User Tag List

Էջ 31 33-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #451
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսս ցխվեց։
    Աստված իմ, էս ի՞նչ գիշեր էր։
    Վիսկի էինք խմում ու լացում։ Բայց քիչ էր, երկուսիս համար էլ։
    Ի՞նչ անենք։ Ի՞նչ անեմ ես։ Թե ինձ, թե քեզ համար։
    Էնքան վախենալու ա էն կյանքը, որ դրսի աշխարհում ա։
    Ու կներես, որ ցույց տվեցի, որ ես էլ եմ վախենում։
    Շատ ենք իրար նման, իրոք։
    *
    Միշտ կողքիդ կլինեմ, քանի դու դա ուզում ես։ Թե կուզես՝ ընդմիշտ։
    *
    Թե բա՝ կհավատա՞ս, հենց էս պահին կամուսնանայի հետդ․․․

    ***
    Երբեմն մեր ծնողները մեր ուսերին պատգամներ ու պատասխանատվություն են դնում՝ չգիտակցելով, թե ինչքան ծանր դրանք կարող են նստել մեզ վրա։

    ***
    Էլի եմ ուզում խմել ու լացել։ Լարված եմ, չեմ կարողանում լավ զգալ։ Վատ զգալուց էլ հետ եմ վարժվել։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (04.11.2019), Moonwalker (29.10.2019), Sambitbaba (10.12.2019), Աթեիստ (25.10.2019), Հարդ (15.10.2019)

  3. #452
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար անասելի տխուր ա, որ ասում ես, թե սիրել չես կարողանում, որովհետև ոչ ոք ինձ հետ ավելի կամ նույնիսկ նույնքան լավ չի վարվել, ինչպես դու: Ոչ ոք ավելի ճիշտ չի սիրել, քան դու, նույնիսկ եթե ասել են, որ սիրում են:
    Երեկ չեմ ծնվել, ոչ էլ երկնքից եմ ընկել՝ ոտքերս ամպոտ, միանգամայն նորմալ էր, որ սենց պիտի լիներ: Երբեք էլ ինձ սին հույսեր չեմ տվել: Զուտ երազել եմ...
    Ավելի հեշտ կլիներ, եթե կոնֆլիկտներ լինեին, հստակ պատճառ լիներ, կտրուկ բաժանվեինք: Կցավար, կտառապեինք, կանցներ-կգնար: Սենց էլ ուրիշ առումով ա հեշտ, բայց սենց երկար կտևի...
    Ուզում եմ արտահայտվել, ուզում եմ խոսել/գրել, չի ստացվում: Որովհետև դժվար ա դա անել, երբ ամեն ինչ հասկանում ես, էլ ոչ մտածելու տեղ կա, ոչ վերլուծելու: Ի՞նչ գրեմ:
    Ամեն ինչ ճիշտ ա: Գրեթե ամեն ինչ:
    Համենայն դեպս օբյեկտիվորեն ճիշտ էր էս խենթությունն ավարտելը: Ինչքան էլ որ կողքից մարդիկ ոգևորում ու ոգևորվում էին մեզնով:
    Վստահ եմ, որ ոչ ոք չի կորելու կյանքիցս: Շարունակելու եմ սիրել ու սիրված լինել, ոչ միայն շրջապատիդ ու եղբայրներիդ, այլև հենց քո կողմից:
    Սպանում ու ապրեցնում ա էդ փաստը միաժամանակ:
    Ու չէ, չեմ խորանա ու էլ բան չեմ գրի:
    Արդեն ասել եմ. իմ մասով կարող ես հանգիստ լինել; դասավորիր ու շտկիր կյանքդ մնացած առումներով:
    Ես հավատում եմ քեզ: Մոտ ապագայում պիտի անունդ լսելի լինի տարբեր անսպասելի ու բարձր տեղերից:

    Սիրտս...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (23.11.2019), Smokie (02.02.2020), Varzor (23.11.2019), Նաիրուհի (23.11.2019)

