User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Բայց այս "հայագետ"-ի բարոյական անկման կերպարը ամբողջական ներկայացրած չենք լինի, եթե չնշենք նաև նրա վերաբերմունքը հայոց պետականության սուբյեկտների վերաբերյալ -

    Սյունին գրում է.

    Իրենց (իմա՝ հայերի — Ա. Ա.) (Հատկանշական դետալ - մարդն ինչ աստիճանի է օտարացած իր ազգից, որ կիրառում է երրորդ դեմք - Մ.Հ.) անցյալում միայն մեկ անգամ է պատահել, որ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ միավորվել է մեկ հայ տիրապետողի իշխանության տակ: Թուրքական ծանոթ կեղծիքներից է: Հետաքրքիր է, որ Սյունին այդպես էլ չի ճշտում, թե ո՞վ էր այդ միակ հայ տիրապետողը և իր հայտարարությունը հաստատելու համար որևէ աղբյուր չի վկայակոչում: Բարեբախտաբար, նրա հավանական սկզբնաղբյուրը՝ վերոհիշյալ Քյամուրան Գյուրունը, ավելի պարզ է խոսում: Ըստ Գյուրունի՝ «Միակ ժամանակաշրջանը, երբ այս (իմա՝ հայ -- Ա. Ա.) ավատատերերը անկախություն էին վայելում, եղել է մ.թ.ա. 94-ից մինչև 66 թ.՝ Տիգրանի տիրապետության օրոք», և կամ՝ «Եթե մենք Թվագրենք [հայերի] անկախության ժամանակաշրջանը մ.թ.ա. 95 թվով, ապա կտեսնենք, որ այն տևել է ընդամենը 30 տարի։ Դրանից հետո Հայաստանն այլ բան չէր, քան մի խաղազինվոր հռոմեացիների և պարսիկների հակամարտությունների մեջ»


    Թյու Նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Եվս մի շտրիխ Սյունու "բարոյական նկարագրի" -

    Թուրք-ադրբեջանական պատմագրության հետ Սյունիի գրքի զուգորդումները կանոնավոր բնույթի են: Այսպես, Սյունին նախորդ մեջբերման մեջ Հայաստան եզրի փոխարեն գործածել է Հայկական լեռնաշխարհ աշխարհագրական եզրը: Արդյո՞ք սա պատահականություն է: Պարզվում է, որ՝ ո՛չ: Հայաստան եզրն այս գրքում հիշատակվում է անհամեմատ ավելի քիչ, քան՝ նրա փոխարեն, երբեմն զավեշտորեն անպատեհ տեղերում գործածվող, Անատոլիա-ն ու Արևելյան Անատոլիան (տե՛ս էջ 55, 56, 67, 95, 98, 104, 111 և այլն): Հայաստան անվան այս նենգափոխումն առավել ցայտուն արտացոլվել է գրքի տեղանունների և անձնանունների Անվանացանկում՝ Index-ում (էջ 283-289): Անվանացանկի Հայաստան հոդվածը ուղղակի պարպված է. այն ընթերցողին լոկ հղում է երեք այլ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Հայաստան և Թուրքահայաստան: Այսպիսով, Սյունիի Անվանացանկը հին և միջնադարյան Հայաստանի, Պարսկահայաստանի կամ Ռուսահայաստանի գոյությունն ուղղակի չի ճանաչում, թեև շարադրանքի մեջ ինչ-որ կերպ սողոսկել են «[հին] Հայաստանը» (Էջ 7), «[միջնադարյան] Հայասաանը», «[արևմտյան] Հայասաանը» (Էջ 18), «պատմական Հայասաանը» (Էջ 19, 104) և այլն: Ավելին, ինչպես շարադրանքում, նույնպես և. Անվանացանկում Թուրքիայում ապրած բոլոր հայերի համար, ավանդական՝ արևմտահայեր-ի կամ թուրքահայեր-ի փոխարեն առաջարկվում է գործածել անատոլիական հայեր նորահնար հորջորջումը (մասնագետ պատմաբանի համար անատոլիական հայեր-ը կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրել կամ ապրում են պատմական Հայաստանից դուրս՝ Փոքր Ասիա թերակղզու տարածքում): Դատելով Սյունիի՝ Անատոլիա եզրի գործածման բացարձակ գերակշռությունից, որ, ի դեպ, Անվանացանկը թերացել է արտացոլելուց (Անատոլիան գործածված է շատ ավելի էջերում, քան նշել է Անվանացանկը), նույնպես և ողջ շարադրանքից, կարելի է զարմանալ, թե ինչու՞ է գիրքը վերնագրված Հայաստանը և ո՛չ թե՝ Արևելյան Անատոլիան նոր պատմության մեջ։

    Թուրքական քարոզչությունն այս մոտեցումը բավական վաղուց էր ծրագրել: Նրա էությունը հստակ ձևակերպել է Թուրքիայի գաղտնի ծառայության նախկին գործակալ, հետագայում՝ թուրքական «հայագիտության» գաղափարախոսական առաջնորդ Էսաթ Ուրասը (ստորև, մեջբերվող նախադասությունը թուրքերեն բնագրում ամբողջովին գրված է մեծատառերով).

    Ամենից կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների

    Խոստովանենք, որ Ուրասի համեմատությամբ՝ Սյունին առաջադեմ հեղինակ է. չէ՞ որ Ուրասի՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ հատորի Անվանացանկում Հայաստան անունը չկա:

    Մանվել Զուլալյանը, վերլուծելով թուրք պատմաբանի վերջերս լույս տեսած աշխատությունը, արդարացիորեն նկատել է, որ «թուրք պատմագրության բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հայեցակետը այն է, [որ] հայերը իրենց ողջ պատմության ընթացքում ինքնուրույնությունից զուրկ, փոքրաթիվ մի համայնք են եղել, իսկ Հայաստան կոչեցյալ երկիրն էլ լոկ մի աշխարհագրական հասկացողություն է»։

    Իր վերոբերյալ արտահայտություններով Սյունին պարզապես կրկնում է թուրք պատմագրության հենց ա՛յս հայեցակետը: Ցավոք, Հայաստան անվան դեմ թուրքական քարոզչության արշավը և արևելյան Անատոլիա կեղծիքով նրա նենգափոխումը գրեթե ամբողջովին հաղթանակել է Արևմուտքի ակադեմիական շրջանակներում ու նաև լրջորեն թափանցել ռուսական պատմագրական և քաղաքագիտական գրականության մեջ (թեև. ռուսներն ավելի հաճախ գործածում են Արևմտյան Հայաստան եզրը):

    Ավելացնենք, որ պատմական Հայաստանի հիշատակումը «չեզոքացնող» թուրքական և թուրքամետ աշխատանքներին Սյունին վաղուց է լծվել: Այսպես, դեռևս 1983 թ. լույս տեսած՝ «Հայաստանը քսաներորդ դարում» անունով գրքույկում, նա արել է այսպիսի մի հայտարարություն. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաև չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, ով երազում է Արարատի ստորոտում»

    (There is no Armenia but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat)61։ Ահա այսպես՝ բացի պատմական Հայաստանը «չեղյալ» հայտարարելուց, փորձ է արվում նաև թուլացնել Հայաստան- սփյուռք կապերը, միլիոնավոր սփյուռքահայերին զրկել իրենց հայ ազգի բաղկացուցիչ մասը զգալուց ու, հետևաբար համապատասխանաբար գործելուց: Հետաքրքիր է, որ Սյունիի արած այս հայտարարությունը ժամանակին քննադատել էր սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյանը, որ ազգությամբ ամերիկուհի է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, քննադատությունը տեղ չի հասել:


    Բա... քննարկենք, թե ուղղակի արհամարհենք այս գրվածքը: Քննադատել այստեղ երևի թե պետք էլ չէ, բայց արհամարհել էլ չարժե ու զուտ այն պատճառով, որ... այս թույնը շատ գործուն է, վտանգավոր և անչափ մեծ տարածում ունի արևմտյան պատմագիտության մեջ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Ահա էլի շեդեվրներ, որոնք ուղղակի պետք է փոխանցել թուրքերին, հակահայ քարոզչությունը ավելի էֆեկտիվ իրականացնելու համար -

    Այսօր շատ հայերի համար դժվար է ընդունել այն դրույթը, որ հայերը ոչ միշտ (և ո՛չ մշտապես) են գիտակցել, որ եղել են յուրահատուկ և պատմականորեն նշանավոր ազգ, կազմել են եզակի մշակույթ ունեցող լեզվական և կրոնական նույն հարակցված համայնքի մի մասնիկը: Տանը, եկեղեցում և դպրոցում ստացած նրանց գիտելիքները միայն հաստատում և վերահաստատում են, թե նրանց ժառանգությունը հասնում է մինչև Տիգրան Մեծ, եթե ոչ մինչև Ուրարտու, հարկավ՝ մինչև Գրիգոր Լուսավորիչ («Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է եղել»), մինչև Սբ. Վարդան... Հե´նց այս վաղեմի ժառանգությունն են ձգտում պահպանել արևմտյան հասարակության ապամշակութացնող և ասիմիլացնող հմայքներին գիտակից ու հայրենասեր սփյուռքահայերը: Սակայն երբ ավելի մոտից ենք քննում հայերի (sic -- ո՛չ Հայաստանի՝ Ա. Ա.) վաղ նորագույն պատմությունը (իմա՝ 16-18 դդ. — Ա. Ա.), հայտնաբերում ենք, որ մինչև 19-րդ դարի վերածնունդը շատ հայեր, եթե ոչ նրանց մեծամասնությունը, բացի սաղմնայինից՝ կորցրել էին իրենց հայ լինելու մասին ամբողջ գիտակցությունը: Երբ հայերը մտնում էին իրենց երրորդ հազարամյակը, հայկական մշակույթից և գիտակցությունից մնացել էին գրեթե միայն լեզուն և կրոնը (սրանք էլ աղճատված վիճակում):

    Բա, դուք էլ ասում եք թուրքերը հա թուրքերը: Ճիշտ են ասում, էլի, թե. "Տեր աստված, պաշտպանիր ինձ բարեկամներից, թշնամիներից կպաշտպանվեմ ես" Նույն կերպ անհիմն ու թուրքամետ հարձակումների թիրախ են դարձել նաև Հայոց մշակույթն ու մատենագրությունը 16-18 դարերում և հայոց պատմության մասին հայերի գիտելիքները, Հայոց տպագրությունը, Հայոց կրթությունը և հայոց լեզուն: Մասնավորապես, վերջինիս վերաբերյալ այս մարդը նշում է. "18-րդ դարի դրությամբ հայոց լեզուն «վերածված էր փոխադարձաբար անհասկանալի բարբառների և խառնված էր իշխող ազգությունից փոխառված բառապաշարի հետ"

    Էս չի Ձեր Սյունին, որին ձգտում եք պաշտպանել... գրողը տանի (մեղմ ասած) Ու... ամենազզվելին - Պարզվում է, որ վերոհիշյալ էսաթ Ուրասը իր գրքում գրել է գրեթե բառացիորեն նույնը, ահա՝ «նույնիսկ այսօր հայերենը կարելի է բաժանել ութ տարբեր բարբառների, որոնք մեծավ մասավ աղավաղված են և բացարձակորեն անհամատեղելի»: 1990 թ. Ուրասի գիրքը գրախոսելիս, Ք. Ուոքերը հատուկ ուշադրություն էր դարձրել այս նկատողության վրա և դիպուկ նկատել. "Եթե այս նախադասությունը, բացի վիրավորանքից, ունի որևէ այլ իմաստ, ապա այն լիիրավ կարելի է գործածել նաև անգլերենի հասցեին: Լեզուն ազգ հասկացության գլխավոր բաղադրիչն է, այդ պատճառով էլ հայերենն արատավորելու և թուրքերենից նրա ածանցվածությունը ցույց տալու Ուրասի փորձերը, անկասկած, բխում են թուրքերեն առաջաբանում տեղ գտած գլխավոր գաղափարից, այն է՝ ջնջել հայ ազգի ինքնակա գոյության մասին որևէ միտք"

    Ընդհանուր առմամբ՝ ամերիկացի հայագետները խորշել են 1720-ական թթ. հայոց ազատագրական պատերազմն ուսումնասիրության առարկա դարձնելուց և նույնիսկ այդ շրջանի մասին եղած հայտնի փաստերն անգլախոս ընթերցողին պատշաճորեն ներկայացնելուց: Այս բավական հետաքրքիր «գիտախտրական» վերաբերմունքը, մեր կարծիքով, երկու պատճառ ունի: Նախ՝ այդ շրջանում հայերի՝ պարսկական և թուրքական կանոնավոր գերակշիռ ուժերի դեմ տարած տասնյակ ռազմական հաղթանակները127 հաստատում են հայերի՝ ազատասեր և մարտունակ ազգ լինելը և ցրիվ տալիս թուրք-ադբեջանա-սյունիական հակառակի մասին տարփողող «պատմական տեսությունները»: Երկրորդ, ու, թերևս, ավելիկարևոր հանգամանքն այն է, որ Սառը պատերազմի ծնունդ և այդ պատերազմի գաղափարական պահանջները սպասարկելու կոչված սյունիատիպ ամերիկացի «հայագետները» բնականաբար չէին ցանկանալու հանգամանորեն խոսել հե՛նց նույն 1720-ական թթ. սկիզբ առած հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության մասին, չէ՞ որ այդ համագործակցությունը պատմականորեն ուղղված էր Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ական դաշնակցի դեմ: Ավելին՝ այդ համագործակցության բացառիկ կայունությունը ամրապնդում էր հակառակորդ Խորհրդային Միության մեջ ապրող երկու ազգերի՝ ռուսների և հայերի բարեկամությունը ու դրանով իսկ՝ Խորհրդային Միությունը: 1991 թ. Հայաստանի անկախանալով՝ հայ-ռուսական ավանդական ռազմա- քաղաքական համագործակցությունը վերածեց միապետական ռազմա-քաղաքական դաշինքի, որ այս անգամ հանդես է գալիս իբրև լուրջ մի խոչընդոտ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտների ընդլայնման համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Հայոց ցեղասպանության սյունիական մեկնությունը


    Ինչպե՞ս է Սյունին գնահատել հայոց ցեղասպանության հարցերը: Անմիջապես ասենք, որ ցեղասպանության փաստը նա չի ժխտել, սակայն այնպես է կեղծել ցեղասպանության պատմական ամբողջ ետնախորքը, որ հարց է առաջանում՝ արդյոք սա կեղծարարության մեկ այլ, գուցե և ավելի վտանգավոր նոր տարբերակ չէ՞։

    ա) ժողովրդագրության կեղծում. օգտագործել է միայն պատմության հյտնի ռևիզիոնիստ թուրքոֆիլ Ջուսթին Մըքքարթիի կեղծած ժողովրդագրական տվյալները, թեև ի զարմանս հենց իրեն, սպրդել է՝ Մաքքարթին «կողմնակից է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտմանը» (a demographer sympathetic to Turkish denial of the Genocide): Ահա այն հիմնական ժողովրդագրական «փաստը», որ Սյունին երկի´ցս հրամցնում է ընթերցողին. «1912 թ. ոչ-մահմեդականները կազմում էին Անատոլիայի բնակչության ընդամենը 17%-ը»: Մեկ այլ առիթով Սյունին դարձյալ «նրբորեն» փորձում է մեղմել թուրքերի ոճիրը՝ մեկ անգամ ևս շեշտելով՝ թե «Անատոլիայում» պատմականորեն ավելի վաղ ապրած լինելու միակ փաստարկն ունենալով, 19-րդ դարի վերջին հայ ազգայնականները հայտարարեցին իրենց այդ իրավունքը [իմա՝ «Անատոլիան հռչակել իբրև հայրենիք», իսկ թուրք ազգայնականները պատասխանեցին դրան: Սյունին Փրինսթոնի համալսարանում կարդացած իր դասախոսության մեջ ասում է, թե 1915-1918 թթ. ընթացքում Մեծ եղեռնին զոհ գնացած հայերի թիվը «ըստ պահպանողական հաշվարկների (ուրիշ հաշվարկներ չի հիշատակում - Ա. Ա.)՝ 600,000-ից մինչև 1,000000-ի միջև է», իր Հայացք դեպի Արարատ-ի մեջ մի տեղ կարդում ենք, որ 1915-1916 թթ. զոհվել է «մի քանի հարյուր հազարից մինչև 1,500000 հայ», իսկ մի ուրիշ Էջի մեջ Սյունին խոսում է 1915-1922 թթ. զոհված 600,000-ից մինչև մոտավորապես 1,500000 հայերի մասին: Նույն 1993 թ. լույս տեսած իր մյուս գրքում նշված է, թե 1915-1922 թթ- հայերի կորուստները գնահատվում են «600,000-ից մինչև 2,500000»148: Ի՞նչ է սա, եթե ոչ դասական օպորտունիզմ, երբ նույն հեղինակը նշում է իրարից շատ հեռու կամ առաձգական թվեր, տարբեր լսարանների համար ասում է տարբեր բաներ, արդյունքում միայն թերահավատություն սերմանելով Հայոց Եղեռնի զոհերի մեկուկես միլիոնից անցնող թվի նկատմամբ:

    բ) Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կեղծարարությանը Սյունիի արած հաջորդ զիջումը ևս նշանակալի է, ահավասիկ.

    Միայն 1915 թվին՝ կայսրության անխուսափելի կործանման կոնտեքստում էր, երբ ռուսները սպառնում էին Արևելքին, իսկ ավստրալացիներն ու բրիտանացիները ափ էին իջել Գալիպոլիում, որ Օսմանյան կառավարությունը որոշեց լուծել Հայկական հարցը ռադիկալ կերպով: ...Հայոց ցեղասպանությունն ավելի վրեժխնդրությունից և խուճապահարությունից դրդված ճնշման գործողություն էր, քան թե վաղուց ծրագրված և վերևից մանրակրկիտ կերպով կառավարված ոչնչացման ծրագիր...

    Ինչպես տեսնում ենք, Սյունին պնդում է, որ 1915 թ. եղեռնը. ա) նախապես ծրագրված չէր, բ) «վերևից մանրակրկիտ կերպով կառավարված ոչնչացման ծրագիր» չէր,այլ գ) հայերին ոչնչացնելու՝ երիտթուրքերի վճիռն ընդունվել է պատերազմական իրավիճակից բխող քաղաքական և հոգեբանական ճնշումների ներքո: Ինչպես ասացինք, ցեղասպանության փաստը Սյունին չի ժխտում, սակայն բերված երեք սխալ թեզն էլ վերցված են թուրքական քարոզչության զինանոցից։ Հենց դրանով իսկ Սյունին արդեն զգալիորեն աջակցում է և «ջուր լցնում» հայոց ցեղասպանությունը ժխտողների ջրաղացին:

    Բացի այս, Սյունին 1890-ականների հայոց ջարդերը ցեղասպանություն չի համարում, այլև՝ ժխտում է հայտնի պատմական այն ճշմարտությունը, որ երիտթուրքերի 1915 թ-ին կազմակերպած Հայոց մեծ եղեռնը Աբդուլ Համիդի վարած հայասպան ու հայաջինջ քաղաքականության շարունակությունն էր, նրա վերջնական մահասարսուռ արդյունքը: Ավելին, ահա թե ինչպես է Սյունին խոսում, օրինակ, Սասունի 1894 թ. ջարդերի մասին.

    1894 թ. Սասունում հայերի և քրդերի միջև տեղի ունեցած բախումները հանգեցրին պետական զորքերի միջամտությանը և հարյուրավոր հայերի սպանությանը: Ավելի ուշ հայերն այս բռնությունն ընկալեցին իրբև առաջին փուլ ջարդերի այն չարքի, որ ավարտվեց 1915 թ. ցեղասպանությամբ: Բայց (sic՝ Ա. Ա.) 1894-1896 թթ. արևելյան Անատոլիայում կատարված ջարդերը կարելի է դիտել իբրև սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կողմից միջէթնիկական հարաբերությունների հին հավասարակշռությունը վերականգնելու փորձ:

    Այսպիսով, ըստ Սյունիի՝ թուրքական զորքերը սոսկ «միջամտել էին» հայ-քրդական բախումներին, ասել է թե՝ հանդես էին եկել գրեթե ՄԱԿ-ի զորքերին հատուկ «խաղաղարական» առաքելությամբ: Սասունի կոտորածի այստեսակ մեկնաբանությունն առնվազն վրդովեցուցիչ է, քանզի, օրինակ, հե՛նց Տատրյանի վերոհիշյալ գիրքն այդ դեպքերին նվիրել էր մի ամբողջ գլուխ, որում, դիվանական փաստաթղթերի հիման վրա, ապացուցված է, որ Սասունի ջարդերի ուղղակի կազմակերպիչը թուրքական կառավարությունն էր, իսկ կռիվներին ամենասկզբից և անմիջականորեն մասնակցել են քրդական տարազ հագած թուրքական կանոնավոր զորամասերը...


    Բա, "հայագետ" եմ ասել է, խոսքը չկա... Լավ, մարդ թող էլի ծախված կամ հիմար լինի - բայց այս աստիճան ակնհայտ???
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.10.2009, 22:27:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Օֆֆ, զզվեցի - թյու Բայց պիտի դիմանամ ու այս "հայագետ"-ի կարծիքը ներկայացնեմ նաև մեկ այլ ոլորտում -

    Նախիջևանի և Շուշիի հայաթափության մեկնաբանությունները


    Սյունին գրում է. «Շուշի քաղաքը, որ նախկինում հայոց մշակույթի կենտրոն էր, դարձավ գրեթե ամբողջովին ադրբեջանաբնակ։ Սակայն, «մոռանում է» պարզաբանելու ամենակարևորը, այն՝ թե ինչպե՞ս Շուշին հայաթափվեց. գրքում ո՛չ մի խոսք չկա 1920 թ. մարտին մուսավաթականների կազմակերպած հայկական թաղամասերի հրդեհման և կոտորածի մասին: Սրանով Սյունին շատ նրբանկատորեն ընթերցողին մղում է եզրակացնելու, որ Շուշիի հայաթափությունը եղել է մի ինչ-որ բնական, սահուն և անարյուն ճանապարհով:

    Նույն էջում անդրադառնալով Նախիջևանի ժողովրդագրությանը, առանց մանրամասնելու գրում է. «Ի տարբերություն Ղարաբաղի, Նախիջևանը շատ մեծ գերակշռությամբ ադրբեջանաբնակ էր» (Unlike Karabakh, Nakhichevan was very largely Azerbaijani in population): Մի այլ էջում էլ գրում է, թե 1926 թ. Նախիջևանում հայերը կազմում էին բնակչության ընդամենը 15%-ը: Կարծում ենք, ավելորդ է ասելը, թե ինչու՞ է «հայագետն» արձանագրում 1926, այլ ո՛չ, ասենք, 1916 թվականի գրությունը՝ երբ հայերը Նախիջևանի բնակչության 40%-ն էին: Նախիջևանում ադրբեջանցիների «շատ մեծ գերակշռության» մասին խոսք լինել չի կարող նաև այն պատճառով, որ բնակչության մնացած 60%-ը կազմում էին ոչ թե «ադրբեջանցիները»՝ մի էթնոս, որ գոյացել է 1920-ականներից մինչև 1960-ականներն ընկած ժամանակահատվածի ընթացքում, այլ շիա և սուննի թուրքախոս մահմեդականները, քրդերը, ասորիները և ռուսները: Ուստի՝ Նախիջևանի ադրբեջանական մեծամասնության մասին Սյունիի արած հայտարարությունը սխալ ու անհեթեթ է:

    Փոխանակ նշելու այն հայտնի ճշմարտությունը, որ Նախիջևանից հայերը դուրս մղվեցին Բաքվի կառավարության ծրագրված քաղաքականության (մասնավորապես՝ իրենց տները վերադառնալու նախիջևանահայերի առջև դրված պաշտոնական արգելքի, տնտեսական ու ազգային հետևողական ճնշումների) հետևանքով, Սյունին գրում է, թե Նախիջևանի հայաթափությունն արդյունք էր ադրբեջանցիների «ներգաղթի և ավելի բարձր ծնելիության»:


    Ինչ ասես: Իրոք իմաստուն մեր մեծերից մեկը ճիշտ է ասել, թե ծայրահեղությունների ազգ ենք... և մեր տականքն էլ է նույնիսկ իր գագաթնակետում
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.10.2009, 22:42:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    Լավ, Սյունուց պրծանք - նա այսքան ուշադրության էլ չարժեր, բայց դե թույնի դեմ պայքարելու համար այն պետք է ուսումնասիրել - հիմի էդա Լավ, ժողովուրդ ջան, թոթափեք Ձեր ջղայնությունը, լիցքաթափվեք... սկսում ենք մյուս արարը -

    Եկեք ուսումնասիրենք

    Ամերիկյան « հայագիտության» ընդհանուր միտումները, զարգացումները և դրանց հետևանքները


    Իրականում Սյունիի գրքի ծնվելն ու գովերգվելն օրինաչափ երևույթներ են: Սյունին այլ բան չի արել, սոսկ՝ հայագիտության ամերիկյան դպրոցը ներկայացրել է իր ողջ «պերճանքով ու շքեղությամբ»: Առավել հստակ պատկերացնելու համար, թե «գիտական» ինչ մթնոլորտում է ստեղծագործում Սյունին, ստորև համառոտակի կանդրադառնանք հայագիտության բնագավառում ամերիկացի առաջատար մի շարք մասնագետների գործունեությանն ու «նվաճումներին»:

    Ամերիկյան «հայագիտական» դարոցը գրավել և ատամներով պաշտպանում է հայագիտության դաշտի հետևյալ իշխող բարձունքները.

    1. Հայերը հայտարարված են հայկական լեռնաշխարհում «եկվոր» տարր.
    2. Հայոց ոսկեդարի երեք գլխավոր պատմիչների՝ Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերը հայտարարված են անարժանահավատ նյութեր պարունակող աղբյուրներ:
    3. Զանազան ձևերով նսեմացվում են հայերի ազգային բնավորությունը, արժանապատվությունը, ինչպես նաև հայկական քաղաքակրթության և մշակույթի մեծագույն նվաճումները (պատկերման եղանակները տարաբնույթ են):
    4. Հին և միջնադարյան հայկական պետականությունը ներկայացվում է իբր միշտ օտար ուժերի ձեռքին խաղալիք եղած, գրեթե երբեք կենտրոնացված իշխանություն չունեցած թույլ և անարյուն մի գոյություն: (Սա սովետահայ պատմագիտության թերություններից էլ էր ու ես սրա մասին շատ եմ գրել, բայց ամերիկահայ պատմագիտական դպրոցում այս միտումը սոսկալի չափերի է հասած - Մ. Հ.)
    5. Հայաստանի պատմական ժողովրդագրությունն աղճատվում է ու Հայաստանում գրեթե միշտ ցուցադրում սակավահայություն (անսքող կեղծիք):
    6. Այսօր Հայաստանի և. ողջ հայության համար աոաջնահերթ կենսական նշանակություն ունեցող՝ Արցախի ազատագրության ամրապնդման հարցում ամերիկացի «հայագետները» պաշտպանում են ադրբեջանական տխրահռչակ կեղծարարությունը, ըստ որի՝ Արցախն իբր եղել է Կովկասյան Աղվանքի բնիկ տարածքը, ուր իբր նախապես ապրել են ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիների «ուղղակի նախահայրեր» հորջորջվող աղվանները: Այսպես՝ 1992 թ. լույս է տեսել մի ծավալուն մենագրություն, որի հեղինակը՝ այժմ Չիկագոյի համալսարանում ասիստենտ-պրոֆեսորի (Assistant Professor) պաշտոնով դասավանդող Ա. Ալթստատն միտումնավոր անքննադատ եղանակով վերարտադրել Է Զիյա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և ադրբեջանցի այլ կեղծարարների տեսությունները196:

    Այժմ փոքր-ինչ մանրամասն քննենք կեղծված գլխավոր դրույթները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    2. Հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվոր լինելու թեզը


    Այս թեզի քաղաքական ենթատեքստը շատ պարզ է. եթե հայերը եկվորներ են Հայկական լեռնաշխարհում և փոխարինելու են եկել ինչ-որ այլ ժողովուրդների, ապա մեկ այլ պատմական ժամանակահատվածում այդ տարածքից նրանց օտարացումը դիտվելու է որպես գրեթե բնականոն երևույթ: Եթե հիշենք, որ թուրք որոշ հեղինակներ նույնիսկ մեղադրում են հայերին «պատմության մեջ առաջին ցեղասպանությունն իրականացնելու», այն է՝ ուրարտացիներին իբր բնաջնջելու մեջ, ապա 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանությունն այլևս փորձելու են նկատել որպես զգալի չափով արդարացված իրադարձություն, նույնիսկ պատմական փոխհատուցման պես մի բան:

    Հայերի եկվորության թեզն առաջացել է տակավին 19-րդ դարի վերջում, երբ հայտնաբերվեցին ուրարտական կոչված սեպագրերը, ու անմիջապես էլ հայտարարեցին, թե իբր «նախահայերը» Հայկական լեռնաշխարհ են գաղթել միայն մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին: Այս տեսակետը, ինչպես վերն արդեն նշել ենք, գիտական քննություն չբռնեց: Սակայն, կարծում ենք, ընթերցողն ինքն արդեն կարող է մակաբերել, թե ինչու՞Ամերիկայում թարգմանել ու երկու անգամ՝ 1985 և 1995 թթ., հրատարակել են հայերի եկվոր լինելը փողահարող գլխավոր երկը՝ լենինգրադյան պրոֆեսոր Իգոր Դյակոնովի խիստ կողմնակալ աշխատությունը: Դյակոնովի գիրքը մոսկովյան կենտրոնից պարտադրվեց Հայաստանի Ակադեմիային, և. պատահական չէ, որ այն Երևանում լույս ընծայվեց 1968 թ.:

    Բանն այն է, որ 1965-1968 թթ. Հայաստանում արագորեն ձևավորվում էր Արևմտյան Հայաստանի թուրքական բռնազավթմանը վերջ տալու պահանջով հզոր ժողովրդական շարժում: Անկանխատեսելի զարգացումներով հղի այս հուժկու ժողովրդական շարժումն աննախադեպ էր Խորհրդային Միության պատմության մեջ, այն չափազանց վտանգավոր էր և Կրեմլի համար իրոք կարող էր դառնալ մեծ գլխացավանք: Ինչպես ցույց տվեցին ավելի ուշ՝ 1988-1991 թթ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցած իրադարձությունները, հայկական ազգային շարժումները՝ իրենց հզոր ժողովրդակայնության և արտերկրյա կապերի շնորհիվ, իրոք ընդունակ էին քայքայելու խորհրդային կայսրության ազգային քաղաքականության հիմքերը: 1968 թ. Երևանում հրապարակելով մի գիրք, որ Հայկական լեռնաշխարհը հայտարարում էր ինչ-որ ուրիշ էթնիկ խմբերի նախնական հայրենիքը, Կրեմլը, ի թիվս ավանդական բռնի և ոչ -ավանդական միջոցառումների, «գիտական» հարված էր հասցնում հայկական ժողովրդական նոր ծիլ տված շարժման ծրագրային դրույթներին:

    Այս առումով ուշագրավ են ամերիկացի «հայագետների» վերջին մի քանի ելույթները: Հայաստանի անկախացումից անմիջապես հետո մի կոչ-զգուշացում ուղղվեց բոլոր նրանց, ովքեր կփորձեն կասկածի առնել հայերի եկվորության մասին փուչ թեզը: Զավեշտ է, սակայն այդ կոչը հրապարակողի դերում՝ Ուրարտուի և հայերի ծագումնաբանության խնդիրների իր անճարակ «մեկնաբանություններով» հանդես եկավ այս հարցերի հետ մասնագիտական որևէ առնչություն չունեցող մի անձնավորություն՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայկական բաժնի պատասխանատու Լևոն Ավդոյանը: 1992 և 1993 թթ. կարդացած իր զեկուցումների և դրանք ամփոփող առանձին ընդարձակ հոդվածի մեջ, Ավդոյանը, փաստական նյութի հետ կապ չունեցող տարտամ դատողություններ անելուց հետո, հավասարության նշան դրեց հայերի բնիկ լինելն ապացուցող հեղինակների և ադրբեջանցի հայտնի կեղծարար Զիյա Բունիաթովի միջև։ Արևմտյան բոլոր «անհնազանդ» գիտնականներին ուղղված այս հոդված-նախազգուշացման ամբողջ իմաստը պարփակված է հետևյալ նախադասության մեջ. «այդ (իմա՝ Հայ ասա անի -- Ա. Ա.) հողի վրա հայերս տիրապետություն են հաստատել այլ ժողովուրդների տիրապետությունից դարեր հետո» Այսքանով չբավարարվելով, Ավդոյանն առաջ է անցնում և. դոնքիշոթավարի գրոհում աստվածաշնչական մի հայտնի ավանդության վրա, ինչ է թե դրանից ևս մակաբերելի է Հայաստանում հայերի բնիկությունը: Խոսքը վերաբերում է տարածված երկհազարամյա հայկական, եբրայական, հունական և եվրոպական այն ավանդությանը, ըստ որի Նոյյան տապանն իջել էր Արարատ լեռան գագաթին ու, հետևաբար՝ Հայաստանը մարդկության բնօրանն է, իսկ հայերն էլ Նոյի այն ժառանգներն են, որոնք մնացել են իրենց բուն նախնական հայրենիքում: Ավդոյանի համար «հաստատված փաստ» է, որ Աստվածաշունչը նկատի է ունեցել ո՛չ թե Արարատ լեռը, այլ սոսկ « Արարատի /Ուրարտուի սարերը»: Ավդոյանը, չգիտես ինչու, ջղաձգվում է նաև միջնադարյան մեկ այլ՝ Եդեմի պարտեզը Հայաստանում տեղադրող ավանդությունը հիշելիս206: Ընդսմին, Ավդոյանը մի կողմից գովաբանում է Ի. Դյակոնովին, Կ. Թումանովին և. Ն. Գարսոյանին (վերջինս նույնպես անվերապահորեն գրում է հայերի եկվորության մասին, առանց մե´կ բառով իսկ հիշելու հայերի բնիկությունը հաստատող տեսակետները207), իբրև, օբյեկտիվ, անկաշառ գիտնականների, իսկ, մյուս կողմից, քննադատում է, կրկին առանց որևէ փաստարկի, իր օբյեկտիվ դիրքով հայտնի Դեյվիդ Մ. Լանգին («կասկածելի» անվանելով նրա աշխատությունները), Լևոն Զեքիյանին ու Էդվարդ Գուլբեկյանին, որոնք համարձակվել էին անգլերենով գրել հայերի՝ Հայաստանում բնիկ լինելու մասին...


    Չեմ սիրել այդ խոսքը, բայց պիտի ասեմ - տո բա նման մտածողության տեր մարդիկ հայ կոչվելու իրավունք ունեն? Լավ, ընդունենք, թե նրանք անաչառ են և առաջնորդվումե ն զուտ գիտական շահերով - բա, լավ, գոնե մի թեզ, կարծիք կամ մոտեցում միթե չկա, որը կլինի հօգուտ հայերի: Ոնցա ստացվում, որ այս մարդկանց բոլոր թեզերը այս կամ այն կերպ վնասում, նվազեցնում, անշքացնում կամ ժխտում են հայերի դրական հատկանիշները և հայոց պատմության դրական էպիզոդները...

    Համաձայնեք, որ դա չի կարող բնականոն լինել և, հետևաբար, միտված գործունեության արդյունք է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի պատմության լուսաբանումը Ամերիկյան պատմագիտության մեջ

    3. Մովսես Խորենացու, Եղիշեի և Փավստոս Բուզանդի երկերի պապատմականացման նկրտումները


    Հայոց պատմագրության հիմքը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» անվսւոահելի աղբյուր հռչակելը, իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանելն ունեն քաղաքական երկու այժմեական նպատակ.

    ա) առանց Խորենացու տեղեկությունների մենք՝ հայերս, երբեք չենք գտնի մերօրյա ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգուցային հարցերի պատասխանները, օրինակ՝ թե արդյո՞ք հայերը հայոց բարձրավանդակի բնիկնե՞րն են, թե ո՞չ, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել հայոց պետությունը, ի՞նչ հզորություն և. միջազգային կշիռ է այն ունեցել, ազգային ինքնագիտակցության ի՞նչ մակարդակ ենք մենք ունեցել հին ժամանակներում, ի՞նչ կառույց և ի՞նչպիսի ավանդույթներ է ունեցել հին հայկական բանակը և այլն:

    բ) Մովսես Խորենացուն և նրա երկն այսպես վարկաբեկելն ու իբրև անվսւոահելի սկզբնաղբյուր ներկայացնելը մեխանիկորեն հարվածում է հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությանը, որի պատկերացումները հայոց պատմության մասին, ինչպես նաև, սկզբունքներն ու մոտեցումները պատմական նյութին, բնականաբար, ունեն Պատմահոր խորը և բարերար ազդեցության կնիքը: Դրանով իսկ փորձում են մեկ առ մեկ պատմականորեն անարժեք հռչակել հայ պատմագրության մյուս գլուխգործոցները ու նրանց պարունակած փաստական ահռելի նյութը:

    ...1950-ական թթ. անսպասելիորեն խորենացիագիտության ասպարեզ ցատկեց թուրքական գաղտնի ծառայությունը՝ ի դեմս իր գործակալ վերոհիշյալ Էսաթ Ուրասի: 1950 թ. Անկարայում լույս տեսավ վերջինիս հաստափոր «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերը նշված հանրահայտ զեղծարարությունը, որը Խորենացուն ընտրել էր որպես հատուկ հարձակմանն արժանի կարևոր թիրախ212: Անշուշտ, Ուրասը հայոց պատմությունը կեղծելու հանձնարարությունն ստացել էր ո՛չ նույն 1950 թ., այլ դրանից առնվազն մի քանի տարի առաջ, ամենայն հավանականությամբ՝ 1945 թ., երբ Խորհրդային Միությունը մարտի 19-ին չեղյալ հայտարարեց 1925թ. սեպտեմբերի 17-ի թուրք-սովետական պայմանագիրը, իսկ հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը կայացած Պոտսդամի կոնֆերանսում՝ Մոլոտովն արդեն պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսի և Արդահանի վերաբերյալ, դրանք հիմնավորելով հայ ժողովրդի և Հայկ. ԽՍՀ պատմական իրավունքներով: Հետաքրքիր է, որ այդ պահին ԱՄՆ նախագահ Հ. Տրումենը այդ հարցր համարում էր թուրք-խորհրդային երկկողմանի հարաբերությունների առարկա, դեմ լինելով որևէ լուծման, որին կհանգեին Թուրքիան և խորհրդային Միությունը: Սակայն, Թուրքիայի թիկունքին կանգնեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, իսկ 1947 թ. մարտին՝ ԱՄՆ-ում «Տրումենի դոկտրինայի» հռչակումով, ԱՄՆ-ն ևս ստանձնեց «կոմունիստական վտանգի» առջև կանգնած Թուրքիայի պաշտպանությունը:

    Հասկանալի է, որ 1940-ական թթ. (ու այդուհետև՝ միշտ, քանզի ԽՍՀՄ-ը, հարմար առիթի դեպքում, կարող էր միշտ էլ վերարծարծել տարածքային նույն պահանջը ) Թուրքիայի համար շտապ անհրաժեշտություն էր առաջացել «ապացուցել», որ իր արևելյան մասում մնացած հայկական հողերը պատմականորեն երբեք Հայաստան չեն եղել:

    Պատահականությու՞ն էր, ուրեմն, որ Սառը պատերազմի բորբոքման տարիներին Պատմահոր նկատմամբ թուրքական պրոպագանդայի մոտեցումները «գիտականորեն» զարգացվեցին ՆԱՏՕ-ի խմբավար երկրում՝ ԱՄՆ-ում, անմիջապես Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելուց (1952 թ.) հետո: ԱՄՆ-ում Խորենացու (իմա՝ հայ պատմագրության և հայոց պատմության) դեմ նոր խաչակրաց արշավանքի նախաձեռնողի դերում հանդես եկավ պրոֆեսոր Կիրիլ Թումանովը: Վերջինս, առանց որևէ նոր լուրջ փաստարկ ներկայացնելու, և որ ամենակարևորն է՝ ամբողջությամբ զանց առնելով վերջին տասնամյակներում հրապարակված արժեքավոր ուսումնասիրությունները, վերարծարծեց Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմության»ը վերաբերող հին դրույթները:

    Թոմսոնն սկսեց նրանից, որ Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանեց ո'չ՝ թե «Հայաստանի պատմություն» (History Of Armenia), այլ՝ առաջին անգամը լինելով , «Հայերի պատմություն» (History of the Armenians): Ասենք, որ արդի հայագիտությունը միակարծիք է, որ իրենց երկերը «Հայոց պատմություն» վերնագրելով, մեր ոսկեդարի պատմիչները նկատի են ունեցել Հայաստանի պետության և նրա մեջ ծաղկող հայկական քաղաքակրթության պատմությունը: Իսկ վերջերս Արտաշես Մաթևոսյանը, միանգամայն պատճառաբանված կերպով, ցույց տվեց, որ Խորենացու երկի խորագիրը եղել է ոչ թե սոսկ «Հայոց պատմություն», այլ «Պատմություն Հայոց Մեծաց», այն է՝ «Մեծ Հայաստանի պատմություն»

    Այս առթիվ ուշագրավ է Թոմսոնի տված բացատրությունը.

    Թեև ոմանք կնախընտրեն թարգմանել Հայաստանի պատմություն, սակայն դասական հայերենում "Հայաստան" աշխարհագրական եզրը ավելի հաճախ հաղորդվում է "Հայոց աշխարհ, երկիր" ձևով (ընդգծումն իմն է՝ Ա. Ա.)

    Ինչպես դժվար չէ նկատելը, Թոմսոնը Հայաստանին հաղորդում է սոսկ աշխարհագրական իմաստ, դրանով իսկ մատնելով այն, որ ինքը Հայաստան եզրին մոտենում է թուրքական պատմագրության կիզակետի միջով, տակավին Ուրասի կողմից ձևակերպված գաղափարախոսական սահմանումների համաձայն: Մինչդեռ Հայաստան եզրը, նախ և առաջ, նշանակում էր հայկական էթնոսով բնակեցված և. դարեր շարունակ ազգային պետականություն վայելող տարածք, և ո՛չ թե լոկ աշխարհագրական հասկացություն, Աֆրիկայի կամ Հնդկաստանի պես մի եզր:

    Մեկ պարբերությամբ շեղվենք Խորենացուց: Համոզվելով, որ իր կեղծիքները հակահարված չեն ստանում, Թոմսոնը լկտիացավ մինչև այն աստիճան, որ 1991 թ. իր Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» վերնագրի հետ վարվեց a la Բունիաթով. բուն խորագրից ջնջվեց Հայաստան բառը և գրքի կազմի ու տիտղոսաթերթի վրա, նաև՝ բոլոր էջերի վերևում գրեց. «.Ղազար Փարպեցու պատմությունը»: Եթե հիշենք, որ տխրահռչակ Զիյա Բունիաթովը ճիշտ նույն սկզբունքով Կիրակոս Գանձակեցու երկի վերնագրից Հայաստան անունը ջնջել և այն «Հայոց պատմությունից» վերածել էր սոսկ «Պատմության», ապա, կարծում եմ, ամեն ինչ պարզ է: Սակայն, այս հարցում Թոմսոնը փոքր-ինչ անհետևողական և անփույթ եղավ. առաջաբանում և 33-րդ էջում նա Ղազար Փարպեցու երկի վերնագիրը նշում է իբրև «Հայերի պատմություն», սակայն անցնելով Փարպեցու շարադրանքին, նույն էջում այդ երկի հեղինակային վերնագիրն անզգուշորեն ճիշտ թարգմանում է՝ «Հայաստանի պատմություն»:

    Իր առաջաբան-«ուսումնասիրությունում» Թոմսոնը Մովսես Խորենացուն մեղադրում է բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ, ներառյալ՝ «խաբեությունների» (mystifications) և զանազան «պատմություններ հնարելու» (entirely Moses' own invention, Here also Moses invents a "history", դարձյալ՝ Moses invents a history, Again, he has given a personal, tendentious, and composite story), «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հորինելու» (He willfully distorts his sources and invents episodes), «կեղծարարության» (fraud), «կատարյալ կեղծարարության» (complete fraud), «աղավաղումների» (Moses definitely distorts his reading of Josephus), «իր աղբյուրը կեղծելու» (has faked his source), «Հայկական անունների համար անհավատալի ստուգաբանություններ առաջարկելու» (interest in implausible etymologies for Armenian names), «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու» (false introduction of Armenia onto the world scene), «գոյություն չունեցած կերպար պատմության բեմի վրա ավելացնելու» (Moses has added a nonexistent character to the stage of history), «պատմությունը hայացնելու» նպատակ ունենալու (part of Moses'"Armenianizing" Of history), «Հայաստանի գերակայությունը ցուցադրելու համար տեքստային փոփոխություններ» կատարելու (The amendments to his story are all designed to show the preeminence Of Armenia), Շամբատ անունը հորինելու (the name Shambat he has invented), «կողմնակալության» (tendentiousness), «բացահայտ կողմնակալության» (patent tendentiousness), «տենդենցիոզ անախրոնիզմի» (tendentious anachronism), «Հայաստանը գովաբանել - փառաբանելու իր ծանոթ սովորությանը տրվելու ու այդ նպատակով ինֆորմացիան փոփոխության ենթարկելու» (he also indulged in his usual habit of adapting the information he found there ad maiorem gloriam Armeniae), «պատմական իրողությունների նկատմամբ քամահրական վերաբերմունք» ունենալու (Moses' cavalier attitude toward historical realities), «բացահայտ կեղծ հայտարարություն » (patently fraudulent claim), Եվսեբիոսի «Ժամանակագրությունից ծավալուն գողագրություն» (...the Chronicle was widely plagiarized by Moses) կատարելու, նույնիսկ՝ իր օգտագործած հեղինակներին միտումնավոր չհիշատակելու ու նաև նրանցից «իր փոխառությունները սեփական արտադրության լրացումներով զարդարելու» և բազմաթիվ այլ բաների մեջ:

    Գիտական էթիկայի խախտումներ կատարելու մեղադրանքը միայն ի´նչ ասես արժե, ըստ Թոմսոնի՝ Պատմահայրը պետք է իր աղբյուրները հղեր այնպես, ինչպես րնդունված է մերօրյա պատմագիտության մեջ: Սակայն, Թոմսոնը «մոռանում» է, որ 5-րդ դարում այդ կարգի գիտական ապարատ չէին գործածում ո´չ հույները, ո´չ հռոմեացիները, ո՛չ ասորիները, ո´չ չինացիները, և ո´չ էլ սեփական պատմագրություն ստեղծած այլ ժողովուրդները: Անհեթեթ և մոլի հայատյացության հայտարար է՝ պահանջելը Խորենացուց հղումների կիրառման այն ձևը, որ Եվրոպայում արմատավորվեց միայն 20-րդ դարի սկզբին: Այսքանն ասելուց հետո, Թոմսոնը եզրակացնում է, որ Մովսես Խորենացին, «փաստորեն, լկտի և կեղծարար խաբեբա է» (in fact, Moses is an audacious, and mendacious, faker)249, «առաջին կարգի աճպարար:... Խիստ մեթոդաբանության մասին նրա հանդիսավոր հայտարարությունները նպատակ են ունեցել խաբել, շեղել քննադատական հայացքը և ապահովել իր սեփական տենդենցիոզ շարադրանքի ընդունելությունը»...

    Վերևում խոսեցինք Խորենացուն անհավաստի աղբյուր հռչակելու երկու քաղաքական նպատակների մասին: Թոմսոնն ունեցել է (մեծ հավանականությամբ՝ նրան պատվիրվել է) ևս մեկ կարևոր խնդիր, փորձել ապացուցելու հայ ամենամեծ ազգային հեղինակություններից մեկի անազնիվ լինելը, անվանարկել ու սևացնել այդ հեղինակությանը ու այդպիսով իսկ՝ նսեմացնել հայերի ազգային ինքնասիրությունը, «խեղճացնել» հայերին, նրանց «տեղը դնել», որպեսզի հանկարծ շատ չոգևւորվեն իրենց փառահեղ պատմությամբ և Արևմուտքի դաշնակից Թուրքիայի շահերի դեմ «խելքից դուրս բաներ» չանեն, մի խոսքով՝ իրենք իրենց համար են մի խեղճ ու կրակ ազգ, ըստ այդմ էլ՝ շարժվեն, գործեն ու առաջնորդվեն (ցավոք, այսպիսի մտայնությունից դեռևս չեն ձերբազատվել շատ և շատ հայեր):

    Սկզբում Խորենացու հասցեին արված վերոհիշյալ անվանարկությունները լուռ ու մունջ կուլ տվեցին սփյուռքահայ, հատկապես՝ անգլախոս մտավորականներն ու մեկենասները (չմոռանանք՝ Թոմսոնն այն ժամանակ էլ, հիմա էլ աշխատում և. վարձատրվում է սփյուռքահայերի´ գումարներով հաստատված ու գործող հայագիտական ամբիոններում): Նույն կերպ վարվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիան, որը դեռ ավելին՝ Թոմսոնին երկիցս հրավիրեց Հայաստան՝ 1986 և 1998 թթ., իսկ բոլորովին վերջերս նույնիսկ ետնաբեմային զրույցներ հնչեցին Թոմսոնին ՀԳԱ արտասահմանյան անդամ դարձնելու մասին: Մինչդեռ ազգային առողջ նկարագիր ունեցող յուրաքանչյուր հայ մարդ ու, առավել ևս, հայ մտավորական չի կարող հանգիստ ու անխռով անցնել Պատմահորն ուղղված վերոբերյալ հայհոյաբանությունների կողքով:

    Իր առաջաբանը եզրափակող պարբերության մեջ Թոմսոնը բացահայտում է նաև իր մտահոգությունների քաղաքական ենթատեքստը՝ պարզ խոսում է Պատմահոր երկի արդիական՝ չխամրող նշանակության մասին, ըստ Թոմսոնի՝ հայ սերունդներին Մովսես Խորենացու հաղորդածը «19-րդ դարում կարևորագույն նշանակություն ունեցավ հայկական ազգայնականության առաջացման գործում: Այժմ նույնպես՝ այն (իմա՝ «Հայոց պատմությունը»՝ Ա. Ա.) դեռևս հզոր ուժ է ազգային ինքնության շուրջը տարվող բանավեճերում»: Ահա´ թե ինչն է Թոմսոնին դրդել՝ ամեն կերպ ձգտելու ոչնչացնել Խորենացու հաղորդումների նկատմամբ որևէ հավատ, նախ՝ որպեսզի հայոց ինքնության այս իսկական աղբյուրն այլևս երբեք հայերին չծառայի այնտեղից դարձյալ ազգային ոգի ու հայրենասիրություն սովորել-ժողովելուն, ապա, երկրորդ որպեսզի աշխարհում ոչ ոք չկարողանա, Խորենացու «Հայոց Պատմության» վրա հենվելով, ճշտորեն քննելու, թե իրականում ի՞նչ էին Հայաստանն ու հայկական քաղաքակրթությունը և ո՞վ էր հայ ժողովուրդը հնագույն և հին ժամանակներում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 310
    Վերջինը: 03.01.2021, 15:08
  2. Պատմության կեղծարարնե՞ր
    Հեղինակ՝ may, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 549
    Վերջինը: 05.01.2013, 15:25
  3. Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրվեց
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.04.2012, 18:45
  4. Հայաստանի Ամերիկյան Համալսարան
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.03.2012, 19:51
  5. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •