Ընե՜նց տխուր եմ:
Տխուր: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկական, pure տխրություն ա, ճշգրիտ ռեցեպտով. մի քիչ թախիծ, մի քիչ մռայլություն, մի քիչ ուրախություն՝ երևույթների սերուցքից քաշած, մի քիչ էլ մնացած համեմունքներից, որ անուններ չունեն, ու ամեն ինչը իր ճիշտ չափաբաժնով՝ իրար խառնած:
Մտածում եմ՝ տեսնես՝ ինձ հեչ կարոտում ե՞ն… Տեսնես՝ հեչ զգում ե՞ն՝ ես ով եմ… կամ՝ էի…
Դժվար…
Կյանքն ա էդպես. մարդիկ չեն գնահատում տալու երևույթը, այլ միայն տվածը, այն էլ՝ հազվադեպ: Շա՜տ-շատ գնահատեն այն, թե ինչքան բան ես տվել իրենց: Ու վերջ: Ուրիշ մարդկանց տվածդ հաշվի մեջ չի, դեռ նոր տալիքդ հաշվի մեջ չի…
Ամեն ինչ պիտի ապացուցես, ամեն ինչ պիտի համոզես… բա ո՞նց: Հո իրենք Նոստրադամուս չե՞ն, որ իմանան՝ ինչ կա ներսումդ: Կամ էլ թե չէ՝ հետո՞ ինչ, որ կա: Չի երևում, ուրեմն բանի պետք չի:
Տաթևին «երկու օրով» պարտքով տվածս փողը հիշեցի:
Գիտեի, որ չի տալու, առնվազն՝ գիտեի, որ ուշացնելու է: Բայց տվեցի: Ինչո՞ւ… հետաքրքիր հարց է:
Չգիտեմ:
Երևի որ հետո առիթ ունենամ չտալու: Հըմ:
Գլուխս պայթում է ցավից:
Հետ ա եկել էն 2.5 տարի առաջվանը: Երբեմն 3 տարի առաջվան ա նմանվում… Ընե՜նց նման զգացողություններ ու մտքեր են լինում մեկ-մեկ…
Իսկ ես 2 տարի առաջվանն եմ ուզում… Կամ 1 տարի…
Ես ուզում եմ, որ մարդիկ վերջապես մի օր դադարեն տրորել սեփական երջանկության ծիլը… Եթե նույնիսկ իրենք չէին տնկել այն, ու դա նման չի իրենց պարտեզում աճած մյուս բույսերին… Ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն Երջանկությունը… ու խնամեն:
Գրել եմ ուզում:
Ազատ ժամանակ, ազատ տարածություն, մենակություն… ու Մուսա…
***
Մի բան էլ գրե՞մ, Դնև:
Ուղղակի, հենց էնպես:
Էն օրը մտքիս եկավ. «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», բայց մի ուրիշ վարդ կբացվի… Ամեն վարդ մի անգամ ա բացվում:
Էջանիշներ