User Tag List

Էջ 16 33-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #226
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "flesh covers
    the bone and the
    flesh searches
    for more than
    flesh"

    Ահավոր հզոր ա, ծխցնում ա, բառերի ու իմաստի սենց կատարյալ համադրություն միլիոնից մեկ ա պատահում:

    Էն որ ապրելդ գալիս ա, բայց ձև չկա, հնար չկա, ու վափշե դու վաղը գործի ես, ու էն, որ ասում ես՝ ծխցնում ա, օդի մեջ ասած բան ա, որովհետև ձեռիդ տակ ծխելիք չկա, չէր էլ կարող լինել, որովհետև տանն ես, անհարմար ա…
    Էս կիսով չափ լցված ու կիսով չափ դատարկ վիճակները սպանում են: Գոնե պարտադրված չլինեի քնել, փորձեի մի բան մոգոնել, ստեղծագործել, շտո լի, կարող ա օգներ…

    Ուֆ աման, մարդ չգիտի՝ դեպրեսվի, թե իրան երջանիկ զգա: Ո՞րն ա իրականը, ո՞րն ա փուչ…

    "the city dumps fill
    the junkyards fill
    the madhouses fill
    the hospitals fill
    the graveyards fill

    nothing else
    fills"

    ուրիշ ոչինչ չի լցվում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2013), Արամ (29.11.2013), Նաիրուհի (30.11.2013)

  3. #227
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ ինչ-որ դեպրեսիվ վիճակներ են, ու միաժամանակ վերելքային, երջանիկոտ, ու ձեռս ճար լիներ՝ կգյուլլեի ինձ հենց հիմա ))
    Հա, կյանք ա, ապրում ենք, լավ ա սաղ, բայց լիքը բան էլ վատ ա, ու միտքդ-հոգիդ-մարմինդ իրարից տարբեր երեք բան են ասում, ու մեռնում ես… կյանքի overdose-ից…
    Էլի խառնվում են երազն ու իրականությունը… Ու չէ. հարբած չեմ, քիչ եմ խմել, համ էլ արդեն վաղուց էր, էդ կապ չունի…
    Խի՞ եմ գրում, խի՞ պիտի հազարավոր մարդիկ ու «մարդիկ» կարդան էս ամենը: Մտածեն, վերլուծեն իրենց մեջ, տան-առնեն, քցեն-բռնեն… Որ ի՞նչ…
    Ո՞ւմ եմ զարմացնում… Ո՞ւմ ա պետք էս ամենը, ամեն մարդ իրենն ունի, էլի, իմն իրենց ի՞նչ…
    Սրա տեղը խելոք մարդիկ գործ են ստեղծում: Վերջն էլ մի օգուտ ա լինում:
    -
    Էլ բան չեմ գրում: Վերջ:
    Կներես, Դնևս…


    Հ.Գ.
    Էս ի՜Շ մի անկապացել եմ :D
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2013), Meme (30.11.2013), Արամ (30.11.2013), Նաիրուհի (30.11.2013), Ուլուանա (30.11.2013)

  5. #228
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ «ես քո հարսանիքին տրնգի եմ պարելու»…
    Դու մենակ դիմացի ինձ էնքան, մինչև ամուսնանամ: Ես չեմ կասկածում, որ կպարես… )
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (30.11.2013), Meme (30.11.2013), Smokie (02.12.2013), Արամ (30.11.2013), Նաիրուհի (30.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)

  7. #229
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կյանքում թեկուզ մի անգամ իսկապես հասել ես հատակին, եթե իրոք ուզեցել ես ինքնասպան լինել - կապ չունի՝ մեծ թե փոքր, արժեքավոր թե անարժեք պատճառով, կամ գուցե պատճառի բացակայությունից - եթե գեթ մեկ անգամ եղել ես էնտեղ ու կարողացել ես դուրս լողալ, էլ երբեք կյանքում քեզ լիարժեք դժբախտ զգալ չես կարողանալու: Սա իմ համոզմունքն է: Ցանկացած իրավիճակում կգտնես դրական կողմեր:

    Կյանքը բարդ ա՞, թե՞ մենք ենք բարդացնում՝ էդպիսին համարելով:

    Բարդ ա, երբ դու միաժամանակ տարբեր տեղերում ես, իրարից էդքան տարբեր, երբեմն 180 աստիճանով հակառակ տեսակներում ես, բոլորն էլ քեզ դուր են գալիս, ամեն տեսակից ուզում ես ունենալ, ապրել, բայց էդպես չի լինում, չի կարելի ախր...

    Ո՞րն եմ ես:
    Նա, ով էդքան սիրում ա հայ մշակույթը, ավանդույթները, ոգեղեն պարե՞րը, թե՞ նա ով կարող ա մինչև գիշերվա 2-3-ը դիսկոյում կամ ինչ-որ փաբում «տժժա», գնա դասական պարի կամ երազի արգենտինական տանգո սովորելու մասին:
    Նա, ով նույնիսկ տանը ամենասովորական բանն ուտելիս դանակ-պատառաքաղից է օգտվո՞ւմ, թե՞ նա ով միշտ հոգու խորքում երազել ա քրջոտ ու կողտոտ բոմժ լինել, գոնե ժամանակավոր:
    Նա, ով էնքան բարի ա, որ կարող է 8 գրելով քայլել, քանի որ փորձում է գետնի վրա վազվզող մրջյուններին չտրորե՞լ, թե՞ նա, ով կարող է ցանկություն ունենալ սպանել մի մարդու, ում կյանքում ընդամենը մի անգամ է տեսել, ու հետն էլ շփում չի ունեցել:
    Նա, ով երազում է գտնել «կյանքի կեսին», ընտանիք ու զավակներ ունենալ, երջանիկ լինե՞լ, թե՞ նա, ով ինքն իրենից իսկի գլուխ չի հանում, ուր մնաց՝ ուրիշների համար պատասխանատվություն վերցնի:

    Ո՞վ եմ ես:

    Ազատություն տենչացող մեկը, ով իրեն շատ հաճախ բանտում է մի պստիկ վանդակում:
    Անտաղանդի մեկը, թեև հոգով՝ պոետ:

    Ի՞նչ եմ ուզում կյանքից: Կամ գուցե ի՞նքն ա ինձնից ինչ-որ բան ուզում…

    Սիրուն ա, ահավոր սիրուն ա էս ամեն ինչը, եթե կողքից ես նայում: Իսկ ներսից տխուր ա, շա՜տ տխուր, անասելի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.12.2013), Chilly (02.12.2013), E-la Via (01.12.2013), erexa (02.12.2013), Jarre (01.12.2013), Ripsim (01.12.2013), Smokie (02.12.2013), Արամ (01.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Դատարկություն (02.12.2013), Հայկօ (06.12.2013), Նաիրուհի (01.12.2013), Ուլուանա (01.12.2013)

  9. #230
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեմ, որ սիրահարված չեմ, էս ուրիշ մի բան ա...
    Վախենում եմ խոստովանել, որ խաբում եմ ինքս ինձ։ Սիրահարվելն ուրիշ ո՞նց ա լինում։
    Ուղղակի վախենում եմ, չեմ ուզում, որ իրար հանդեպ տարբեր զգացմունքներ ունենանք, իրարից տարբեր սպասելիքներ ունենանք, տարբեր կերպ վերաբերվենք միմյանց․․․ Չեմ ուզում։ Ոչ մի սեր, ոչ մի սիրահարություն։ Ճիշտ ա ամեն ինչ սենց։
    Մենակ թե չկորես կյանքիցս, խնդրում եմ։ Ոչ հիմա․․․
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.12.2013), E-la Via (06.12.2013), erexa (06.12.2013), Meme (06.12.2013), Smokie (07.12.2013), Արամ (06.12.2013), Արևհատիկ (06.12.2013), Ուլուանա (06.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.12.2013)

  11. #231
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քունս ահավոր տանում ա մի կողմից, մյուսից էլ չեմ կարողանում գնալ քնելու:
    Քնելը դեռ հեչ, կանեմ, վաղը գործի՞ ոնց եմ գնալու: Դժվար ա գործ անել, երբ ներսումդ տոն ա: Իսկ էսօր տոն ա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (09.12.2013), Smokie (09.12.2013), Vardik! (09.12.2013), Արամ (09.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.12.2013)

  13. #232
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խնդրում եմ
    չլինես լոկ ինչ-որ մեկը
    չտրվես սովորական լինելու գայթակղությանը
    եղիր միշտ դու
    եղիր նա, ով ինձ հասկանում է առանց խոսքի
    ինձ ընկեր եղիր ու բարեկամ
    հաճախ հիշիր ինձ, առանց պատճառի ու կարոտով
    վստահիր ինձ՝ որպես քեզ հոգեկից ընկերոջ
    չխամրեցնես զգացողություններս
    ու անցյալ կյանքերից դեժավյուներ չբերես ինձ
    երբեք
    խնդրում եմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.12.2013), Chilly (16.12.2013), E-la Via (15.12.2013), Lílium (16.12.2013), Meme (16.12.2013), Smokie (16.12.2013), Vardik! (23.12.2013), Արամ (15.12.2013), Ծյէլեպորտ (16.12.2013), Նաիրուհի (15.12.2013), Ուլուանա (16.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (16.12.2013)

  15. #233
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ն․-ն ասում ա՝ «հերբերա չեմ սիրում, դրանք արհեստականորեն են ստացված, բնության մեջ հերբերա չի աճում»:
    Իսկ ես հերբերա էլ եմ սիրում: Սիրուն են, նրբագեղ՝ իրենց մինիմալիստական կերպարով:
    Ամեն ինչում բնականն եմ գերադասում: Բայց եթե արհեստականը լավ է ստացվել, գեղեցիկ է, առողջ, ուժեղ և ինքնուրույն, ուրեմն, գրողը տանի, ինքն էլ լինելու նույնքան իրավունք ունի, ինչքան բնական կոչվածը: Ի վերջո ո՞վ է ասել, որ մարդու միջամտությունից հետո առաջացած [ոչ մարդկային] կյանքը իսկական չի:
    Հիմա կարդացողները կմտածեն՝ ինչ մի թեմա ա գտել, անկապ-անկապ դուրս ա տալիս:
    Իսկ ես էլի հիշել եմ ինձ, ու քեզ, ու էն «արհեստական» ամեն ինչը, որ ստեղծել էինք մի ժամանակ… Խեղվեց, խեղդվեց, բռնաբարվեց մեր սերը հենց մեր ձեռքերով: Թե ինչո՞ւ էդպես արիր, հանուն ինչի՞… Գոնե դու ինքդ հասկանո՞ւմ ես…
    Էն, որ հիմա սիրտս գրեթե քարացել ա, մենակությունս ամրացել ու մեջքս ուղիղ պահող հենասյուն դարձել, որ տարրալուծել եմ ճիշտն ու սխալը, կյանքն ու մահը, երազն ու իրականությունը, - էս ամենը հենց դրա արդյունքն ա - էն ամենի, որ կար, ու չկա, քո, որ կայիր, ու չեղար, նրա, որ չկար, բայց էնքան ուզում էր լինել…
    Բթացել եմ… Ու նույնիսկ եթե հիմա կոկորդս սեղմվում ա կամ լցվում են աչքերս, էդ ավելի շատ ինչ-որ ֆիզիկական ռեակցիա ա, քան ուրիշ մի բան: Էնքան քիչ եմ զգում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.12.2013), Meme (16.12.2013), Smokie (17.12.2013), Yevuk (16.12.2013), Արամ (16.12.2013), Արևհատիկ (16.12.2013), Նաիրուհի (16.12.2013), Ուլուանա (16.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.12.2013)

  17. #234
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասում եմ՝ էս օրն ինչով էր հիշարժան… 17-ը դեկտեմբերի: Նայում-նայում էի ամսաթվին ու չէի կարողանում հիշել՝ ում ծնունդն էր, ինչ առիթ էր, որի պատճառով էսքան նուրբ ու թրթռուն զգացողություն ունեմ:
    Հիշողությունս բթացել ա: Մի կողմից էդ երևի լավ ա…
    Եթե դու չլինեիր մտքումս, երևի տենց էլ չհիշեի էսօրը… 6 տարի առաջ…
    Տեր աստված, ո՜նց են գլորվում տարիները: Որ պատկերացնում եմ, գլուխս պտտվում ա:
    Հենց էս ժամերն էին, գուցե քիչ ավելի ուշ:
    Չեմ ուզում շատ բան պատմել, հատկապես որ մեծ մասը զգացողություն ա եղել, բառերով նկարագրելու չի:
    Մենակ էն կասեմ Դնևիս, որ հենց էդ օրն էր, երբ կյանքումս առաջին (նաև՝ վերջին) անգամ արտասվել եմ երջանկությունից )) Մինչև այդ չէի հավատում, որ իրականում նման բան հնարավոր է. արցունքն ինձ համար տխրության մունետիկն էր: Իսկ այդ օրն այն ինձ համար վերաիմաստավորվեց, ճիշտ այնպես, ինչպես կյանքում շա՜տ ու շատ այլ բաներ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.12.2013), Lílium (19.12.2013), Meme (20.12.2013), Smokie (17.12.2013), Արամ (17.12.2013), Ուլուանա (18.12.2013)

  19. #235
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր, ահավո՜ր եմ կարոտում: Ու արդեն երկրորդ օրն ա՝ ուզում եմ զանգել, հենց մենակ նրա համար, որ ձենդ լսեմ հեռախոսի միջից ու փորձեմ հավատալ, որ կաս իրականում…
    Չէ, հեչ ընենց չի, որ քեզ դրել եմ իդեալական մարդու տեղ կամ ինչ: Էդ հեչ կապ չունի էն զգացողության հետ, որ երբ կողքիս չես, երազ ես թվում:
    Աբսուրդ ա, բայց իրոք չկարողացա 2 օրվա մեջ կես րոպե հարմար ժամանակ գտնել՝ քեզ զանգելու:

    Էլի գայիր, էլի, էն օրվա պես, գիշերվա կեսին, կանգնեիր ձյունի՞ց, թե՞ քո կրակից լուսավորված բակում, ես էլ, տաք ադեալովս փաթաթված, կանգնեի բաց պատուհանի առաջ, ու հեռախոսով զրուցեինք…
    Էլի քեզ համար մի քիչ շոկոլադ կկախեի ներքև պարանով :D Ափսոս, որ չես գա )
    Գիժս… Շատ փիս եմ կարոտում, մի կորի, ի՞նչ կլինի ))

    ***
    Էն օրը խոսք գնաց, ասում եմ՝ ուշ-ուշ ենք իրար տեսնում, երևի սա 4-րդ կամ 5-րդ անգամն ա, Լ.-ն ասում ա՝ «բա ինչի՞ չեք շուտ-շուտ հանդիպում: Ես ու Հ.-ն սկի ընկեր-ընկերուհի չէինք, բայց ամեն օր իրար հետ էինք» (հիմա ամուսիններ են): Դե արի ու էս մարդկանց բացատրի, որ տրամվայի ես սպասում… )
    Մեկ էլ էն օրը որ գրում էի, ջնջվեց, էն մասին էի գրում, թե խեղճ Հ.-ին ոնց էի նեղը գցել իմ հարցերով, թե՝ ո՞նց որոշեցիր էդ դպրոցն ընդունվել, բա քո՞ւյրդ ինչու էր էդպես որոշել, ի՞նչը դրդեց… ու տենց :D Ու էդ գրառմանս մեջ մեկ էլ խորացել էի դպրոցիս մասին հուշերիս ու հիմիկվա՝ էդ մասին կարծիքիս մեջ: Մի օր հավես լինի, երևի էլի կգրեմ, որովհետև շատ ցավոտ թեմա ա դա ինձ համար:
    Լավն են իրենք շատ, բոլորն էլ: Իսկ Վ.-ին նույնիսկ կարոտում եմ մեկ-մեկ: Չնայած որ հնարավոր ա՝ լեզու չկարողանանք գտնել իրար հետ, էնքան որ հակապատկեր ենք շատ առումներով, բայց շատ սիրեցի իրեն, ուղղակի կրակի կտոր ա էդ աղջիկը ))

    ***
    ***
    ***
    Շնորհակալ եմ ընդունելության համար, Դնևս: Բարի գիշեր քեզ :)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (20.12.2013), Smokie (24.12.2013), Vardik! (23.12.2013), Արամ (23.12.2013), Նաիրուհի (20.12.2013), Ուլուանա (20.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.12.2013)

  21. #236
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարդան, Վարդան… Ո՞նց անեմ, որ անունդ չմոռանամ, խայտառակ լինեմ Թե խի՞ ձգվեցիր թուշս պաչելու: Բա որ ու մի հարևան տեսած լինի, ինչե՜ր կմտածեն իմ մասին Լրիվ «Դարչոն ինձի պաչել ա…» վիճակ ա
    Իսկ եթե լուրջ, մի կողմից էդ լավ ա, որ դուր եմ գալիս մարդկանց, հատկապես տղամարդկանց: Հաճելի ա, ուրախանում եմ, ավելի ինքնավստահ դառնում, շնորհակալ եմ: Բայց ինձ էն ա վախացնում, որ էդքան իրարից տարբեր մարդկանց եմ գրավում: Էդ էլ երևի իմ հակասականությունից ա, ու նրանից, որ ես շատ տարբեր կողմեր ունեմ. մարդա իրեն դուր եկածն ա տեսնում:
    Նեղվում եմ նրանից, երբ մեկի հետ մի քանի բառ, թեև անկեղծ, բայց մակերեսայնորեն, շփվում ես, իսկ իրեն թվում ա, թե դա ինչ-որ ավելի լուրջ բանի նախադրյալ ա: Կամ նույնիսկ եթե իմ կողմից լուրջ բան չեն ակնկալում (այլ ընդամենը հույսեր են փայփայում), միևնույն է, իրենց մեջ է ինչ-որ լրջի ձգտող բան բույն դնում:
    Սաղ հեչ, լավն էն է, որ ինչքան էլ իրարից տարբեր, բոլորն էլ լավ մարդիկ են լինում: Մեկ-մեկ մի քիչ տարօրինակ, մեկ-մեկ (թե՞ հաճախ) կոմպլեքսավորված, բայց՝ լավը:
    Ուրախ եմ, որ ինչ-որ մեկի համար, թեկուզ մի հատիկ բանաստեղծություն գրելու համար, մուսա կարող եմ հանդիսանալ: Մենակ թե, եթե գրես, լավ բան կգրես, ընենց, որ ինձ արժանի լինի: Տես, հա
    Ուֆ
    Սրտից թույլ մարդը դու չես, է, ես եմ, որ երբեմն փորձում եմ մարդկանց օգնել ինքնահաստատվել: Պատահում է, որ տվյած մարդը ոչ թե իմ օգնությամբ, այլ իմ հաշվին է փորձում ինքնահաստատվել, ու էդտեղ ես արդեն լրջանում եմ ու ցույց տալիս իմ էության հակառակ կողմը:
    Չէ, էս տղան հաստատ էդ դեպքերից չէր: Ինքն իր չափերը գիտեր, կիրթ էր: Ուղղակի ուրիշ դեպքեր էլ հիշեցի ու խառնեցի իրար, մի օր պիտի ասեի:
    Ուֆ, անցած լինի: Հավեսս փախավ գրելու:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.12.2013), Lílium (23.12.2013), Smokie (24.12.2013), Vardik! (23.12.2013), Yevuk (23.12.2013), Արամ (23.12.2013), Նաիրուհի (23.12.2013), Ուլուանա (23.12.2013)

  23. #237
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում էի՝ չասեմ, չասեմ… Ախր ասելիք էլ չկա: Առանձնապես մի բան էլ չի եղել, որ Դնևիս պատմեմ, էնքան որ քեզ տեսա: Մի քիչ էլ երևի էն համով-համով շոթերն իրենց տեղն ունեն:
    Ոնց որ թե ոչ մի յուրահատուկ բան չի եղել, բայց ամբողջ ճանապարհին՝ տաքսու մեջ, ժպիտս չէի կարողանում զսպել: Մանավանդ որ նայում էի վարորդի լուրջ դեմքին, ավելի էր բացում
    Լուսավորվել եմ էլի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.12.2013), Արամ (24.12.2013), Գալաթեա (24.12.2013), Մինա (21.01.2014)

  25. #238
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն են իրենք շատ, բոլորն էլ:
    Կ.-ն էլ էր շատ լավը: Դեմք էր: Հետաքրքիրն էն էր, որ նայում էի ու մտածում՝ եթե չծանոթանայինք, դրսում մի տեղ տեսնեի, արտաքուստ դժվար թե էդքան խորը կամ հետաքրքիր մարդու տպավորություն թողներ:
    *
    Հասկացել եմ. մի օր ընդմիջումը ok ա: Ավելը՝ թունդ կարոտ, փորձ՝ հավատալու, որ ես չեմ քեզ հորինել, տանջանք, մի խոսքով:
    *
    2 օր առաջ գործի տեղը ամանորի party էր: Սաղ մի կողմ, մեջս էն ա տպավորվել, որ առաջին անգամ մատով կպել եմ մարդամեկին Մատ ասածը՝ ճկույթով «3 ոտք» էինք պարում, ինքն էլ հարբած-հարբած հենց իմ կողքից միացավ ու փորձում էր շարժումները կրկնօրինակել )) Լավն ա, շատ յուրահատուկ զգացում ունեմ իր հանդեպ… Բայց դե եսի՞մ: Հեռվից հեռու ոչինչ էլ չի լինի:
    *
    Օֆ աման, չգիտեմ:
    Դավոյին եմ փիս կարոտում: Անցած Նոր Տարին, կարելի ա ասել, միասին ենք դիմավորել: Հիմա ստեղ չի: Հարմար ժամանակ էլ չի լինում՝ գոնե վիրտուալ խոսենք: Հիմա էլ ա Նոր Տարի, ու ակամա ավելի խորն եմ զգում իր կարիքն ու կարոտը:
    *
    (Հա, խառն եմ )
    *
    Ու ընդհանրապես, շատ եմ կարոտում, ահագին շատ մարդկանց: Ստոպ տամ երևի, թե չէ որ թվարկեմ, կարդացողներիս ձանձրացնելու եմ, ես էլ՝ էլ ավելի տխրեմ:
    Չնայած՝ չէ, տխուր չեմ: Երևի:
    Մի հատ էլ յագուար եմ խմել էս քշերվա կեսին:
    Գնամ տորթս փորձեմ գլուխ բերել, շերտերն արդեն սառած կլինեն երևի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (09.01.2014), Vardik! (31.12.2013), Արամ (31.12.2013), Նաիրուհի (31.12.2013), Ուլուանա (31.12.2013)

  27. #239
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …ինքն էն միակ մարդն էր, ում կարող էի խնդրել կողքիս լինել էն ժամանակ, երբ ինձ ահավոր պետք էր զգալ, որ մենակ չեմ, ու երբ ինձ ոչ ոք չէր հասկանա, կամ կփորձեին հասկանալ միայն հեռվից հեռու, ոնց որ Լ.-ն, Մ.-ն՝ գործի տեղը… ինքն էն միակ մարդն էր, որ կողքիս եղավ էդ ժամանակ, ու էդ ինձ համար էնքան թանկ ա, էնքան կարևոր, որ ով էլ ինչ ասի՝ նա իր յուրահատուկ տեղն ունի կյանքումս…

    սենց կտրված, կցկտուր, անկապ գրառում
    մի բանի մասին, որ վաղուց ուզում էի ասել

    կներեք ինձ, երկու կողմդ էլ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.01.2014), Vardik! (31.12.2013), Արամ (31.12.2013), Նաիրուհի (31.12.2013)

  29. #240
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկնվում եմ երևի, արդեն հարյո՞ւր, թե՞ հազարերորդ անգամ եմ ասում, բայց անհավանական ես…
    Ապրես, որ եկար, ուրախությո՜ւնս Շատ եմ քեզ սիրում ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (03.01.2014), Smokie (10.01.2014), Vardik! (03.01.2014), Արամ (21.01.2014), Մինա (21.01.2014), Նաիրուհի (03.01.2014)

Էջ 16 33-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •