Էսօր Մուլտի հետ զրուցում էինք, մեկ էլ ինչ-որ անտրամ բան ասեցի, ասեցի՝ «ինչի՞ ես սենց անհաջող տիպ դուրս եկա», կամ էդ կարգի մի բան, մեկ էլ Մուլտը կտրուկ, գրեթե ջղայնացած նայեց վրաս, զննող հայացքով, ասում ա՝ «էն տղուն էս վերջերս չես տեսե՞լ»:: Անակնկալի եկա, ասում եմ՝ չէ, ինչի՞: Ասում ա՝ «երևում ա: Դու որ իրեն տեսնում ես, մի քանի օր պայծառ ես լինում»:
Մի քիչ շուտ-շուտ զանգի, տնաշեն
Հ.Գ.
Լավն ա Մուլտս: Ավելի լավը, քան կարելի ա պատկերացնել առաջին հայացքից: Ու լիքը բան ա ջոկում, որոնց մասին եթե չխոսես հետը, չես էլ ենթադրի, որ ջոկում ա…
Էջանիշներ