User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք ա գրել, որ դեպրեսիայի մեջ չընկնեմ:

    Երկուսիս ուզածն էլ իրականում նույն բանն ա. ես էլ եմ մենակ, ինքն էլ, ես էլ եմ ինձ հասկացող մարդ փնտրում, ինքն էլ, ես էլ եմ ուզում գալ տուն, իրեն գրկել, հարցնել՝ ոնց ա, պատմել առօրյաս կամ խոսել ինձ հուզող հարցերից, իր ուզածն էլ է էդ… Ու ես էնքան մեղավոր եմ, երեկ էլ էի մեղավոր, վաղն էլ եմ լինելու, ու դրա դեմ ոչինչ չենք կարող անել ո՛չ ես, ո՛չ ինքը: Մեր միջև ընկած անջրպետը ոչ մի կերպ դա թույլ չի տա: Ոչ մեկս ի զորու չենք այն հաղթահարել:
    Ներիր ինձ, թե կարող ես, մա՛…
    Էս ո՞նց էսպես եղավ: Էս պտուղը ո՞նց ծառից էսքան հեռու գլորվեց…
    Եթե ես շուտ գիտակցեի, թե ինչ է մեզ սպասվում, գուցե ուրիշ մարդ դառնայի, քեզ նման լինեի, հիմա միասին կլինեինք, կհասկանայինք իրար, միմյանց կվստահեինք, անընդհատ չէինք վիճի անիմաստ բաների շուրջ… Բայց հիմա չեմ կարող: Ավելի ճիշտ՝ արդեն չեմ ուզում… Կներես…
    Ինձ մեղավոր եմ զգում քո առաջ… Դու էնքան բան ես արել ու ամեն նոր օր անում ինձ համար… Կներես, որ էդքանից հետո մոր կարիք զգալիս ուրիշ մեկն է միտս գալիս, իր թևի տակ եմ ուզում ծվարել…
    Ապերախտ զավակ դուրս եկա…
    Շատ եմ քեզ սիրում… Ու գիտե՞ս՝ ինչ անպատվություն ա ինձ համար էս բաները գրելը, երբ գիտես՝ լիքը մարդ ա կարդալու… Բայց չեմ կարող չգրել, մի տեղ արտահայտվել էր պետք…
    Ճնշվում եմ քեզ էդպես կծկված, պինդ ծածկված, բոլոր հնարավոր ու անհնար վարագույրները քաշած, էդքան շուտ քնած տեսնելով: Հոգեվիճակդ միայն երևակայել եմ կարող. շփման եզրեր չկան…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.12.2013), Smokie (04.11.2013), Vardik! (11.11.2013), Աթեիստ (12.11.2013), Արամ (30.10.2013), Գալաթեա (30.10.2013), Հարդ (30.10.2013), Մ Մ (30.04.2014), Նաիրուհի (30.10.2013), Նարե91 (30.10.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (30.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •