User Tag List

Էջ 15 33-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #211
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք ա գրել, որ դեպրեսիայի մեջ չընկնեմ:

    Երկուսիս ուզածն էլ իրականում նույն բանն ա. ես էլ եմ մենակ, ինքն էլ, ես էլ եմ ինձ հասկացող մարդ փնտրում, ինքն էլ, ես էլ եմ ուզում գալ տուն, իրեն գրկել, հարցնել՝ ոնց ա, պատմել առօրյաս կամ խոսել ինձ հուզող հարցերից, իր ուզածն էլ է էդ… Ու ես էնքան մեղավոր եմ, երեկ էլ էի մեղավոր, վաղն էլ եմ լինելու, ու դրա դեմ ոչինչ չենք կարող անել ո՛չ ես, ո՛չ ինքը: Մեր միջև ընկած անջրպետը ոչ մի կերպ դա թույլ չի տա: Ոչ մեկս ի զորու չենք այն հաղթահարել:
    Ներիր ինձ, թե կարող ես, մա՛…
    Էս ո՞նց էսպես եղավ: Էս պտուղը ո՞նց ծառից էսքան հեռու գլորվեց…
    Եթե ես շուտ գիտակցեի, թե ինչ է մեզ սպասվում, գուցե ուրիշ մարդ դառնայի, քեզ նման լինեի, հիմա միասին կլինեինք, կհասկանայինք իրար, միմյանց կվստահեինք, անընդհատ չէինք վիճի անիմաստ բաների շուրջ… Բայց հիմա չեմ կարող: Ավելի ճիշտ՝ արդեն չեմ ուզում… Կներես…
    Ինձ մեղավոր եմ զգում քո առաջ… Դու էնքան բան ես արել ու ամեն նոր օր անում ինձ համար… Կներես, որ էդքանից հետո մոր կարիք զգալիս ուրիշ մեկն է միտս գալիս, իր թևի տակ եմ ուզում ծվարել…
    Ապերախտ զավակ դուրս եկա…
    Շատ եմ քեզ սիրում… Ու գիտե՞ս՝ ինչ անպատվություն ա ինձ համար էս բաները գրելը, երբ գիտես՝ լիքը մարդ ա կարդալու… Բայց չեմ կարող չգրել, մի տեղ արտահայտվել էր պետք…
    Ճնշվում եմ քեզ էդպես կծկված, պինդ ծածկված, բոլոր հնարավոր ու անհնար վարագույրները քաշած, էդքան շուտ քնած տեսնելով: Հոգեվիճակդ միայն երևակայել եմ կարող. շփման եզրեր չկան…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2013), Smokie (04.11.2013), Vardik! (11.11.2013), Աթեիստ (12.11.2013), Արամ (30.10.2013), Գալաթեա (30.10.2013), Հարդ (30.10.2013), Մ Մ (30.04.2014), Նաիրուհի (30.10.2013), Նարե91 (30.10.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (30.10.2013)

  3. #212
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսով, եմ, շա՜տ մեծ հուսով եմ, որ կարիք չկա ասելու, բայց ուզում եմ ասել՝ կներես, Լիլս…
    Խառն ա սաղ, մանավանդ հիմա, մանավանդ իմ մեջ, մանավանդ երբ էդ մարդու անունն էլ ա նույնից…
    Ես կմեռնեմ ավելի շուտ…
    Կներես ինձ էսօրվա համար…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.11.2013, 17:27: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (09.11.2013)

  5. #213
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խառն ա
    երբ դու սիրում ես, ու քեզ չեն սիրում
    երբ քեզ սիրում են, բայց դու չես սիրում
    երբ զգում ես, որ դու էն միակ հենարանն ես, հույսն ես
    որից մարդն ուզում է կառչել, ուզում է երազել, ստեղծագործել,
    իսկ դու հեռու ես,
    չես զգում,
    փորձում ես երազել՝ չես կարող,
    անզոր ես,
    անկարող,
    ամուլ

    դու ոչինչ ես

    իսկ ինքը դեռ շատ բան ունի կյանքում տեսնելու

    կներես… գնա…
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 09.11.2013, 02:33:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (10.11.2013), Smokie (13.11.2013), Գալաթեա (09.11.2013), Նիկեա (10.11.2013)

  7. #214
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դնևս… Հարազատս…
    Ինչ եմ ես ուզո՞ւմ… - Տուն-տեղ, ընտանիք, ԵՐԵԽԵՔ… Կարելի ա ասել՝ ուրիշ ոչ մի բան…
    Գիտես, չէ՞, մամայի ուզածն էլ ա էդ…
    Ո՞նց ա, որ մեր խոսակցությունների միակ արդյունքը վեճն ա լինում…
    Ու ինչի՞ մարդամեկն ինձ վրա հեչ ուշադրություն չի դարձնում, ու ինչի՞ եմ ես էսքան «ռոմանտիկ» ու «սենտիմենտալ», էսքան զգայուն դարձել…
    Ու ի՞նչ կապ ուներ ստեղ մյուս մարդամեկը, ով քանդակագործ էր, բայց իրեն որպես նկարիչ ֆիքսեցի, ու ով, իրականում, հեչ ինձ համար կապ չունի՝ նկարիչ էր, քանդակագործ, թե եսիմինչ…

    ---
    իսկ իրականում, գիտես, չէ՞, Դնև, վախենում եմ, որ հանկարծ մի օր նա ինձ վրա ուշադրություն կդարձնի
    ախր ես էդքան չկամ
    մանավանդ եթե լուրջ ուշադրություն դարձնի
    վախենում եմ
    գուցե սենց ավելի լա՞վ ա… հը՞…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.11.2013), Vardik! (11.11.2013), Արևհատիկ (09.11.2013), Գալաթեա (09.11.2013), Նիկեա (10.11.2013)

  9. #215
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ ես մարդ եմ փնտրում... Ես քո ցավը տանեմ, արա...

    Պետք ա մի ձև կտրել-անցնել էս կես մետրը ու պառկել: Արդեն զառանցում եմ ոնց որ :}
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (10.11.2013)

  11. #216
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոնց որ գրքից փախած լինեմ: Երևի դրա համար էլ ինձ գրքից փախած մարդիկ են հանդիպում:

    Աչքերիս առաջ ա էդ դեմքը, աչքերը, հայացքը… Էն որ ինքը վստահ ա, որ ճիշտ ա, որ մարդ ա գտել, բայց համ էլ մի տեսակ հուսահատ վախ կա մեջը, որ իրեն չեն հասկանա, մյուս կողմից էլ ինքը պատրաստակամ ա ու մինչև վերջ կկռվի էդ վախի դեմ…

    «Դու չես ջոկում, այ դեբիլ… Դե-բի՜լ…»:
    Ես բան չեմ ջոկում, ես զգում եմ: Զգում եմ, թե ինչ աբսուրդ ա մարդուն մի քանի րոպե ճանաչելով նրան դեբիլ անվանելը, ու ինչքան ավելի սյուռ ա էդ կոպտության մեջ էդքան հոգատարություն ու զգացմունք դնելը…

    «Ես ամուսնանալու եմ քո հետ, ջոկում ե՞ս…»:
    Ջոկում եմ, որ դու էլ ես գրքից փախած: Ո՞ր մեկից, տեսնես: Նույնից չենք կարծեմ…


    ***
    Կյանքը երբեմն մարտահրավերներ է նետում, փորձություններ առաջադրում: Համընկնումներ, հետաքրքիր զուգադիպություններ… Ու խիստ հազվադեպ կարող ես վստահ լինել՝ քննությունն անցար, թե ոչ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (16.11.2013), erexa (10.11.2013), Lílium (19.11.2013), Smokie (13.11.2013), Vardik! (11.11.2013), Արամ (10.11.2013), Նաիրուհի (10.11.2013), Նիկեա (10.11.2013), Շինարար (10.11.2013), Ուլուանա (10.11.2013)

  13. #217
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երկվությունս մի օր ինձ կսպանի:
    Զարմանում եմ՝ մինչև հիմա ոնց մեջտեղից երկու կես չեմ եղել ներսիս սատանայի ու հրեշտակի միջև…
    Չնայած՝ երևի դրանք համագործակցում են, գիտե՞ս: Սատանան մեծ մասամբ քնած ա կամ պարապ-սարապ ֆռֆռում ա, կյանքս էլ հրեշտակն ա ղեկավարում: Բայց որ սատանեն ասեց՝ հիմա իմ հերթն ա, ուրեմն վերջ… Հրեշտակը, ազնիվ խաղացողի նման, առանց դաղալության հերթը զիջում ա ու սպասում իր հերթին… Համ էլ, ինձ թվում ա, որ հրեշտակին նույնիսկ դուր ա գալիս, որ սատանեն հետս ինչ ուզում՝ անում ա: Որովհետև կարծում ա, որ դա ինձ կյանքի փորձ, խելք, կամ էդ կարգի ուրիշ մի բան կտա հաստատ, որն ինձ պետք է:
    Նրանց արանքում մի տեղ կորում եմ ես: Ես մեկ հրեշտակն եմ, մեկ սատանան, ու քանի որ էդպես հնարավոր չի, էդպես չի լինում, ուրեմն ո՞վ եմ ես… ո՞ւր եմ ես…
    Սաղ ցավն էն ա, որ ես էդ երկուսին էլ սիրում եմ… Շնորհակալ եմ հրեշտակիս, որ ինձնից խելոք ա ու մեծ մասամբ ինքն ա ինձ առաջնորդում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.11.2013), einnA (16.11.2013), Smokie (13.11.2013), Vardik! (12.11.2013), Արևհատիկ (12.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Նիկեա (12.11.2013), Շինարար (11.11.2013), Ուլուանա (11.11.2013), Վոլտերա (12.11.2013)

  15. #218
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներսումս վիթխարի երջանկության ու ահռելի դժբախտության բախումից ամպրոպներ են որոտում, կայծակներ փայլատակում… Այդ հակասությունների համադրումը հզոր էներգիա է առաջանում, ու ես կյանքով եմ լցվում…
    Ու հենց հիմա, հենց էս զգացողությունների հորձանուտից ուզում եմ քեզ ասել, հիշեցնել, որ դու երջանիկ մարդ ես… Թեկուզ մենակ նրանով, որ ես երբևէ կողքիդ եմ եղել, ու որ ինձ նման անկատար, բայց կատարյալի ձգտող էությամբ կերպարը, մարդը, որոշ բացառիկ զգացողություններ, որ ինքը շատ է կարևորում, ունեցել է հենց քեզ հետ կապված… Իմ գոյությունը քո կյանքում պիտի էն լույսը լինի, որը քեզ կառաջնորդի, երբ հոգիդ մութ ճամփեքով անցնելիս լինի…
    Կներես անհամեստության համար:
    Լույսով եմ լցված…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.11.2013), einnA (16.11.2013), Smokie (14.11.2013), Yevuk (16.11.2013), Արամ (14.11.2013), Արևհատիկ (14.11.2013), Նաիրուհի (14.11.2013), Ուլուանա (14.11.2013)

  17. #219
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միգուցե ես սա վաղուց գիտեի, ուղղակի չէի գիտակցում, նոր ձևակերպվեց մտքումս, երբ մի բանաստեղծություն էի կարդում
    սատանի ականջը խուլ, առթից չօգտվի :D

    հանուն գեղեցկության ես պատրաստ եմ հոգիս ծախել սատանային…
    :}
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (17.11.2013), Smokie (16.11.2013), Արամ (16.11.2013)

  19. #220
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեկ էլ հասկացա, թե ինչու եմ սիրում մենակով զբոսնել, հատկապես իրիկունները ու հատկապես թեթևակի հարբած վիճակով, էլ չեմ ասում՝ եթե երաժշտություն լսելիս լինեմ… Ամբողջ գաղտնիքն էն ա, որ էդ ժամանակ ես իրականում մենակ չեմ… Կյանքը հետս ա
    Երբ «մենակ» եմ, ներսս կյանքով ա լցված, շուրջս կյանքով ա լցված, մի տեսակ «չեղած տեղից» ինձ երջանիկ եմ զգում )) Գուցե էն պատճառով, որ հակառակը համոզող չկա կողքիս ))
    Ու, օրինակ, մտադրվում եմ մի ուղղությամբ գնալ, մեկ էլ կյանքն ինձ ուրիշ ուղի է ցույց տալիս, էդպես եմ գնում, հետո ջոկում եմ, թե ինչի էր էդպես իրականում ավելի լավ, ու էդ, չնայած՝ առանց բառերի, բայց ոնց որ երկխոսություն, զրույց լինի իմ ու կյանքի միջև…
    Ու ես սիրում եմ կյանքը, ու սիրում եմ ինձ էդ ժամանակ )))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (17.11.2013), Smokie (16.11.2013), Yevuk (16.11.2013), Արամ (16.11.2013), Արևհատիկ (17.11.2013), Նաիրուհի (16.11.2013), Շինարար (16.11.2013), Ուլուանա (16.11.2013)

  21. #221
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան լավ եմ զգում, լուսավոր եմ… Ու հենց հիմա ժպիտը ականջներիցս ներքև բերել չեմ կարողանում ))

    Մենակ թե ոչինչ չփչանա, տեր Աստված, խնդրում եմ… Էնքան իմ ուզածով ա ամեն ինչ էս դեպքում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (17.11.2013), Smokie (17.11.2013), Արամ (17.11.2013), Նաիրուհի (17.11.2013)

  23. #222
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, Դնևս, մեկ էլ ուզում էի քեզ տեղեկացնել, մտքիցս թռնում էր անընդհատ: Էն պոտենցիալ սիրահարություն, բան-ման, hibernate եմ արել. առանց էդ էլ շփում չկար, չէի կարող նորմալ իրեն ճանաչել, որ որոշեի՝ սիրահարվել, թե չէ, հիմա էլ մեզ ուրիշ հարկ են տեղափոխել: Լավագույն դեպքում օրը մի անգամ տեսնեմ կամ չէ: Իզուր ներվայնանալու փոխարեն կփորձեմ պարզապես չմտածել էդ ուղղությամբ: Մեկ է՝ լինող բանը կլինի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (17.11.2013), Smokie (17.11.2013), Արամ (17.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

  25. #223
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիժ, ԳԻԺ, ԳԻ՜ժ...
    Էս ո՞նց սենց միանգամից հայտնվեցիր կյանքումս ու ինձ սենց «քեզնով» արեցիր )) Ի՞նչ իրավունքով )))
    Այ գրքից փախած... նույնիսկ երբ ամեն ինչ քեզնից սպասում եմ, էլի զարմացնելու բան գտնում ես )))
    Հա, ու անկեղծությունը շա՜տ լավ բան ա )) Էս պահին ես էլ եմ երջանիկ, մաման էլ, երևի պապան էլ...
    Հա, այ գիժ, այ կյանքի կտո՜ր, մենակ գրքից փախած մարդը կարող էր սենց ցանկություն ունենալ, էլ չեմ ասում՝ իրականացնել... )))

    Մամայի ծաղիկները սենյակում են, ծաղկամանի մեջ, ընկերներիդ նվիրած «Ռաֆաելլոն» էլ՝ կողքին, իսկ իմ փոքրիկ կոկոնը կողքիս է հենց հիմա... )))
    Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար, քո տեսակի համար, նրա համար, որ կաս...


    Հ.Գ.
    Օրս ամեն ինչով էր կատարյալ: Երբ նա ծաղիկներն էր ընտրում, իսկ ես տաքսու մեջ նստած մտածում էի՝ թե ոնց պիտի մամային բացատրեմ այս ամենը, հանկարծ մայթով քայլող զույգը կանգ առավ: Նայեցի՝ Արևս էր )) թեթևակի կռացավ, համոզվեց, որ ես եմ, ժպտաց, ձեռքով արեց ու շարունակեցին ճանապարհը...

    Հ.Հ.Գ.
    Ամեն անգամ ասում եմ՝ վերջ, էլ էսքան անկեղծ ու բացահայտ չեմ գրելու Դնևումս, բայց մեկ ա էլի չի լինում... Լցվում ա մեջս ու պռունկներից թափվում, չեմ կարող պահել :pardon )))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (18.11.2013), boooooooom (23.11.2013), Cassiopeia (18.11.2013), Chilly (18.11.2013), E-la Via (25.11.2013), erexa (18.11.2013), Jarre (01.12.2013), Lílium (19.11.2013), Meme (18.11.2013), Moonwalker (18.11.2013), Smokie (18.11.2013), Yevuk (24.11.2013), Արամ (18.11.2013), Արևանուռ (18.11.2013), Արևհատիկ (19.11.2013), Հայկօ (28.11.2013), Նաիրուհի (18.11.2013), Ներսես_AM (18.11.2013), Ուլուանա (18.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.11.2013)

  27. #224
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էս ամենն էնքան սիրուն ա ու էնքան լուսավոր, որ, ինչքան էլ ուզենամ, որ երկարի, գիտեմ, որ ցանկացած պահի, երբ էլ որ ընդհատվի, մեջս միայն ջերմություն ու լույս ա մնալու…
    Նույնիսկ եթե հետո էլ ոչինչ չլիներ, էլ քեզ չտեսնեի, էլի ամեն ինչ հրաշալի էր, հենց մենակ էն գիշերով, երբ քեզ ճանաչեցի…

    Ու թքած, որ հազար ու մի մարդ ա կարդալու, ու ինչ ասես՝ կարելի ա մտածել էս վերջին նախադասության տակ )) Ես հո գիտեմ՝ ինչ նկատի ունեմ: Որ գիշեր էր, հո չե՞մ ասի՝ գիշեր չէր:

    Էսօր FB-ում մի նկար տեսա, ասում ա՝ «կներես, աչքիս՝ քո կարծրատիպն եմ կոտրել…» - այ տենց եկար կարծրատիպերս կոտրելու, ու շնորհակալ եմ քեզ
    Ու ոչինչ, որ քեզ ահավոր կարոտում եմ, բայց չես զանգում, չես գրում: Էդ էնքան նորմալ ա… Նույնիսկ եթե չիմանայի, որ զբաղված ես…

    Թվում ա, թե էն ամենը, ինչ եղել ա քեզ հետ կապված, իրական չի, հեքիաթ ա եղել, երազ… Հիշում եմ աչքերդ, հետո՝ հայացքդ, հետո՝ ժպիտդ, հետո՝ էդ ամենն իրար հետ… Ցնդելու համադրություն ))
    Ու էն, որ երկար նայում էինք իրար, կիսամութի մեջ, ու մատներդ գծում էին ափս, ու էնքան հանգիստ էր, ու վեր ամեն ինչից… «Քանդակում եմ»…

    Սենց բան չի լինում: Ես գիտեմ, որ սիրահարված չեմ, էս ուրիշ մի բան ա, դրանից ավելի վեր, կյանքին ավելի մոտ ու անկեղծ…

    Ես գիտեմ, որ հիմա դու ինձ պետք էիր, ու ճիշտ էր, որ հայտնվեցիր կյանքումս, էնքան ճիշտ, որ ավելի ճիշտ բան աշխարհում չի լինում…

    Չգիտեմ՝ ինչի եմ սենց անցյալոտ խոսում, կարծեմ ոչ մի բան դրան չի բերել: Ասածս էն է, որ իմ մեջ քեզ հետ կապված ամեն մի դրվագը լուսավոր է: Առաջին վայրկյանից մինչև վերջինը, որ գուցե գա շուտով, գուցե մի 10 օրից, 5 ամսից կամ 36 տարուց… Կապ չունի, հասկանո՞ւմ ես… Մեկ միավոր հատվածում ռացիոնալ թվերի քանակը նույնն է, ինչ ամբողջ թվային առանցքի վրա, չնայած, որ միավոր հատվածը պարունակվում է էդ նույն թվային առանցքի մեջ…

    ///


    Հ.Գ.
    Էն օրը Ա.-ն ասում ա՝ «էդ ո՞ւմ հետ էիր խոսում, որ սենց ուրախ ես», չգիտեի՝ ինչ պատասխանել, ոնց ներկայացնել, մեկ էլ գտա. «Soulmate-իս»…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.11.2013), Chilly (29.11.2013), E-la Via (25.11.2013), erexa (24.11.2013), Jarre (01.12.2013), Lílium (23.11.2013), Meme (23.11.2013), Smokie (23.11.2013), Yevuk (24.11.2013), Արամ (23.11.2013), Արևհատիկ (23.11.2013), Հայկօ (28.11.2013), Նաիրուհի (29.11.2013), Շինարար (23.11.2013), Ուլուանա (23.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.11.2013)

  29. #225
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ չեմ սիրում, բայց և սիրում եմ միաժամանակ, ահավոր շատ եմ սիրում: Ձգում ա ինձ քո տեսակը, կերպարդ: Դու մի տեսակ… հողոտ ես… հողոտ, կենդանի, իսկական…
    Ու մեկ ա, մյուս կողմից, չնայած որ 5 րոպե հազիվ անցած լինի, ինչ քեզ չեմ տեսել, բայց էլի հեքիաթային ես ու հեռու ու անիրական…
    Ես չեմ ջոկում՝ էս ինչ ա:
    Կարևորն էն ա, որ դեռ ոչ մի կաթիլ սխալ չկա էս ամենի մեջ:
    Շատ կարևոր ա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.11.2013), E-la Via (28.11.2013), erexa (28.11.2013), Jarre (01.12.2013), Meme (30.11.2013), Smokie (29.11.2013), Արամ (28.11.2013), Արևհատիկ (29.11.2013), Նաիրուհի (29.11.2013)

Էջ 15 33-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •