Համ ուզում եմ գրել, համ չգիտեմ, թե ոնց։
Շատ բան ուղղակի չի կարելի գրել, նույնիսկ եթե հնարավոր լինի ձևակերպել։
2 միտք են կարմիր թելի պես անցնում վերջին օրերին, կարելի ա ասել՝ դրանցով եմ ապրում։
- Ֆանտաստիկ երազի պես էր։ Իրար հասկանալն առանց խոսքի, վերերկրային գեղեցկությունն ու անսահման ազատությունը։
Թե բա՝ սիրահարվել ես։
Ու հա, կարոտում եմ, ու դա նարմալ ա, պայծառ ու լուսավոր կարոտ ա։
Շնորհակալ եմԱպրես, ամեն ինչի համար։ ))- «Քո մասին էի մտածում» - Տեսնես՝ ի՞նչ։ Ու ամիսների լռությունից հետո գրում ես հենց էն պահին, երբ մարդամեկը քո մասին ա խոսում, բնականաբար բացասական երանգներով։
Խոստացար, որ կհանդիպենք, չէ՞։ Խնդրում եմ, շատ չձգձգես, չնայած գիտեմ, որ խի(ս)տ զբաղված ես: Կարոտել եմ, կարոտում եմ, ուզում եմ տեսնել քեզ: Սիրում եմ քեզ։
Էջանիշներ