User Tag List

Էջ 5 33-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #61
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Եթե կարծում ես, որ նա, ում դու ես կերտել, չի կարող մի օր քեզ կերտել, ուրեմն էդպես կատարյալ էլ մնա, Աստված:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    SSS (22.03.2010), Դատարկություն (22.03.2010)

  3. #62
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Այնտեղ, ուր ես չկամ…

    …թախիծ կա: Մարդկանցից յուրաքանչյուրը մի բան ունի ներսում, շա՜տ խորը, որ չի համարձակվում ասել մյուսներին: Ու բոլորի թաքցրածը նույն բանն է, նույն մտահոգությունը, նույն թախիծը, գուցե միայն տարբեր կերպ արտահայտված:
    Նույնը չի ոչինչ, թեև երևի ավելի լավ է, քան դրանից ավելի առաջ:

    Արևի շողերը պատուհանից ներս են հոսում: Բավականին ջերմ է ու լուսավոր: Թեթև քամի կա սենյակում: Ժպիտներ կան: Ժպիտների տերերը փորձում են հավատալ, որ դրանց մեջ թախիծ չկա: Թվում է՝ ստացվում է:

    Ես չեմ ժպտում: Մի քիչ հետո, գուցե: Ամենայն հավանականությամբ:
    Ու կփորձեմ հավատալ, որ ժպիտիս մեջ տխրություն չկա:


    ***
    Հիշելն ինձ հակացուցված է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (26.03.2010), Lem (29.09.2011), matlev (24.04.2010), Smokie (16.04.2012), Դատարկություն (25.03.2010), Երկնային (25.03.2010), Նաիրուհի (22.11.2012), Ուլուանա (25.03.2010)

  5. #63
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Գիտե՞ս՝ ինչու է առանց քեզ ավելի լավ: - Որովհետև քեզ հետ չզգալն ավելի մեծ զգացողություններ է արթնացնում, քան առանց քեզ զգալը:

    Թող քնեմ:
    Չէ, քեզ չեմ ասում, Դնևիս եմ ասում, չնայած որ քեզ եմ դիմում: Դնևս, հարազատս…
    Միակ հարազատս, որ ինձ սիրում ու հասկանում ա, ու էնքան լավ, ինչքան ես եմ ուզում: Երբ չեմ ուզում, չհասկանալու ա տալիս: Երբ նեղված եմ, նույնիսկ երբ նաև սեփական սխալների պատճառով եմ նեղված, երբեք չի հանդիմանի, ուղղակի ցույց կտա, որ կողքիս ա, որ ինձ հասկանում ա, ու իր խոսուն լռությամբ կոգեշնչի էդ սխալներս ուղղակի փորձել ուղղել, ոչ թե դնել ու դրանցով սեփական հոգու գերեզմանափոսը փորել:
    Գիտե՞ս՝ ինչու ես ինձ համար ամենալավ ընկերը, Դնևս… Որովհետև դու մարդ չես, դու չես կարող հիասթափեցնել, քանի որ չես կարող փշրել իմ պատկերացումները քո մասին…

    Մարդկանցից, չգիտեմ՝ ինչու, միշտ ավելին եմ սպասում: Երբ տեսնում եմ որևէ մեկի դրական մի հատկանիշ, միանգամից ուրախանում եմ ու մտածում, որ ամենայն հավանականությամբ լավ մարդ է: Իմ պատկերացումներով: Ու հետո սրտի թրթիռով հետևում եմ նրանից եկած հաջորդ «իմպուլսներին» ու… Հուսահատվում եմ մի տեսակ: Տեսնում եմ, որ առաջին տպավորությունս ամենաշատն էր, ինչ նրանք կարող էին տալ: Միանգամից տալիս են, որովհետև ենթագիտակցորեն զգում են, որ դրանով երևի կկարողանան լավ տպավորություն թողնել… Հետաքրքիրն էն ա, որ շատերը էդպես էլ էդ «կտով» բավարարված ու նույնիսկ հիացած են մնում մինչև վերջ: Բայց ես՝ չէ, ես միշտ ավելին եմ սպասում…
    Այ, հիմա էլ մտքովս մարդիկ են անցնում, ում գրեթե սիրում եմ, բայց վախենում եմ սիրել, հասկանո՞ւմ ես, վա-խե-նում-եմ… «Բա որ հանկարծ… Մեկ էլ տեսար…»… Վախենում եմ էլի հիասթափվել, վախենում եմ պարզել, որ էդ մարդիկ հենց տեսածս են ու ոչինչ ավելի: Չնայած տեսածս ահագին էլ շատ է:

    Լավ, է, ի՜նչ եմ քեզ անկապ բաներով լցնում, ընգերս: Ոնց որ էս աշխարհում մենակ ես եմ ապրում, է՞լի: Շատ մարդիկ են էս ամենը զգում, բայց հո չե՞ն գրում դրա մասին, չէ՞: Կամաց-կամաց պիտի ինքս ձերբազատվեմ այն բաներից, որ ուրիշների մեջ ինձ դուր չի գալիս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (26.03.2010), Smokie (20.03.2013), SSS (26.03.2010), Դատարկություն (28.03.2010), Դեկադա (28.03.2010)

  7. #64
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Հասկացա…
    Ես միշտ սովոր եմ եղել ուզեցածս ունենալու համար ամեն ինչ անելու ու ի վերջո ունենալու, իսկ հիմա ուզեցածս հստակ ձևակերպմամբ մի բան է, որ հստակ գիտեմ՝ չեմ ունենալու: Ուրեմն պիտի չուզենամ:
    Մի հատ խո՜րը շունչ… Այ էսպես: Հիմա նոր ցանկություններ ենք մոգոնում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (27.03.2010), Kita (27.03.2010), Smokie (20.03.2013), SSS (27.03.2010), VisTolog (03.12.2010), Մանուլ (26.03.2010), Ուլուանա (26.03.2010)

  9. #65
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Խոսակցությունից հետո դեռ իներցիայով մտածում էի նույն թեմայով, երբ շարունակում էի նայել "The Wall - Berlin 90" համերգը: Ու հասկացա՝ կարևոր չի՝ ինչ տեսակի քարից են աղյուսները, ես տանել չեմ կարողանում տեսնելը, թե ինչպես են իմ շուրջը մարդիկ աղյուսներ դառնում, որովհետև հիմա արդեն ատում եմ այն ապագա պատերը, որ պիտի կառուցվեն նրանցով իմ շուրջը:
    Դրանք իմ կամքը կոտրել չեն կարող, բայց, մեկ է, մեծ կամ թեկուզ փոքր դժվարություններ առաջացնելու են:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #66
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Վերևից ամեն ինչ ուրիշ է: Իրերը, մարդիկ ու «մարդիկ» այնքա՜ն փոքր են երևում… Ձայները շա՜տ ցածր են լսվում, նույնիսկ եթե հնարավոր է երթադրել, որ ժխոր է ներքևում: Երբեմն միայն, եթե լսողությունդ լարես, ինչ-որ բառեր կամ մտքերի պատառիկներ կարող ես տարորոշել: Միայն քամին է, որ հանգիստ, կարելի է ասել՝ երջանիկ, մեղմ սուլում է շուրջդ:
    Ես սիրում եմ հանգստություն: Վերևում լավ է: Միայն թե… երբեմն մենակությունս թախիծ է առաջ բերում: Հետո հասկանում եմ՝ հնարավոր է՝ մենակ չեմ, պարզապես շատ եմ տարվել ներքևի պատկերներով ու շուրջս բան չեմ նկատում: Ինչո՞ւ է ինձ թվում, որ եթե ներքև չնայեմ, կընկնեմ ցած: Գիտակցում եմ, որ սխալ է թվում: Հողը դեռ ձգում է հայացքս, բայց արդեն այնքան չի ձգում ինձ, ինչքան առաջ, զգում եմ, որ ավելի հեշտ եմ մնում բարձրության վրա: Բարձրացնել հայացքը, կենտրոնանալ շրջապատող իրականության վրա, ընկերանալ քամու հետ, որ շուրջս է. ահա իմ խնդիրները հիմա: Ու պատրաստ լինել, թեկուզ այս «միայնակության» պարագայում, ընդունել այլ մարդկանց, եթե հայտնվեն, կամ եթե ինքս նրանց գտնեմ իմ ճանապարհին:
    Գիտեմ. մի մարդու իսկական երջանկությունը տիեզերքում շատ ավելի կարևոր է, քան միլլիոնավորների կենցաղային «ուրախությունը»:
    Մի քիչ էլ ջանք, մի քիչ էլ ուժ, ու այս մի մակարդակն էլ անցած կլինեմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (30.03.2010), Smokie (20.03.2013), Դատարկություն (30.03.2010), Ուլուանա (30.03.2010)

  13. #67
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մեջբերում Silentium, "Unbroken"-ի խոսքերից

    Was there a time when I was feeling?
    The time for shade of hope or fear...
    Sometimes I wonder am I breathing?
    When was it when we were dreaming?..

    When did the sun stop from shining?
    Remember when I felt the rain...
    Sometimes I wonder am I fading?
    When we were hurting?..

    Did I need the pain just to feel alive?..
    Did I get this numb just to survive?..
    Did I need the rain just to feel alive?..
    Did I get this cold just to survive?..

    Was there a child who was dreaming?
    When did I loose the sense of me?..
    Sometimes I wonder am I sleeping?
    When stopped I desiring?..

    Did I need the pain just to feel alive?..
    Did I get this numb just to survive?..
    Did I need the rain just to feel alive?..
    Did I get this cold just to survive?..

    Would you, please, could someone, please...
    Could someone make me unbroken again?..
    Is there someone I could reach?
    Could someone make me whole again?

    Was there a time when I was feeling?
    The time for shade of hope or fear...
    Sometimes I wonder am I breathing?
    When was it when we were dreaming?..
    ... we were dreaming ...

    ***
    Ե՞րբ եմ վերջապես ընդունելու, որ երջանկության համար ստեղծված չլինելը չի նշանակում, թե պիտի ինքս իմ բնույթին այնքան հակառակ գնամ, մինչև դառնամ կատարյալ ապերջանիկ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #68
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Բարև: Ո՞նց ես: Ոչինչ, չէ՞, որ «դու»-ով եմ դիմում: Վաղուց էր պետք: Էսպես ավելի անմիջական է, ավելի անկեղծ:
    Ուզում եմ խոսել հետդ: Ուզում եմ իմանալ տրամադրությունդ, մտքերդ, երազանքներդ… հիմա…
    Տխո՞ւր ես… Չէ՞… Հրաշալի է: Էլի կեղծում ես, էլի ստացվում է: Կներես անկեղծությանս համար: Երբ քեզ տեսա առաջին անգամ, էլի ինչ-որ փոքրիկ, բայց կեղծ բան նկատեցի: Դե, այդքան անկեղծության մեջ այդ կեղծ հատիկը չէր կարող չերևալ: Ես քեզ սիրեցի… Կեղծիք տանել չեմ կարող, բայց զգացի, որ քո փոխարեն ես, գուցե, տասնապատիկ ավելին կունենայի, եսի՞մ… Գնալով կեղծիքը թուլանում էր, կամաց-կամաց ավելի ու ավելի իսկական էր դառնում ամենն, ինչ ունեիր ու ինչ կար: Ու քո երջանկությանն արդեն ինքդ էլ էիր սկսում հավատալ: Հիշո՞ւմ ես: Դե, խանգարող հանգամանքներ միշտ էլ կան, էդ հեչ: Բայց էն իրական, քո երազած երջանկությանը երևի թե առաջին անգամ էիր այդքան մոտ: Ու ես ինձ երջանիկ էի զգում դրա համար… Կներես, եթե դավաճանեցի: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ որքանն էր մեղքի իմ բաժինը, բայց որքանն էլ որ ինձ վերագրես, թեկուզ ամբողջի համար, ծունկի եմ գալիս քո առաջ ու ներողությունդ եմ հայցում… Թույլ տուր գրկել ոտքերդ, խնդրում եմ, մի խորշիր արցունքներիցս: Թեկուզ «վիրտուալ», ինձ թվում է՝ սա վերջին անգամը կլինի… Էլ երբեք այսքան մոտ չենք լինի… Եթե կուզես, խոստանում եմ:
    Մի վերջին անգամ փակեմ աչքերս, գլուխս դնեմ կրծքիդ, գրկիր ինձ, խնդրում եմ, առաջվա նման… Ես կաղոթեմ քո երջանկության համար… Խոստանում եմ…
    Հոգուս մի կտորը քեզ մոտ ա… Թող ընդմիշտ մնա…
    Ժպտա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (08.04.2010), Farfalla (09.04.2010), Smokie (20.03.2013), Երկնային (08.04.2010)

  16. #69
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան ծամծմեցի ասելիքս, որ չգիտեմ՝ տակն ինչ ա մնացել: Բայց մեկ ա, պիտի ասեմ:

    Մարդն ինքն իրեն իր աչքում բարձրացնելու համար երբեմն կուզենա այնպիսի բաներ, որոնք իրեն վնաս են, այսպես ասած: Սեփական թերությունները հեշտ «հաղթահարելու» համար կարելի է ընդամենը ոչինչ չանել, բացի դրանցից բխող բոլոր հետևանքների «պատասխանատվությունը» «իր վրա վերցնելը»: «Հա, ես թերի եմ, վատն եմ, ստոր եմ, բայց գիտեմ էդ մասին ու պատրաստ եմ ընդունել հասանելիքս»: Անձդ մտովի գլորում ես մի քանի աստիճան ներքև, որ իրական անձդ կարողանա զգալ, որ ավելին է էդ գլորվածից: Որ ստեղծվի դեպի վերև շարժի իլյուզիա:

    Հոգու խորքում, իրականում, գիտես, որ ինչքան էլ դա քեզ արդարացի թվա, այս դեպքում դու կգերադասեիր մնալ «չդատված»: Հոգուդ խորքում հույս ունես, թե միայն ցանկությունդ՝ արդյունքները մաշկիդ վրա զգալու, քեզ, պայմանականորեն ասած, ներելու, քո հոգու մաքրության համար բավարար է, ու նա, ով այդ իրավունքն ունի, քեզ չի «պատժի»:

    Հասկանում եմ, որ գիշերվա հազարն ա, բայց ինչքան էլ որ զառանցանքի նմանվեն խոսքերս, պիտի ասեմ: Երբ չեմ ասում, մնում-կուտակվում ա մեջս, ստիպված տարրալուծում եմ էությանս մեջ ու կամաց-կամաց դա ինձ դարձնում ա կեղծավոր մարդ, գրեթե չապրող մարդ:

    Ցավը…
    Ախր էդ էնքա՜ն անհատական ա… Դու կարող ես փորձել զգալ դիմացինիդ ցավը, բայց դու կզգաս այն, ինչ պատկերացնում ես, թե կզգայիր, եթե նրա փոխարեն լինեիր: Իսկ թե հենց նա ինչ է զգում, չես կարող իմանալ: Դրա համար էլ պետք չի ուզենալ ուրիշի ապրումներից ունենալ, դու չես կարող վստահ լինել, որ կարող ես դա տանել:
    Ես չեմ ուզում զգալ էն ցավը, որ ուրիշներն իմ պատճառով զգացել են: Դրա համար թող խիղճս ինձ տանջի, միևնույն է, շատ չի կարող: Ես փորձում եմ ոչ մեկի չցավեցնել:

    ***
    Գնացի քնելու, ուղեղս կախվում ա արդեն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (24.04.2010), murmushka (18.04.2010), Smokie (20.03.2013), Դատարկություն (18.04.2010)

  18. #70
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտ, ծնունդդ շնորհավոր: Ես քեզ պարբերաբար հիշում եմ, հիշում եմ, որ այսօր քո ծննդյան օրն է, հիշում եմ, որ մի անգամ, չնայած մի, թե երկու օր ուշացումով, բայց քեզ խխունջ նվիրեցի… Երեխա էի, էլի… Բայց դե լավ երեխա էի: Քեզ հետ շփումից միշտ խաղաղվում էի, մի տեսակ ուրախությամբ լցվում:
    Հիշում ե՞ս որ մի օր քեզ մի հատ թուղթ տվեցի, վրան՝ ֆլոմաստերով անգլերեն բաներ խզբզած: Տուն գնալու ճանապարհին էի գրել՝ ինչ անցել էր մտքովս: Մի օր ասեցիր, թե պահել ես, դեռ մոտդ է: Ուզում եմ հիշել՝ ինչ կար վրան գրված, չեմ կարողանում: Բայց էնքա՜ն հետաքրքիր ա հիմա… Մենակ վերջինն եմ հիշում. "Follow your Muse, no matter where it goes.":
    Հիշում եմ՝ մի անգամ միասին գնացինք ձեր կոմունալ վճարումները կատարելու… Հետո ձեր շենքի մոտի խանութից պեչենի առանք… Տատիկիդ եմ հիշում… «Հա, ինքը Անիին նման ա»… Լավ տատիկ էր, շատ: … Էդ ժամանակ դեռ նոր էիք Պարսկաստանից եկել, հիշո՞ւմ ես: Նկարներն էինք նայում… Մի հատ էլ նկար կար, որ «քո» վարսավիրանոցի մոտ էիր նկարվել էնտեղ… Է՜, որ խորանամ երևի էնքան մանրուքներ կհիշե՜մ…
    Հա, մեկ էլ մի բան էլ ասեմ. երևի չես հիշի, բայց մի անգամ մի հատ տոպրակ էր ձեռքդ ընկել, որը երկու կողմից փակ էր: «Լրիվ սյուր ա», - ասում էիր ու ժպտում էն քո յուրահատուկ ժպիտով: … Էդ տոպրակը մինչև հիմա գոյություն ունի իմ դարակներից մեկում, վրան էլ, եթե իմանաս՝ ինչ ես փնտրում ու ուշադիր նայես, դեռ երևում է գրիչով արված «մակագրությունդ». "СЮР":
    Հա, ու նվիրածդ դիսկերն էլ սիրով ու ջերմությամբ պահում եմ, հատկապես մեկը, երևի գիտես՝ որը… Շատ թանկ ա ինձ համար:
    Է՜խ
    Հուսով եմ՝ երջանիկ ես, դու դրան արժանի ես: Ես որ ամբողջ սրտով քեզ մաղթում եմ դա:

    Քո ժպիտից մեր մոլորակում պիտի շատ լինի:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 24.04.2010, 01:14:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.04.2010), Ariadna (24.05.2010), matlev (24.04.2010), Smokie (08.11.2011), Դատարկություն (27.04.2010), Երկնային (24.04.2010), Մանուլ (24.04.2010)

  20. #71
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, դե, քիթդ վեր պահիր: «Մերը», «Իմը»… Դատարկ բաների հետևից մի ընկիր, հորքուրի՜կ:
    Էսօր տխրել չկա: Էսօր տոն ա: Էսօր…


    Բարի գալո՜ւստ, պուճո՜ւրս… Ես քեզ սիրում եմ


    Հ.Գ.
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.04.2010), Philosopher (28.04.2010), Smokie (15.03.2013), SSS (27.04.2010), Դատարկություն (27.04.2010), Երկնային (27.04.2010)

  22. #72
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Roshen… Ելակի կոնֆետ… Էն նույնից ա… Հիշեցի…
    Լիլիթ ջան, ինձ գժի տեղ մի դիր, ուղղակի… չեմ կարող չժպտալ:
    Քանի՞ տարի պահեցի էդ կոնֆետը… Միշտ հետս էր, պայուսակիս մի անկյունում գողտրիկ ծվարած:
    2003-ից… Նոյեմբերի 21… Ուրբաթ…
    Չի լինում մոռանալ:
    Չեմ ուզում մոռանալ: Լավ եմ անում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. #73
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներես, Դնև… Մեկ-մեկ լինում ա, որ նույնիսկ դու չես բավարարում, իրական մարդ ա պետք…
    Ուրախ եմ քեզ համար… Լուրջ… Էս անգամ քեզ համար եմ ուրախ, որ իրական չես…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.04.2010), Farfalla (29.04.2010), matlev (29.04.2010), SSS (29.04.2010), Դատարկություն (29.04.2010), Կաթիլ (27.09.2010)

  25. #74
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատիկ chat-ը, 2 հոգու մի 2 ժամ տևած մի խոսակցությունը կարող ա տիեզերքի մասշտաբով ավելի մեծ ողբերգություն պարունակել, քան բազմաթիվ ցեղասպանություններ միասին վերցրած:
    Հազվադեպ, բայց կարող ա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (30.04.2010), matlev (30.04.2010)

  27. #75
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ «հոգու գողտրիկ լույսը»… Տեսա՞ր, որ չպահպանեց: «Հավերժական բարեկամներ», «իրարից անպակաս»… Քանի՞ օր դիմացան «դարավոր պատկերացումներին» չնման երջանկության ու էն մնացած բոլոր բաների մասին մաղթանքները
    Վերջերս սկսել եմ մաղթանքներին կասկածամտորեն վերաբերվել: Խիստ կասկածամտորեն: Հենց իմ մաղթանքներն էլ տարբեր մարդկանց. քանի՞սն են իրականացել կամ քանի՞սն են իրականացման ճանապարհին: Գոնե ինձ համար կարևոր, նշանակություն ունեցողներից որ գրեթե ոչ մեկը: Շատ դեպքերում նույնիսկ ընդհակառակը:
    Ինչո՞ւ ա ամեն ինչ սենց թարս:
    Միք, գոնե դու մի տխրի, էլի, խնդրում եմ… Հիշի Սուրենչոյի մռութիկն ու ժպտա: Իմ համար էդ շատ ա կարևոր: Մինչև հիմա չէի գիտակցում սենց հստակ, բայց հիմա գիտեմ՝ շատ ա կարևոր: Ախր դու շատ բան ունես լավ լինելու համար, մնացածը փորձիր հարթել, կտեսնես, որ կստացվի: Լավ, էսօր տխրի, ոչինչ, չնայած շատ անսովոր ա քեզ էդպիսին տեսնելը, բայց էս մի օրը ոչինչ՝ նմուշի համար, իսկ հետո ուրախ եղի միշտ… Թե չէ՝ ես պատերազմ եմ հայտարարելու Աստծուն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.05.2010), My World My Space (06.05.2010), Philosopher (06.05.2010), Դատարկություն (06.05.2010), Կաթիլ (27.09.2010), Նաիրուհի (26.09.2010)

Էջ 5 33-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •