User Tag List

Էջ 17 33-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #241
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Մուլտի հետ զրուցում էինք, մեկ էլ ինչ-որ անտրամ բան ասեցի, ասեցի՝ «ինչի՞ ես սենց անհաջող տիպ դուրս եկա», կամ էդ կարգի մի բան, մեկ էլ Մուլտը կտրուկ, գրեթե ջղայնացած նայեց վրաս, զննող հայացքով, ասում ա՝ «էն տղուն էս վերջերս չես տեսե՞լ»: : Անակնկալի եկա, ասում եմ՝ չէ, ինչի՞: Ասում ա՝ «երևում ա: Դու որ իրեն տեսնում ես, մի քանի օր պայծառ ես լինում»:

    Մի քիչ շուտ-շուտ զանգի, տնաշեն


    Հ.Գ.
    Լավն ա Մուլտս: Ավելի լավը, քան կարելի ա պատկերացնել առաջին հայացքից: Ու լիքը բան ա ջոկում, որոնց մասին եթե չխոսես հետը, չես էլ ենթադրի, որ ջոկում ա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.01.2014), erexa (18.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.01.2014), Արամ (21.01.2014), Մինա (21.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Նարե91 (18.01.2014), Ուլուանա (18.01.2014)

  3. #242
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կարևոր, մեծ, լուսավոր ու վեհ բան ա կյանքում ունենալ մարդ/իկ/, ում կողքին կարող ես հանգիստ խղճով լռել: Էն որ ուղղակի նստած եք մի տարածքում ու չեք խոսում, ու ոչ մի գրամ անհարմար չի, ոչ մեկդ կարիք չի զգում էդ լռությունը խախտել: Ու նկատի չունեմ էն, որ գրկվում-նստում են կամ նայում են իրար ու լռում, որովհետև էդ ընդամենը մի փոքր, մասնավոր դեպք ա:
    Չգիտեմ՝ ասածս ջոկողներ կլինեն, թե չէ, բայց իրոք էդ մեծ բախտավորություն ա: Ես կասեի՝ երջանկություն:
    Տա աստված՝ բոլորիդ կյանքերում լինեն էդպիսի մարդիկ: Թեկուզև ոչ մի անգամ լռելու առիթ չունենաք իրենց հետ ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.01.2014), Kita (20.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.01.2014), Yevuk (27.01.2014), Աթեիստ (19.01.2014), Արամ (21.01.2014), Արէա (19.01.2014), Արևհատիկ (19.01.2014), Հայկօ (19.01.2014), Մինա (21.01.2014), Նաիրուհի (19.01.2014), Նարե91 (19.01.2014), Ուլուանա (19.01.2014)

  5. #243
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաքսուց իջնում եմ շենքի մոտ, Լիլը կատակով ասում ա՝ «զգույշ կգնաս, էդ դալանով զգույշ կանցնես», ես էլ, էլի կատակով, ավելացնում եմ՝ «հա, մեկ էլ որ հասնեմ, զանգեմ, չէ՞»:
    Դուռը փակեցի ու քայլեցի դեպի տուն, ու ճանապարհին մտածում էի՝ կատակում եմ հիմա, բայց երբ մարդամեկս ինձ բերում-հասցնում է տուն, հետո էլ ասում, թե՝ «տուն մտնես՝ զանգի», ինձ ինչքան լավ եմ զգում…
    Ղզիկացել եմ, մի այլ կարգի եմ ղզիկացել… Ոնց որ 18 տարեկան լինեմ, ազնիվ խոսք Մտքերս, զգացողություններս, զգացմունքներս… Լրիվ, լրի՜վ:
    Ամբողջ օրը կարոտում եմ: Ուզում եմ անընդհատ կողքիս լինես: Կամ լավ, ես լինեմ կողքիդ:
    Ու որ չեմ հավատում, թե դու էլ կարող ա նույնն ես զգում իմ հանդեպ, դրանից սկսում եմ նեղվել: Այսինքն ոչ թե քո՝ նույնը չզգալուց, այլ իմ զգալուց:
    Հետո՝ վախենում եմ սենց 18-տարեկանոտ սիրահարությունից. եքա մարդ եմ, ախր հեչ չի սազում… Ու ո՞ւր կարող ա էդ տանի: Ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ: Կամ ոչ էնտեղ, ուր պետք է:
    Բայց, գրողը տանի, ինչի՞ եմ ես էդքան լավ զգում քեզ հետ, ինչի՞ եմ ամբողջ օրը քո մասին հիշում կամ մտածում: Լրջանալ ա պետք մի քիչ, սենց չի կարելի…

    Դնևս, փլիզ, ոչ մեկի չասես, որ սենց ղզիկացել եմ, մեր մեջ մնա, ok?



     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.01.2014), E-la Via (22.01.2014), erexa (21.01.2014), Moonwalker (21.01.2014), Smokie (21.01.2014), Արամ (21.01.2014), Արևհատիկ (21.01.2014), Դատարկություն (21.01.2014), Մինա (21.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Շինարար (21.01.2014), Ուլուանա (21.01.2014)

  7. #244
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն զգացողությունը, որ մեջքիցդ մի մեծ ու ծանր քար կապած՝ անվերջ ազատ անկում ես կատարում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (22.01.2014), Արամ (24.01.2014), Մինա (25.01.2014)

  9. #245
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուրջդ քաշած պարիսպներն ու ճաղերը ազատությունդ ճնշելու համար չեն, ոչ ոք քեզ բանտելու միտք չունի, ուղղակի ուզում են պաշտպանել քեզ…
    Ու դու բարոյական ոչ մի իրավունք չունես ուրիշ բան մտածելու: Մարդիկ քո լավն են ուզում, չեն կարող թույլ տալ, որ դուրս գաս ու գլխիդ մի փորձանք բերես, հետո իրենց չեն ների դրա համար… Իսկ դու՝ ապերախտ, անշնորհք, ապիկար երևույթ ես, որ քեզ էդքանից հետո լավ չես զգում:

    …Ժամանակ առ ժամանակ, երբ ուժերդ քիչ թե շատ վերականգնվում են, էլի սկսում ես քեզ պատեպատ տալ, փորձում ես ճաղերը ծռել, որ արանքով անցնես, փշալարերի վրա արյունլվա ես լինում… գոռում ես անզորությունից ու միջիդ դատարկությունից, որ լցվել ու հասել է կոկորդիդ, խեղդում է, գոռում ես, ու ձայնդ փորիցդ դուրս չի գալիս, չի լսվում…
    Ամեն ինչ ապարդյուն է, անօգուտ: Ընկնում ես ուժասպառ՝ հոգով ու մտքերով:
    Էլի որոշ ժամանակ դու շնչող, քայլող, հաց ուտող, գործի գնացող բույս ես դառնում, դդումի պես մի բան: Մինչև մի անգամ ևս թեթևակի կազդուրվելը…

    Փակ շղթա: Ելք չկա էս փակ տարածքից:
    Փակ ու սահմանափակ են ժամանակս, երազանքներս, մտքերս… Ամեն, ամեն ինչ, որ ես եմ:

    Ամեն ինչ շատ ավելի խորն ու հեռու ա գնացել էն սահմանից, որից այս կողմ կարելի էր մի բան փոխել: Ու ամեն օր ավելի ու ավելի եմ խրվում էս անիմաստ «կյանքի» մեջ:

    Չկա փրկություն:
    Միակ փրկությունը կարող էր սերը լինել (ինչպես միշտ): Բայց ի՞նչ սեր, ո՞նց կարելի ա սիրել բանջարեղենի, կամ թեկուզ մարդու, բայց հիստերիկ, իրեն պատեպատ խփող մարդու:
    Ձև չկա:
    Տեղ չկա:
    Շնչելու օդ չկա:

    Վերջում չեմ մոռանա երեկվա գտածս մեջբերումը գրել՝ որպես հակակշիռ, զուտ բալանսը պահելու, հիշեցնելու համար, որ հուսալքվելը սխալ է ցանկացած դեպքում: Էս պահին ինձ համար մեկ են էս տողերը, բայց միգուցե մի օր գա, երբ կկարդամ էս գրառումս, ու փոխանակ տխրելու, որ էսքան դեպրեսիվ մտքեր եմ ունեցել, կժպտամ՝ տեսնելով, որ չեմ մոռացել ու գիտակցել եմ, որ դա չի ճիշտը:

    Մեջբերում Patrick Curry, "Defending Middle-Earth: Tolkien: Myth and Modernity"-ի խոսքերից
    Despair is for people who know, beyond any doubt, what the future is going to bring. Nobody is in that position. So despair is not only a kind of sin, theologically, but also a simple mistake, because nobody actually knows. In that sense there always is hope.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (25.01.2014)

  11. #246
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղ թող քեզ չսիրելու, ջանս…
    Ինչի՞ ես ամեն ինչ էդքան լավ հասկանում, ինչի՞ ես հետս էդքան անկեղծ…

    Թողնենք՝ կյանքը հոսի, տեսնենք՝ ինչ կբերի մեզ ժամանակը:
    Գիտեմ, որ ինձ պետք ես՝ օդ ու ջրի նման: Գիտեմ, որ քո կյանքում էլ ինձ նման ուրիշ ոչ ոք չի լինի:
    Էդ մոլորակը մենակ իմն ու քոնն ա, մեր երկուսինը, ու ո՛չ ես, ո՛չ դու ուրիշ մեկի հետ էլ երբեք էնտեղ չենք կարողանալու հայտնվել:
    Գիտեմ. ես էլ քեզ համար եմ թանկ: Խնամիր ինձ, չթողնես՝ սպառվեմ, խնդրում եմ…

    …չէ, չեմ ուզում: Չկորես…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (29.01.2014), boooooooom (01.02.2014), E-la Via (29.01.2014), einnA (29.01.2014), Smokie (29.01.2014), Yevuk (02.02.2014), Արամ (30.01.2014), Արևհատիկ (03.02.2014), Գալաթեա (29.01.2014), Մինա (29.01.2014), Նաիրուհի (29.01.2014), Նարե91 (29.01.2014), Շինարար (29.01.2014), Ուլուանա (29.01.2014), Վոլտերա (29.01.2014)

  13. #247
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդամեկ ջան, ասում ես՝ ինքը քյառթ ա: Ձև լիներ, ծանոթացնեի էս մեկի հետ, տեսնեիր, թե իսկական քյառթը ոնց ա լինում Ինքը միշտ (3 անգամ եմ տեսել, 3 անգամն էլ) մարզահագուստով ա, ունի շատ պարտքեր, փոքրուց չի սիրել ուսումը (տենց էլ ասում ա), սիրում ա ռաբիզ երաժշտություն + մարտինմկրտչյանախառը բաներ… Ու տենց:
    Հետաքրքիրը գիտե՞ս՝ որն ա: Որ չեմ ձանձրանում էդքան պատմություններից՝ մեքենայի, դրա անսարքության, երկար ճանապարհներ քշելու մասին, ու թե ինչքան արագ ա ինքը քշում, ինչքան շատ ա խախտումներ անում, ու ինչքան հաճախ ա տուգանվում… Ախր էնքան անկեղծ սիրով ա պատմում էդ ամենը, որ չես կարողանում լրջորեն ձանձրանալ
    Բա որ տաքսի էինք փնտրում, իսկ խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած տաքսիներից մեկից ինչ-որ ողբաձայն ռաբիզ կլկլոց էր հնչում գիշերային Երևանում, տեսնել էր պետք, թե ոնց ակամա շրջվեց ու - «ջա՜ն» - սկսեց գնալ ձայնի ուղղությամբ Ինձ ասում ա՝ խնդրում եմ, արի էս տաքսիով գնանք, էլի Ասում եմ՝ չէ, մերսի, ես դժվար էդ 5 րոպեն կարողանամ դիմանալ
    Բա որ էն օրն էլ ասում էր, թե՝ արի փորձի ավտոս քշել: Ըհը, ՇԱՍ: Մեքենա վարել չգիտեմ՝ հերիք չի, վարել իմանալ չեմ էլ ուզում՝ հերիք չի, պիտի միանգամից նստեմ ու եքա բեռնատար գազել քշեմ

    Օֆ աման: Սենց խառն էլ ապրում ենք, էլի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.02.2014), Smokie (30.01.2014), Աթեիստ (30.01.2014), Արամ (30.01.2014), Մինա (31.01.2014), Նաիրուհի (31.01.2014), Շինարար (30.01.2014)

  15. #248
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք շռայլ ենք, անխնա: Թեև գնահատում ենք կյանքի պարգևները, այնուամենայնիվ շռայլում ենք դրանք: Ծախսում ենք առանց խղճի խայթի, առանց ափսոսանքի: Թվում է՝ մեկը սպառես, մեկ ուրիշը կգա, չգա էլ՝ ջանդ սաղ…
    Էդպես հեշտ է…

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (01.02.2014), Մինա (31.01.2014)

  17. #249
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը տանի… Էդքան լավը մի եղի, էլի, դժվար ա՞…
    Դու ասում ես բաներ, որ ինձ հեչ ձեռք չեն տալիս, բայց ես նայում եմ դեմքիդ ու հիացած ժպտում… Ես չեմ կարողանում քեզ սիրահարվելու դեմն առնել:
    Եթե տղա լինեի, քեզ նման էի լինելու:
    *
    «Քեզ հետ հեչ եղել ա՞, որ քեզ զգաս աշխարհի ամենաերջանիկ ու ամենադժբախտ մարդը միաժամանակ…»
    *
    Ասում ա՝ «կարևորը՝ դու լավ լինես, Ան ջան»:
    Լավ եմ, հա )
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.02.2014, 11:57:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.02.2014), Vardik! (17.04.2014), Yevuk (12.02.2014), Արամ (05.02.2014), Արևհատիկ (05.02.2014), Մինա (18.02.2014), Նարե91 (05.02.2014), Ուլուանա (05.02.2014)

  19. #250
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, իհարկե, կարող եմ տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչու եմ ես էս ժամին գործի տեղը, էն էլ եթե գործ չեմ անում:
    Բայց դե էդ ի՞նչ կարևոր ա:
    Մենակ եմ:
    Նռան գինի եմ խմել, հարբել եմ: Կայֆ ա…
    Տրամս եսիմուր ա թռել, Lacrimosa եմ լսում ու բացել ա… Չմանրամասնեմ: Հուսով եմ՝ տրամս չի ընկնի օյաղանալուս պես:

    Կարոտել եմ, փիս…

    Դիմացի, մամ ջան, հես ա գալիս եմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (11.02.2014), Smokie (12.02.2014), Արևհատիկ (15.02.2014), Մինա (18.02.2014), Նաիրուհի (18.02.2014)

  21. #251
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից… Վերջին լուրերը՝ համառոտակի…»

    ***
    «Ընդունելի մատաղ լինի», մի տուն - մի մեծ տուն - լիքը մարդ՝ տարբեր տարիքի, տարբեր սեռերի, ու բոլորի աչքերը թաց են, բացառություններ չկան… Տարիներ շարունակ փայփայած երազանքն ի վերջո իրականանալու է, ու ինչո՞ւ են բոլորը տխուր, իսկ եթե տխուր չեն, ինչո՞ւ են լաց լինում…
    Արթուրս, ԶԻՆՎՈՐՍ, հպարտությունս - մի կողմից աչքերն ա սրբում, մյուսից կնոջ վրա բարկանում, թե ինչու «սինին չեն կապել», որ գնան Գևորգի համար աղջիկ ուզելու )) Ու կապ չունի, որ Գևորգն արդեն ահագին ժամանակ ա, ինչ գնացել ա, առանց իրեն էին գնալու աղջկա հետևից )))
    Օդանավակայանում էլ բոլորի աչքերը լցվել էին, մաման բռնել էր ձեռքից ու իրեն կորցրած՝ ասում էր՝ «մի գնա… մի քիչ էլ մնա, ի՞նչ կլինի…» )) Վայ, մամ ջան ))) Ես մի կերպ զսպում էի արցունքներս, ես ուժեղ եմ, քարսիրտ, ես էմոցիաներ չունեմ, ես իրավունք չունեմ տասնյակ տարիներով ձեռք բերածս կերպարը մի թեթև հարվածով հօդս ցնդեցնելու… «Երջանիկ կլինես», գրեթե հրամայեցի… Մի բան պիտի լինի, մի հակակշիռ, որ իմանաս՝ ինչի համար էին զոհողություններդ… Իմ հրաշք քույրիկ, շա՜տ շատ եմ քեզ սիրում: «Ուդեմ պուջուր թաթիգդ» )))

    ***
    - …Ինձ թվում ա՝ մի 10 տարի դեռ կդիմանամ, հետո՝ կգժվեմ:
    - Գիժ ե՞ս…
    - Հմ, փաստորեն՝ արդեն, հա՞

    ***
    Ու երևի ճիշտ ա անել էն, ինչ թելադրում ա սիրտդ: Սենց շատ ավելի լավ ա, հոգիս հանգիստ ա, թե չէ մինչև հիմա ինչ տեսակ բան ասես՝ չմտածեցի ու ոնց ասես՝ ինքս ինձ ներսից չկերա: Իսկ հիմա՝ երբ զանգեցի, ամեն ինչ լավ ա: ))
    Քեզ լավ նայիր ու շուտ լավացիր: :*
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 17.02.2014, 23:50:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (18.02.2014)

  23. #252
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխուր ա սկսվում գարունը ու տագնապներով լի:
    Արձակուրդ եմ ուզում կյանքից, գոնե մի 2 ամսով: Հոգնել եմ: Նույնիսկ տեղում մնալու համար վազել է պետք, շնչակտուր:
    Հանուն ինչի՞:
    Ախր կյանքն էնքան սիրուն բան ա, ինչի՞ պիտի ես սենց աննորմալի մեկը ծնվեի… Էլ չեմ դիմանում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2014), Vardik! (17.04.2014), Արամ (24.03.2014), Արևհատիկ (16.03.2014), Մինա (03.04.2014), Նաիրուհի (15.03.2014), Նարե91 (03.03.2014), Շինարար (03.03.2014)

  25. #253
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըմմ… Ասում եմ՝ բայց ամեն դեպքում լավ բան է, երբ լավ մարդու պատճառով շնորհիվ քունդ «հարամ» ա լինում: Երեկվա հեռախոսազանգերն ու դրանց բովանդակությունը շատ հավես զգացողություն են թողել: Բա էսօր ինչ կայֆ, դինջ վիճակ էր, պոզիտիվ, պարզապես beyond awesomeness! Էն խմորեղենը ոնց էի ստիպված ուտում, որ Ի.-ն չնեղանա )) չնայած իրոք համով էր, ուղղակի ես էի կուշտ ))
    Ինչ լավ ա, որ կաս, ու ինչ լավ ա, որ կաս իմ կյանքում )))


    Հ.Գ.
    Հա, չմոռանամ ասել՝ շնորհակալություն Ս.-ին. էսօր ամբողջ օրը Vivaldi-ի "Nisi dominus"-ն եմ լսել, հատկապես "Cum dederit" հատվածը:


    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.03.2014), Lílium (15.03.2014), Smokie (20.03.2014), Vardik! (24.03.2014), Yevuk (15.03.2014), Արամ (24.03.2014), Գորտուկ (26.05.2014), Մինա (03.04.2014), Նաիրուհի (15.03.2014), Նարե91 (15.03.2014)

  27. #254
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռնեմ ես քո սրտի՜ն ))
    Երևի չես էլ պատկերացնի, թե ինքան կայֆ ա, երբ զանգում ես, էլ չեմ ասում՝ ուզում ես ինձ տեսնել, էն էլ էն դեպքում, երբ նախորդ օրն ենք իրար տեսել: Քիչ ա մնում՝ հալվեմ: )) Հա, կարծում եմ՝ «քիչ մը գինովցած էիր», բայց եթե գինովցած ժամանակ ես ինձ հիշում ու զանգում, ախր էդ լրի՜վ ցնդելիք ա…
    Հա, ինձ շատ բան պետք չի երջանիկ զգալու համար )))
    Մի ուրիշ տեսակ զգացողություն ա էս ազատությունն ու անկաշկանդ վիճակը: Իրոք որ, կարծես մի ուրիշ մոլորակ լինի:
    Ո՜նց կսիրեի քեզ… Էնպես, որ մարդիկ նույնիսկ ռիսկ չեն անում երազել, որ մեկն իրենց սիրի ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.03.2014), Lílium (25.03.2014), Smokie (24.03.2014), Vardik! (24.03.2014), Արամ (24.03.2014), Արևհատիկ (23.03.2014), Գորտուկ (26.05.2014), Մինա (03.04.2014)

  29. #255
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոխվում եմ գնալով: Ես էլ, զգացողություններս էլ: Հասունանում եմ երևի:
    Հիմա ավելի հավասարակշռված եմ ամեն ինչ տանում, բայց մյուս կողմից էլ էլի կա թրթիռների էն տեսակը, որ հատուկ էր ինձ:
    Մեռնում եմ քո կարոտից ու ժպտում եմ: Ինչ-որ մի տեղ՝ ներսում, ես երջանիկ եմ:
    Նկարներիդ եմ նայում ու ցնդում եմ: Ուզում եմ՝ ժամանակ, տարածություն - ամեն ինչ հենց էդ պահին վերանա, որ ես էլ էդ նկարը նկարվելիս հետդ լինեմ: Նախանձում եմ ընկերներիդ: Համ էլ նեղվում եմ, որ ես սիրահարված ապուշի պես ժպտալով քեզ եմ նայում, իսկ իրենք՝ ինձ, էդ վիճակում:

    Ղզիկ, ղզի՜կ :D Էս ո՜նց եմ ղզիկացել :}
    Ես կհավաքեմ ինձ, խոստանում եմ: Պահի տակ ա սենց, միշտ չի: Չեմ թողնի միշտ լինի:
    Մենակ թե դու մնա կյանքումս: Ընկերս ))

    ---
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.04.2014), erexa (10.04.2014), Smokie (02.04.2014), Vardik! (17.04.2014), Արամ (13.04.2014), Արևհատիկ (03.04.2014), Մինա (03.04.2014), Նարե91 (02.04.2014), Ուլուանա (02.04.2014)

Էջ 17 33-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •