User Tag List

Էջ 32 33-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #466
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
    բացառությամբ այն սերը,
    որ ես ունեմ քո նկատմամբ:
    © Հուսիկ Արա



    Շնորհավոր ինձ, որ ծնվել ես:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.09.2020), Meme (15.08.2020), Sambitbaba (31.01.2021), Մուշու (23.08.2021), Նիկեա (15.08.2020)

  3. #467
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր քննություն էի հանձնում: Կարծում եմ՝ լավ ստացվեց: Գերազանցի չձգեցի, բայց լավ էր:
    Ինչքա՜ն չասված բան կա գրեթե կամայական զույգ մարդու մեջ, որ թվում ա՝ մոտ են(ք), անկեղծ են(ք) իրար հետ միշտ... Չէ, չի թվում, տենց էլ կա, ուղղակի լի՜քը չասված բաներ կան:
    *
    Ձեռքը մեկնեց ինձ, թե բա՝
    - Ա*****
    - Անի, - պատասխանեցի ձեռքը սեղմելով:
    - Հաճելի է
    Ի պատասխան զուտ ժպտացի, ոչինչ չասեցի: Էդպես ստացվեց:
    Դե հո չէի՞ ասելու՝ մենք արդեն իրար հանդիպել ենք, իրար հետ նույնիսկ ժամեր ենք անցկացրել լիալուսնի տակ, նեղլիկ շրջապատով: Հո չէի՞ ասի՝ կներես, ես դեռ վստահ չեմ, որ ինձ հաճելի ա քեզ հետ ծանոթանալը:
    Իմիջիայլոց, չգիտեմ՝ ինձ թվաց, թե իրականում էլ էր էդպես, բայց կարծես մի պահ օդը կանգ առավ էդ պահին, ոնց որ բոլորը շունչները պահեին, լարվածություն կար օդում, որի մեծանալը կամ ցրվելը միայն ինձնից էր կախված: Ցրվեց ոնց որ ձեռքսեղմումից հետո:
    Լավն ա: Մեջը լիքը կյանք կա: Ինձ պես չի: Ու հաստատ ավելի ա համապատասխան նրա կենսուրախ, թռի-վռի տեսակին:
    Առանձնապես սեր չտեսա նրանց մեջ: Բայց չեմ էլ բացառում, որ գուցե իմ ներկայության գործոնն էր խանգարում: Թեպետ եթե դրանից լիներ, կզգայի: Մյուս կողմից էլ ակամա խուսափում էի հատուկ ուշադրություն դարձնել նրանց, չէի ուզում դրանով ինքս հայտնվել ուշադրության կենտրոնում: Նենց որ չգիտեմ:
    *
    Քննությունս լավ տվեցի, ու, գրողը տանի, վստահ եմ, որ Ա***ի ներկայությունից էր: Անասուն ձևի խառնել եմ կյանքս տարիներով, տարբեր առումներով, ու հիմա էնտեղ ինձ «փրկեց» Ա***ը, ու նույնիսկ բացատրել չեմ կարող, թե ինչու ու ոնց: Հա, մեկ էլ էն գիտակցությունը, որ ես նրան սիրում եմ ու երախտապարտ եմ անցյալ տարվաս մի քանի ամիսների երջանկության համար, ու որ նրանից ու բոլորից առավել կա մեկը, ով իշխում ա հոգուս:
    Բայց ուզում եմ էսօր գրել Ա***ի մասին, ու նրա մասին, որ վերջում, երբ արդեն պատրաստվում էինք գնալ, դարպասի մոտ հրաժեշտ տալիս ասաց, որ ուզում ա հետս առանձին խոսել, մի բան ասել ինձ: Գիտեի, թե ինչի մասին պիտի խոսի, դրա համար հարցրի՝ վստա՞հ ես, որ կարճ բան ա, սպասում են մարդիկ, պիտի գնամ, ասաց՝ հա, կարճ ա: Մի քանի քայլ կողքի վրա գնացինք, ասաց, որ տարիներով էն զգացողությունն ունի, որ ինձ նեղացրել ա ինչ-որ բանով, ու ամեն անգամ ինձ տեսնելիս իրեն մի տեսակ ա զգում: Ասացի, որ դրա կարիքը բնավ չկա, որ ոչնչով չի նեղացրել (էդպես էլ կա): Գրկեցինք իրար, շատ ջերմ գրկեցինք, ասաց, որ ուրախ ա, որ չի նեղացրել, որովհետև ինձ շատ ա սիրում: Ես կուզեի իրեն մի հարց տալ, ընդհանրապես կուզեի՝ մի քիչ դետալներով խոսել էդ օրվա, եղածի մասին, բայց երևի երբեք էլ չհամարձակվեմ...

    Հ.Գ.
    Էս ամենը հոգատարության մասին ա: Կոլեկտիվ հոգատարության, ու մասնավորապես Միքոյի ու Մանեի:

    Հ.Հ.Գ.
    Քշերվա 1000-ը սահուն վերափոխվեց առավոտ քշերվա, հետևաբար ես բավարար ադեկվատ չեմ՝ հասկանալու, թե արդյոք արժի սա գրել հանրային տարածքում: Բայց քանի ադեկվատ չեմ, կանեմ, ինչպես միշտ եմ արել նախկինում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.08.2020), Sambitbaba (31.01.2021), Smokie (12.10.2020), Varzor (25.08.2020), Հարդ (23.08.2020), Նաիրուհի (24.08.2020), Նիկեա (23.08.2020), Ուլուանա (27.08.2020)

  5. #468
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...մտքումս մոտեցել էի քեզ, մինչ դու պառկած էիր անխոս, համբուրում էի ճակատդ, հոնքերդ, աչքերդ... այտերդ... ձեռքերդ... մատներս սահում էին թևիդ երկայնքով... մտնում մազերիդ մեջ... գլուխս թաղում էի ուսիդ ու վզիդ արանքում, շնչում քեզ... զգում էի, թե ոնց եմ քեզ գրկում, ոնց ա մարմինս զգում քո ջերմությունն ու կամաց-կամաց հալվում, ներծծվում քո մեջ... ու ես էլ չկամ, տարրալուծվել եմ լույսիդ մեջ ու ինքս էլ լույս դարձել...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ.Գ.
    ...ու չէ, ես չեմ իդեալականացնում քեզ: Պարզապես դու [իմ] Սերն ես, ու Սերն Աստված է, իսկ Աստված՝ կատարյալ...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.09.2020), Jarre (02.09.2020), Meme (02.09.2020), Sambitbaba (31.01.2021), Smokie (12.10.2020), Մուշու (23.08.2021)

  7. #469
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքս էնքան ա կինո, որ կինոյից աղջիկ ա հայտնվել դրա մեջ: 2 օր առաջ սկի չգիտեի նրա գոյության մասին, երեկ տեսել եմ առաջին անգամ ու միանգամից իրերը հավաքել, եկել ա հետս ապրելու: Թե՛ արտաքուստ, թե՛ ներքուստ յուրահատուկ ա շատ: Ռիժիկ, պեպենոտ դեմքով, շատ բաց գույնի հոնքերով ու թարթիչներով, միջնադարյան կտավներին հարիր դիմագծերով: Էս դեպքում նա իրոք կինոյից ա. հա՛մ որովհետև արդեն իսկ նկարահանվել ա, հա՛մ էլ ուզում ա ռեժիսոր դառնալ:
    Երևի մենակ իմ դեպքում կարող էր սենց լինել, որ մարդու հետ գրեթե չշփված՝ արդեն ոնց որ ընկերներ լինենք, էնքան, որ նույնիսկ իրար հետ ապրելու թեման, որ ինձ համար ահագին խնդրահարույց ա (ես ուզում եմ մենակ լինել), գրեթե չի քննարկվել, ոնց որ տենց էլ պիտի լիներ:
    Իհարկե, պարզ չի, թե ինչքան սենց կշարունակվի, վերջը ես փող կունենամ ու կմնամ ստեղ, ինքը նոր տուն կճարի՞, թե՞ տունն իրեն կթողնեմ ու կգնամ հետ: Երկրորդ տարբերակին էն աստիճան համաձայն չեմ, որ արդեն 4-րդ ամիսն եմ ձգում բացարձակ առանց փողի, ես էլ չեմ հասկանում ոնց: Օֆիցիալ մենակ մի հոգու եմ պարտք (եթե կարդում ես սա, ուզում եմ մի անգամ էլ ասել, որ անչափ շնորհակալ եմ, աննկարագրելի շատ), իբր հույս ունեի սեպտեմբերին վերադարձնել, էն էլ դեռ հնարավորության նշույլ չի երևում հորիզոնում: Ուղղակի ես անուղղելի, անհնարին, անմտության հասնող լավատես եմ, ու դեռ մտածում եմ, որ սեպտեմբերը նոր ա սկսվել, ու միգուցե ստացվի:
    *
    Չպիտի էս բաները գրեի ստեղ երևի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.09.2020), Cassiopeia (04.09.2020), Jarre (04.09.2020), Meme (04.09.2020), Sambitbaba (04.09.2020), Smokie (12.10.2020), Աթեիստ (04.09.2020), Նաիրուհի (04.09.2020), Նիկեա (04.09.2020)

  9. #470
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (04.11.2020), Նիկեա (06.11.2020), Ուլուանա (04.11.2020)

  11. #471
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողի տարած քունս չի տանում
    որովհետև մեջս անհատակ անդունդ է

    կարելի էր զգալ ցավը
    լացի հետ կաթիլ առ կաթիլ դուրս վանել մտքերը
    զգացմունքները
    սերը
    քեզ

    չի լինում

    սեղմել եմ, zip արել, պարփակել բոլորը
    չեմ զգում
    չեմ ուզում զգալ
    չեմ դիմանա

    սա բանաստեղծություն չի
    առանց քեզ բանաստեղծություն չկա
    քեզնով՝ դրա կարիքը

    լինել եմ ուզում
    ապրել
    շնչել ու արտաշնչել
    առանց հիշելու, որ ինչ-որ տեղ դու կաս
    առանց ինձ
    ու կյանքը շարունակվում ա

    գրողի տարած քունս չի տանում
    որովհետև չգիտեմ, որ քնած ես
    որովհետև ոչինչ չգիտեմ քեզանից

    որովհետև կողքիդ լինել չեմ կարող
    ու հոգուս անդունդը էդպես էլ չի լցվելու քեզնով

    ու չեմ ապրելու

    եթե չվախենայի ու ինքս ինձ թույլ տայի երազել
    մտքով քեզ մոտ կգայի
    կգրկեիր ինձ
    գլուխս կդնեի կրծքիդ
    ու սրտիդ զարկերի աստվածային օրորի ներքո
    կքնեի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (23.02.2021), Sambitbaba (20.01.2021), Varzor (29.01.2021), _Հրաչ_ (21.01.2021), Նաիրուհի (20.01.2021)

  13. #472
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքում ամենա- ոչ միարժեք զգացողություններից ա, երբ միակողմանի սիրո դեպքում կողքից ասում են՝ «դուք շատ եք սազում իրար»: Մանավանդ եթե ասողը մեկն ա, ով իսկապես ճանաչում ա երկուսիդ էլ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.01.2021), Sambitbaba (31.01.2021), Varzor (02.02.2021), Աթեիստ (30.01.2021), մարդ եղած վախտ (30.01.2021), Նաիրուհի (31.01.2021), Ուլուանա (30.01.2021)

  15. #473
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի էսօր գրելու օրն ա: Վաղուց չեմ գրել, մի տեսակ նույնիսկ թվում ա, թե չի ստացվելու:
    Ինչ կուզեի գրել, արդեն մտածել եմ, ապրել, հիմա գիշերվա 4:19 ա, ու մի կողմից էլ քունս ա տանում:
    Բայց ուզում եմ Դնևիս ասել սրա մասին, մի տեսակ թվում ա, որ սա պահի տակ եկած-գնացած դեպքերից չի, որովհետև, գրողը տանի, սիրահարվել ա նա, իսկապես սիրահարվել ա: Ես կարողանում եմ զգալ մարդկանց, ու հաստատ գիտեմ, որ սենց անհնար ա ձևացնել, անհնար ա խաբել, մանավանդ որ ինքը չասեց, ես էի, որ ցինիզմս խոդ տված, ծիծաղելով՝ հարցրի՝ սիրահարվե՞լ ես: Ընդ որում սկզբում չխոստովանեց, երևի ինքն էլ չէր գիտակցում դեռ: Ընթացքում կամաց-կամաց խոստովանեց, որ ճիշտ էի:
    Գրողը տանի, ինչքան տարօրինակ ա: Որ դու էնտեղ էիր, ու ես նրան պատմում էի քո մասին, քո հանդեպ զգացածիս մասին, պատմում էի, որ բացատրեմ՝ դժվար ա ինձ համար, որ խոստովանեմ, որ գուցե «օգտագործում» եմ նրան ու իր զգացմունքներն իմ հանդեպ:
    Մեկ էլ եսիմ երբ էի լացել: Էսօր էդ օրն էր:
    Ու մեկ էլ, չնայած էդքան խոստովանանքներիս, չնայած էն ավելի քան 7 ժամերին, որ միասին ենք եղել, էսօրվա ամենակարևոր, ինձ ամենաշատը լիցքավորած պահը քո՝ հետս փոխանակած երկու խոսքն էր ու գրկելդ... Շնորհակալ եմ...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.04.2021), erexa (15.04.2021), Sambitbaba (11.08.2021), Smokie (16.04.2021), Varzor (16.04.2021), Աթեիստ (15.04.2021), մարդ եղած վախտ (15.04.2021), Մուշու (23.08.2021), Ուլուանա (15.04.2021)

  17. #474
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքում ամենա- ոչ միարժեք զգացողություններից ա, երբ միակողմանի սիրո դեպքում կողքից ասում են՝ «դուք շատ եք սազում իրար»: Մանավանդ եթե ասողը մեկն ա, ով իսկապես ճանաչում ա երկուսիդ էլ:
    Պարզվում ա՝ ավելի վատ դեպք էլ կա․ երբ հենց ինքն ա ափսոսանքով խոստովանում, որ թույն զույգ կլինեինք, որ սազում ենք թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Միայն թե մի քանի ամիս առաջ հանդիպած լինեինք․․․

    Էնքան ա ցավում, Դնև, երևի մենակ քեզ կարող եմ ասել էդ մասին։
    Երբ հերթական անգամ համոզում ես դիմացինիդ ու ինքդ քեզ, որ բան չկա, ամեն ինչ նորմալ ա, որ դու ուժեղ ես ու կդիմանաս։
    Երբ համբուրում ես ճակատն ու աչքերը՝ սրտի դողով, մի վերջին անգամ, ու մաղթում, որ վստահ լինի իր ընտրության մեջ ու երջանիկ լինի։
    Երբ գիտակցում ես, թե ինչքան ավելի հեշտ կլիներ մոռանալն ու առաջ գնալը, եթե իմանայիր, թե ստում ա, ու իրականում ոչինչ չարժես նրա կյանքում։

    Չգիտեմ նույնիսկ՝ ինչ գրել։ Երևի բան էլ պետք չի, էսքանն էլ չպիտի գրեի, որ հնարավորինս քիչ հիշողություններ մնային։
    Այնինչ ահագին նկարներ ունենք միասին։
    Աշխարհի ամենասիրուն նկարներից;
    Նույնիսկ եթե ես լացած եմ ու ուռած աչքերով։

    Մի տեսակ երկուստեք անսպասելի խորը հետք թողեցինք իրար կյանքում։
    Ես որ դժվար թե մոռանամ։
    Ինքը՝ հուսով եմ, որ կմոռանա շուտով, եթե իսկապես հաստատակամ ա իր որոշման մեջ։

    Էնքա՜ն ափսոս էր․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.08.2021), Sambitbaba (11.08.2021), Գաղթական (11.08.2021), Մուշու (23.08.2021), Նաիրուհի (14.08.2021), Ուլուանա (11.08.2021)

  19. #475
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ֊ Ես չեմ ուզում քեզ սիրել։
    ֊ Ի՞նչ։
    ֊ Չեմ ուզում քեզ սիրել։ Չեմ ուզում սիրահարվել քեզ։
    ֊ Բայց մի քիչ անցել ա, չէ՞։
    ֊ Չէ հա․․․

    *
    Տենց էլ ուղեղս չմտավ, որ ես սիրահարվելուց չեմ խերվում, պետք չի։
    Բայց սիրուն օր էր, ես էլ էի շատ սիրուն, ներսս տակնուվրա անելուց բացի նաև լի՜քը դրական էներգիայով լցրեց։
    Ու էլի աշխարհի ամենասիրուն նկարների պահոցը հարստացավ ևս մի քանի նկարով։
    Իսկ մարդիկ գիտեն, թե միասին ենք, կամ գոնե ուզում են, որ էդպես լինի։ Ասում են, որ շատ սիրուն զույգ կլինեինք։ Համաձայն եմ։ Ինքն էլ, ի դեպ։
    Բայց դե։
    Էնքան դժվար ա էս փուլում հասկանալը, թե ինչ եմ ուզում։ Ճիշտը սպասելն ա։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։
    Թող փոխվի, թող ինքն իրեն հասկանա, որոշում կայացնի։ Ես տեսադաշտում կլինեմ, կհետևեմ, ընթացքում կպարզվի՝ ոնց ա ճիշտը։
    Կարևորը՝ որ անկեղծ ենք իրար հետ, որ չի խաբում։ Որ բացվում ա իմ առաջ, գոնե մի քիչ։
    Մնացածը կյանքը ցույց կտա։
    Մատներս խաչ արած ու չնչին մի հույսով՝ կսպասեմ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.09.2021)

  21. #476
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ֊ Ի՞նչ ես ուզում։
    Հարցն անակնկալ էր։ Շրջվեցի, նայեցի դեմքին։
    ֊ Քեզնի՞ց։
    ֊ Կյանքից, ի՞նչ ես ուզում։
    Մի պահ հապաղեցի, հետո, այնուամենայնիվ, պատասխանեցի․
    ֊ Սեր եմ ուզում։ Փոխադարձ սեր։ Մնացածը կարելի ա ձեռք բերել։

    ***
    Աստված իմ, ինչքան դաժան ա։ Ոչ մոտիկ լինել, ոչ հեռու, ու չկարողանալ որևէ կողմ թեքել հավասարակշռությունը։ Գիտակցել, որ կորցնում ես կյանքիդ ժամանակն առանց փոխադարձ ու քո երազած սիրո, առանց ընտանիք կազմելու, առանց մայրանալու։ Ու ոչինչ դրա դեմ անել չես կարող։
    Որովհետև ինչ֊որ անիմանալի ուժ ինձ ձգում ա դեպի նա։ Չի թողնում՝ պոկվեմ։ Ու ինքն էլ իմ հանդեպ անտարբեր չի։ Գուցե սեր չի զգում (իմն էլ դեռ սեր չի, սիրո դեպքում ավելի հեշտ կլիներ բաց թողնելը), բայց իր դեպքում էլ կա ձգողություն, հոգատարություն, կարոտում ա ինձ։ Ու գիտեմ, որ չի խաբում։ Դրանից բացի մեր մնացած թեմաներով խոսակցություններից գիտեմ՝ չի խաբում։ Էլ չասած, որ նման բաները ես կարողանում եմ զգալ։
    Չգիտեմ՝ ոնց վարվել։ Ու ատում եմ անորոշությունը։
    Ո՞նց օգնեմ՝ ինքն իրեն գտնի, հասկանա․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.09.2021), Sambitbaba (05.09.2021)

  23. #477
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնպիսին, ինչպիսին դու ես, լինում է ամբողջ կյանքում մեկ անգամ։ Այն էլ երկնքից։
    Էնպիսին, ինչպիսին դու ես, միայն մի անգամ է ողջ կյանքի համար։
    Ափսոսանքը չի հերիքում, երբ առանց քեզ եմ ես․․․




    Ես բաց եմ թողել քեզ, էլ չեմ ձգտում։ Թեպետ դեռ մի 2 տարի էլ կա, որ էն 7-ը լրանա։
    Ուրախ եմ քեզ համար, թեկուզ միայն գործի առումով։ Գիտեմ, որ ամեն ինչ լավ ա լինելու քեզ մոտ։ Ուզում եմ՝ լավ լինի։ Դու կարող ես ու արժանի ես դրան։
    Գիտեմ, որ նման բան կյանքում մի անգամ ա լինում, եթե լինում ա ընդհանրապես։ Չկա, չի կարող լինել քեզ պես երկրորդը, ում կողքին թեկուզ մոտավոր կզգամ նույնն, ինչ քեզ հետ։
    Բայց պիտի առաջ գնալ։ Պիտի փորձեմ ապրել հնարավոր ամենալավ ձևով։ Էլի սեր եմ փնտրելու։ Թեկուզ էդպես էլ մինչև կյանքի վերջ չգտնեմ ու շարունակեմ միշտ «սխալ» մարդկանց սիրահարվել։
    Պիտի փորձեմ երջանիկ լինել, նույնիսկ եթե դա այլ երջանկություն լինի, ու չունենա էն տիեզերական մասշտաբները, որ քո մի հատիկ, մի քանի վայրկյանով գրկելը կարա(ր) տա(լ)։
    Անսահման տխուր ա կյանքը։ Ու անտանելի սիրուն։
    Իսկ ես էդպես էլ ապրել չսովորեցի։

    Սիրում եմ քեզ, ընդմիշտ։
    Չնայած էնքան ճղճիմ են հնչում էդ բառերը զգացածիս համեմատ։
    Էդ թող մնա, էն մարդկանց կասեմ, ում ավելի «սովորական», երկրային կսիրեմ։
    Քոնը անբառ ա։ Քո դեպքում ամեն ինչ ուրիշ ա։
    Շնարհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ երբևէ, Սեր․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.09.2021), Նաիրուհի (06.09.2021)

  25. #478
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում եմ, երազում եմ, թե ինչ լավ, ինչ սիրուն կարող էր լինել ամեն ինչ, եթե միասին լինեինք։
    Սպիտակ լաբրադոր կպահեինք, դրանք էլ են մեզ նման։ Որ երբ երեխան ծնվեր, տանը շուն լիներ։ Դա աշխարհի ամենահրաշք բաներից մեկն ա, ամենալավ բաներից, որ ծնողները կարող են անել իրենց երեխայի կյանքում։ Համ էլ շուն պահելով հունի մեջ կընկնեինք, հետո երեխա պահելը համեմատաբար կհեշտանար։ ))
    Ես ամեն օր կմերսեի ձեռքդ, թևդ, որ շուտ լավանաս։ Կխրախուսեի, որ կանոնավոր մարզվես, ականջի հետև չգցես, ու ինքս էլ հետդ կմիանայի, ես էլ կմարզվեի։ ))
    Մենք կխոսեինք շատ, շա՜տ շատ, ու ես կփորձեի մեղմացնել անիծյալ պատերազմից մնացած հուշերի ցավը։ Կգրկեի քեզ, մարմնով ու հոգով, կպարուրեի ինձնով ու կամոքեի։ Ու ապագային կուղղեինք մեր հայացքը։
    Լիքը դժվարություններ ու խոչընդոտներ կունենայինք կյանքի ճանապարհին ու միասին կհաղթահարեինք, առաջ կգնայինք։
    Կսիրեինք իրար ու կյանքը։ Կսիրեինք․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.09.2021), Cassiopeia (05.09.2021), Sambitbaba (05.09.2021), _Հրաչ_ (07.09.2021), մարդ եղած վախտ (06.09.2021), Նաիրուհի (06.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  27. #479
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Նոր Տարին բոլոր հիմքերն ուներ իմ կյանքի ամենաերջանիկը դառնալու համար։ Բայց կլինի ամենադժբախտը երբևէ եղածներից։
    Ինձ չնչին եմ զգում ու տրորված։ Ստորացված։ Խեղճ։
    Ու ես չեմ հավատում, չեմ վստահում էն աստծուն, որը կարող էր իմ հանդեպ էս կարգի անբարո գտնվել։

    Հուսամ՝ կկարողանամ հաղթահարել էս արհավիրքը։ Կարևորը՝ սերս հետս ա, ինձ մենակ չի թողնի, չի թողնի կործանվել։ Հուսով եմ՝ կստացվի։ Խնդրել եմ, որ էս շրջանում ինձ նաև իմ փոխարեն սիրի, որ ի վերջո ինձ էլ համոզի, որ սիրեմ ինձ, որովհետև ինքս չեմ կարող…

    Երբ ստիպված ես դեմ գնալ ինքդ քեզ, քո ցանկություններին, քո համոզմունքներին ու էությանը… Երբ սիրտդ ստիպված ա տանուլ տալ բանականությանը…

    *
    Ինքնասպանությունից հետո կյանք կա՞…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (05.01.2022), Նաիրուհի (09.01.2022)

  29. #480
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնասպանությունից հետո կյանք կա՞…
    Ոնց որ թե չէ՝ չկա։

    *
    Հես ա ծնունդիս օրն ա գալիս, ու միակ նվերը որ ուզում եմ աշխարհից՝ ինձ բաց թողնելն ա ու գրողի ծոցի ուղեգիրը։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 32 33-ից ԱռաջինԱռաջին ... 22282930313233 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •