Ինչո՞ւ պիտի միշտ նույնը կրկնվի:
10 տարուց ավել է անցել, ու էլի նույնը:
Ու ո՞նց ասես մարդուն, որ ինքը հիշեցնում ա մեկին, ում մասին հիմա ինչ ասես՝ չի ասում:
Ու ո՞նց բացատրես, որ քեզ վիրավորում ա: Որ հողին ա հավասարեցնում էն բոլոր երկար-բարակ ճառերը՝ մարդկային վերաբերմունքի, չթողնելու ու մնացածի մասին:
Ո՞նց ասես, որ երեխա ա, ու դու երեխու հետ լինել չես ուզում:
Ես նրա կարիքն ունեմ, երևի այնքան, ինչքան ինքն՝ իմը: Բայց ոչ ավել: Իսկ դա, ինչքան էլ շատ լինի, այնքան չի, ինչքան պետք է: Չեմ ուզում խրվել հարաբերությունների մեջ, որոնց տակից մի օր ստիպված եմ լինելու դուրս գալ: Իսկ որ ստիպված եմ լինելու, դա հաստատ. զգում եմ:
*
Ինքն ու մաման, ընդամենը 1-2 ժամվա տարբերությամբ, գրեթե բառացի նույն բաներն էին ասում: Ո՞նց ա տենց լինում: Ինչի՞ ա կյանքը հետս էդ կարգի սև հումորներ անում, ղժժում վրաս: Ասենք՝ մարդիկ նույն բանն են ասում, բայց մյուս կողմից իրար տրամագծորեն հակառակ բան նկատի ունեն:
*
Լավ չի, դառնահամ մնաց քեզնից հետո, ջան: Քեզ լավ չպահեցիր: Թե՞ կասես՝ ես էի իմ հանդեպ տենց տրամադրել: Այսինքն բան էլ չես ասի, էլ ո՞ւր, ո՞ւմ ասես: Մի հեռախոսի համար էր, էն էլ ցուցադրաբար ջնջեցիր: :Դ
Ու թող գործերդ ստացվեն, սաղ լավ լինի, ոնց ուզում ես, ոնց երազում ես: Ոնց ջոկել եմ՝ դա քեզ ամենաշատ հետաքրքրող բանն ա կյանքում:
Կամ իրոք գնա քո Ռուսաստանները՝ ընկերներիդ մոտ, քո ուզած վարքուբարքի մեջ:
*
Մի տեսակ կիսատ մնաց սաղ: Դու ինձ չփորձեցիր էլ հասկանալ, որովհետև գիտես՝ աղջիկները ոնց են լինում, որ բառի տակ ինչ նկատի ունեն, իսկ իմ դեպքում շատ բան ուրիշ ա, ես էլ քեզ երևի մինչև վերջ չընկալեցի, չըմբռնեցի:
Հա, բայց դու լուրջ ու պատասխանատու խոստումներ էիր տալիս, ո՞նց ուրանամ:
*
Էնքան թքած ունեմ, էլ չեմ էլ մտածում՝ ինչը ոնց ա, ես ոնց պիտի զգայի, ինքը ոնց զգաց, մաման հիմա ինչ ա զգում... երբ հստակ հարց ա տալիս ու պատասխան չի ստանում... որովհետև չեմ ուզում պատասխանել...
Հոգնել եմ, ուզում եմ՝ մի բան փոխվի: Էնքան հոգնած եմ, որ ի վիճակի չեմ հասկանալու՝ կոնկրետ ինչ ու ոնց:
Էջանիշներ