User Tag List

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #16
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Դնեվնոզավր

    Գիշերվա վեճից ու բացասական տրամադրություններից հետո՝ առավոտյան պայուսակիս վրա 2 հատ կոնֆետ գտա…

    Մամ, ախր սիրում եմ քեզ, է… Ուզում եմ գրկել քեզ… Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում… Ուզում եմ՝ զգաս՝ ինչքան շնորհակալ եմ…
    Բայց ախր էդ դեպքում դու փորձում ես ինձ մոտենալ ուրիշ կողմից, իմանալ բաներ, որ միայն իմն են, որ ոչ մեկի չեմ ուզում «վստահել»…
    Էնքան կուզեի, որ կարողանայինք ընկերներ լինել…
    Գիտեմ. հոգուդ խորքում հասկանում ես ինձ, հավատում ես… Ներիր, որ չեմ ուզում լինել քո պատկերացրած լավը, որ սեփական մահով մահանալը գերադասում եմ ուրիշի կյանքով ապրելուց…

    Շնորհակալ եմ քո սիրո, քո համբերության, խնամքի համար… Շնորհակալ եմ…

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.11.2009), Ariadna (24.05.2010), Chilly (18.11.2009), Chuk (18.11.2009), Enigmatic (25.11.2009), Kuk (26.11.2009), murmushka (18.11.2009), Nadine (18.11.2009), Երկնային (18.11.2009), Երվանդ (18.11.2009), Ծով (18.11.2009), Մանուլ (25.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011), Սելավի (18.11.2009), Ֆոտոն (26.11.2009)

  3. #17
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Տեսնես՝ էն… դու գիտես՝ ինչի մասին եմ ասում… ի՞նչ են անելու, Դնև

    *
    Ի՞նչ եք անելու, հը՞ն
    Վերացնելու եք, քանի որ իմ հետ ա կապվա՞ծ, թե պահելու եք, որ… էլ չասեմ…
    Թե՞ ուղղակի օգտագործելու եք… Եթե էդպես ա, երևի քոնը կլինի… Я так думаю…

    Լավ, ինչ էլ անեք… Կարևորը՝ որ հանգիստ խղճով լինի ու առանց ափսոսանքի… Ու առանց իմ հետ կապված հուշերի…

    *
    Ասում ես՝ стерваություն ե՞մ անում, Զավ… Բայց փիս ա ցավում ախր… Քեզ էլ չասեմ, բա էլ ո՞ւմ… Չեմ ուզում ներսումս պայթի, էնտեղ թող մաքուր մնա, ոնց որ կա…

    ***
    Չկարողացա օգնել, որ երջանիկ լինես, գոնե չեմ ուզում խանգարել…
    Թող գոնե փորձեմ էդ պատից հեռու քայլել… Փորձեմ… Մեկ ա, չի ստացվելու, գիտեմ… Չեմ կարողանալու շատ հեռանալ…

    Բայց… դու գիտես, քո կողքին կլինեմ այն ժամանակ, երբ պետք կլինի:
    Պատի այս կողմում կլինեմ, բայց դու պարզապես մոտեցիր պատին, քո կողմից, ու կզգաս իմ ջերմությունը, խոստանում եմ…
    Թող լինի այն, ինչ մտադիր ես անել: Ես քո հետ եմ… Ու գիտեմ՝ ամեն ինչ լավ կավարտվի, թեկուզ մի ամբողջ շաբաթ չկարողանամ քեզ տեսնել կամ խոսել հետդ… Լավ կլինի, ու ես էլ շատ ավելին կունենամ ինձ լավ զգալու համար… Հաջողություն քեզ, ջանս

    ***
    Էսօր մի պահ զգացի, որ էս վիճակս ոնց որ լարախաղացություն լինի… Ու միանգամից էլ էնպիսի զգացողություն ունեցա, կարծես մի տեղից գողացել եմ էդ միտքը: Հետո հիշեցի… Զգացողությունը չէ, գրածս… Ինքս ինձնից էի գողացել փաստորեն
    ....
    It seems like my soul is walking
    through a thin tightrope.

    In despair, still I crucify
    remains of my hope.
    ....

    Չէ, Զավր ջան, հիմա ուրիշ ա, ըսենց չի… Հիմա համ էլ պարանը էդքան thin չի… Բայց մեկ ա, դիսկոմֆորտ ա ու լարվածություն ա պարտադրում: Մանավանդ որ չգիտես՝ մինչև ուր ա ձգվում: Չի երևում ծայրը…

    Էհ, մի խոսքով:
    Բանի տեղ մի դիր, Դնև ջան, բա ըսենց օրեր ե՞նք լուսացրել:
    Դեռ չեմ գրում («բանաստեղծում», էլի), էդ արդեն մի բան նշանակում ա:

    Ուղղակի էս մշտապես սեղմվող կոկորդս արդեն… ձանձրացնում ա, ըսենց ասենք


    ***
    Լավ կլինի… Ուղղակի մնում ա հավատալ, որ իրանից լավն էլ կա, ու էդ ինքը հենց ինձ ա սպասում



    Հ.Գ.
    Ուղղակի չի ստացվում հավատալ, էլի Բանականությունս թույլ չի տալիս…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.11.2009), cold skin (26.11.2009), Enigmatic (25.11.2009), Kita (25.11.2009), murmushka (25.11.2009), Rhayader (25.11.2009), Մինա (25.05.2013), Նաիրուհի (28.07.2011), Ուլուանա (25.11.2009), Ֆոտոն (26.11.2009)

  5. #18
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնեվնոզավր

    Հիշում եմ… 6 տարի առաջ էր, հենց այս օրը: Մի նորաբաց Վարդ տեսա փողոցում… Ու հիշում եմ, որ մտածեցի՝ պատահական չէր…
    Այդ տարի նույնիսկ իմ ձմեռն էր ծաղկում…

    Երազում եմ՝ երբևէ նորից այդպիսի անմեղ, սրտաբուխ ու ոչ մի գիտակցական բանով չպայմանավորված երջանկություն լինի մեջս… Բայց էդ արդեն դրվել ա էն անիրականանալի երազանքի կողքին, որ ուզում էի՝ ձյուն գա, բայց արև լինի ու տաք… Չնայած էդ տարի մի օր նույնիսկ դա եղավ… Թեպետ շատ կարճ ժամանակով:

    Իմ 2003-ին ես հասկացա, որ ապրել եմ ուզում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.12.2009), Chuk (02.12.2009), cold skin (02.12.2009), Դատարկություն (01.12.2009), Մինա (25.05.2013)

  7. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Դնեվնոզավր

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ 2003-ին ես հասկացա, որ ապրել եմ ուզում:
    Հաջորդ՝ բավականին երկար փուլում ես սովորում էի մեռնելու արվեստը:
    Խոստովանում եմ՝ գեղեցիկ էր… մահու չափ գեղեցիկ ու գրավիչ…



    …մինչև մի օր ծնվեցի… Այն պահին, երբ բոլորովին դրան չէի սպասում:

    Օդը կասկածելիության աստիճանի թարմ էր ու մաքուր:
    Արևը շողում էր… Այդ ձևով շողում էր առաջին անգամ:
    Ինչ-որ բան էր խլրտում կրծքիս տակ, ու զարմանքով հասկացա, որ զգում եմ:

    Գարուն էր…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (02.12.2009), Kuk (03.12.2009), Երկնային (02.12.2009), Երվանդ (02.12.2009), Մինա (25.05.2013), Ֆոտոն (02.12.2009)

  9. #20
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Պատ. Դնևնոզավր

    Գիտե՞ս՝ ինչ էի ուտում մի քիչ առաջ, Դնև Չես պատկերացնի…
    "Взрывной Кактус"

    Ընննե՜նց հավես էր ճտճտում լեզվիս վրա, թռվռում էր, «խփում» ատամներիս

    Լավն էր

    Լրիվ էսօրվա իմ նման. հա՛մ Կակտուս, հա՛մ «պայթուցիկ», հա՛մ սառը… ու համ էլ շա՜տ համով

    Հետաքրքիր բացահայտում էր, ուզեցի կիսվել հետդ, էլի
    Անպայման էլի եմ գնելու
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 03.12.2009, 00:20:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.12.2009), Enigmatic (03.12.2009), Kita (03.12.2009), Philosopher (03.12.2009), Ungrateful (03.12.2009), Մինա (25.05.2013)

  11. #21
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. Դնևնոզավր

    …Հավաքել եմ սրտիս բեկորները, ի մի բերել, նորից սրտի ձև տվել… Ճիշտ է, որոշ կտորներ սխալ են դասավորվել, մի մասը կորել է, բայց դե չեղածից հո լա՞վ է:
    Սոսինձ էլ չունեմ…
    Փորձում եմ կամաց շնչել, որ գոնե սա մի քիչ երկար ձգի:

    ***
    Welcome, Euphoria!
    Ոնց էր ասում էս_ինչ_սոված_եմը՞… «Սոված վախտ սոխն էլ ա վաֆլի՞»… Ուրեմն հիմա դու իմ երջանկությունն ես… Բարով ես եկել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.12.2009), cold skin (08.12.2009), Kuk (08.12.2009), Մինա (25.05.2013), Ֆոտոն (08.12.2009)

  13. #22
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մի տեսակ փափուկ դատարկություն ա: Հաճելի փափուկ չէ, մի տեսակ անկապ, կամ լխկած… բայց թաց չի, խոնավություն գրեթե չկա:
    Փաստորեն էս ֆոնի վրա էի տեսնում պատկերները… Ինչ-որ տեղ նույնիսկ հետաքրքիր ա: Հըմ…

    Որ գործի չլինեի, երևի գրի կառնեի էն բոլոր պոեմներն ու մտքերը, որ ծնվում էին՝ Աստծուն ուղղված:
    Հա, բողոքում էի: Չէի բողոքում, քննադատում էի, այսպես ասենք: Հետաքրքրության խաթեր ինչ անհեթեթ բան ասես, որ չի սարքել: Հա, լավ, էլի անհեթեթ, բայց էս աստիճանի՞… Ինչո՞ւ չէր կարող էնպես անել, որ անհեթեթ լինի էնքան ժամանակ, մինչև որ լավ լինի… ոչ թե լավ լինելուց հետո էլ…

    Հա, տիեզերքը սխալ ա սարքած… Ոչ թե որովհետև ես հիմա երջանիկ չեմ… Չէ, ես ըտենցը չեմ… Ուղղակի քչից-շատից, թեկուզ ուրիշների մոտ, որ կա էդ երջանկություն կոչվածը, մեզ խաբում ենք, ասում ենք՝ լավն ա, մենք ենք սխալ: Բայց չէ: Իրականում տիեզերքի մոդելը լավը չի: Ո՞րը կլիներ լավը՝ չգիտեմ: Կարող էր չլինել ընդհանրապես:
    Իրականում մարդիկ ապրում են հետաքրքրությունից դրդված: Խոսքս իսկական ապրելու մասին է: Իսկական՝ էս աշխարհի չափանիշներով, որտեղ ոչինչ իսկական չի (ոնց որ թե):

    Լավ, Դնև, հետևիս եկել են, գնամ… հետո կգրեմ:


    Հ.Գ.
    Չէ, դեռ չեմ գժվել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), cold skin (10.12.2009), Հայկօ (09.12.2009), Մարկիզ (09.12.2009), Մինա (25.05.2013)

  15. #23
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Դնևնոզավր

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում մարդիկ ապրում են հետաքրքրությունից դրդված:
    Երբ սկսում ես «մի քիչ» շատ բան հասկանալ, հետաքրքրությունը կորում ա: Այնքան, որ նույնիսկ չես էլ ուզում փորձել ավելին հասկանալ, իբր՝ միգուցե դրանից հետո հետաքրքրություն գտնես:

    Ստիպված պետք է հետ գնաս, նորից քեզ չհասկացողի տեղ դնես, նորից փորձես հավատալ, որ հետաքրքիր է:

    Ի վերջո հասնում ես մի տեղ, որտեղից հետո երկա՜ր, շատ երկար ճանապարհ էիր անցել: Քեզ թվում էր՝ առաջ ես գնացել, գիտելիքներ ունես, ուրիշներին նման չես, շատ ավելին ես հասկանում, քան նրանք: Բայց արի ու տես, որ այն մտքերը, որ ծնվում են գլխումդ այդ ամենի արդյունքում, բառավորվում են այնպես, ինչպես նրանցից յուրաքանչյուրը կարող էր խոսել: Միգուցե նրանք այլ բան նկատի ունեն դա ասելով, կամ էլ բնավ որևէ բան նկատի չունեն, այլ պարզապես ինչ-որ շաբլոն մտքեր են ասում, ինչ-որ բան են ասում՝ ինչ-որ բան ասած լինելու համար, բայց միևնույն է, վերջին հաշվով նույն բանն եք ասում:

    Հիմա զգում եմ՝ իրոք մարդիկ դերասաններ են, որ կյանք են խաղում: Նողկալի ա… քանի դեռ ինքս չեմ տրվել էդ խաղին:

    Թո՜ւ…

    Գժվել կարելի ա: Տեսնես՝ ինչի՞ չեմ գժվում…

    Կարևոր չի՝ կհասկանան ինձ, թե չէ: Ավելի լավ, եթե չհասկանան: Էդ չհասկացողների համար ավելի լավ:

    Ես շատ անգամ եմ կարողացել իմացածս մոռանալ, համարել, որ լավ ա, որ լավ ա լինելու: Ուղղակի ինչքան շատ ա իմացածդ, էնքան դժվար ա մոռանալը, դրա համար էս անգամ մի քիչ երկար կքաշի երևի:

    Ու… գիտես, Դնև… էն մի զգացածս, էն եզակի զգացածս… չգիտեմ՝ ոնց մոռանամ… մնացած ամեն ինչն էլ մի ձևով կկարողանայի գրողի ծոցն ուղարկել… Թե ով էր խնդրում զգալ… Քո համար բույսի պես ապրեիր, էլի, աղջիկ ջան… Բայց չէ…
    Ես գիտեմ… (իսկ կարող ա էդ է՞լ իմ հորինածն ա…)… գիտեմ, որ ինչ-որ տեղ նա էլ ա տանջվում… Ջանս, դու Աստծուն ավելի մոտ ես, մի հատ հարցրու, էլի… հարցրու՝ ինչի՞ համար… Կամ էլ լավ, էդպես մի ասա, հարցրու՝ ո՞նց ա… էսքանից հետո… Նայիր աչքերի մեջ ու հարցրու:
    Լավ…
    Դու մի մտածիր, ջան, դու ավելի ճիշտ մարդկանց կգտնես… Ամեն ինչ լավ կլինի:
    Հոգիս քեզ հետ ա…



    ***
    Դժվար ա մեռնել ուզենալ ապրելուց հետո: Առաջ հեշտ էր համեմատաբար:
    Բայց պարադոքսն էն ա, որ ապրել էլ չեմ ուզում:
    Անկապ ա մի խոսքով:

    Չեմ գտնում իմ ուզած երաժշտությունը…

    Վախենում եմ (դեռ վախենում եմ) վերադառնալ Virgin Black-ին…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.12.2009), cold skin (12.12.2009), Kuk (11.12.2009), Երվանդ (11.12.2009), Մարկիզ (11.12.2009)

  17. #24
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Շրթներկի հոտ տանել չեմ կարողանում:
    Բայց եթե իմ ենթադրությունը ճիշտ էր՝ կուզեի, որ իմ այտերից էլ գար էդ հոտը…

    Կարոտում եմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    cold skin (16.12.2009)

  19. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Դնևնոզավր

    Հը՞, Դնև, լավ էր, չէ՞: Ավելի վատ էի սպասում, անկեղծ ասած…

    Լավ էր, որ ամբողջ օրը զբաղված էի, թեթև տարա…

    Էդ օրը մի բան կոտրվեց իմ մեջ… Մի շատ կարևոր բան…
    Հետո պարզվեց, որ ռեգեներացիան չափազանց դանդաղ էր տեղի ունենում. չհասցրեցի…

    «Դու կարող ես, հասկանո՞ւմ ես: ԿԱՐՈՂ ԵՍ: Էդ իմ գլխավոր համոզմունքն ա:»



    Վաղը մի ուրիշ «տարեդարձ» ա… Վախենում եմ… Ի՞նչ ա լինելու հետո… Ի՞նչ եմ զգալու…

    Ավելի լավ ա էյֆորիայով համեմված դեպրեսիա, քան ապատիա: Քավ լիցի:
    Դեպրեսիա եմ ուզում, թեկուզ դեպրեսիա, բայց զգամ, էլի…
    Չեմ ուզում պարտվել…
    Հա… կարող եմ…
    Գիտեմ, որ ասելով շատ անիրական բաներ իրական են դառնում… Ուրեմն ասում եմ՝ կարող եմ:
    Ամեն ինչ լավ կլինի:
    Շնորհակալություն, որ կողքիս ես, Զավրս:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 17.12.2009, 00:21:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. #26
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր


    Շնորհավոր մեկամյակդ, Angie…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.12.2009), cold skin (17.12.2009)

  22. #27
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Երկու տարի…

    Հարուստ եմ…
    Թեկուզ մենակ էդ օրվա զգացածովս:

    Հարուստ եմ, որովհետև կարողանում եմ զգացածս իմը դարձնել, առանց որևէ մեկի միջամտության: Որոշ մարդիկ, այսպես ասեմ, նպաստել են, որ զգամ որոշ բաներ, բայց ես կարող էի որոշ ժամանակ անց, երբ այդ մարդիկ այլևս չկան իմ կյանքում, կամ կան ավելի քիչ, քան զգացածիս գագաթնակետում, կորցնել նաև զգացածիս արժեքը, չգնահատել այն: Բայց գնահատում եմ: Որովհետև իմն է այդ ամբողջ հարստությունը: Ես զգացել եմ… Իսկ այդ մարդիկ, որքան էլ որ էգոիստաբար հնչի կամ, գուցե, վիրավորական (ինչի միտում բնավ չունեմ, քավ լիցի, նույնիսկ ընդհակառակը), ընդամենը օբյեկտներ են, որոնց հանդեպ կամ շնորհիվ զգացել եմ:

