Օֆֆ, զզվեցի - թյուԲայց պիտի դիմանամ ու այս "հայագետ"-ի կարծիքը ներկայացնեմ նաև մեկ այլ ոլորտում -
Նախիջևանի և Շուշիի հայաթափության մեկնաբանությունները
Սյունին գրում է. «Շուշի քաղաքը, որ նախկինում հայոց մշակույթի կենտրոն էր, դարձավ գրեթե ամբողջովին ադրբեջանաբնակ։ Սակայն, «մոռանում է» պարզաբանելու ամենակարևորը, այն՝ թե ինչպե՞ս Շուշին հայաթափվեց. գրքում ո՛չ մի խոսք չկա 1920 թ. մարտին մուսավաթականների կազմակերպած հայկական թաղամասերի հրդեհման և կոտորածի մասին: Սրանով Սյունին շատ նրբանկատորեն ընթերցողին մղում է եզրակացնելու, որ Շուշիի հայաթափությունը եղել է մի ինչ-որ բնական, սահուն և անարյուն ճանապարհով:
Նույն էջում անդրադառնալով Նախիջևանի ժողովրդագրությանը, առանց մանրամասնելու գրում է. «Ի տարբերություն Ղարաբաղի, Նախիջևանը շատ մեծ գերակշռությամբ ադրբեջանաբնակ էր» (Unlike Karabakh, Nakhichevan was very largely Azerbaijani in population): Մի այլ էջում էլ գրում է, թե 1926 թ. Նախիջևանում հայերը կազմում էին բնակչության ընդամենը 15%-ը: Կարծում ենք, ավելորդ է ասելը, թե ինչու՞ է «հայագետն» արձանագրում 1926, այլ ո՛չ, ասենք, 1916 թվականի գրությունը՝ երբ հայերը Նախիջևանի բնակչության 40%-ն էին: Նախիջևանում ադրբեջանցիների «շատ մեծ գերակշռության» մասին խոսք լինել չի կարող նաև այն պատճառով, որ բնակչության մնացած 60%-ը կազմում էին ոչ թե «ադրբեջանցիները»՝ մի էթնոս, որ գոյացել է 1920-ականներից մինչև 1960-ականներն ընկած ժամանակահատվածի ընթացքում, այլ շիա և սուննի թուրքախոս մահմեդականները, քրդերը, ասորիները և ռուսները: Ուստի՝ Նախիջևանի ադրբեջանական մեծամասնության մասին Սյունիի արած հայտարարությունը սխալ ու անհեթեթ է:
Փոխանակ նշելու այն հայտնի ճշմարտությունը, որ Նախիջևանից հայերը դուրս մղվեցին Բաքվի կառավարության ծրագրված քաղաքականության (մասնավորապես՝ իրենց տները վերադառնալու նախիջևանահայերի առջև դրված պաշտոնական արգելքի, տնտեսական ու ազգային հետևողական ճնշումների) հետևանքով, Սյունին գրում է, թե Նախիջևանի հայաթափությունն արդյունք էր ադրբեջանցիների «ներգաղթի և ավելի բարձր ծնելիության»:
Ինչ ասես: Իրոք իմաստուն մեր մեծերից մեկը ճիշտ է ասել, թե ծայրահեղությունների ազգ ենք... և մեր տականքն էլ է նույնիսկ իր գագաթնակետում![]()
Էջանիշներ