Բայց այս "հայագետ"-ի բարոյական անկման կերպարը ամբողջական ներկայացրած չենք լինի, եթե չնշենք նաև նրա վերաբերմունքը հայոց պետականության սուբյեկտների վերաբերյալ -

Սյունին գրում է.

Իրենց (իմա՝ հայերի — Ա. Ա.) (Հատկանշական դետալ - մարդն ինչ աստիճանի է օտարացած իր ազգից, որ կիրառում է երրորդ դեմք - Մ.Հ.) անցյալում միայն մեկ անգամ է պատահել, որ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ միավորվել է մեկ հայ տիրապետողի իշխանության տակ: Թուրքական ծանոթ կեղծիքներից է: Հետաքրքիր է, որ Սյունին այդպես էլ չի ճշտում, թե ո՞վ էր այդ միակ հայ տիրապետողը և իր հայտարարությունը հաստատելու համար որևէ աղբյուր չի վկայակոչում: Բարեբախտաբար, նրա հավանական սկզբնաղբյուրը՝ վերոհիշյալ Քյամուրան Գյուրունը, ավելի պարզ է խոսում: Ըստ Գյուրունի՝ «Միակ ժամանակաշրջանը, երբ այս (իմա՝ հայ -- Ա. Ա.) ավատատերերը անկախություն էին վայելում, եղել է մ.թ.ա. 94-ից մինչև 66 թ.՝ Տիգրանի տիրապետության օրոք», և կամ՝ «Եթե մենք Թվագրենք [հայերի] անկախության ժամանակաշրջանը մ.թ.ա. 95 թվով, ապա կտեսնենք, որ այն տևել է ընդամենը 30 տարի։ Դրանից հետո Հայաստանն այլ բան չէր, քան մի խաղազինվոր հռոմեացիների և պարսիկների հակամարտությունների մեջ»


Թյու Նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում