2. Հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվոր լինելու թեզը


Այս թեզի քաղաքական ենթատեքստը շատ պարզ է. եթե հայերը եկվորներ են Հայկական լեռնաշխարհում և փոխարինելու են եկել ինչ-որ այլ ժողովուրդների, ապա մեկ այլ պատմական ժամանակահատվածում այդ տարածքից նրանց օտարացումը դիտվելու է որպես գրեթե բնականոն երևույթ: Եթե հիշենք, որ թուրք որոշ հեղինակներ նույնիսկ մեղադրում են հայերին «պատմության մեջ առաջին ցեղասպանությունն իրականացնելու», այն է՝ ուրարտացիներին իբր բնաջնջելու մեջ, ապա 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանությունն այլևս փորձելու են նկատել որպես զգալի չափով արդարացված իրադարձություն, նույնիսկ պատմական փոխհատուցման պես մի բան:

Հայերի եկվորության թեզն առաջացել է տակավին 19-րդ դարի վերջում, երբ հայտնաբերվեցին ուրարտական կոչված սեպագրերը, ու անմիջապես էլ հայտարարեցին, թե իբր «նախահայերը» Հայկական լեռնաշխարհ են գաղթել միայն մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին: Այս տեսակետը, ինչպես վերն արդեն նշել ենք, գիտական քննություն չբռնեց: Սակայն, կարծում ենք, ընթերցողն ինքն արդեն կարող է մակաբերել, թե ինչու՞Ամերիկայում թարգմանել ու երկու անգամ՝ 1985 և 1995 թթ., հրատարակել են հայերի եկվոր լինելը փողահարող գլխավոր երկը՝ լենինգրադյան պրոֆեսոր Իգոր Դյակոնովի խիստ կողմնակալ աշխատությունը: Դյակոնովի գիրքը մոսկովյան կենտրոնից պարտադրվեց Հայաստանի Ակադեմիային, և. պատահական չէ, որ այն Երևանում լույս ընծայվեց 1968 թ.:

Բանն այն է, որ 1965-1968 թթ. Հայաստանում արագորեն ձևավորվում էր Արևմտյան Հայաստանի թուրքական բռնազավթմանը վերջ տալու պահանջով հզոր ժողովրդական շարժում: Անկանխատեսելի զարգացումներով հղի այս հուժկու ժողովրդական շարժումն աննախադեպ էր Խորհրդային Միության պատմության մեջ, այն չափազանց վտանգավոր էր և Կրեմլի համար իրոք կարող էր դառնալ մեծ գլխացավանք: Ինչպես ցույց տվեցին ավելի ուշ՝ 1988-1991 թթ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցած իրադարձությունները, հայկական ազգային շարժումները՝ իրենց հզոր ժողովրդակայնության և արտերկրյա կապերի շնորհիվ, իրոք ընդունակ էին քայքայելու խորհրդային կայսրության ազգային քաղաքականության հիմքերը: 1968 թ. Երևանում հրապարակելով մի գիրք, որ Հայկական լեռնաշխարհը հայտարարում էր ինչ-որ ուրիշ էթնիկ խմբերի նախնական հայրենիքը, Կրեմլը, ի թիվս ավանդական բռնի և ոչ -ավանդական միջոցառումների, «գիտական» հարված էր հասցնում հայկական ժողովրդական նոր ծիլ տված շարժման ծրագրային դրույթներին:

Այս առումով ուշագրավ են ամերիկացի «հայագետների» վերջին մի քանի ելույթները: Հայաստանի անկախացումից անմիջապես հետո մի կոչ-զգուշացում ուղղվեց բոլոր նրանց, ովքեր կփորձեն կասկածի առնել հայերի եկվորության մասին փուչ թեզը: Զավեշտ է, սակայն այդ կոչը հրապարակողի դերում՝ Ուրարտուի և հայերի ծագումնաբանության խնդիրների իր անճարակ «մեկնաբանություններով» հանդես եկավ այս հարցերի հետ մասնագիտական որևէ առնչություն չունեցող մի անձնավորություն՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայկական բաժնի պատասխանատու Լևոն Ավդոյանը: 1992 և 1993 թթ. կարդացած իր զեկուցումների և դրանք ամփոփող առանձին ընդարձակ հոդվածի մեջ, Ավդոյանը, փաստական նյութի հետ կապ չունեցող տարտամ դատողություններ անելուց հետո, հավասարության նշան դրեց հայերի բնիկ լինելն ապացուցող հեղինակների և ադրբեջանցի հայտնի կեղծարար Զիյա Բունիաթովի միջև։ Արևմտյան բոլոր «անհնազանդ» գիտնականներին ուղղված այս հոդված-նախազգուշացման ամբողջ իմաստը պարփակված է հետևյալ նախադասության մեջ. «այդ (իմա՝ Հայ ասա անի -- Ա. Ա.) հողի վրա հայերս տիրապետություն են հաստատել այլ ժողովուրդների տիրապետությունից դարեր հետո» Այսքանով չբավարարվելով, Ավդոյանն առաջ է անցնում և. դոնքիշոթավարի գրոհում աստվածաշնչական մի հայտնի ավանդության վրա, ինչ է թե դրանից ևս մակաբերելի է Հայաստանում հայերի բնիկությունը: Խոսքը վերաբերում է տարածված երկհազարամյա հայկական, եբրայական, հունական և եվրոպական այն ավանդությանը, ըստ որի Նոյյան տապանն իջել էր Արարատ լեռան գագաթին ու, հետևաբար՝ Հայաստանը մարդկության բնօրանն է, իսկ հայերն էլ Նոյի այն ժառանգներն են, որոնք մնացել են իրենց բուն նախնական հայրենիքում: Ավդոյանի համար «հաստատված փաստ» է, որ Աստվածաշունչը նկատի է ունեցել ո՛չ թե Արարատ լեռը, այլ սոսկ « Արարատի /Ուրարտուի սարերը»: Ավդոյանը, չգիտես ինչու, ջղաձգվում է նաև միջնադարյան մեկ այլ՝ Եդեմի պարտեզը Հայաստանում տեղադրող ավանդությունը հիշելիս206: Ընդսմին, Ավդոյանը մի կողմից գովաբանում է Ի. Դյակոնովին, Կ. Թումանովին և. Ն. Գարսոյանին (վերջինս նույնպես անվերապահորեն գրում է հայերի եկվորության մասին, առանց մե´կ բառով իսկ հիշելու հայերի բնիկությունը հաստատող տեսակետները207), իբրև, օբյեկտիվ, անկաշառ գիտնականների, իսկ, մյուս կողմից, քննադատում է, կրկին առանց որևէ փաստարկի, իր օբյեկտիվ դիրքով հայտնի Դեյվիդ Մ. Լանգին («կասկածելի» անվանելով նրա աշխատությունները), Լևոն Զեքիյանին ու Էդվարդ Գուլբեկյանին, որոնք համարձակվել էին անգլերենով գրել հայերի՝ Հայաստանում բնիկ լինելու մասին...


Չեմ սիրել այդ խոսքը, բայց պիտի ասեմ - տո բա նման մտածողության տեր մարդիկ հայ կոչվելու իրավունք ունեն? Լավ, ընդունենք, թե նրանք անաչառ են և առաջնորդվումե ն զուտ գիտական շահերով - բա, լավ, գոնե մի թեզ, կարծիք կամ մոտեցում միթե չկա, որը կլինի հօգուտ հայերի: Ոնցա ստացվում, որ այս մարդկանց բոլոր թեզերը այս կամ այն կերպ վնասում, նվազեցնում, անշքացնում կամ ժխտում են հայերի դրական հատկանիշները և հայոց պատմության դրական էպիզոդները...

Համաձայնեք, որ դա չի կարող բնականոն լինել և, հետևաբար, միտված գործունեության արդյունք է...