Մի տեսակ տխուր եմ էսօր, ու նույնիսկ երևի մի քիչ դեպրեսիվ։
Բաժակս էլ ընկավ-կոտրվեց։ Էն Ampelmannներով բաժակս էր, Գերմանիայում ծնունդիս Լուսինեի նվիրածը։
Խճճվել եմ։ Քո մեջ, իմ մեջ․․․ ու ընդհանրապես։
Կուզեի մի ամբողջ օր միասին անցկացնեինք, առավոտից իրիկուն, միայն ես ու դու։ Լիքը գժություններ կանեինք, խելքներս ուր փչեր՝ կգնայինք, բայց ամենակարևորը, որ շատ կխոսեինք։ Վստահ եմ՝ ավելի լավ կզգայի դրանից հետո, կխաղաղվեի, ավելի ինքնավստահ կլինեի։ Ու շատ բան գուցե քեզ համար էլ պարզվեր, հասկանայիր բաներ, որոնց մասին հիմա չես էլ մտածում։
Ու մի ասա էն, ինչ ասում ես։ Չէ, դու էդ չես ինձ համար։ Ու ընդհանրապես, էդ կարգավիճակով մարդ պետք չի իմ կյանքում։ Ուղղակի ընկեր եղիր։ Առանց ֆինտուֆլյուշկեքի, առանց «նեղ մասնագիտացման», առանց կողքից ածականների ու լրացումների։ Ընկեր՝ էդ բառի ամենատարողունակ իմաստով։ Ուրիշ բան ինձ պետք չի (համենայն դեպս հիմա)։
Քիչ ես, չես հերիքում։ Ինձ երկար ժամանակ ա պետք քեզ հետ։
-
Զարմանում եմ՝ ոնց են մեջս իրար հետ հաշտ գոյատևում ներքին երջանկությունս ու էս դեպրեսիան։
-
Էն, որ չի ասվում, դեռ ես էլ չեմ հասկանում։ Ինչ-որ կարծր, մեծ, անգույն, անթափանց բան ա։
-
Էսօր պետք ա աշխատել շուտ տուն գնալ, որ շուտ քնեմ։ Էս դեպրեսիան երևի քիչ քնելու արդյունք ա։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