User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեմ, պետք կգա: Էնքան խիտ իրադարձություններ են լինում, որ մոռանում եմ՝ շաբաթվա մեջ ինչեր են եղել:

    1. Հինգշաբթի. սպոնտան «խմելու» առաջարկ: «Իլիկ»: Որոշվեց, որ իմ տանը կգիշերենք: 4-ն անց էր, որ տուն եկանք (4-ով):
    2. Ուրբաթ. ակումբի ծնունդն էինք նշում:
    3. Շաբաթ. Ռոզեն Թալ: Խոսեցի հետը: Չգիտեմ՝ ճիշտ արեցի, թե սխալ: Զգացվում էր, որ ծանր տարավ, ծխում էր վրա-վրա, փորձում էր հետս կոնտակտի մեջ չմտնել: Հետո էլի միասին՝ «Իլիկ»:
    4. Կիրակի (այսօր). ջնջվել էր մեր ընդհանուր չաթից: Նոր չաթից էլ, որտեղ Մ.-են գրել էր, որ 3-ից ցուցահանդեսին ա լինելու, էլի ջնջվեց: Ինձ վատ զգացի: Գրեցի: Խոսեցինք, երևի իրար հասկացանք: Որոշեց, որ էլ չենք շփվի: Ասացի՝ հասկանում եմ: Ասացի՝ ափսոս էր մեր ընկերությունը, բայց հուսով եմ՝ որոշ ժամանակ անց կվերականգնվի: Խորհուրդներ տվեց, փոխադարձ բարեմաղթանքներ փոխանակեցինք ու... վերջ:
      Չգիտեմ՝ Մ.-եին ոնց ենք սա բացատրելու: Երևի ինքը կասի: Չգիտեմ՝ ինչ ու ոնց, որովհետև աբսուրդ ա սա:

    Գուցե իրոք հիմար եմ, ու չպիտի խոսեի էդ մասին: Ինքն էլ էր ասում, թե չի հասկանում՝ ինչի եմ ասում դա իրեն: Երևի ժամանակը կհարթեր ամեն ինչ:
    Բայց ես կեղծիք տանել չեմ կարող, առավել ևս ընկերական հարաբերություններում, առավել ևս, երբ կեղծիքն իմ կողմից ա:
    Տխուր օր էր: Դեռ լրիվ չեմ մարսել երևի:
    Ինչևէ, հասցրել ենք սիրուն օրեր ապրել իրար հետ, թեկուզև կարճ ժամանակահատվածում:

    Փորձում էի հաղթահարել «բաժանումս», դրա համար սոցիալականացվել էր պետք, մարդկանց հետ շփվել, խմել, թատրոն ու համերգ գնալ, ժամանակ չթողնել սխալ մտքերի համար: (Չնայած մի քիչ դժվար ա պատկերացնել հաղթահարումը, երբ միշտ գնում ես հենց էնտեղ, ուր հաստատ գիտես՝ ինքն էլ ա լինելու):
    Հիմա երևի պետք ա հակառակն անել. մի քիչ ինքնամփոփվեմ (հնարավորինս) ու ինքնավերլուծությամբ ու ինքնակատարելագործմամբ զբաղվեմ:
    Ի վերջո մարդիկ ազատ են ընտրելու՝ ում հետ ինչպես շփվել ու ինչ հարաբերությունների մեջ լինել: Անկախ նրանից, թե մի երրորդ անձ ինչ կարող է զգալ դրանից:


    Հ.Գ.
    Չնայած հին ընկերներս են ինձ հիշել, շատ ինքնամփոփվել դժվար թե ստացվի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.04.2019), Նիկեա (31.05.2019), Ուլուանա (18.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •