Սյունին իր պարտքն է համարել աշխատել նաև ադրբեջանցիների համար: Չեք հավատոմ? Նայեք -
Սյունին, կանխամտածված և անհիմն կերպով ժխտելով հին և նոր հայ սերունդների գենետիկ շարունակականությունը, միաժամանակ չի վարանում հայտարարելու, որ կովկասյան ալբանացիները եղել են. ա) «հստակ էթնիկ-կրոնական խումբ» (distinct ethnoreligious group), և բ) որ նույն այդ ժողովուրդը, թեև թուրքախոս և շիա մահմեդական դարձած՝ «այսօրվա ադրբեջանցիների ուղղակի նախնին է» (the directancestors of present-day Azerbaijanis)...
Իր բռնած թուրք - ադրբեջանական ուղեգիծը շարունակելով՝ Սյունին գրում է. ...Հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում...ժամանակի ընթացքում ղարաբաղցի աղվանները միախառնվեցին հայերի հետ: Աղվանական եկեղեցու Գանձասարում գտնվող կենտրոնական նստավայրը դարձավ հայ եկեղեցու թեմերից մեկը:
Իրոք, եթե չիմանամ, որ հայ մարդ է գրել, կկարծեմ, թե ադրբեջանակն ֆորումներից է թարգմանություն արված
Հնարավոր է արդյո՞ք, որ Սյունին պարզապես անտեղյակ է ադրբեջանական պատմակեղծարարության հանրաճանաչ խնդրին և դրան վերաբերող ծավալուն մատենագիտությանը: Վստահորեն՝ ո՜չ. նա նախընտրել է ադրբեջանական կեղծիքը, թեև կարդացել և այլ առիթով իր գրքում հղել է այդ հարցերին նվիրված՝ 1988 թ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հրատարակած առանցքային գրքույկը ինչպես նաև՝ գիտական նույն տեսակետի՝ Ուոքերի խմբագրած անգլերեն տարբերակը։
Ուշագրավ է նաև Սյունիի շարադրանքի ոճը. քաղաքականապես խիստ զգայուն այս խնդիրն արծարծելիս, նա որևէ աղբյուր չի հղում, ո՛չ էլ՝ դեպքերի հսւոակ ժամանակագրությունն է տալիս: Օրինակ, Սյունիի հայտարարությունն առ այն, թե «հին և միջին դարերում Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մաս էր կազմում»՝ արևմտյան անտեղյակ րնթերցողի վրա թողնելու է այն տպավորությունը, թե հնուց մինչև 14-15-րդ դարերը Այսրկովկասում գոյություն է ունեցել մի անկախ Աղվանքի թագավորություն, որի կազմում էլ անընդմեջ եղել է Ղարաբաղը։ 1978 թ. հրապարակված ու այնուհետև 1987 թ. վերատպված իր մի հոդվածում Սյունին գրել է, թե՝ «իններորդ և տասներորդ դարերում Արցախ / Ղարաբաղը Կովկասյան Աղվանքի թագավորության մասն էր» (during the ninth and tenth centuries, Artsakh/Karabakh was part of the Caucasian Albanian kingdom); Սակայն, ինչպես ասացինք՝ այդ թագավորությունը գոյատևել է մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 462 թ., իսկ Արցախը (Ղարաբաղը) գտնվել է այդ թագավորության կազմում 451 թվից մինչև 462 թ.: Եթե ընդունենք, որ Սյունին այս ամենը չի իմացել 1978-1987 թթ., ապա Հայաստանի ԳԱ հրապարակած վերոհիշյալ գրքույքի ընթերցումից հետո նա արդեն հրաշալի տեղյակ է եղել Աղվանքի խնդիրներին: Այսպիսով՝ Սյունին միանգամայն գիտակցաբար է գործածում լպրծուն ոճ. սա նրան պետք է իր իսկական՝ իր գրքում չհղված թուրքական և ադրբեջանական աղբյուրները քողարկելու համար:
Էս չի Ձեր Սյունին, Սահակ:![]()
Էջանիշներ