  5. #453
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե էս քո չսիրելն ա, ես վախենում եմ նույնիսկ նախանձել էն աղջկան, ում դու կսիրես...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (24.11.2019), Ուլուանա (27.11.2019)

  7. #454
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ ո՞նց ես, անուշ ջա՜ն )))
    Գիտե՞ս՝ ինձ մեկ էլ ով էր ասում «անուշ ջան», «անուշս»... Ամենամայրս... )) Ու մեկ էլ դու ես ասում հիմա:
    Դու, որ «սիրել չես կարողանում»:
    Թե բա՝ էսօր ի՞նչ ես կերել :Դ <3
    *
    Սիրտս, էդքան մի նեղվիր, ջան, ամեն ինչ լավ ա լինելու: Ես կողքիդ եմ, կօգնեմ՝ ինչով կարող եմ: Ինձ համար դա պատիվ ա, հավատա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (28.11.2019), Smokie (02.02.2020), Ուլուանա (28.11.2019)

  9. #455
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներես
    Անի
    Զա վսյո
    Եթե տենց կարելի է
    Շնորհակալ եմ, «զա վսյո», որոշ մանրուքներ չհաշված:
    Իլիկի պատին անուն-ազգանունիդ կողքը ուզում էի գրել՝ սիրել եմ, սիրում եմ, սիրելու եմ քեզ, ընդմիշտ: Բայց ամոթ ա, չեմ անի:
    2 օրից Իլիկը փակվում ա: Չնայած դա ի՞նչ կապ ունի էս գրառման հետ:
    *
    Քեզ սիրելս չի հակասում նրան սիրելուս: Ու ոչինչ, որ դու չես հասկանում՝ ինչ ընդհանրություն կա մեր միջև: Ի դեպ, էդպես էլ չպատասխանեցիր՝ բա մե՞ր միջև ինչ ընդհանրություն կար, ըստ քեզ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (28.11.2019)

  11. #456
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜խ, սիրտս... Էս բաժանվել ա կոչվում, հա՞: Բա էդ դեպքում միանա՞լը որն ա:
    Մինչև հիմա ինձ թվում էր՝ մարդիկ բաժանվում են, որովհետև չեն սիրում իրար, ոչ թե որովհետև սիրում են, ուղղակի մեկը նեղվում ա նրանից, որ մյուսն ավելի շատ ա սիրում: Էսքան տխուր չլիներ՝ կխնդայի, իմ արև, խնդալու ա:
    Չեմ հավատում, որ հենց սենց միանգամից հնարավոր ա վերջ դնել էս ամենին: Ախր դա անհնար ա, անարդար, անիմաստ: Դրա համար ա, որ չի ստացվում: Դրա համար ա, որ (էն քո չնկատած) հոգատարությունն ու քնքշությունն էդքան թունդ ես շռայլում: Էն որ կողքից մեկը տեսնի, երանի ա տալու մեր սիրուն ու միությանը, մտքի ծերով էլ չի անցնի, թե էդ ընթացքում փորձում ես ինձ բացատրել, թե ինչու ա ճիշտ բաժանումը:
    Բառերը լռվում են կոկորդումս, չեմ կարող գրել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.11.2019), Meme (29.11.2019), Quyr Qery (29.11.2019), Smokie (02.02.2020), Varzor (29.11.2019), Մուշու (11.01.2020), Նաիրուհի (29.11.2019), Ուլուանա (29.11.2019)

  13. #457
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչո՞ւ ես ինձ թողնում, եթե ունես կարիքս
    ու ինչո՞ւ չես թողնում, երբ թողել ես
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.12.2019), Varzor (05.12.2019), Ուլուանա (06.12.2019)

  15. #458
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Երգե՞մ:
    - Միշտ:
    - Իսկ դու ժպտա, հա՞... միշտ:
    Հա, ջանս, հա, սիրտս: Կժպտամ: Էդ ա մնում:
    Ուղղակի կներես, որ մեկ-մեկ չեմ դիմանում: Ու ես մեղավոր չեմ, որ մարդամեկը հենց էդ երգը որոշեց երգել... Ուզում եմ հստակ բառերը հիշել ու չեմ կարողանում, ու գուցե բարին էլ էդ ա: Մի քիչ խաղաղվել եմ ընդհանրապես ու հատկապես Միքոյի գրկում լացելուց հետո: Գոնե կարողանամ քնել:
    *
    Ասում ա՝ էս ինչքա՜ն բան ես դու կուլ տվել... Հա, շատ, շա՜տ շատ...
    Ու էսքան շատ սիրով շրջապատված լինելն էլ մի կողմից ա ցավացնում, երբ էդ սերը ուրիշ կողմից կուզեիր ստանալ... Ու, գրողը տանի, նենց չի, որ չես ստանում, է՞, ուղղակի... Ա դե եսի՞մ...
    Էն որ պահի տակ նույնիսկ միտք եկավ՝ էսքան հրաշք մարդիկ կողքիդ ու էսքան սեր կյանքում ունենալն իրականում օրհնություն ա՞, թե՞ անեծք:
    Բայց օրհնություն ա, միանշանակ: Երբեմն ինչ-որ կասկածամտություն ա արթնանում, հավատս չի գալիս, որ դա կարա իրական լինել, հայ-հայ ա սկսեմ կեղծիք փնտրել: Հետո սկսում եմ իմ զգացածը կասկածի տակ առնել: Գուցե ես է՞լ անկեղծ չեմ էդքան սիրում: Բայց ախր չէ, հատ-հատ հիշում եմ ամեն մեկին, ամեն մեկի հանդեպ յուրահատուկ ու անվերապահ, անշահախնդիր սեր եմ զգում: Ուրեմն ինչո՞ւ պիտի իրենք նույնը զգալ չկարողանան: Ինչո՞վ եմ նրանցից առավել:
    *
    Էնքան տխուր ա... Էն որ երեկ ասում էիր՝ «անուշ մարդ»... Չես պատկերացնի, թե ինչքան ա էդ մեզ կտրում իրարից, քեզ կտրում ինձնից... Ավելի ճիշտ՝ երևի լավ ես պատկերացնում, դրա համար ես հենց տենց ասում...
    Չգիտեմ՝ ես սպասո՞ւմ էի, որ սենց դժվար ու ցավոտ ա լինելու... Երևի չէ...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.12.2019), Sambitbaba (10.12.2019), Smokie (02.02.2020), Նաիրուհի (11.12.2019), Նիկեա (10.12.2019), Ուլուանա (10.12.2019)

  17. #459
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էլի քնել չեղավ, չնայած ահավոր շատ եմ ուզում
    վեր կացա ստիպված, որ գրեմ քեզ, եթե օնլայն լինեիր
    օնլայն չէիր, թարսի պես
    իսկ ուրիշ մեկի քո մասին գրել չեմ ուզում, ինչքան էլ մոտ մարդ լինի, որովհետև էդպես ես հեռացնում եմ քեզ ինձնից
    իսկ էդ ավելի ցավոտ ա, քան էն ցավս, որ քնել չի թողնում, որ քամում ա սիրտս ու բերում ուռած աչքերով արթնանալուն
    եթե դեռ ստացվի քնել, էլի (առավոտվա 7-ն ա, աստված իմ)
    պետք ա ինչ-որ միջոցով մի քիչ ինքնասպան լինել, որ ստացվի քնել
    ծխել չեմ ուզում, խմել էլ, գրել կարելի էր, բայց գրելիք չկա, միտք չկա
    երաժշտությունը մի քիչ օգնեց, բայց քիչ էր դոզան ոնց որ, չեմ դատարկվել
    *
    ոնց որ գժված լինեմ, հիստերիկ, անկապ-անգիտակից գոռգոռում եմ, թևերս աջուձախ թափահարում, արյունլվիկ գլուխս տալիս պատերով
    մտքերիցս սարքված զնդանում
    արի, սանձիր ինձ, զսպաշապիկ հագցրու, գլուխս առ թևերիդ մեջ, սեղմիր կրծքիդ, գուրգուրիր
    առ ինձ գրկիդ մեջ, հանգստացրու...
    օրորոցային երգիր ինձ համար...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (19.12.2019), Նաիրուհի (18.12.2019)

  19. #460
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսուայի գրկախառնությունը սպասվածից ավելի ինտենսիվ էր ու շատ, շա՜տ երկար:
    *
    Ու մեկ էլ՝ ես պարզեցի, որ անինքնասերի մեկն եմ: Որովհետև էսքան մեծ ու խմբակային վիրավորանք ինձ դեռ չէր հասցվել: Մեծը՝ հա, եղել են երկու դեպք, հատկապես մեկը: Բայց որ էդքան մարդ միաժամանակ ու ակնթարթորեն մոռանան քո մասին, մինչև մի կես ժամ անց չզանգես նորից, այ դա չէր եղել: Ու էն մարդիկ, որ ուրիշ ժամանակ պատրաստ են անունովդ երդվել: Աբսուրդ ա:
    Ու ես շարունակում եմ շփվել էդ մարդկանց հետ: Որովհետև զգում եմ նրանց կարիքն իմ կյանքում, առանց նրանց չեմ պատկերացնում կյանքս:
    *
    Համ էլ կյանքումս առաջին անգամ 50000 դրամ եմ գտել փողոցից: Այսինքն՝ ենք գտել, բաժանեցինք 3 մասի, 2000-ի էլ շամպայն ու կոնֆետներ առանք, «նշեցինք»: Շամպայնից հարբել էի մի քիչ, նեղացածությունս մի քիչ մեղմվել էր:
    Բայց ընդհանուր առմամբ կոտրվեց մի բան:
    Ախր ես էդ մարդը չեմ, ինձ հետ չի կարելի էդպես վարվել: Գրողը տանի, սաղ աշխարհի հանդեպ անտարբեր ու անպատասխանատու եղեք, ինչ ուզում եք արեք, բայց իմ անձի հանդեպ կարելի էր, չէ՞, մի քիչ ավելի պատասխանատու գտնվել: Ես ոչ մեկիդ երբևէ չեմ խանգարել, ոչ մեկիդ չեմ շահագործել, հնարավորինս լավ եմ եղել ու օգնել եմ տեղը գալուց, մարդամեկը նույնիսկ ասում էր, թե իրենց պահապան հրեշտակն եմ: Հիմա ուղեղումս չի տեղավորվում, թե ոնց էր տենց հնարավոր, ոնց կարելի ա էս պահին անելիք կես րոպեյվա բանը չանել ու ասել, թե կորցրել էինք ժամանակի զգացողությունը: Ի՞նչ կապ ունի ձեր ժամանակի զգացողությունը, եթե խոսքը զուտ տվյալ պահի մասին էր: Ու ի՞նչ կլիներ, եթե դրսում իսկական ձմեռ լիներ:
    Ու էն որ մենակ դու էիր անվերջ ներողություններ խնդրում: Մեկը, կցկտուր, թե բա՝ «ես տենց բաներ ասելուց լավ չեմ» ու թռավ, մյուսն էլ հայ-հայ ա իմ վրա էր մուննաթ գալիս, թե բա՝ չգիտե՞ս, ես տենց եմ, հիմա, բան ա, եղել ա:
    Նենց հիասթափություն ա ու անպաշտպան լինելու զգացողություն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.02.2020), Varzor (23.12.2019), Ուլուանա (24.12.2019)

  21. #461
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ չէր, որ եղավ այն, ինչ անցել էր մտքովս: Տարօրինակ էր այն, որ դրանից հետո ավելի խառնվելու ու տխրելու փոխարեն մի փոքր հանգստացա: Մինչև հիմա էլ հանգիստ եմ, 2 օր ա անցել արդեն:
    Կարծես կարողացել եմ իմ մեջ հրաժեշտ տալ նրան: Ու չեմ ուզում, որ նա էլի դու դառնա: Դեռ չեմ կարողացել հասկանալ էն հակասությունները, որ եղել են, չեմ կարողանում համադրել ապրածս հոգատարությունը, երջանիկ պահերն ու անփութություն-անտարբերությունը: Չի կպնում: Բայց էլ չեմ խորանում: Քանի կարող եմ չխորանալ, ուրեմն պետք չի:
    *
    Իսկ քեզնից ես իրոք չգիտեմ՝ ինչ եմ ուզում: Բացի մի բանից՝ որ գրկես ինձ, երկար գրկես, շատ երկար:
    *
    Էսօր Ֆրաունսայի հետ եմ հանդիպել: Ցերեկվանից մինչև գիշերվա կես իրար հետ էինք: Սրճարան, հետո երկար-բարակ զբոսանքներ փողոցներով, հետո հրապարակ, ամանորյա տոնավաճառ, բաֆլներ ու գլինտվեյն, հետո Սահակենց համերգին: Հավես էր: Տոնավաճառում վերջապես զգացի տոնի շունչը. մինչև էդ չէի զգում:
    *
    Շատ վատ եմ գրում, քիչ, կցկտուր: Գիտեմ:
    Մի տեսակ ժամանակ չկա:
    Բայց հա, կարելի էր ծավալվել իրադարձությունների շուրջ: ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (30.12.2019), Varzor (03.01.2020), Մուշու (11.01.2020), Նաիրուհի (06.01.2020)

  23. #462
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ դու ես, որ կարող ես 2 բառ գրել ու 2 կյանք ապրելու նյութ տալ:
    Երևի որովհետև դու իրոք «ամենաանմեղն ես բոլոր մեղավորներից»:
    Իսկ ես տառապում եմ քո կարոտից ու միաժամանակ խուսափում այն տեղերից, ուր դու կարող ես լինել, այն մարդկանցից, ովքեր քեզ են հիշեցնում, ու նախանձում եմ ընկերներիդ ու բոլոր էն մարդկանց, ովքեր շփվում են քեզ հետ:
    Ես մեռնում եմ էն լույսից, որ ճառագում ես սրտիս մեջ:
    Իմ երջանկությունը կփնտրեմ ուրիշների մեջ, երբեմն կփորձեմ հավատալ, որ գտել եմ: Իսկ իմ երջանկությունն իրականում դու ես: Ես սա ասում եմ ցավով ու միաժամանակ ուրախ լույսով եմ լցված: Դու իմ երջանկությունն ես, որը կա, բայց ես այն երբեք չեմ ունենա:
    Ու գիտեմ, որ «ճիշտը» դա ա:
    *
    «Մի վախեցի» - Չեմ կարող չվախենալ: Վախենում եմ վերջից:
    *
    Էս աշխարհն ինձ դուրս ցնկնեց ու ասաց՝ ապրի, ու ո՛չ ձևը ցույց տվեց, ո՛չ դրա իմաստը բացատրեց: Ու հիմա ես քայլող հիասթափություն եմ՝ ծնողներիս, մտերիմներիս, էն ծանոթ ու անծանոթների համար, ովքեր օգնել էին փորձում, ինքս ինձ համար:
    *
    Ես [դեռ] պատրաստ չեմ ապրածս ամբողջ կյանքը հավասարեցնել հողին ու սկսել ապրել նորից:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.10.2020), Varzor (16.03.2020), Մուշու (27.03.2020), Ուլուանա (15.03.2020)

  25. #463
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ տեղ՝ հոգուս խորքում ես գիտեմ, որ էս ամենին արժանացել եմ, ինչ-որ ժամանակ իմ տվածն ա հիմա ինձ վերադառնում տարբեր, հաճախ՝ անսպասելի տեղերից: Հիմա ես ամաչում եմ, որովհետև էս փուլում ես ոչինչ չունեմ մարդկանց տալու, իսկ իրենք բոլորովին անշահախնդիր առաջարկում են իրենց օգնությունը, որը ես նույնիսկ չեմ խնդրել, չեմ էլ ակնարկել: Ծանոթ ու անծանոթ, մոտ ու հեռու մարդիկ, փորձում են օգնել ամեն մեկն իր կարողությունների չափով, ամեն մեկն իր ձևով: Էնքան շնորհակալ եմ, որ ասելու չի: Մի՞թե իրոք ես արժանի եմ էսքան սիրո:
    Միայն թե ստացվի ոտքի կանգնել, միայն թե կարողանամ չհիասթափվել ու չհիասթափեցնեմ:
    Լավ ա լինելու: (Ու ոչինչ, որ ոչ մի հիմք չկա նման բան մտածելու:)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.03.2021), Skeptic (18.07.2020), Smokie (12.10.2020), Varzor (18.07.2020), Հարդ (20.07.2020), Նաիրուհի (18.07.2020), Ուլուանա (18.07.2020)

  27. #464
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց երեկ էր, որ մտածում էի՝ ինչ հեշտ ա ապրել առանց քեզ. կարիք չունեմ ինքս ինձ խնամելու՝ ո՛չ արտաքուստ, ո՛չ ներքուստ: Ոչ մի աշխատանք չեմ տանում: Մի տեսակ իմաստ չկա:
    (Իրականում ընդամենը հիմար արդարացում ա, համատարած կեղտի ու ավերածության մեջ ծաղիկներ փնտրելու անմեղսունակ մոլուցք:)
    Իսկ առավոտյան, երբ գիշերվա երկար ու խիտ զրույցից հետո քնած էիր, ու ես, կողքիդ կծկված, ունկնդրում էի շնչառությունդ ու անհագ կլանում մարմնիցդ ճառագող կենարար ջերմությունը, ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում սրբել աչքերիցս գլորվող արցունքները, որ չթափվեին թևիդ, չխանգարեի քունդ: Լաց էի լինում ստեղծված իրավիճակի համար, իմ ինքնակամ անկման, բացվող հերթական անորոշ առավոտվա համար, ու հատկապես լաց էի լինում, որ կաս ու որ եկար էդպես անսպասելի, ուրախ էի, որ հարբածությունս բացեց լեզուս, ու գոնե մի քիչ պատմեցի՝ ինչ եմ իրականում զգում քո հանդեպ, ով ես ինձ համար, ու լաց էի լինում երջանկությունից, որ կողքիս ես, ու տխրությունից, որ շուտով կգնաս, ու ափսոսանքից, որ քունս անտանելի տանում էր ու չէի կարող երկար արթուն մնալ ու խորապես ընկալել, վայելել ներկայությանդ ամեն ակնթարթը:
    Շնորհակալ եմ, որ ինձ նորից մի քիչ մոտեցրիր կյանքին:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.07.2020), Varzor (29.07.2020), Նաիրուհի (30.07.2020), Նիկեա (07.08.2020), Ուլուանա (01.08.2020)

  29. #465
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Ու մի բան էլ կա, որ ընդհուպ մինչև շոշափելիության մակարդակի հիմնավորում ա քեզ հետ զգացածս ներդաշնակությունը. մենք միշտ նույն ռիթմով ենք շնչում-արտաշնչում, ու միշտ նույն ռիթմն ունեն մեր սրտի զարկերը, երբ դրանք համեմատելու երանելի առիթն եմ ունենում:

    "Heartbeat"-ն էի լսում՝ քեզ փիս կարոտած, ու հիշեցի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (10.08.2020), Varzor (10.08.2020)

Էջ 31 33-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •