User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու…
    …չկաս, կողքիս չես, ու չգիտեմ՝ կլինե՞ս երբևէ…
    Իսկ ես այնքան եմ զգում կարիքդ:
    Ես արդեն ուժեղ եմ ու բավականին ինքնավստահ, իմ կյանքից ինքնուրույն կարողանում եմ գլուխ հանել՝ քիչ թե շատ:
    Ու մեկ ա, ինձ պետք ես:
    Որ քեզ պատմեի, որ Վ.-ն լավ մարդ ա, ու համարյա ձանձրալի չի, բայց ինձ ուրիշ տեսակ մարդիկ ու բաներ են պետք էս կյանքից…
    Որ պատմեի, թե 2 օր շարունակ ոնց եմ ստիպված նեղվել ու երկար-բարակ, էջերով բացատրական ու հոգեբանական աշխատանք տարել որոշ մարդկանց հետ՝ որպես գրածս 2-3 տողի հետևանք…
    Որ պատմեի, թե ոնց եղավ, որ քիչ էր մնում՝ նա վերացներ էն, ինչ կա, նրա համար, ինչ երբեք էլ չի եղել… ու չի էլ լինելու…

    Որ պատմեի, թե ինչքան դատարկ ա քո տեղն իմ ներսում, ինչքան անհամ են հաջողություններս, ինչքան փուչ են կյանքից ստացած իմ հաճույքներն ու երջանկությունը…
    Մենակությունս ամուր ա, բայց մեկ ա, ցուրտ ա առանց քեզ…

    Ոչինչ չասեի, ուղղակի գրկեի քեզ, ու գիրկս քեզ կպատմեր իմ մասին… Իմ ներսում քո տեղի մասին… Ինձ համար ներկայությանդ կարևորության մասին…

    Ո՞ւր ես, որ չկաս…

    ~
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.01.2013), Chilly (16.01.2013), cold skin (16.01.2013), erexa (15.01.2013), Katka (15.01.2013), Smokie (01.02.2013), Yevuk (16.01.2013), Արևհատիկ (26.01.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (16.01.2013), Ուլուանա (15.01.2013)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա Աստված երևի վերևից նայում ա ինձ ու վրաս ծիծաղում
    մարդկանց ընենց լավ-լավ խորհուրդներ եմ տալիս ու ոգևորում եմ հենց էն հարցերում, որտեղ ինքս կաղում եմ, ընկճվում
    ճիշտ էր, էլի, Բախը, երբ ասում էր, որ ամենալավը մարդ սովորեցնում է այն, ինչ ամենից շատ հենց իրեն է պետք սովորել
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.01.2013), erexa (16.01.2013), Katka (16.01.2013), Smokie (01.02.2013), Yevuk (17.01.2013), _Հրաչ_ (16.01.2013), Արևհատիկ (26.01.2013), Դատարկություն (17.01.2013), Լուսաբեր (17.01.2013), Մ Մ (29.04.2014), Մինա (31.05.2013), Նաիրուհի (16.01.2013), Շինարար (16.01.2013), Ուլուանա (16.01.2013)

  5. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ո՜նց էի վախենում, որ էս օրը կգա

    բայց չէ, ոնց որ թե բան էլ չեղավ
    անհանգստություն, վախ, ցավ, խորը տխրություն
    «դու լավը չես» կամ «դու էլ ես նույն սանրի կտավը»
    բայց մեկ ա՝ մնացիր քո տեղում, ու չասես, թե Արևս չես
    էդ թող ինձ, ես իմանամ՝ ինձ համար ինչ ես նշանակում

    սիրտս դողում ա
    ոնց որ վախենամ, թե փոքր ես դեռ, թե՝ չես կարող ինքնուրույն ճիշտ որոշումներ ընդունել
    ու ավելի եմ վախենում, երբ մտածում եմ, որ կարող ա՝ ճիշտ եմ

    միշտ կողքիդ եմ լինելու, անկախ նրանից, թե հետդ ինչ եդեմներով ու դժոխքներով եմ դեռ ստիպված լինելու անցնել…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (06.02.2013), Yevuk (25.04.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (06.02.2013)

  7. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն եզակի երգերից, եթե ոչ միակը, որ ես էդպես էլ ի զորու չեղա իմը դարձնել: Ամեն անգամ էլի հիշացնում ա քեզ: Երևի դրա համար էլ ինձ համար ամենադեպրեսիվ երգն ա:


    Ես հոգնել եմ քեզ ինչ-որ կերպ վերաբերվելուց:
    Անտարբեր մնալ էլ չի ստացվում, եթե գալիս ա քեզ ինչ-որ տեղ հանդիպելու պահը:
    Դրա համար էլ չեմ ուզում, որ երևաս շուրջս: Հակասական զգացողություններից, մտքերի պակասից ու քեզ նկատել չկարողանալուցս սկսում եմ ինձ ներսից ուտել: Հոգնել եմ:
    Ուր էր, թե տղամարդ լինեիր, խոստումդ պահեիր ու «ֆիզիկապես անհետանայիր կյանքիցս»:


    ես քո թշնամին չեմ
    պարզապես չեմ ուզում բարեկամդ լինել


    Լավ եղիր: Հավատա՝ էդ ինձ համար կարևոր ա:

    Բարև:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (02.03.2013), Smokie (02.03.2013), Մարկուս (12.05.2013), Մինա (26.05.2013), Վոլտերա (29.08.2013)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրսում եմ… Դողում եմ…
    Չեմ ուզում՝ տնեցիք ջոկեն, որ լավ չեմ, փորձում եմ չլացել, արցունքները քթից են չռռում…
    Չյոոոոոոոոոոոոռտ!!
    Ես չեմ դիմանա… Չեմ հավատում!… Թե՞ հենց էս նկատի ունեիր, երբ ասում էիր՝ կարևոր պատասխանի ենք սպասում…
    Խի՞ գնացիք, արա՜, ԽԻ՞՜…
    Իսկ ես մտածում եմ՝ տեսնես ինչի նամակս չի կարդում… Բայց մի կողմից էլ գուցե լավ էր, որ չկարդաց, ես ինձ չէի ների, եթե հանկարծ մտքովս անցներ, թե նեղացել է ինձնից…
    Տեսնես՝ կա՞ն էլի մարդիկ, որ քո պես, քո չափ սիրել գիտեն… Դու՝ ոտքից գլուխ ՍԵՐ, ոտքից գլուխ հոգատարություն, ոտքից գլուխ ՄԱՅՐ…
    Ո՜նց եմ երազել, որ մի օր ունենամ էդ իրավունքը, որ քեզ ասեմ՝ մամո՜ւլ
    Ինձ ասեք, որ էս ամենը սուտ ա, որ վաղը կզարթնեմ, ու կիմանամ, որ ուղղակի ահավոր կաշմառի մեջ եմ եղել… Ու վաղը նամակիս պատասխանը կգա…
    Կներես, իմ սիրո՜ւն, իմ պուպո՜ւշ, իմ ամենաբարի՜… Կներես, որ հիմա չեմ կարող քո սիրելի ու անփոխարինելի տղամարդկանց կողքին լինել. մեկը լիներ, իմ կողքին լիներ հիմա…
    Փորձում եմ ինձ զսպել, թույլ չտալ, որ դողս ցնցումների վերածվի, ականջս՝ ձայնի, որ հանկարծ մերոնք չգան ու ինձ լացելուց բռնացնեն…
    --------
    Իմ հարազատ հոգի… Ասա, որ առավոտյան կզարթնեմ, ու էս ամենը երազ կլինի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.04.2013), einnA (12.04.2013), ivy (10.04.2013), Katka (10.04.2013), My World My Space (10.04.2013), Smokie (10.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Yevuk (25.04.2013), Գալաթեա (10.04.2013), Մարկիզ (10.04.2013), Մինա (26.05.2013), Նաիրուհի (11.04.2013), Շինարար (10.04.2013), Ուլուանա (10.04.2013)

  11. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մեղավոր եմ զգում… Որ ինձնով տարված՝ քեզ քիչ եմ գրել, որ չեմ գիտակցել՝ ինչքան կարևոր էր քեզ համար իմ գրելը, աջակցությունս… Մեղավոր եմ, որ մտածում էիր, թե նեղացել եմ… Ինչի՞ց պիտի նեղանայի, ի՞նչ պատճառով… Քեզնից, ով երևի նույնիսկ մժեղին չէր կարող նեղացնել… Մեղավոր եմ… Ես անգիտակցաբար քեզ մենակ էի թողել՝ քո 4 պարիսպների արանքում…
    Ականջիս մեջ քո ձայնն ա զրնգում, աչքիս առաջ ժպիտդ ա… Ինչքա՜ն սեր ու ջերմություն կար էդ ժպիտում… Հոգսից ու դժվարություններից քամած…
    Ինչո՞ւ չեկար, երբ ուզում էի քեզ տեսնել…
    Հիշում եմ, երբ առաջին անգամ ձայնդ լսեցի հեռախոսից… Հիշում եմ, երբ առաջին անգամ քեզ տեսա… Մեր դարչինով թխվածքներն եմ հիշում… Էնքան բան կա… Չեմ ուզում շատ բան ասել…
    Ցավում ա…
    Լավ ա, որ հասցրի ասել, որ քո նվիրած հայելու մեջ նայելիս կամ շարֆիկը գցելիս քեզ եմ հիշում ու ինձ դրանից լավ զգում…
    Ինչի՞ գնացիր…
    Մենք բոլորս էլ ահավոր եսասեր ենք, բոլոր 5ս… Ոչ ոք չկարողացավ քեզ արժանի սիրով շրջապատել քեզ…
    Ախր ինչի՞… Ասում էիր, որ ավելի լավ ես զգում, չէ՞…
    Ու մեկ ա՝ չեմ հավատում…
    Թույլ տուր, ցավոք արդեն ընդմիշտ ուշացած, քո իսկ սիրած բառով դիմել քեզ. Անո՜ւշս
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (12.04.2013), Katka (11.04.2013), Moonwalker (11.04.2013), My World My Space (11.04.2013), Smokie (11.04.2013), Yevuk (25.04.2013), Մինա (31.05.2013), Նաիրուհի (11.04.2013), Շինարար (11.04.2013), Ուլուանա (11.04.2013)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (11.04.2013), murmushka (11.04.2013), Smokie (11.04.2013), Yevuk (25.04.2013), Դատարկություն (11.04.2013), Նաիրուհի (11.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •