User Tag List

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Դնևնոզավր

    ․․․չեմ ների։ Մի նեղացիր։ Դու ես ինձ չներել սովորեցրել, իսկ ես իմ ձեռք բերածը չեմ ուզում կորցնել, դա իմ հարստության մի մասն ա․․․

    Զգում ե՞ս, արդեն քո բառապաշարով եմ խոսում․․․


    ***
    Աստված էլ պիտի սովորի։ Պիտի սովորի տեսնել, սիրել ու համբերել։
    Աստված թրթուրին հրամայում է թիթեռ դառնալ։ Թրթուրը սկսում է աշխատել, աշխատել, ջանալ․․․ Ի վերջո շուրջբոլորը մետաքսաթել է հյուսում ու երջանիկ-երջանիկ սկսում վերափոխվել թիթեռի։
    Մի քիչ էլ, մի քանի րոպե, և Նա կճախրի՝ աշխարհին ճառագելով իր գեղեցկությունը․․․
    Բայց աստվածներն անհամբեր են։ Ու զայրացած Աստվածը, պոկելով բոժոժը, այն նետում է գետնին ու տրորում։ "Դու անտեսեցի՜ր իմ խոսքը, դու չկարողացա՜ր․․․"․․․

    *
    Իսկ բոժոժը հիմա ի՞նչ զգա․․․ Ի՞նչ անի․․․
    Ոչ թրթուր է, ոչ թիթեռ․․․ Դեռ նոր ձևավորված նուրբ թևերը տրորված են․․․ Ինքն էլ՝ բոժոժի մեջ․․․

    Աստված դավաճանեց․․․ Դավաճանեց՝ չհավատալով։ Դավաճանեց․․․ Հա, աստվածներն էլ են դավաճանում, էն էլ ո՜նց․․․

    Որովհետև ոչինչ չարժի հավատալը մի աստծու, որը ՔԵԶ չի հավատում։ Անպտուղ բան է։


    ***
    Հա, հարուստ եմ։ Շա՜տ հարուստ եմ։
    Ու հպարտ եմ դրանով, ով ինչ ուզում է՝ մտածի։

    Նրանով, ինչ զգում եմ, նրանով, ինչ երբևէ զգացել եմ - հարուստ եմ։

    *
    Արսս, երջանիկ եղիր, ես քեզ միշտ եմ սիրելու։

    ***
    Իսկ Դու․․․ Դու գիտես՝ ինչ է պետք անել։ Դու ինչ էլ անես, ճիշտ է լինելու։ Արա, ստեղծագործիր․․․
    Ես քեզ կպահեմ իմ մեջ՝ ոնց որ ես եմ ուզում, ոնց որ դու ես ուզում մնալ, ոնց դու ինձ դուր ես գալիս։
    Դեռ պաշտում եմ քեզ։

    ***
    Եթե հանկարծ ինձ ցերեկով կարոտես, պարզապես անջատիր սենյակի լույսը, ես կողքիդ եմ․․․


    *******
    Soul-ս էլ չկա։ Մնացել ա մենակ Cactus-ը։
    Վերջ։
    Գնում եմ․․․ Անապատ եմ գնում․․․ ծաղկելու
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.11.2009), Chuk (22.10.2009), Enigmatic (25.11.2009), impression (10.01.2010), Kuk (26.11.2009), Lílium (12.11.2013), murmushka (22.10.2009), My World My Space (14.01.2010), Nadine (18.11.2009), nune' (02.11.2009), Quyr Qery (15.04.2011), Smokie (08.11.2011), Դատարկություն (22.10.2009), Եկվոր (29.10.2009), Երկնային (22.10.2009), Երվանդ (23.10.2009), Ինչուիկ (03.12.2009), Ծով (17.11.2009), Հայկօ (22.10.2009), Մ Մ (26.04.2014), Մինա (25.05.2013), Նարե (22.10.2009), Նիկեա (28.01.2016), Վոլտերա (10.09.2013), Ֆոտոն (22.10.2009)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Ինձ մոտ մայրամուտներն էլ են խաղաղ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.01.2010), nune' (02.11.2009), Philosopher (22.10.2009), Quyr Qery (15.04.2011), Smokie (13.11.2012), Ծով (17.11.2009), Մարկուս (14.05.2013), Մինա (25.05.2013)

  5. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Էսoր, ոնց որ մի քանի օր առաջ, բացեցի Բախի «Փրկչի առձեռն տեղեկատուն»: Նույն արդյունքով.

    Даже если вы встретили
    друг друга по законам
    божественного притяжения,
    вам придется всерез
    поработать над весьма
    непростыми задачами.
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 23.10.2009, 02:24:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (12.01.2012), Մարկուս (14.05.2013)

  7. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Վերջին օրերին մի տեսակ լուռ էր ներսս… չհաշված էն պահերը, երբ տիեզերքը պայթեցնել էի ուզում:
    Մենակ Rolling Stones-ի "Angie"-ն էի հիշում, էն էլ չէի ուզում հիշել… (Էդ տնաշենի Rolling Stones-ն էլ ալարել ա երևի հայերեն պուճուր արտահայտություն սովորի, «Ան ջան»-ը Angie-ով ա փոխարինել):

    Էսօր հանկարծ հասկացա՝ ինչ եմ ուզում լսել… Antimatter… 100%…

    Leaving Eden
    Antimatter

    Put the thorn in my side, the coins on my eyes
    I'm not awake, I'm leaving Eden
    And all her frozen charms lie cold in my arms
    Panic went away and left me reeling
    It's warm outside but the weather fails to hide
    the stinging loss inside
    For in the back of my mind I always thought I'd find my way to paradise
    On I'd walk to paradise ...

    But grace and lies locked the door from the other side
    And now there's not much else there
    Grace and lies
    In all how long can you hide, how long?
    The cost of innocence is the loss of innocence
    Some may pass away, but some die screaming
    When it came to my time, oh it took me by surprise
    Was it my mistake, or am I born for giving in?
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.01.2010), nune' (02.11.2009), Մարկուս (14.05.2013)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Fighting For A Lost Cause
    Antimatter

    And there it is, as pure as snow
    I couldn't see it for my head was too low
    And prying eyes, they stoop too low
    Poisoning my soul, as sanity waits in the gallows
    Defeated I, fighting for a lost cause
    Depleted I, dying for the wrong cause

    These are the hours on the range
    The more you show them
    The more they choose to take away
    Some things never change in the wings
    And as it's your war,
    There'll be no escape at all
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    nune' (02.11.2009)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Էսօրս (կամ էրեկս, ոնց կուզես՝ համարի, Զավր ջան) կարևոր էր ինձ համար…

    ***
    Բաներ կան, Դնև, որ չեմ կարող քեզ ասել. հիմա դու առաջվանը չես, մի օր ես քեզ վառեցի… հիշո՞ւմ ես… Ազատության հրապարակում… Կներես, որ քեզ այդքան սխալ ու ճիշտ ու ԾԱՆՐ բաներ էի տալիս պահպանության…
    Հիմա դու վիրտուալ ես, ու ոչ միայն ես եմ քեզ կարդում: Դրա համար էլ չեմ կարող…

    ***
    Շատ բան զգացի… Ընդհանուր առմամբ լավ էր ամեն ինչ, ես գոհ եմ ինձնից:

    *
    Իդան… Իդան շատ բան էր զգում, շատ… Ինձ էդպես թվաց… Շնորհակալ եմ, Իդ, թեկուզ քո չարտահայտած մտքերի, քո չարտաբերած բառերի, քո… քո գոյության ու ներկայության համար…

    *
    Վահագն էլ ա շատ լավը… Արտաքուստ ամեն ինչ կանի, որ լավ լինես, բայց հո գիտես՝ ամեն ինչ զգում ա… Վա, դու էլ էիր ինձ համար էսօր շատ կարևոր… Գուցե նրա համար, որ կարոտել էի, գուցե մի ուրիշ բանի… Պատճառը կարևոր չի: Դու կայիր, դու էնտեղ էիր, ուրեմն լավ էր… Շնորհակալ եմ…

    *
    Բգոն էլ ինձ շատ բանով լցրեց էսօր… Ուզում էի վեր կենալ ու ճակատի էն հարմար՝ ձախակողմյան հատվածը հավեսով պաչել… Կարևոր էր ինձ համար… Կարևոր էր զգալ, որ Բգոն ապրում ա, որ ուզում ա երջանիկ լինել… Էդ ուղղակի ճառագում էր իրանից:

    *
    Մարկիզին տեսնելուց շատ ուրախացա: Չգիտեմ՝ ինչու: Երկրորդ անգամ էի տեսնում: Անունն էլ էի մոռացել, էդ պահին նաև՝ մականունը, բայց ուրախ էի տեսնել: Մի տեսակ կարևոր էր…

    *
    Լավ էր, ու բոլորն էլ լավն էին, ու կարոտել էի… Ջերմ էր… Ակումբի նման…

    *
    Մի պահ գլուխս հենել էի աթոռի թիկնակին ու աչքերս փակել: Ինչ-որ մեկի, ինչ-որ հարազատի շունչ զգացի ու դեմքի մազերի հպումը՝ դեմքիս: Բացեցի աչքերս… Երոն էր… Շնորհակալ եմ, Եր… Հենց թեկուզ մենակ էդ պահի համար… Ես զգացի…

    *
    Լիլս, Գալաթեաս… Վերջին ամիսներին, երբ գոնե ամիսը մի քանի անգամ ակումբ էի մտնում` հյուրի կարգավիճակով, հենց Լիլն էր ինձ գրավում, կանչում, նրա գրածները: Լիլը ինձ համար արդեն վաղուց ա շատ կարևոր… Իսկ էսօր կարոտած էի շատ - չգիտեմ՝ էդքան զգաց, թե չէ, դե բայց: Էդ չի կարևորը, չէ՞, Զավր ջան: Դու հո լավ գիտես:

    *
    Երկու մարդ էին պակասում - ներկապնակումս չունեի Կիտուլին ու Հայկօյին: Կուզեի՝ լինեին:

    ***
    Կարևոր օր էր… Ինքս ինձ, ու ոչ միայն, ապացուցելու, որ ամեն ինչ լավ է, որ ուժեղ եմ…
    Ոնց որ թե ստացվեց:

    *
    Կարևոր էր մեր խոսակցությունը, կարևոր էր քո կողքին լինելը, կարևոր էր շատ բան զգալն ու վերլուծելը… Կարևոր էր տաքսիստին ասածս «բարի գիշերն» ու այն, որ ծնողներս արդեն քնել էին… Վիրավորանքի արտահայտումները կտեղափոխվեն առավոտ, այսինքն՝ քունս բոլոր հնարավորություններն ունի հանգիստ լինելու:

    *
    Կարևոր էր, որ էլի քեզ «Բարի Գիշեր» ասեցի… Մի տեսակ շատ էին դատարկվել օրերս առանց քո «Բարի լույս» ու «Բարի գիշերի»…

    ***
    Ուրախ եմ, որ քո նման ընկեր ունեմ… Ամեն դեպքում շնորհակալ եմ…
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 24.10.2009, 03:32:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.11.2009), Chuk (24.10.2009), Kita (24.10.2009), nune' (02.11.2009), Philosopher (24.10.2009), Quyr Qery (15.04.2011), Դատարկություն (23.01.2011), Եկվոր (29.10.2009), Երկնային (24.10.2009), Երվանդ (08.11.2009), Ծով (17.11.2009), Մարկիզ (24.10.2009), Մինա (25.05.2013), Ուլուանա (24.10.2009), Ֆոտոն (24.10.2009)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմից, չգիտեմ՝ ինչու, միայն մի փոքրիկ հատված է մնացել մեջս ու անընդհատ, այսօր՝ առավել ևս, պտտվում է մեջս.
    -Քո ծառը չորանում է, հա՛յր… Ի՞նչ անեմ… Ջրում եմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (27.10.2009), nune' (02.11.2009), Quyr Qery (12.01.2012), Ծով (17.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011)

  15. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Ճաշարանում հանկարծ գիտակցեցի. այն, որ հիշում եմ, որ Աննան միշտ թթվի ծաղկակաղամբն էր ջոկջկում, իսկ Խաչիկը սիրում էր ծիծակները, սեր է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (29.10.2009), impression (10.01.2010), Ամմէ (02.11.2012), Ծով (17.11.2009), Մինա (25.05.2013)

  17. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Ցավում ա…

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Don’t bless me, God! Your blessing will destroy my castles and diminish my towers.
    And still the ruins will remain.
    And then we both will regret about our deeds.
    Ախր ասում էի, չէ՞, ասում էի…

    Ու ընդհանրապես, նախկին գրածներս կարդալով՝ վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ անհայտ մարգարե եմ…

    ***
    Մի օրում ամեն ինչ շուռ եկավ… Սերը դառավ սովորություն, -ը կտրուկ վերափոխվեց -ի… Կյանքս՝ երկարատև հոգեվարքի…

    ***

    Էդ ի՞նչ էր…
    Ո՞ւմ ենք խաբում…
    Ցավում ա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.11.2009), Ingrid (16.11.2013), Եկվոր (29.10.2009), Երվանդ (17.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011)

  19. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Չէ, ջնջում եմ…

    Էս մի էջդ պատռում եմ, Զավր ջան:

    *
    Կներես… Ամեն ինչ լավ է: Տես, ժպտում եմ
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 29.10.2009, 19:22: Պատճառ: ... :)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (08.11.2009), Enigmatic (25.11.2009), Quyr Qery (15.04.2011), Մարկուս (14.05.2013), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011)

  21. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Դատարկվել եմ… Չկամ…

    Մեկը լիներ, WALL-E-ի նման… Մեկը լիներ՝ նկատեր էդ ծիլը, խնամեր… Մեկը…

    Բայց պետք ա՞, որ…

    Էլ բան չեմ ուզում… Էլի բան չեմ ուզում… Չնայած հիմա ուրիշ ա, հիմա էդքան տխուր չի, ինչքան՝ դատարկ…

    ***
    Ասում են՝ «Ինչ ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: - Սուտ ա: Էդ էն մարդիկ են հորինել, ովքեր անցել են դրա միջով… Էդպես պնդանում ես, կարծրանում, քարանում… Ու եթե բարեհաջող ստացվել է, սկսում ես շուրջդ բուսնող տատասկներն էլ բուսականություն համարել ու շնչելուն ապրել անվանել… Եթե քարն ուժեղ է, ուրեմն ես էլ եմ ուժեղ, կամ էլ դեռ ուժեղանում եմ՝ «թուլությանս» կամաց-կամաց շնչահեղձ անելով…

    Մնաս բարով, իմ «թուլություն»… Ես սիրում էի քեզ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.11.2009), Empty`Tears (08.11.2009), Ծով (17.11.2009), մարիօ (24.12.2014), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011)

  23. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Ստացվում է, որ օրագրումս պարբերաբար Antimatter եմ «գովազդում», բայց…

    The Art Of Soft Landing
    Antimatter

    I'm building a cage to chew things over,
    Far from where the rats can chew my brain.
    Losing the game and the deck's uneven,
    the building blocks of ruin...

    I'm going insane with my eyes wide open,
    The stage has set the tone.
    Chewing the pain and it wont stop breeding,
    It moves from square to square...

    I've pushed my field, now it comes to this,
    I've touched my dreams, but still I bleed...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Philosopher (02.11.2009), Ծով (17.11.2009)

  25. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Դնեվնոզավր

    Էխ, Կուստուրիցա
    Կուզեի՝ ընկերս լիներ, Դնև, հիմա խմեինք իրար հետ… մինչև ամբողջությամբ անջատվելը

    «Կյանքը հրաշք է»… Ուհու … Բա հրաշք չի՝ ի՞նչ ա

    ***
    Կյանքը հրաշք ա դառնում զգալով: Երբ ուղղակի զգում ես, շուրջդ կամ հետդ կատարվածը չես վախենում անցկացնել սրտիդ ֆիլտրով՝ զտելով ու պահելով միայն ամենալավը: Կյանքն ապրելու ու գնահատելու՝ մինչև հիմա հասկացածս լավագույն տարբերակն էդ ա: Կյանքի հետ համագործակցել ա պետք: Կյանքից հաճույք ստանալ ա պետք: Կյանքն ապրել ա պետք: Սիրել ա պետք:

    Կուստուրիցաներ են պետք:


    *******
    Քեզ կարոտում եմ:
    Կարոտում եմ հոտդ, կարոտում եմ ժպիտդ, ձեռքերդ… Ուզում եմ քիթս մխրճել վզիդ մեջ ու շնչել քեզ…
    Կարոտում եմ հայացքդ, երբ ինքնամոռաց ասում էիր, որ կգժվես, եթե… չեմ ասի… էդ թող մենակ ինձ մնա
    Կարոտում եմ այն, ինչ մի ժամանակ այնքան իրական էր…

    Հիշո՞ւմ ես դեկտեմբերյան այն օրը, երբ կյանքումս առաջին անգամ երջանկությունից արտասվեցի… Ես հիշում եմ: Ամսաթիվն էլ եմ հիշում: Ամեն ինչ հիշում եմ…

    Հիշում եմ մեր գարնան այն օրը, երբ անձրև էր գալիս, իսկ մենք թրջվում էինք դրա տակ… Ի՜նչ խաղաղ օր էր, չէ՞…

    Հիշում եմ՝ ոնց էր քիչ մնում, որ գլորվեինք ձորը, որովհետև տարված էինք "Don't Cry" երգելով…

    Իսկ որ պատահաբար հայտնվեցինք Էստոնիայի տարածքո՞ւմ… Հիշում ե՞ս… Էստոնիա էր, ինչ էր… - Կարևոր չի: - Որ քանդված պատի միջով անցանք, ես էլ ասում էի, որ քեզ էդպիսին եմ ուզում տեսնել, որ դա ա քեզ պակասում

    Հիշում ե՞ս էն, որ մութն ընկավ… Գիտեմ, հիշում ես…

    Էլի շատ բան ես հիշում, գիտեմ… Ես էլ եմ հիշում… Երբեք չեմ մոռանալու, որոշել եմ… Որովհետև էդ ամենն ինձ համար շատ թանկ էր, երևի նույնքան, ինչքան կլիներ յուրաքանչյուր մարդու համար, եթե լիներ ընդհանրապես: Իմ կյանքում էլ էլ չի լինի, անհավատալի ա… Դրա համար էլ պիտի պահեմ, ամերիկացու ասած՝ cherish անեմ
    Գրքի թաքուն էջերում պահած չորացրած ծաղիկների պես… Անշունչ են, բայց նայելով՝ հիշում ես երբեմնի թարմությունն ու բույրը ու մի տեսակ ջերմանում ես…

    ***
    Այսօր պարզեցի՝ ես Աստված եմ: Հա, սովորական Աստված:
    Աստված Սեր է: Ըստ իմ տեսության հակառակն էլ է ճիշտ, ու Սերն Աստված է: Իսկ ես էսօր գիտակցեցի, որ ոտքից գլուխ Սեր եմ: Այսինքն՝ Աստված:
    Ուզում էի էլի խորանալ, Զավրս, բայց չեմ անի, ով գիտի՝ ով ինչ կմտածի ու ով ինչ կհասկանա ասածներիս տակ:

    ***
    Էհ, Հրաշքս… Լավ եղի, ջանս: Խոստացիր, որ ամեն ինչ կանես՝ երջանիկ լինելուդ համար:
    Ես քեզ շատ բազմաբովանդակ սիրեցի, մի տեսակ խառը… ամեն տեսակի… ու հաջողացրի հասնել նաև էն ամենամաքուր ու իսկականին… Դու հասար դրան: Իսկ դա նշանակում ա ընդմիշտ ու ամեն դեպքում

    ***
    Ես կաճեմ, անպայման կաճեմ… Կծաղկեմ, կաշխատեմ հաջողացնել:
    Դու էլ աճիր…

    Ես քեզ կսպասեմ… հաջորդ կյանքում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.11.2009), Ariadna (24.05.2010), cold skin (09.11.2009), Empty`Tears (08.11.2009), helium (18.11.2009), Ingrid (16.11.2013), murmushka (08.11.2009), Nadine (18.11.2009), Philosopher (08.11.2009), Ամմէ (02.11.2012), Երկնային (08.11.2009), Երվանդ (17.11.2009), Ծով (12.11.2009), Մինա (25.05.2013), Սելավի (18.11.2009)

  27. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Անուլ… Պուպուշ աղջիկ… Չգիտեմ՝ ինչու, բայց ուզում եմ քեզ ասել՝ կներես… Կներես, որ էսպես եղավ… Ես չէի ուզում, ազնիվ խոսք… Չէի ուզում… Կներես…
    Կարոտել էի քեզ:


    *******
    Դնև, պատկերացնում ե՞ս, պուճուրս ամուսնանում ա… Իմ պուճուր Նարիտոսն ամուսնանում ա… Մի տեսակ չեմ հավատում, համ էլ ուրախ եմ… Համ էլ «մի քիչ» թախծոտ

    *
    Նվերս մի տեսակ прощальный էր էս անգամ… Հենց տոպրակի վրայի "Don't forget the moments we shared"-ը ամեն ինչ ասում էր:

    Իմ պուճուր հրաշք… Մենակ դու կարող էիր էդքան աշխատել՝ մարդուն յուրահատուկ ու միայն իրեն բնորոշ նվեր պատրաստելու վրա…

    4 բաժակների հավաքածուն տեղով հրաշք էր, բայց… անփոխարինելին, աննկարագրելին էն միակն էր, որի վրա Loesje-ից մտքեր էր գրել

    Բացեցի ու կարդացի. "Stay a while, the bus is probably late anyway": Ու պատկերասնում ե՞ս, Դնև, առաջին տառը օձի տեսքով էր գրել… ոնց որ ես էի նկարում մի ժամանակ… Հիացած նայում էի, նույնիսկ հուզվել էի, Դնև… Մատներով շոյում էի էդ օձիկին

    Հետո Նառաս ասեց. «Շրջի մյուս կողմը նայի, էնտեղ ամենակարևորն ա գրված…»…
    Շրջեցի…
    "I want to be there when your dreams come true"…
    Should I tell you how I felt, Dnev?…
    Նառաս, պուճուրս… Կներես… Ներիր, որ էլ երազանք չունեմ… Կներես… Դու լավ եղիր, երջանիկ եղիր, ջան… Էդ ա հիմա իմ «երազանքը»… Դու ամենակարևոր մարդկանցից ես իմ կյանքում… Ու շնորհակալ եմ, որ կաս ու որ էդպիսինն ես… Ու որ գիտեմ՝ ուր էլ լինենք, իրարից ինչքան էլ հեռու լինենք, ինչքան էլ երկար ժամանակ իրար հետ խոսած չլինենք, միևնույն է, դու իմ սրտում ես, ես՝ քո: Հիշո՞ւմ ես՝ ասում էիր, որ «ցեխոտ կոշիկներով մտել եմ սիրտդ»… Դու էլ իմ սիրտն ես մտել, մուկս… Վաղուց

    "The world is more beautiful with you." - Գիտեմ, ջանս: Շնորհակալ եմ, որ հիշեցրիր…

    ***
    Էհ, Զավրյուշս, ըսենց, էլի
    Էսօր էլ դիմացանք…

    *
    Ինձ հիմա ուժ են տալիս փոքր բաները, որ կարևորում եմ: Բարևելուց մեկի փոխանցած ժպիտը, շրջապատիս մարդկանց ուրախությունը, փլեյերս, ծաղկամանս() ու միջի ծաղիկները, Արեգի տված պուճուր կեքսը («…միայն չգիտեմ ոչ՝ որդիանց որդի ճանկել էր…» 2 հատ կեքս, որոնցից մեկն ինձ բերեց)…
    Ինքս քչերին եմ հիմա մի լավ բան անում… Բայց զգում եմ, որ 4 կողմից մարդիկ ինձ սիրով են շրջապատել… Հուսով եմ՝ չեմ սխալվում ու ինքնախաբեությամբ էլ չեմ զբաղվում:

    *
    Մնացած բաների մասին չեմ գրում, Զավ, առանց էդ էլ ես մտածում եմ, գոնե քեզ շատ չծանրաբեռնեմ, ընկերս:

    Ի վերջո, ինչ էլ լինի, կա՛մ լավ է լինելու, կա՛մ համարելու ենք լավ: «Ժամանակը ցույց կտա»:


    Հ.Գ.
    Ձմռանը նույնիսկ արևը պայծառ չի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Chilly (12.11.2009), cold skin (12.11.2009), Empty`Tears (12.11.2009), Enigmatic (25.11.2009), helium (18.11.2009), murmushka (12.11.2009), Nadine (18.11.2009), Smokie (08.11.2011), Երկնային (12.11.2009), Ծով (17.11.2009), Հայկօ (17.11.2009), Մանուլ (25.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011), Ուլուանա (12.11.2009), Սելավի (18.11.2009)

  29. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Դնեվնոզավր

    Եթե ոգևորված
    անմեղ սիրող
    ամպերում սավառնող երազողը
    հավատում է Տիեզերքին ուրախության,
    և լույսի, և կատարյալ գոյության,
    և եթե նա սխալվում է ու մեռնում,
    ապա տկարամիտ է ոչ թե նա,
    այլ Տիեզերքը:


    Ռիչարդ Բախ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.11.2009), Chuk (18.11.2009), murmushka (17.11.2009), Nadine (18.11.2009), Ծով (17.11.2009), Հայկօ (17.11.2009), Մանուլ (25.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011), Սելավի (18.11.2009)

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •