Լավ, Սյունուց պրծանք - նա այսքան ուշադրության էլ չարժեր, բայց դե թույնի դեմ պայքարելու համար այն պետք է ուսումնասիրել - հիմի էդաԼավ, ժողովուրդ ջան, թոթափեք Ձեր ջղայնությունը, լիցքաթափվեք... սկսում ենք մյուս արարը -
Եկեք ուսումնասիրենք
Ամերիկյան « հայագիտության» ընդհանուր միտումները, զարգացումները և դրանց հետևանքները
Իրականում Սյունիի գրքի ծնվելն ու գովերգվելն օրինաչափ երևույթներ են: Սյունին այլ բան չի արել, սոսկ՝ հայագիտության ամերիկյան դպրոցը ներկայացրել է իր ողջ «պերճանքով ու շքեղությամբ»: Առավել հստակ պատկերացնելու համար, թե «գիտական» ինչ մթնոլորտում է ստեղծագործում Սյունին, ստորև համառոտակի կանդրադառնանք հայագիտության բնագավառում ամերիկացի առաջատար մի շարք մասնագետների գործունեությանն ու «նվաճումներին»:
Ամերիկյան «հայագիտական» դարոցը գրավել և ատամներով պաշտպանում է հայագիտության դաշտի հետևյալ իշխող բարձունքները.
1. Հայերը հայտարարված են հայկական լեռնաշխարհում «եկվոր» տարր.
2. Հայոց ոսկեդարի երեք գլխավոր պատմիչների՝ Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերը հայտարարված են անարժանահավատ նյութեր պարունակող աղբյուրներ:
3. Զանազան ձևերով նսեմացվում են հայերի ազգային բնավորությունը, արժանապատվությունը, ինչպես նաև հայկական քաղաքակրթության և մշակույթի մեծագույն նվաճումները (պատկերման եղանակները տարաբնույթ են):
4. Հին և միջնադարյան հայկական պետականությունը ներկայացվում է իբր միշտ օտար ուժերի ձեռքին խաղալիք եղած, գրեթե երբեք կենտրոնացված իշխանություն չունեցած թույլ և անարյուն մի գոյություն: (Սա սովետահայ պատմագիտության թերություններից էլ էր ու ես սրա մասին շատ եմ գրել, բայց ամերիկահայ պատմագիտական դպրոցում այս միտումը սոսկալի չափերի է հասած - Մ. Հ.)
5. Հայաստանի պատմական ժողովրդագրությունն աղճատվում է ու Հայաստանում գրեթե միշտ ցուցադրում սակավահայություն (անսքող կեղծիք):
6. Այսօր Հայաստանի և. ողջ հայության համար աոաջնահերթ կենսական նշանակություն ունեցող՝ Արցախի ազատագրության ամրապնդման հարցում ամերիկացի «հայագետները» պաշտպանում են ադրբեջանական տխրահռչակ կեղծարարությունը, ըստ որի՝ Արցախն իբր եղել է Կովկասյան Աղվանքի բնիկ տարածքը, ուր իբր նախապես ապրել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիների «ուղղակի նախահայրեր» հորջորջվող աղվանները: Այսպես՝ 1992 թ. լույս է տեսել մի ծավալուն մենագրություն, որի հեղինակը՝ այժմ Չիկագոյի համալսարանում ասիստենտ-պրոֆեսորի (Assistant Professor) պաշտոնով դասավանդող Ա. Ալթստատն միտումնավոր անքննադատ եղանակով վերարտադրել Է Զիյա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և ադրբեջանցի այլ կեղծարարների տեսությունները196:
Այժմ փոքր-ինչ մանրամասն քննենք կեղծված գլխավոր դրույթները:
Էջանիշներ