    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարստացրել են: Բոլորին անխտիր:
    Յուրաքանչյուրին իր չափով, իրեն հատուկ երանգներով, բայց շնորհակալ եմ: Նույնիսկ կարելի է ասել՝ սիրում եմ:
    Լավ եղեք: Սա ասում եմ իմ ամբողջ մեծ սրտով:

    Հ.Գ.
    Հիմա ես այն չեմ, ով կուզեի լինել, բայց դեռ կդառնամ: Բոլորդ, ով ուզում եք դա, ձեզ եմ խոստանում. աճելու եմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.12.2009), Amaru (30.12.2009), Chilly (18.12.2009), Chuk (17.12.2009), Philosopher (17.12.2009), Smokie (25.11.2011), Երկնային (17.12.2009), Մարկիզ (18.12.2009)

  24. #28
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Հմ
    Շնորհակալ եմ, որ հետս էիր, կողքիս էիր Զգացված եմ անչափ
    Մենակ հարազատ մարդը կարող էր սեփական հաճույքը էդպես զոհաբերել ընկերոջ համարբլին
    Հա, ամեն ինչ լավ անցավ, ու հավատում եմ, որ դեռ լավ կլինի

    Ցավում եմ… բայց մեկ է, թույլ չեմ տալու ինքս ինձ ընկճվել Ցավում եմ, որ այս անգամ էլ… դե լավ, ամեն ինչ չի, որ պիտի բացահայտ ասեմ

    Տատս, Խչոս, դու «բաևիկ» կին ես, դու կհաղթես «Պայքար, պայքար մինչև վերջ… Լևոնն էր ասում» Դու էիր ասում
    Քեզ հետ եմ, ոնց որ երեկ:
    Մեկ ա՝ հոգիս հիմա «պարապ» ա, ավելի մեծ մաս կարող եմ քեզնով լցնել:


    Հ.Գ.
    Ու մեկ ա, էս աշխարհի կոդը բագոտ ա: Մեկ-մեկ կյանքը նույնիսկ ոչ թե assertion failure-ներից, այլ segmentation fault-երից ա թռնում

    Հ.Հ.Գ.
    Հա, հասկանում եմ, որ կարող ես նորից run անել ծրագիրը, բայց ամեն թռնելուց հետո ավելի ուժեղ սրտի դողով՝ «բա որ էս անգամ էլ թռնի… տեսնես՝ ո՞ր մասից կթռնի… կարող ա՞ ստացվի, որ մինչև վերջ էլ չթռնի, գործս նորմալ ավարտեմ…» ու էլի էս կարգի բաներ:
    Վատ ա, որ կյանքի source code-ը մեզ չի տրվում. գոնե տեղը գալուց պատճառը պարզեինք, փորձեինք ուղղել

    Հ.Հ.Գ.
    Մարդիկ կան, որ սադիստ են, ընդ որում՝ պրոֆեսիոնալ. բոլոր նրբերանգները գիտեն՝ ոնց անել, որ ավելի ցավոտ ստացվի:
    Բան չունեմ ասելու՝ չեմ բացառում, որ դա նրանց մեջ կա ի ծնե, և իրենք դա նույնիսկ չեն գիտակցում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.12.2009), Chuk (20.12.2009), cold skin (21.12.2009), Դեկադա (28.12.2009), Մանուլ (20.12.2009)

  26. #29
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Դնևնոզավր

    Լավ չեմ զգում… Էս ես չեմ, ես էսպիսին լինել չեմ ուզում…
    Ես նորից ուզում եմ հավատալ մարդկանց, նորից ուզում եմ մարդկանց համար լավագույն ընկեր ու բարեկամ լինել, ուզում եմ զգալ, որ լավն եմ… Իմ ուզած լավը…

    Ի՞նչ անեմ…

    Կորցրել եմ ճանապարհս…

    Հ.Գ.


    Մեջբերում Saturnus, \"Drown My Sorrow\"-ի խոսքերից

    I fall back into pain,
    With your empty kiss
    Beneath this rain,
    You're still the one I miss.

    Drown my sorrow,
    In the colors of your aura.
    Embalm me with your innocence,
    It might save my soul.
    The fire burns,
    But why am I still so cold ?

    I fall back into pain
    With your empty kiss
    Beneath this rain,
    I couldn't care less.
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    cold skin (21.12.2009)

  28. #30
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Գրողը տանի…

    Մեկ-մեկ մարդ լինելը ի՜նչ անասունություն կարող ա լինի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 2 33-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •