User Tag List

Էջ 20 33-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #286
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մենակությունն ընդհանրապես վատ բան չի
    մենակ թե երբեմն, իսկ երբեմն էլ հաճախ, մենակ ես մնում, որովհետև կողքիդ ոչ ոք չկա այն եզակիներից, ում հետ կարող ես մենակ չլինել
    ***
    ուզում ես խոսել, ուզում ես շատ բաներ ասել
    բայց չես ասում
    որովհետև վախենում ես հոգուցդ ելածը հոգուն չհասնի
    վախենում ես լինել մի խումբ մարդկանցից մեկը, հերթականը
    ոչինչ ավելի
    ***
    հետաքրքիր զգացողություն ա՝ կորցնել մեկին, ում չես ունեցել իրականում
    ու հատկապես՝ կորցնել, երբ իրականում չես կորցնում
    ըստ սահմանման ու ի պաշտոնե՝ ոչինչ չի փոխվում
    ամեն ինչ նույնն է

    մենակությունն է հալյուցինացիաներ նկարում
    երևի
    միգուցե

    իսկ գուցե և ոչ

    գուցե ուղղակի կարոտում եմ

    իսկ գուցե պարզապես ես էլ եմ ուզում էն ստանդարտ, «ճշտի մեջ» երջանկությունից
    (բայց իմ ճշտի մեջ, էլի)


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 19.11.2014, 21:24:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (31.01.2015), Յոհաննես (23.12.2014), Նաիրուհի (20.11.2014), Նիկեա (19.11.2014), Ուլուանա (20.11.2014)

  3. #287
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դնևս, ասում եմ՝ աչքիս անունդ փոխելու եմ, դնեմ «Ղզիկ օրագիր» Էս ինչքա՞ն ղզիկ փոստեր ես պահում մեջդ, այ տղա
    Կատակ ա, Զավրս, չնեղվես
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.11.2014), Յոհաննես (23.12.2014), Նիկեա (19.11.2014)

  5. #288
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի էնքան եմ ինձ ուժեղ ձևացրել, արդեն ծնողներիս մտքով չի անցնում, որ ես էլ կարող եմ աջակցության կարիք ունենալ․․․ Ուժեղ ու ամեն ինչ ճիշտ անող մարդու կողքին ով էլ ասես՝ կարող է լինել։ Դա հեշտ է ու ձեռնտու։ Փորձեք ինձ հասկանալ, էլի․․․ Ես ինձ էնքան վատը չեմ համարում, ինչքան դուք եք ենթադրում մի փոքր բան բացահայտելով։
    Հա, ես հոգեկան խնդիրներ ունեմ, ինձ համար դժվար ա ապրելը, էն էլ էս տեսակ կյանքում։ Որ կողմս նայում եմ՝ բոլորը կյանքին ինտեգրված ապրում են, ու լավ էլ ստացվում ա մոտները։ Մենակ ես (միգուցե էլի մի֊երկու եզակիներ, էն էլ կասկածում եմ) եմ աշխարհից կտրված, ոչ մի հոգեհարազատ երևույթ չեմ գտնում ինձ համար, էլ ուր մնաց՝ մարդ․․․ Ինչ էլ գտնում եմ, 100%֊ով այն չի, ինչ պետք է։ Ու դրանք էլ շատ հաճախ «վատ բաներ» են։ Դեռ լավ ա՝ ծնողներս տանգոյի ծագման պատմությունը չգիտեն, էդ մի բանին շատ ծուռ չեն նայում․․․
    ․․․Ուզում եմ՝ մեկը կողքիս լինի, ով ինձ կհասկանա։ Որ էնքան հարազատություն զգամ, որ ինքն ինձ գրկի, ու ես կարողանամ լաց լինել։
    Քարացել եմ։ Ոչինչ չեմ զգում։
    Ծնողներիս տանջում եմ, ով գիտի՝ ինչեր են զգում, ինչ են մտածում, իրենք իրենց ուտում են ներսից․․․ ու ոչ մի բան։ Բան չեմ զգում։ Ես գիտեմ, որ սխալ չեմ, գիտեմ, որ հենց ընենց տեղը ոչինչ չեմ արել/անում, եթե մի բան եղել է, ուրեմն էդպես էր պետք։ Եթե ուզում ես ինքդ քեզ մի վնաս տալ՝ ինքնասպանության փորձ կլինի, ալկոհոլ, թե հենց էդ նույն ծխախոտը, ուրեմն դրա համար առնվազն մի պատճառ կա։ Դա էլ զգալու պակասից ա։
    Պատեր եք շարում, որ ի՞նչ։ Որ հետո՝ տեղը գալուց, ասեք, թե ես եմ հեռացել, չեմ շփվել հետներդ․․․
    Կուզեի երբևէ զգացած լինել այն, ինչ զգում են իրենց մայրերի հանդեպ հարազատություն զգացող մարդիկ․․․ Կներես, մա․․․ Ահավոր ա։ Սարսափելի վատ դուստր դուրս եկա ես։
    Բայց ես ուրիշ կերպ չեմ կարող, հավատացեք։ Ես ինքս ինձնից գլուխ չեմ հանում, ժամանակ չի լինում ուրիշներով հետաքրքրվելու։ Էնքան եմ մտածում մարդկանց մասին, հիշում եմ, կարոտում եմ, բայց սիրտ չկա՝ զանգել֊խոսելու, էլ չեմ ասում՝ հանդիպելու․․․ Չեմ ուզում ախմախ տրամս կապել իրենց վզին։ Համ էլ շատ ժամանակ ուղղակի խոսելս չի գալիս։ Բերանս չի բացվում։ Չեք հավատում։ Հոգնած եմ, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
    ֊
    Չեմ արդարանում։ Էս ամենին արդարացում չկա։ Ուղղակի ես ուրիշ եմ, վատ իմաստով ուրիշ, նորմալ մարդկանց չնման։ Տարբեր եմ թե՛ ցանկություններով, թե՛ ձգտումներով, թե՛ երջանկության մասին իմ պատկերացումներով։
    Ոնց որ կյանքս ապրած֊պրծած լինեմ, էլ ոչ մի բան աչքիս չի գալիս։
    Երևի տենց էլ կա․ էն 3 տարին էնքան խիտ էր, ու էնքան կտրուկ էին էդ անցումները՝ լավից վատ, սառից տաք, քաղցրից դառն ու հակառակը, նյարդերս քայքայվեցին, ու հիմա ես էլ մաշված եմ՝ հոգով ու մարմնով։ Հա, հենց մարմնով էլ, հատկապես մարմնով, առողջությամբ։ Մաման գիտի՝ դիտմամբ չեմ օգնում իրեն, էլ չի մտածում, որ չեմ կարողանում, ի վիճակի չեմ։
    Մի օր երևի կգժվեմ։ Նևրոզ։ Կամ տենց մի բան։
    ֊
    Մեկ էլ էն մարդկանց եմ նախանձում, որ ընկեր ունեն, ում հետ կարող են կիսվել, ով իրենց կվստահի ու կհավատա։ Ասածներին չէ, հենց իրեն՝ որպես մարդ։ Կասի՝ դուխդ տեղը պահի, սաղ լավ ա ու դեռ ավելի լավ ա լինելու։ Ասի՝ ես կողքիդ եմ, ինչ էլ որ լինի։ Կամ էլ բան չասի․ ուղղակի լինի։
    Էդպիսի ընկերոջ թեկնածուներ կան, ուղղակի հեռու են շատ․․․ ես կողքիս եմ ուզում։
    Ուզում եմ, որ մարդիկ ինձ սիրեն, ու ես էդ զգամ, որ ոգևորվեմ։ Բայց մյուս կողմից գիտեմ, որ ոչ մի բանով սիրո արժանի չեմ, ու ինձ էնքան մեղավոր եմ զգում նրանց հանդեպ, ովքեր սիրում են․․․
    ֊
    Կիսատ ա մեջս մի բան, ո՛չ ասելիք ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ գրառումս ամփոփել։
    Անհամ ա ամեն ինչ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.01.2015), Smokie (26.12.2014), Srtik (02.02.2015), Yevuk (31.01.2015), մարիօ (24.12.2014), Մուշու (22.12.2014), Նաիրուհի (28.12.2014), Նիկեա (23.12.2014), Ուլուանա (23.12.2014)

  7. #289
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ «վերջը մենք իրար հետ ենք ամուսնանալու հաստատ»:
    Ախր մի քանի տարի էլ ուշ ծնվեիր՝ երեխուս թայն էիր լինելու, է՞: Գիտեմ, որ կատակով ես ասում, բայց ամեն դեպքում:
    Համ էլ ես մենակ ու տխուր չեմ: Լավ չի, որ տենց եմ երևում քո աչքին:

    ***
    Երեկ զանգել էր մարդամեկս: Մտածեցի՝ տես, է՞, ի՜նչ զուգադիպություն. հենց իր մասին էի մտածում, զանգեց: Հետո խորացա ու հասկացա՝ որ պահին էլ զանգեր, «զուգադիպելու» էր...
    Ո՜նց եմ կարոտել, ո՜նց եմ կարոտում...
    «Դե գիտես, իմ ժամանակն աներևույթ ա» - ինձ համար դու ինքդ էլ ես աներևույթ...
    Մի՜ պուճուր, ասեղի չափ բարակ մի շերտով ազատություն եմ տվել երազներիս ու հասկանում եմ, որ հա, ուզում եմ՝ ինձ սիրես, ուզում եմ՝ ամուսնանանք, ու միասին լի՜քը, խիտ գրաֆիկով գժություններ անենք անընդհատ, մինչև աշխարհի վերջը, մինչև կյանքի վերջը, ու մեզ նման գիժ ու երջանիկ երեխեք ունենանք, ու երջանիկ լինենք:
    Սիրում եմ քեզ:
    Չմտածես, երազանքներս երբեք ուսերիդ բեռ չեն դառնալու:
    Ես քո ազատությունն եմ սիրում:
    Դե հա, ու ոչ միայն...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.04.2015), Smokie (31.01.2015), Tiger29 (31.01.2015), Yevuk (31.01.2015), Մ Մ (12.02.2015), Մուշու (31.01.2015), Նաիրուհի (02.02.2015), Շինարար (31.01.2015), Ուլուանա (01.02.2015)

  9. #290
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ մտածում եմ՝ ինչ եմ ուզում/երազում ու փորձում եմ դրան կողքից նայել, լացս գալիս է: Ախր էնքան պրիմիտիվ բաներ են: Ու ես դրանք չունեմ:
    Օրինակ՝
    * ուզում եմ գիրք կարդալ: Որ նորմալ նստեմ ու կարդամ, մի կես ժամ գոնե մինիմում: Չի լինում, ժամանակ չկա: Երբ էլ կա՝ կամ հաց ուտելու պահն ա կամ երթուղայինը, էն էլ շատ անհարմար ա, ստիպված եմ լինում kindle-ով կարդալ էդ դեպքում: Այսինքն սովորական գիրք կարդալու հարմար ժամանակ չեմ գտնում:
    * ուզում եմ կինոներ նայել: Սերիալների մասին չեմ էլ խոսում: Էլի չեմ հարմարացնում:
    * ուզում եմ որոշ ընկերներիս հետ մեկ-մեկ skype-ով խոսել: Հարմար չի. իմ անձնական տարածքը չունեմ:
    * ուզում եմ ժամանակ առ ժամանակ ընկերներիս իմ/մեր տուն կանչել թեյ խմելու, կինո նայելու կամ ինչ-որ համով բան ուտելու: Տես վերևի կետը:
    * ուզում եմ երբեմն մարզանք անել: Գիտեմ՝ չեք հավատա, բայց տեղ չկա տանը:
    * ուզում եմ օնլայն դասընթացների մասնակցել, տարբեր հետաքրքիր թեմաներով դասախոսություններ լսել: Մի փոքր ցուցակ նույնիսկ ունեմ: Հարմար չի լինում:
    + ուրիշ մանր-մունր բաներ, էդ թվում զգալի մասը ստեղծագործական աշխատանքի հետ կապված:

    Ըտենց: Մի տեսակ շատ սեղմ կյանք եմ ապրում: Անընդհատ ինչ-որ խորհրդավոր հույսով, որ մի օր մի բան կփոխվի, շատ շուտով: Ու արդեն տասը տարի կլինի՝ էդ շուտը չի գալիս:
    Տխուր չեմ, ուղղակի փաստերն եմ արձանագրում:


    Հ.Գ.
    Ուրիշ մակարդակներում շատ այլ ցանկություններ էլ ունեմ, որ էլի մեծ բաներ չեն, բայց չեմ կարողանում իրագործել: Հիմա ամենատարրականների մասին էի խոսում:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 01.02.2015, 00:50:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.02.2015), Moonwalker (20.04.2015), Smokie (01.02.2015), Srtik (02.02.2015), Yevuk (03.02.2015), Աթեիստ (02.02.2015), Մ Մ (12.02.2015), Մուշու (01.02.2015), Յոհաննես (01.02.2015), Նաիրուհի (02.02.2015), Շինարար (01.02.2015), Ուլուանա (01.02.2015), Վոլտերա (01.02.2015)

  11. #291
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դե հլը պատմի՝ տենամ՝ ի՞նչ նորություն ունես:
    - Ոչ մի առանձնապես:
    - Ոչ ոք չկա՞ կյանքումդ:
    - Չէ հա:
    - Բա խի՞:
    - Դե... երևի ինձնից ա: Երևի ուղղակի չեմ ուզում, թե չէ կլիներ:
    - Բա ինչի՞ չես ուզում:
    - ...
    - Ասա՝ դու էլ ես իմ օրին, էլի:
    - Չէ, քո օրին չեմ, իմն ուրիշ ա...
    - Ինչո՞վ ա ուրիշ:

    Դե արի ու մարդուն խոստովանիր, որ էնպես չի, որ ընդհանրապես չես ուզում հարաբերություններ հաստատել, որ կա մի բացառություն... որ էդ բացառությունն ինքն ա...
    Դե արի ու խոստովանիր էն դեպքում, երբ հստակ գիտես իր դիրքորոշումն էդ տեսակ հարցերում, ու գիտես, որ դրանք քո օգտին չեն բնավ...

    *
    Ու մեկ ա, ես երջանիկ եմ, երբ կողքիդ եմ: Ուր էլ որ լինենք, ինչից էլ որ խոսելիս լինենք կամ լռենք, հյութ խմենք, թե ալկոհոլ, մենակ լինենք, թե ընկերներով: Ու որ շատ զարմանալի ա՝ անբասիր երջանիկ, առանց որևէ տխրության, անհանգստության, չգիտեմէլինչի նշույլի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (04.02.2015), Smokie (03.02.2015), Yevuk (03.02.2015), Մ Մ (12.02.2015), Մուշու (02.02.2015), Նաիրուհի (02.02.2015), Ուլուանա (03.02.2015)

  13. #292
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Իսկ ինձ երևի պետք ա մեկը, ում հետ կխոսեմ, ով ինձ կլսի ու կասի՝ «դու իրոք դեբիլ ես, հետ դարձի» կամ «կյանքը մի անգամ ա տրված, դուխով, լավ ա սաղ»...
    Էսօր մի պահ մտածեցի՝ բա հետո՞, վերջը կարող ա՞ իրոք ինքնասպան լինեմ մի օր, թե՞ կապ չունի՝ ինչքան կանհամանա կյանքը, մեկ ա, կգոյատևեմ:
    Չկարողացա ես մարդ լինել, հասարակական էակ դառնալ: Զգալով եմ առաջնորդվում, ու սխալվում եմ ամեն քայլի, որովհետև մենակով էս կյանքը չես ապրի, իսկ ուրիշ ոչ մեկի զգացողությունները քոնի հետ ռեզոնանսի մեջ չեն մտնում, որովհետև բոլորը քիչ թե շատ հասարակական էակներ են, մտածում են, օրենք ու կարգ ունեն, սկզբունքներ ու չափանիշներ:

    Գինի ա պետք խմել, գինին լավ ա ազդում, տրամադրություն ա բարձրացնում: Բեխերովկան, չնայած դարչնահամի, բեխեր ա ազդում (Յոժիկի ծնունդը վկա):

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.04.2015), Smokie (09.02.2015), Մուշու (06.02.2015), Նաիրուհի (17.02.2015), Վոլտերա (06.02.2015)

  15. #293
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգում եմ, որ չէ, ինքը չի, չի կարող լինել։ Ու միևնույն ժամանակ հաշվի եմ առնում բազմաթիվ խորհուրդներն, էդ թվում՝ հենց իր հորդորները՝ փորձել, միանգամից հնարավորությունից չհրաժարվել, բլա֊բլա֊բլա․․․
    ֊
    Բաներ կան, որ ուզում եմ ասել քեզ, Դնև՛, ֊ մտածածս, զգացածս ֊ բայց չեմ կարող․ նման բաների մասին բարձրաձայն չեն խոսում, ընդունված չի։ Ու բազմաթիվ մարդիկ (եթե ոչ բոլորը) ինձ սխալ կհասկանան։
    Կամ էլ՝ ճիշտ։ Միգուցե էդ ե՞ս ինքս ինձ չեմ ճանաչում, իսկ էն, ինչ տեսնում են կողքից, ավելի ճիշտ է։
    ֊
    Ինչո՞ւ երբեք ոչինչ լիարժեք մեր ուզածով չի լինում․․․
    ֊
    Էն ավտոբուսի միջի տղային կուզեի էլի տեսնել։ Տեսնես՝ ինչու չզանգեց։ Կարծում եմ՝ ինչ֊որ թվանշան սխալ է գրանցել շտապելիս, կամ էլ մտածել է, թե իր ինչի՞ն է պետք աղջիկն, ով միանգամից անծանոթին հեռախոսահամար է տալիս։ Բա ի՞նչ անեի։ Ասեի՝ չեմ տալի՞ս, գնա՞։ Ու վե՞րջ։ Բայց ինձ հետաքրքիր էր էդ մարդը, իսկ տեղում հետը խոսել չէր լինի․ հա՛մ ես էի շտապում, հա՛մ ինքը։ Օֆ֊աման֊եսիմ֊է՜, զզվում եմ ձևականություններից ու պայմանականություններից։
    Դե լավ, է, անցած լինի։
    ֊
    Մեկ ա, ես աննորմալ եմ։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ ոնց կարող եմ էսպիսին լինել, էս տեսակ հակասական բաներ զգալ։ Էսքան հարաբարական լինել ու սուբյեկտիվ։
    ֊
    Գրողը տանի, խի՞ են էս կյանքն ըսենց բարդացրել։ Հանգիստ մեզ համար ապրեինք, էլի։

    Հ․Գ․
    Էն, որ զգում եմ, որ մտքերս կրկնում եմ Դնևումս։ Ձանձրալի եմ դառնում երևի։
    Ի՞նչ արած։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2015), Moonwalker (20.04.2015), Smokie (09.02.2015), Yevuk (13.02.2015), Մուշու (09.02.2015), Նաիրուհի (11.02.2015), Նիկեա (15.02.2015), Շինարար (10.02.2015), Ուլուանա (10.02.2015)

  17. #294
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա բայց: Էն, որ որտեղից որտեղ սկսում են աչքովդ բաներ ընկնել, որ առաջ երբևէ չէին ընկնի (ասենք՝ բան ես նայում, մեկ էլ կողքի առաջարկվող հղումների մեջ մի բան ուշադրությունդ շեղում ա), ու որ մի-երկու կցկտուր բառերից անում ես քեզ հասու միակ հնարավոր ենթադրությունը, ու այն ճիշտ ա դուրս գալիս...
    Մեր հոգեկան ու հոգևոր խնդիրները մեզ բերին ու հասցրին այս կետին, երբ դու դրանց լուծումը գտնում ես էնտեղ, որտեղ հասել ես, նրա մեջ, ում գտել ես, իսկ ես, օրինակ, էնտեղ եմ, ուր խառը զգացողություններ են, ուր ուղեղս ցնդում ա մեկի համար, ահռելի գորովանք եմ զգում մյուսի հանդեպ, իսկ էս մարդամեկի հետ դեռ չեմ ջոկում՝ ինչն ինչոց ա:
    Իմիջիայլոց, նոր ասում էր՝ «տնեցիքին կբարևես իմ կողմից»: Իսկ կիրակի կարող ա միասին եկեղեցի գնանք՝ պատարագի:
    Բայց խոխմ ա, որ մարդ կարող ա օրական եսիմքանի սիրուն աղջկա հետ կրքոտ "լատինո" պարի, հետո գնա ու եկեղեցում «ծառայություն մատուցի»:
    Սյուռ ա էս ամենը
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.02.2015), Moonwalker (20.04.2015), Smokie (12.02.2015), Yevuk (13.02.2015), Մուշու (12.02.2015), Նիկեա (15.02.2015), Շինարար (12.02.2015)

  19. #295
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վալենտին
    Ապրածս գրեթե 30 տարիների ընթացքում էդպես էլ առիթ չեղավ էս տոնն ըստ սահմանման նշելու, նվերներ տալու ու ստանալու: Նույնիսկ էն տարիներին, երբ մենակ չէի:
    Էս անգամ ստացա սիմվոլիկ նվեր, նրանից ումից կուզեի ստանալ: Սրտիկ-շոկոլադ՝ երկար չոփի վրա ամրացված: Ուղղակի նվերի խորհուրդն էր ուրիշ: Մոտավորապես՝ մաղթում էր, որ գտնեմ կեսիս, ամուսնանամ, որ «հարուստ տղա լինի, հորով-մորով», էլի ուրիշ լավ-լավ բաներ: (Միակ վատը կես կատակ ասված «հանրապետականն» էր, էն էլ ասացի, որ դուրս չեկավ, էլ չմաղթեց:)

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.02.2015), GriFFin (11.03.2015), Moonwalker (20.04.2015), Smokie (04.03.2015), Մուշու (15.02.2015), Նաիրուհի (17.02.2015), Նիկեա (15.02.2015), Շինարար (15.02.2015)

  21. #296
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    [Մարդամեկին]
    Մենք մեր ամբողջ կյանքն էլ ենք սենց անիմաստ անցկացնում, ինչպես էս տոնական օրն անցկացրինք...
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (11.03.2015), Moonwalker (20.04.2015)

  23. #297
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք չեմ հասկանում՝ ոնց ա սենց լինում, ինչու: Ամիսներով քեզ չեմ տեսնում, կարողանում եմ ինձ զսպել, չմտնել ու Facebook-ում նկարներդ չնայել, կարոտում եմ զուսպ, գիտակցված, առանց ավելորդ սրտխփոցների, առանց խանդի, առանց նեղանալու, թե ինչու ինձ չես հիշում: Ի վերջո հասնում եմ էն կետին, երբ ինձ թվում ա, թե քեզ նորմալ ու ադեկվատ եմ վերաբերվում, ինչքան էլ որ շատ եմ սիրում:
    Ու մեկ էլ նկար ես ավելացնում:
    Սովորական, գրեթե անորակ:
    Նայում եմ դեմքիդ ու կես ակնթարթ հետո ամեն ինչ ուրիշ է: Քաշում ես ինձ, ձգում ես, բառացի: Ուզում եմ մոտ լինել քեզ, հպվել քեզ, զգալ:
    Ուզում եմ տեսնելուց, ուսումնասիրելուց, likeելուց հետո փակել նկարը, անցնել ուրիշ բաների՝ չի ստացվում: Մեկ էլ էն եմ զգում, որ րոպեներ են անցնում, իսկ ես դեռ քեզ եմ նայում ու չեմ կարողանում կտրվել:

    Երևի իրոք դու էն միակ մարդն ես, ում հետ ես կարող էի երջանիկ լինել: Ուրիշ ոչ մեկի [հետ] էդպես չեմ զգացել, ինչպես քեզ:
    Ու ինչո՞ւ ա կյանքն էնպես դասավորված, որ դու երբեք չսիրես ինձ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.04.2015), erexa (07.04.2015), Smokie (07.04.2015), Yevuk (06.04.2015), Մուշու (05.04.2015), Ուլուանա (05.04.2015)

  25. #298
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սենց, մեկ-մեկ զանգի, խոսենք, սիրտս հովանա: Ու չնայած մաման կողքիս էր, ու ստիպված եղա զանգդ անջատել, բայց երևի մենակ ես գիտեմ, թե սիրտս ինչ ուրախությամբ ա լցվում, երբ մեկ էլ անակնկալ հենց քո զանգն ա հնչում:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    *
    ...ուղղակի դու չես ուզում ինչ-որ մեկին գտնել, որ չկորցնես ազատությունդ, իսկ ես ուզում եմ գտնել ինչ-որ մեկին, որ գտնեմ/ավելացնեմ ազատությունս: Դրա համար էլ դու չես փնտրում, իսկ ես չեմ գտնում:

    *
    *
    *
    Ու երևի մենակ ինձ նման տհասները կարող են էս իրավիճակում գրեթե երջանիկ զգալ ))
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Շնորհակալ եմ, որ զանգեցիր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.04.2015), Նաիրուհի (11.04.2015)

  27. #299
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չհանդգնե՛ս գնալ առանց ինձ գրկելու, խնդրում եմ...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.04.2015), Smokie (12.04.2015), Yevuk (12.04.2015), Անվերնագիր (12.04.2015)

  29. #300
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ համեմատում եմ իրեն ու ինձ, գիտակցում եմ, որ ես շատ ավելի լավն եմ: Եթե մնացած բաները դեռ հաշվի չառնենք, արտաքինով որ հաստատ համեմատությունն իմ օգտին ա: Որոշ ուրիշ առումներով էլ, եթե էսօրվա կարճլիկ հանդիպումով կարողացա ճիշտ պատկերացում ստանալ:
    Դրա համար չեմ խանդում:
    Երևի սա ուղղակի նախանձ ա: Որ ինքն էդքան հաճախ քեզ տեսնելու հնարավորություն ու իրավունք ունի, էն էլ էն կարգավիճակով, որ դու իրեն շնորհակալ ես:
    Չգիտեմ: Կարոտել եմ քեզ:
    Ուզում եմ իմ տեղն ունենալ քո կյանքում: Քո ասելով՝ ունեմ: Բայց ուզում եմ ավելի շատ լինել, ավելի մեծ տեղ ունենալ, ավելի կարևոր լինել: Տեսնես՝ ի՞նչ ա պետք անել դրա համար:
    Չնայած նորմալ մարդն իմ փոխարեն հակառակը կուզեր: Հեն ա, բոլոր խելքը գլխին մարդիկ, ովքեր քիչ թե շատ քո հանդեպ զգացածիս մասին գիտեն, խորհուրդ են տալիս քո մասին չմտածել, ու ընդհանրապես, խզել հարաբերությունները:
    Բայց ես չեմ կարող: Որովհետև չեմ ուզում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հ.Գ.
    Իսկ միգուցե իմ ողջ կյա՞նքն ա չեղած տեղից հնարված:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.04.2015), Smokie (24.06.2015)

Էջ 20 33-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •