User Tag List

Էջ 3 33-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #31
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մտածում էի՝ իմն էլ ա երկուսը, քոնն էլ… Ի՞նչ եմ անելու իմ մի հատը… Բա դո՞ւ…

    Դե լավ… Թող մաման իրան լավ զգա… Չնայած հաստատ շատ ավելի լավ կզգար մի ուրիշ դեպքում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. #32
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    - Անի՞, էս վերջը հիվանդացար, հա՞: Երեկ ասում էիր, թե մրսում ես…- ասում է Լիլիթը:

    Հա, Լիլ ջան, հիվանդացել եմ, դրա համար ա քթիցս ծլլում ու ըսենց վառվում եմ… Կոկորդիս խողդող ցավն էլ ա դրանից, բա ուրիշ ինչի՞ց պիտի լինի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. #33
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Հաջորդ կյանքում ուզում եմ առյուծ ծնվել, որ այս կյանքի ապրածս ուզածիս պես դուրս մռնչամ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (09.08.2013)

  5. #34
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Yevuk-ինը .
    They laugh, because I'm different, I laugh because they're the same!
    Այս գրառումն ինձ հիշեցրեց իմ գրառումներից մեկը: Կարելի է ասել, որ իմ պնդման ապացույցներից է վերոհիշյալ միտքը.

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ թվում էր՝ առաջ ես գնացել, գիտելիքներ ունես, ուրիշներին նման չես, շատ ավելին ես հասկանում, քան նրանք: Բայց արի ու տես, որ այն մտքերը, որ ծնվում են գլխումդ այդ ամենի արդյունքում, բառավորվում են այնպես, ինչպես նրանցից յուրաքանչյուրը կարող էր խոսել: Միգուցե նրանք այլ բան նկատի ունեն դա ասելով, կամ էլ բնավ որևէ բան նկատի չունեն, այլ պարզապես ինչ-որ շաբլոն մտքեր են ասում, ինչ-որ բան են ասում՝ ինչ-որ բան ասած լինելու համար, բայց միևնույն է, վերջին հաշվով նույն բանն եք ասում:
    Դուք տարբեր եք, դու ավելի լավն ես, բայց վերջին հաշվով բոլորդ էլ նույն բանն եք անում՝ ծիծաղում եք. նրանք քեզ վրա, որովհետև տարբերվում ես իրենցից, իսկ դու՝ նրանց, որովհետև նույնն են:
    Պարադոքս է ստացվում․ ախր դու էլ ես իրենց նման փաստորեն, բայց համ էլ նման չես:

    *
    Սինուսոիդն ինքնին ենթադրում է շարունակություն, շարժում, զարգացում, սակայն դրա յուրաքանչյուր պարբերություն իրականում կրկնում է նախորդին:
    Կյանքը սինուսոիդի է նման

    Ասա՝ թե ինչո՞ւ մարդավարի չսովորեցիր: Հիմա որ խորանայի, ահագին լուրջ փիլիսոփայություն կստացվեր:

    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 30.12.2009, 14:59:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.12.2009), Դատարկություն (30.12.2009), Մանուլ (31.12.2009)

  7. #35
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Դնևնոզավր

    Թե ասա՝ քեզ ո՞վ էր խնդրում ինձ վերակենդանացնել…
    Թե ո՞ւմ էր ընդհանրապես պետք իմ գոյությունը… - Ոչ մեկի… Էն, ինչի համար պետք էր «ոմանց», ինձ գոյության իմաստ չի թվում…
    Այ էն, ինչի համար որ փորձում էին ինձ խաբել, թե պետք եմ, այ էդ ա ինձ համար արդարացում, որ էստեղ եմ… Իսկ էդ սուտ էր…
    Իսկ ես ամեն անգամից հետո էլի հավատում եմ կյանքին…

    Թանկ բաները չի կարելի դարձնել առօրյական, թե չէ մարդիկ մոռանում են դրա արժեքը… Ու էն, որ արածիդ համար քեզ ոչ մի մարդ չի ասում, գոնե բառով՝ «շնորհակալություն», էդ էլ ա դրա արդյունքը…
    Երբ մարդը ինչ-որ բան ա երազում, մտածում ա, որ էդ անհասանելի ա կամ նման մի բան, պիտի էդպես էլ թողնես: Որ էդ ուզածի գինը չընկնի:

    Չպիտի նվիրվես ուրիշ մարդու, ով ուզում ա լինի… Նույնիսկ ծնողներիդ կամ սիրածդ մարդուն, թեկուզ բոլոր հաշվարկներով քո երկրորդ կեսը լինի… Ու առավել ևս՝ եթե չլինի… Ոչ մեկի…
    Ամեն տեղ հավասարություն ա պետք, բալանս: Թե չէ՝ մեկի տված 50 դրամի դիմաց դու կարող ա 3 կիլանոց բանկայով մեղր տաս, ինքն էլ մտածի, թե իրան հասնում էր, դրա համար ես տվել… Ի՞նչ շնորհակալություն, ինքը տեղով քո շնորհակալությունն ա, էլի… Համ էլ՝ ինքը 50 դրամ ա տվել, քիչ ա՞…
    Ու դու չես կարող իրան բացատրել, որ քիչ չի ինչ-որ ուրիշ բանի համար, բայց քո տված մեղրի դիմաց չնչին ա… Ու ոչ թե չես կարող, այլ չես ուզում… Ախր դու ես տվել էդքան մեղրը էդքան փողի դիմաց, քեզ ո՞վ էր խնդրել…

    Չնվիրվել… Ոչ մեկին… Ոչ մի դեպքում…
    Բա էլ ո՞րն ա ապրելու իմաստը…
    Էլ ո՞ւր մնացին Սերը, Բարությունը, Մարդկային Ժպիտները, Արևը… Ո՞ւր մնաց Գեղեցկությունը…

    Իսկ իմ միակ ընկերը հիմա երաժշտությունն ա… Երևի ավելի ճիշտ կլիներ ասել՝ երաժԵշտությունը…



    Էլ չեմ կառչելու ոչ մեկից… Շնորհակալ եմ, որ եղել եք իմ կյանքում, ձեր նվիրած ամեն լավ բան ես կփայփայեմ… Ինչքան էլ որ ցավ եմ զգացել ձեզանից, դա չի կարող իմ աչքերում մթագնել լավը:
    Ու ինչքան էլ ինձ սխալ զգամ, մեկ է. սիրում եմ:
    Երևի իրականում միակ լավ բանը, որ մնացել է ինձ: Մյուսները լոկ հետևանքներ են:

    Հուսով եմ՝ կկարողանամ էդ Սիրո գոնե մի ծիլ պահել, որ հետո էլ ինքս ինձ աճեցնեմ դրանից:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.01.2010, 00:02:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (08.01.2010), Դատարկություն (14.01.2010)

  9. #36
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    "You're just too good to be true"
    Քո նվիրած երգի բառերն են

    Հիշեցի ընկերներիցս մեկին… Ասում էր. «Մի օր մի աղջիկ ասեց՝ քո մասին կարելի ա երազել, բայց ոչ` լինել քեզ հետ»…


    Տեսնես՝ ի՞նքը ոնց ա… կարոտում եմ
    Տեսնես՝ վերջը ամուսնացա՞վ


    Էհ…
    Կամ ոնց որ ասում են՝ հեյ գիդի ջահելություն
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.01.2010, 01:57:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.01.2010), Երկնային (05.01.2010)

  11. #37
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր


    Մի խանգարի, խնդրում եմ…

    Թող, ես մենակ ավելի հեշտ կկանգնեմ… Կտեսնես…

    Ու թող, որ էսօր էլ «առաջվա պես» քեզ բարի գիշեր մաղթեմ, լա՞վ… Էլի մտովի կամացուկ համբուրեմ ճակատդ, շոյեմ գլուխդ ու վերմակդ մի թեթև ուղղեմ, այ էս մասը, որ անցքից վրադ քամի չփչի… Չէ, Արևս, մի նեղվի, վերջ… Ուղղակի առանց էդ էլ վատառողջ ես…

    Քեզ բարի՜ երազներ եմ մաղթում… Փափուկ ու քաղցր, համո՜վ երազներ…

    Բարի գիշեր, ջանս
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 05.01.2010, 02:19:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.11.2011)

  13. #38
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Էլի մի զգացող մարդ եմ գտել: Ու կարևոր չի, որ չեմ ճանաչում, կարևոր է այն, որ էլի մեկը, ինձ համար նոր մեկը զգալ է կարողանում, ուզում է զգալ:
    Լավ է. կյանքը, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թեկուզ ոչ այնքան, ինչքան [ինձ] պետք է: Բայց դրա փոխարեն այնքան, որ դրա հիման վրա սկսում ես հուսալ, որ կլինի նաև այնքան հետաքրքիր, ինչքան պետք է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #39
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Վայ, Լիլ-Լիլ, էս ի՞նչ արեցիր. հիմա ամեն անգամ ճաշարանում թթու տեսնելիս քեզ եմ հիշում, չնայած որ մեր թթվի կաղամբը «շառագունած» չի, ոնց որ դու ես սիրում:

    …գիտես
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #40
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Նույնիսկ այսքան հեռավորությունից… հարազատ ես:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. #41
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Չգիտեմ՝ ով եմ, ուր եմ գնում, ինչի համար: Ու «հետաքրքիր ա» էն, որ չեմ էլ հուզվում դրանից: Հա, միգուցե այն, որ ասում եմ էս մասին, վկայում ա, որ հուզվելու, անհանգստանալու բան ունեմ, բայց էդ ուղղակի պահում եմ հետագայի համար: Հետո կհուզվեմ, կտրվեմ ինձ գտնելու մոլուցքին ու կվերականգնեմ ամեն ինչ, ու ոչ միայն կվերականգնեմ, այլև կաճեցնեմ, կծաղկեցնեմ:
    Չգիտեմ՝ ով եմ, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչի համար: Հիմա չեմ ուզում իմանալ: Հիմա փորձում եմ չիմացածս վայելել: Հենց չստացվի, կվերհիշեմ էն ճշմարտությունը, որ ի վերջո ինքն իրեն գտնելը մարդու համար կենսական անհրաժեշտություն ա:

    Փորձում եմ ինձ սիրված զգալ… Ստացվում ա, գիտե՞ս… Չգիտեմ՝ էս անբնական վիճակիցս ա, թե ինչ… բայց մեկ-մեկ հաջողացնում եմ մտածել/զգալ, որ ամեն ինչ բնական ա…

    Ես էն մարդկանցից չեմ, ում Աստված ա պահպահում: Նրանցից չեմ, ով կարող է երկարաշունչ ու ջերմեռանդ աղոթքներով Աստծո բարեհաճությանն արժանանալ:
    Աստված ինձ իշխանություն է տվել՝ լինելու ազատ, իր նման, տնօրինելու սեփական կյանքն ու ճակատագիրը: Դե իրականում ոչ միայն իմ, բայց ես միայն ինձ համար եմ գործածում ինձ ընձեռնված իրավասությունը: Ես դրա իրավունքն էլ ունեմ:
    Բայց Աստված երբեք չի բռնի ձեռքս ու ինձ իմ ճանապարհը ցույց տա: Մենք շատ լավ ընկերներ ենք, ու նա հարգում է ինձ: Ոչ պակաս, քան ես՝ իրեն: Ու նա գիտի, որ նման բաները վիրավորական են իրական, աստվածային հարաբերություններում:
    Ես իմ ազատությամբ երջանիկ եմ: Նրանով, որ կարող եմ կյանքիս մի փուլում էլ թեկուզ հենց էսպես «բարձիթող» անել հոգիս ու չվախենալ… Ես ազատ եմ… Ու ինձ Աստված չի, որ տվել ա էդ ազատությունը: Ես եմ ընտրել: Աստվածները չեն կարող բռնանալ Աստվածների վրա, դա դեմ է նրանց բնույթին:

    Իսկ աշխատասենյակիս պատուհանից ամեն օր վայելում եմ երկինքը… Հատկապես մայրամուտին: Ինչերից են զրկվում մարդիկ՝ հեռուներից ինչ-որ բաներ ցույց տվող արկղին աչքերը գամած…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.01.2010), cold skin (26.01.2010), Farfalla (26.01.2010), Դատարկություն (26.01.2010)

  18. #42
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    …Մի պահ, վերջում, ուզում էի ասել. «Կներես, որ էսքան անկեղծ եմ քեզ հետ»… Բայց չասեցի, որովհետև պետք չէր ասել… Էսպես ավելի լավ է:

    Գիտեմ, որ գրեթե կատակ էիր անում, բայց… եթե մի օր որոշես գրել էն գիրքը… էն, որ ասում էիր… եթե գրես, էս օրվա մասին էլ գրի… Եթե դա պլաններդ խախտի, կարող ես վերնագիրը մի քիչ ձևափոխել. ասենք՝ «7+1 ….»…

    Հակասական զգացողություններ են մեջս:
    Խիստ հակասական:


    Սիրում եմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.01.2010), Farfalla (29.01.2010), Legolas (29.01.2010), Դեկադա (29.01.2010)

  20. #43
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    ...И если жизнь уж очень сложна
    И без тебя я жить так должен,
    То я пройду весь этот путь,
    Пройду как длинную дорогу,
    Пройду всю эту жизнь-мороку,
    И пробегу, и пролечу, и без тебя я улечу,
    Но без тебя я не хочу!..


    Խառն եմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.01.2010), Smokie (05.12.2012), Երկնային (29.01.2010)

  22. #44
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Որ ասում եմ՝ ամեն ինչ խաբուսիկ ա ու սուտ, չեք հավատում: Ու ես էլ չեմ հավատում իրականում:
    Բայց, փաստորեն, արժե հավատալ:
    Ու եթե դու մեկին լավ ես վերաբերվում, դա դեռ բնավ չի ենթադրում, որ ինքն էլ քեզ պիտի վերաբերվի էնպես, ինչպես դու՝ իրեն:
    Իրականում ամեն ինչ արդար է: Դու ես ընտրել ինքնախաբեությունը կամ որոշել՝ իբր ձեր հարաբերությունները լավ են:
    Չգիտեմ:
    Դե լավ հիմա, վաղուց էր պետք սկսել մենակ ապրելը… Ոչ ոք ինձ ոչինչ պարտք չի, կարծեմ, չէ՞: Եթե պարտք էլ է, բան չկա, նվիրում եմ իրեն, ետ չեմ ուզում: Միևնույն է, ես այնքան հարուստ եմ, որ հաստատ չեմ սնանկանա:

    Զարմանալի ա, որ արդեն չեմ էլ հիասթափվում… Էսքան հանգիստ լինելը վատ նշան ա իրականում:
    Բայց դե մի կողմից էլ լավ ա:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 30.01.2010, 22:30:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.01.2010), cold skin (01.02.2010), Farfalla (30.01.2010), Kita (31.01.2010), Kuk (31.01.2010), VisTolog (03.12.2010), Դատարկություն (12.02.2010), Մանուլ (31.01.2010), Պանդուխտ (30.01.2010)

  24. #45
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Հին գրածներս էլի իրենց հիշել են տալիս… Ոնց որ Լիլիթին գրածս sms-ը, հիշում ե՞ս, Զավր.
    I'm just a Caterpillar which wasn't meant to become a Butterfly...
    Չնայած չեմ հավատում: Դառնալու եմ


    Հ.Գ.
    Butterfly-ը չգիտեմ, բայց իմ ուզած Մարդը հաստատ դառնալու եմ:
    Թեկուզ մենակ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 3 33-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •