որը գրել են քրիստոնյաները, որոնց ամրողջ աշխարհայացքը դեռևս պարթևական էր»: Հայերի ամբողջ աշխարհայացքը պարթևականացնելով՝ Ռասսելն ասել կուզի, թե Փավստոսի ժամանակներում հայերն իսկի կարգին հայ էլ չէին՝ քրիստոնյա պարթևներ էին։ Հայկական ողջ մշակույթը և նույնիսկ հայերին իրանիզացված հայտարարելը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշենք՝ ադրբեջանցի «հայագետները» Ղարաբաղի հայերին փորձում էին հռչակել քրիստոնյա ադրբեջանցիներ, իսկ թուրքերը քրդերին անվանում են լեռնային թուրքեր։ Լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ ենք համարում։
Հայոց բանակին Շապուհ Բ-ի տված գնահատականը Նինա Գարսոյանը քմծիծաղով անվանում է մեկ անգամ «մտացածին մենախոսություն», մյուս անգամ՝ «անհավանական մենախոսություն» (imaginary soliloquy և improbable Soliloquy)։ Գարսոյանը սա այնքան վստահ է ասում, որ թվում է, թե ինքն այնտեղ էր և անձամբ պարսից թագավոր Շապուհի հետ խոսել-ճշտել է իրականությունը։ Սակայն Շապուհի այս խոսքերում անհավանական բան չկա՝ անկախ այն բանից, թե բառացի՞ է դրանք վերարտադրել Փավստոսը թե՝ փոքր-ինչ համապատասխանեցրել է իր երկի ոճին: Հարցնենք տիկի´ն Գարսոյանին՝ այդ ինչպե՞ս է, որ, Կովկասում թուրքական ուժերի գլխավոր հրամանատար Վեհիբ-փաշան, վերհիշելով 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի համար մղված ճակատամարտը, կարող էր խոստովանել, որ. Դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել
Սակայն, Գարսոյանը կանգ չի առնում: Պարզվում է, Փավստոսը, կամ Փավստոսի աղբյուրը, ճակատամարտերը նկարագրել են՝ հիմքում ունենալով ոչ թե զորքերի և զորահրամանատարների իրական գործողությունները, այլ... զրադաշտական Իրանի արժեքներն ու ավանդույթները (!?): Ավելին՝ հենվելով Թոմսոնի վրա, Գարսոյանը գրում է, թե նույն ճակատամարտը նկարագրելիս, «Մովսես Խորենացին հիմք է ընդունել ոչ թե իրանական, այլ աստվածաշնչյան և հայրաբանական աշխարհընկալումը» 376:Այսպիսով բոլոր խնդիրները լուծվում են ոչ Բուզանդն է ճշմարիտ հեղինակ, ոչ էլ Խորենացին: Բոլորովին անհասկանալի և շինծու պատճառաբանությամբ Գարսոյանը հրաժարվում է հավաստի համարել նաև Փավստոսի մի այլ մանրամասն հաղորդում ՝ Մծբինի մոտ հայկական զորքի՝ բյուզանդական կայսերական բանակի դեմ տարած խոշոր հաղթանակի մասին։
Կարճ ասած՝ Նինա Գարսոյանը Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» հավասարացրել է հեքիաթասացության։
Էս էլ Ձեր Նինան... ԹյուԱվելին կասեի, բայց ափսոս, "ձեռքս չի բարձրանում" կնոջ վրա...
Էջանիշներ