User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակությունս ինձ է խեղդում, ես՝ մենակությանս: Արդեն հոգնել եմ սարսափելիորեն, հանձնվել չեմ ուզում, բայց թեկուզ նա ինձ հաղթի, համաձայն եմ, միայն թե վերջանա էս մղձավանջը:
    Զարմանալի բան ա, որ մարմինս ու հոգիս մի տեսակ նույնն են: Մեկն առանց մյուսի չի գործում: Մեկի ազդակները մյուսին են փոխանցվում այնքան արագ, որ չես էլ հասցնում նկատել: Բավականին նոր հատկություն ա: Երևի լավ հատկություն ա, հավասարակշռող: Որ մեկը չքայքայվի միանգամից, իսկ մյուսը չիմանա՝ ոնց շարունակի գոյությունը: Էսպես ես ավելի ամբողջական եմ երևի: Դա լավ է:
    Լավ կլինի, բայց մի բանից պիտի սկսել: Առաջին հերթին պիտի սնունդս կարգավորեմ: Մտածել ա պետք էդ ուղղությամբ:

    Չգիտեմ՝ որն է ավելի վատ. երբ մարդ կա, հետո չի՞ լինում, թե՞ երբ չի էլ եղել:
    Չնայած՝ ի՞նչ կարևոր է, ես երկուսի ցավն էլ ապրել եմ: Հիմա ցավն ավելի մեղմ է ու տանելի, բայց կա ու հաստատուն է:

    Վերևից հեշտ է հասկանալը: Բայց զգալու վրա հասկանալդ շատ չի ազդում:

    Ուզում եմ զտվել ու մնալ ես: Առանց հավելումնեի, առանց «ուրիշից» սերտաճած մասնիկների:
    Ուզում եմ հավատալ, որ իմ պատկերացումները ճիշտ են, ու որ աշխարհն ու մարդիկ էնքան վատը չեն, ինչքան երևում են, երբ բացում եմ աչքերս:
    Ուզում եմ՝ էս հոգնածությունս վերանա, էներգիայով, պայծառությամբ ու սիրով լցվեմ, ու օգնեմ արևին՝ ինչով կկարողանամ:
    Ուզում եմ՝ սիրելիներս ինձնից էդքան կախում չունենան, որ ստիպված չլինեմ միշտ ուրախ երևալ, ինձ թույլ տամ՝ ազատ լինել իրենց մոտ ու արտահայտել հույզերս: Էդ դեպքում ես հիմա վաղուց «բուժվել» էի:
    Ուզում եմ… քնել, առաջին հերթին: Երկա՜ր, մաքուր օդին, տաք վերմակով փաթաթված: Ու երազում փղեր տեսնել, ու նոր ծնված ճչացող մանուկ, ու պտղավորված նարնջենիներ, ու անծայր կանաչ դաշտ՝ լիքը դեղին ու կապույտ ծաղիկներով:

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (24.12.2010), einnA (08.12.2010), Kita (09.12.2010), murmushka (09.12.2010), My World My Space (23.01.2011), Tig (09.12.2010), Yevuk (09.12.2010), Ամպ (08.12.2010), Արևհատիկ (09.12.2010), Դատարկություն (15.12.2010), Նաիրուհի (09.12.2010), Շինարար (08.12.2010), Ուլուանա (09.12.2010), Պանդուխտ (09.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •