User Tag List

Էջ 11 33-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 481 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #151
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ եմ տանը… Բոլորովին մենակ:
    Բայց «սենյակս» խոհանոցից զատող երկնագույն շերտավարագույրը քաշել եմ: Որ առանձնանամ: Ավելի:
    Թեթևակի հարբել եմ, 8%-անոց բալի կոկտեյլը համով էր: Ու Կանչելիի «Ստիքս»-ը արեց իր գործը. նեղվում էի, որ ինձ հոգեպես պատեպատ եմ տալիս մի քառակուսի մետրում, բայց լացելու թեմա չկա: «Ստիքսը» բացեց "կանալները": Քիչ մը լացեցի, նենց չի, որ հանգստացա, բայց դե չեղած տեղը էլի բան էր:

    Ամենասարսափելի բանը՝ երբ զգացող մարդը զգում է, որ չի զգում:

    Երբ փորձում ես գիտակցել զգացածիդ (կամ չզգալուդ) պատճառները, ինքդ քեզ սկսում ես պրիմիտիվ թվալ: Բայց դու գիտես, որ պրիմիտիվ չես: Բայց որ պրիմիտիվ չես, բա ի՞նչ ես: Բա ինչո՞ւ ես խնդիրներդ ձևակերպում նույն կերպ, ինչ ուրիշ՝ «կանխատեսելի» մարդիկ:

    Չգիտեմ, սիրուն, պաթետիկ մտքեր առաջանում էին որոշ ժամանակ առաջ, տարվեցի մտածումով, չգրեցի Դնևումս, հիմա էլ անիմաստ բարբաջում եմ: Հարբածի անիմաստ ու անհեթեթ բարբաջանքներ, որ իրականում ոչինչ չեն ասում ո՛չ գրել սկսելու իրակիան դրդապատճառի, ո՛չ էլ որևէ ուրիշ բանի մասին:

    Չեմ ուզում գրել ոչ մի բան
    Գրելը կենտրոնացում է պահանջում, իսկ ես իրոք հարբել եմ, մանավանդ, որ գիշեր է, պիտի որ քունս տաներ հիմա
    Ու տանում է
    հա, մեկ-մեկ ուզում եմ փոքրատառերով գրել ու առանց վերջակետի
    ու հիշում եմ, որ տենց Լիլն էր անում
    էն Լիլը, որին ես իրավունք ունեմ Լիլ անվանելու, lol
    բայց գիտեմ՝ էդ ինչից ա
    ու չեմ ուզում հավատալ, որ Լիլի դեպքում էլ ա նման մի պատճառից
    բայց համարյա համոզված եմ, որ տենց ա

    f*ck

    Հայհոյում եմ արդեն, lol

    «Ստիքսը» երկրwրդ անգամ ա վերջանում
    ամեն գրածս ստիպված եմ լինում նորից խմբագրել
    խմբագրելու համար կենտրոնանում եմ, համյարյա օյաղանում
    բլին)
    շատ ինձ պետք էր
    ուրիշները, թեկուզ իմ կողմից սիրված մարդիկ, ո՞նց են անում
    մինչև ե՞րբ եմ խմբագրվելու

    չյոռտ)

    վախենում եմ էս գրածս commit անեմ, վախենում եմ վաղը կարդալ ու ամաչել, որ սենցն եմ եղել
    ոչ թե որ սենցն եմ եղել, այլ որ էնքան էժան եմ եղել, որ սենց վիճակս հրապարակել եմ

    բան չեմ հասկանում
    բան չեմ զգում
    ուզում եմ մտածել, թե մեռնում եմ
    բայց սուտ ա ախր, ինչ մեռնել
    յա յեսչյո վ պոլնըմ ռասսվեծե սիլ, մեռնելը երազանք կլիներ)

    հոգեբանական ճգնաժամի մեջ եմ
    վախենում եմ հոգեբանի այցելել
    վախենում եմ՝ հոգեբանների հոգեկան առողջության ջառմեն մնա վզիս, lol

    թե խի՞ պիտի սենց լիներ

    Հա, էսօր մտածում էի՝ ոնց որ թե էլի ուզում եմ տղա լինել
    Այսինքն՝ փոքր ժամանակ էր, որ «կռիվ էի անում» ծնողներիս հետ, թե ինձ ինչու տղա չեն «ծնվացրել»
    հետո հասկացա, թե ինչ մեծ պատիվ ու առաքելություն ա կին լինելը
    բայց հիմա խիստ կասկածում եմ, թե ինչքանով ա առավել կին լինելը
    տղամարդ եմ ուզում լինել
    որ ամեն ինչին սենց խիստ ու հիստերիկ չմոտենամ
    որ կանանց սիրեմ
    հա, բոլորին, ոչ թե կոնկրետ մեկին, ոչ թե մինչև կյանքի վերջ, այլ նենց, ձեռի հետ, ուղղակի գնահատելով էն փաստը, որ կին են
    սիրեմ, հոգեպես, գեղարվեստրեն, փիլիսոփայորեն, ֆիզիկապես… ու էդ ամեն ինչից մենակ լավ զգամ
    ամուսնանամ մենակ նրա համար, որ էդ պահին խելքիս տենց կփչի
    կամ էլ չեմ ամուսնանա սկի, շատ պետքս ա
    ուղղակի կսիրեմ, կլինեմ տարբեր կանանց հետ, որ իմ համար կգժվեն ու մեկը մեկից սիրուն կլինեն, որ սիրտս գրավեն

    արյա, էս ինչեր եմ զառանցում, lol

    մի ձև պետք ա էս ամեն ինչը մեջիցս դուրս գա, սենց չի լինի, սենց չի կարող շարունակվել

    վաղը ուշանալու եմ գործից
    ու ոչ մեկի մտքով չի անցնի՝ խի ա Անին ուշացել
    սովորական ա արդեն, մեկ ա՝ 10:30-11:00-ից ուշ հո չե՞մ հասնի
    ամեն օր էլ ուշանում ա, էլի

    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.02.2012), cold skin (07.03.2012), E-la Via (29.02.2012), einnA (01.03.2012), erexa (01.03.2012), Lem (29.02.2012), murmushka (29.02.2012), My World My Space (29.02.2012), Nare-M (29.02.2012), Ripsim (29.02.2012), Smokie (29.02.2012), unknown (29.02.2012), Yevuk (04.05.2012), Արևհատիկ (05.03.2012), Դատարկություն (05.03.2012), Նաիրուհի (29.02.2012), Նուշություն (29.02.2012)

  3. #152
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալի ա: Ախր էս հիվանդությունը ինչ-որ առումով լավ է ազդել, օրեր շարունակ պառկելն ու ոչ մի բանի մասին չմտածելը հնարավորինս խաղաղացրել, հանգստացրել են ինձ:
    Ու հիմա, երբ կարծես թե ամեն ինչ իր տեղն ունի, ու ես հաշտվել եմ «իրերի» նման դասավորության հետ…
    Մի քանի բառ ենք փոխանակել, ես հեռու եմ, ինքն էլ չի մոտեցել (հա, արդեն՝ ինքը, պատկերացնո՞ւմ ես ), հոգեպես մեջս բան չի փոխվել… Բայց ընենց մի դող էր ընկել մարմինս, երևի ջերմությունս էլ պահի տակ բարձրացավ… Մի քանի րոպե հետո հասկացա, որ զգալիորեն թուլացել եմ… Ու էդ՝ զուտ ֆիզիկապես: Մտքով ու հոգով ամեն ինչ ճիշտ ա ու նորմալ:
    Դե հա, կարոտել եմ, շատ փիս եմ կարոտել, եթե ինքս իմ առաջ անկեղծանամ, բայց նենց՝ ճիշտ կարոտ ա, էլի Խնամող կարոտ ))
    Սենց ա, էլի, զակոն պոդլսծի, հերթը հասավ դզվելուն, հիմա էլ ֆիզիկականս ա պադվադիտ անում

    Դնևս, գրկ քեզ, ընգերս, ես քեզ միշտ էլ հիշում ու գնահատում եմ, գիտեմ՝ դու իսկական ընկեր ես ու զգում ես՝ տրամաբանելու փոխարեն…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (07.03.2012), E-la Via (05.03.2012), murmushka (08.03.2012), My World My Space (05.03.2012), Ripsim (05.03.2012), Smokie (05.03.2012), unknown (05.03.2012), Yevuk (04.05.2012), Արևհատիկ (05.03.2012), Դատարկություն (05.03.2012), Մանուլ (16.05.2012), Նաիրուհի (05.03.2012)

  5. #153
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ՝ էլի կհաշտվեմ էն մտքի հետ, որ սենց ա, որ ուրիշ ձև չկա, որ չի լինի, բայց ախպոր պես, խնդրում եմ, մի ասա, որ էն ինչ կար, սուտ էր…

    ---------------------------------------------------------------------------------------------------
    "Whatever tomorrow brings, I'll be there with open arms and open eyes…"
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.07.2012), Yevuk (04.05.2012), Նաիրուհի (10.05.2012)

  7. #154
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առանց մահ վերածնունդ չի լինում…
    Երբեմն պիտի որոշես մեռնել: Հետագա ծնունդդ չխափանելու համար:
    ......................................................................................
    Հասա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.05.2012), Chilly (10.05.2012), Katka (09.06.2012), Lusinamara (10.05.2012), murmushka (10.05.2012), Ripsim (10.05.2012), Smokie (10.05.2012), Yevuk (11.05.2012), Ժունդիայի (10.05.2012), Նաիրուհի (10.05.2012)

  9. #155
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայրենության ու քաղաքակրթության, խելահեղության ու իմաստնության, պատրանքի ու իրականության, կենդանու և Աստծո միջև ինչ-որ տեղ կորում եմ ես…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.05.2012), Arpine (08.09.2012), einnA (29.05.2012), Katka (17.05.2012), My World My Space (15.05.2012), Smokie (15.05.2012), Արևհատիկ (15.05.2012), Դատարկություն (15.05.2012), Մանուլ (16.05.2012), Նաիրուհի (15.05.2012)

  11. #156
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    100%-անոց Second Life Syndrome



    Շնորհակալ եմ քեզ, շա՜տ շատ )))


    Սիրել եմ քեզ, սիրում եմ, սիրելու եմ:
    Շնորհակալ եմ, որ եղար…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.07.2012), Moonwalker (10.06.2012), Smokie (28.06.2012), Դատարկություն (09.06.2012)

  13. #157
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Չեմ ուզում, որ ինձ վերաբերվեն իբրև «հարմար թեկնածուի» [(c) Սաթիկ տատի]: Ուզո՞ւմ եք հետս շփվել՝ շատ լավ, նույնիսկ հնարավոր է՝ ընկերանանք, բայց ծանոթության առաջին պահից մտքում «լուրջ հարաբերությունների» հավանականությունը քննարկելով հաստատ դրան չեք հասնի: Դուրս չի գալիս ուղղակի, ներող:
    Նեղվում եմ, շատ եմ նեղվում, երբ մեկ էլ սկսում են իրենց ընտանիքից պատմել, առավել ևս՝ գովել, բան… Հակառակ էֆֆեկտն ա տալիս: Երևի կոմպլեքսավորված եմ, կամ էլ չեմ ուզում ընտանիք ունենալ… Բայց ինձ էդպես չի թվում:
    Երևի իրոք ճիշտ մարդիկ չեն ինձ հանդիպում, գուցե ռոմանտիկա եմ փնտրում, իսկական սիրո եմ սպասում, սենց՝ «դե ես արդեն 32 տարեկան եմ, արդեն մտածում եմ ամուսնանալ, դե որ դու չես ուզում, ուրեմն էլ քեզ տուն չեմ ճանապարհի, որ կողքից չտեսնեն, ուրիշ բաներ մտածեն…» - սենց չեմ ուզում, չի դզում: Հա, ես էլ 26 եմ, ընենց չի, որ շատ եմ ուզում մենակ լինել, բայց «քցել-բռնելով» չեմ ուզում կողքիս մարդուն ընտրել, շնորհակալ եմ…
    Մամային բան չեմ ասում. ինքը հաստատ կնեղվի, որ իր «պոտենցիալ փեսաներին» հերթով մերժում եմ, ոմանց նույնիսկ թույլ չեմ տալիս հասնել ինչ-որ բան առաջարկելուն: Հա, ես փեսա-, ամուսնա- և ընտանեֆոբ եմ

    Մեկ էլ մի բան. «Ի՞նչ գիրք ես կարդում… Հա, շատ լավ գիրք ա: Դասական ա… Մալադեց, որ կարդում ես, իրոք շատ լավ գիրք ա… Ճիշտ ա, ցավոք, ես չեմ կարդացել, բայց…» -

    Մի խոսքով…

    Քունս տանում ա: Հազարից մեկ որոշեցի գրել, էն էլ քունս տանում ա: Տեսար, չէ՞, Դնևս, թարս ա ))

    Հա, ու էս վերևի գրածն էլ՝ ահագին ուրիշ բան էի ուզում ասել, ստացվեց էն, ինչ ստացվեց

    Բայց քանի որ շատ վաղուց բան չեմ պատմել քեզ, ուզում եմ մի քանի բառով ասել, որ շա՜տ լավ եմ վերջերս, ամեն ինչ սկսել ա ընկնել իր տեղը: Նաև գրեթե ամեն օր լինում են բաներ, որոնց մասին հաստատ կգրեի քեզ, եթե ժամանակ ունենայի: Լավ, դրական բաներ շատ են եղել էս ընթացքում, ընդհուպ մինչև այնպիսիք, որ հաստատ դեռ երկա՜ր հիշվելու են: Ամենակարևոր «ձեռքբերումներիցս» մեկը՝ վերջապես վերագտա Գևին, հուսով եմ շուտով նաև Արթուրին տեսնել: Ճիշտ է, դեռ մենակ մի անգամ ենք հանդիպել, ես էլ, ինքն էլ ահագին փոխվել ենք, մեծացել, բայց ներսում նույնն էինք երկուսս էլ, շփումը ստացվեց` հին, բարի ժամանակների նման:

    Կաշխատեմ քեզ էլի գրել, Դնևս: Ուղղակի շատ եմ զբաղված վերջերս, ոչ մի րոպե տրամադրել չեմ կարողանում:
    Կարևորը՝ ես լավ եմ, այնքան լավ, որ նույնիսկ դեմքիս վրա «ստացված» աշխարհի քարտեզը ի զորու չեղավ տրամադրությունս փչացնել Լավ ա լինելու ամեն ինչ: Որովհետև արդեն լավ ա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (26.06.2012), einnA (29.06.2012), erexa (14.10.2012), Lem (26.06.2012), Lusinamara (26.06.2012), Moonwalker (26.06.2012), otar (26.06.2012), Smokie (26.06.2012), Yevuk (08.09.2012), Նաիրուհի (26.06.2012), Ուլուանա (26.06.2012), Ռուսա (26.06.2012)

  15. #158
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ց ա, որ օրագրումս ինձ մի տեսակ պաշտպանված եմ զգում: Թեկուզ բան չգրեմ, մենակ մտնեմ թեման, մի-երկու հնություն կարդամ կամ չկարդամ, արդեն բավարարվածության զգացողություն եմ ունենում: Ոնց որ իմ՝ երբևէ չունեցած սենյակում լինեմ, ինքս ինձ հետ, դուռն էլ՝ փակ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.09.2012), Chilly (28.06.2012), Lusinamara (28.06.2012), Smokie (28.06.2012), Դատարկություն (28.06.2012), Նաիրուհի (10.07.2012)

  17. #159
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ ես էսքան հարազատ
    էն առաջին օրվանից, երբ տեսա քեզ պատուհանագոգին անգլերենի տնային անելիս
    չկա բացատրություն, թե ինչու հենց էսպես, ինչու էսքան
    նայում եմ նկարիդ ու չեմ կարողանում կտրվել
    էն նույն քո համեստ ու անկեղծ ժպիտն ու հայացքը, մի քիչ հասունացած
    շնչում ա պատկերդ՝ էս անշունչ էկրանից
    ուզում եմ նայել քեզ կողքի մարդու հայացքով - սովորական, սիմպո տղա ես, ոչ մի աչքի ընկնող բան
    բայց մեկ ա, ուրիշ ես
    համեմատելի չես
    յուրահատուկ ես
    անկեղծ
    ջերմ
    հարազատ
    իսկական
    քաշում ա էկրանը՝ քո պատկերով, քո հայացքով

    ուզում եմ գրկել քեզ ամո՜ւր-ամուր… ամուր…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (08.09.2012), Arpine (08.09.2012), Quyr Qery (10.09.2012), Smokie (06.03.2013), Yevuk (08.09.2012), Նաիրուհի (08.09.2012)

  19. #160
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո մենակությունն ինձ կրկնակի ա մենակացնում
    էն, որ հատիկ-հատիկ գիտեմ՝ ինչն ինչի համար ես անում, ինչ ես զգում ու ինչ մտածում
    ու գիտեմ, որ շատ բաների մասին գիտակցությունդ նախընտրում ա չմտածել
    բայց դա էդ բաներին չի խանգարում գոյություն ունենալ
    գիտեմ, որ ծարավ ես, ու ջուր տվող չկա
    որովհետև չես ասում, որ ծարավ ես
    ու տանջվում ես
    ակնարկում ես, չեն հասկանում, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում
    գուցե սպասում են, որ ակնարկելու փոխարեն ուղիղ ասես
    իսկ դու ուղիղ ասողը չես, դու շատ հպարտ ես դրա համար
    գիտեմ

    լավ ա լինելու, այ կտեսնես, մենակ թե էնպես արա՝ չտեսնեմ մենակությունդ, ես կրկնակի եմ մենականում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (10.09.2012), einnA (11.09.2012), Quyr Qery (10.09.2012), Smokie (11.09.2012), Yevuk (11.09.2012), Դատարկություն (11.09.2012), Լուսաբեր (10.09.2012), Հայկօ (10.09.2012), Նաիրուհի (13.09.2012), Ուլուանա (10.09.2012)

  21. #161
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, Դնևս Ո՞նց ես:
    Հա, ես երևի փոխված կլինեմ, դե երազանքս իրականացավ, չէր կարող հետք թողած չլինել

    Ուզում եմ քեզ տպավորություններիս մասին պատմել մի փոքր: Ու մի քիչ ոչ ստանդարտ տեսանկյունից: Այսինքն էն տեսանկյունից, որից ես եմ տեսել ամեն ինչ:
    Գիտես, ինձնից նորմալ տուրիստ երևի երբեք էլ դուրս չգա: Հայտնի ու սիրուն տեղերն ինձ էդքան չեն գրավում, ինչքան սովորական, նեղլիկ փողոցները, հասարակ շենքերն ու նրանցում բնակվող մարդիկ: Ու տեսա, որ մարդիկ ամենուր նույնն են: Բեռլինի խանութները Երևանի խանութներից լավը չեն, ընենց չի, որ փողոցներում աղբ չկա, տեսել եմ և՛ փողոցում թքող, և՛ միզող, և՛ հետ տվող մարդկանց, տեսել եմ կամրջի տակ օթևանած անտունների ու «սիգարետի փող» հավաքող մուրացիկների… Բայց ասածս ինչ ա. էդ ամեն ինչով հանդերձ Բեռլինը Բեռլին ա: Ու պետք չի էդ ամեն ինչը բերել իբրև պատճառաբանություն, թե ինչու Երևանը էնքան չկա, ինչքան Բեռլինը: Ուրիշ պատճառներ ա պետք գտնել ու վերացնել: Էդքան բան:
    Բեռլինում լավ բաներն էլ քիչ չէին. առաջին հերթին ահռելի անտառներն ու պարտեզները, լավ համակարգված որակյալ հասարակական տրանսպորտը, հաշմանդամների համար ազատ տեղաշարժման ու երթևեկության հնարավորությունները, գրեթե ամեն պատուհանից կախված ծաղիկները, հեծանիվների առատությունը ու ինձ համար ոչ պակաս կարևոր մի հանգամանք՝ շատերն ունեին մազերի հետաքրքիր ու վառ գունավորում, նշանակում է՝ էնտեղ ձևեր կան նման փախած գույներ ստանալու, ոչ թե մեր վարսավիրանոցների նման, որտեղ ինչ էլ որ հնարավոր է, ամենաշատը 2 լվանալուց հետս գունաթափվում է: Հա, ինձ համար դա կարևոր + է
    Էլ ի՞նչ ասեմ:
    Բեռլինում ինձ լավ էի զգում, երևի որովհետև ամեն մարդ հենց ինքն էր, ես էլ ես էի: Երևանում, օրինակ, էդպես չի: Էստեղ 40-ն անց կինը մի մազափունջ չի ներկի վառ մանուշակագույն ու բռնացնի շարֆի հետ, նույնիսկ եթե ցանկություն ունենա, ու միայն էն պատճառով, որ իր տարիքի ուրիշ էդպիսի բան անող կին չկա: Բեռլինում էլ չկար, չէ՞, միայն ինքն էր, բայց էդ էնքան բնական էր, իսկ ինչո՞ւ ոչ: Այ սենց հիմար կոմպլեքսներից ա պետք ազատվել: Ու տենց, ամեն մեկը իր ձևի, իր ուզած քանակով պիրսինգներով կամ տատուներով (ընդ որում տատու սալոնների մոր հերթեր էին գոյանում)… Ու եթե Երևանում մի հատիկ պիրսինգ ունեցողն արդեն մի տեսակ քիթը վեր տնկած, «տեսեք-տեսեք» հայացքով ա քայլում, կամ էլ ներքուստ միշտ պատրաստ ա ինչ-ինչ մարդկանց խեթ հայացքները նորմալ ընդունել, էնտեղ ամեն ինչ շատ բնական էր, ո՛չ պիրսինգավորն էր ուզում մեկին բան ապացուցել, ո՛չ մեր սահմանմամբ նորմալը: Ի դեպ, մի օր մի մարդ կար տրամվայում, որ ոնց որ Rammstein-ի կլիպից հենց նոր 5 րոպեով перекур-ի դուրս եկած լիներ Ինքը տարիքով տղամարդ էր` խստոտ դեմքով, դեղին մազերը կողքերից խուզած ու մեջտեղը ուղիղ գծով տնկած, ինքը կամուֆլյաժով բուշլատ հագած, ձեռքերն էլ փոշոտ
    Լավ, շատ չերկարացնեմ:
    Պրահան շատ դուրս եկավ, մի քանի ժամ զբոսնել եմ էնտեղ: Պրահայում շենքերը կանչող էին, ուզում էի ներս մտնել: Բեռլինում էդպես չէր: Նույնիսկ ամենահայտնի ու «պարտադիր» տեղերում չեմ եղել ու չեմ փոշմանել: Չնայած մտածում եմ՝ մի օր էլի կգնամ ու բոլոր բաց թողածներս կլրացնեմ, երևի դրա համար չեմ փոշմանել

    Մի խոսքով, լավ, շատ զավզակեցի: Գիտեմ, որ լիքը բաներ չասեցի, բայց ոչինչ, մնա մի ուրիշ անգամ:

    ***
    Ասում ա՝ առողջությունը լավ չի: Ասում ա՝ հանդիպել չեմ կարող, բայց կգրեմ, դու էլ գրի: Սիրտս կտոր-կտոր ա լինում: Կարոտել եմ: Ուզում եմ գրկել, ուզում եմ ուժ, լավատեսություն, էնէրգիա հաղորդել: Ուզում եմ՝ տրտնջալու թեմա չլինի, ուզում եմ՝ լավ նայեն նրան, խնամեն, սիրեն, գուրգուրեն, էնքան, ինչքանի որ արժանի ա, էնքան, ինչքան ինքն ա տալիս: Ասում ա՝ լավ ա, որ մանրամասն գրեցիր: Թե դրա ինչն էր մանրամասն: Բայց դե: Չգիտի, որ ինձն մնար՝ դեռ էնքա՜ն բան կպատմեի… Ու ո՜նց եմ ես ուրախանում, որ գրում ա… Բայց ո՜նց եմ քաշվում ու նեղվում, երբ ես եմ ցանկություն ունենում գրելու…
    Էն մարդամեկն էլ, ասում ա, օրական միտք ա փոխում: Բա տենց ո՞նց կլինի: Նեղվում եմ, տանջվում եմ, որ չի կողմնորոշվում, թե որն ա իր երջանկությունը, որտեղ ու ինչի պոչից պիտի բռնել: Մենակ որոշելն ա մնացել, թե չէ մնացած ամեն ինչը կա: Ինչ էլ չկա, բազմաթիվ հնարավորություններ կան ձեռք բերելու: Լավ չի, որ չի կողմնորոշվում:

    Էն մյուս մարդամեկին լրիվ աչքաթող եմ արել, վախենամ՝ էլի սխալ հովերով է տարվել: Հուսամ ես եմ սխալ:
    Իսկ էն մեկը մտածում եմ՝ ոնց է, դասի գնո՞ւմ է, լա՞վ է ամեն ինչ: Էհ, պիտի զանգել-հարցնել, թե չէ՝ քեզ եմ ասում, ինձ ի՞նչ պատասխան պիտի տաս, Դնև ջան:
    Մեկ էլ Մուլտի առողջականի մասին ա պետք տեղեկանալ. ինչ արեց, ոնց եղավ…

    Լավ, շատ անձնականացա,մեկ-մեկ մոռանում եմ, որ ստեղ մենակ ես ու դու չենք, Դնևս:

    Տենց, էլի: Լավ ա ամեն ինչ: Չգիտեմ խի եմ էս վերջին օրերին մի տեսակ սենտիմենտալացել: Վախենամ՝ մի բան ա ուզում սիրտս հուշի, ես չեմ հասկանում: Բայց հուսով եմ տենց չի:

    ***
    Գիտես, Դնև, մի բան եմ հասկացել… Ես էն օրը «բուժված» կլինեմ, երբ "Angie"-ն լսելիս ընդհանրապես չեմ հուզվի, առավել ևս աչքերիցս արցունք չի գա: Պարզվեց՝ դեռ էդ օրը չի եկել:

    ***
    Լավ, դե ես գնացի, Դնևս: Շնորհակալ եմ ինձ լսելուդ համար, լավ ա, որ կաս:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.10.2012), One_Way_Ticket (13.10.2012), Peace (13.10.2012), Smokie (16.10.2012), Yevuk (13.10.2012), Նաիրուհի (13.10.2012), Ուլուանա (13.10.2012)

  23. #162
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խմում եմ՝ լավ չի, չեմ խմում՝ էլի լավ չի… Ընկերներս, խմելուց դուք պիտի լինեք, որ հետներդ խմեմ, որ սիրտս լցվելուց էլ առանց ամաչելու լացեմ, ոչ թե…
    Սաղ լավ ա, չմտածեք…
    Մի քանի ժամից ծնունդդ ա… կյանքիս կես…ը «խլած» մարդ… Գժվում եմ…
    Երևի լավ ա, որ էն ահագին գրածս չստացվեց փոստ անել: Եսիմ ինչ էի գրել՝ հարբած-անկեղծ-անկեղծ…
    Բան չեմ ասում… Երջանիկ եղի, ու թող ես էլ ամենամեծ չուզողը լինեմ ))
    Թաքուն գրկում եմ քեզ, նենց, որ չզգաս, որ չիմանաս…
    Գնա…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.10.2012), Smokie (16.10.2012), Yevuk (15.10.2012), Դատարկություն (15.10.2012), Նաիրուհի (15.10.2012)

  25. #163
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրացավ կյանքումս էս երգի 3-ամյակը.



    Բայց օրս վատ չի անցել, գրեթե չեմ հիշել, միայն երեկոյան:

    Ամբողջ օրը Լիզայի ձայնն էր ականջներումս, հիվանդության պատճառով գլուխս թեթևակի պտտվում էր, օդերի մեջ էի, ու վերջապես ժամանակ ունեի գիրք կարդալու:
    Անջատվել էի լրիվ, կտրվել իրականությունից: Ու մի պահ, երբ անջատված քայլում էի փողոցով, մեկ էլ ինչ-որ մեկը դիպավ թևիս, կարծես ուզում էր բռնել: Շրջվեցի… Արևս էր Շտապում էր, արդեն հեռվից հեռու ժպտաց, ես էլ էի ժպտում… Ու կորավ տեսադաշտից: Օրվա ամենամեծ հրաշքը: Տարիներով չեմ տեսնում, իսկ հիմա… հենց էս օրով… Իզուր չի, որ Արևս է: Ո՜նց ա սիրտս ջերմացնում…

    Ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ: Ուղղակի շատ եմ կարոտում, շատերին եմ կարոտում: Նորմալ ա: Էդպես էլ պիտի լիներ:

    Հոգնել եմ վատ զգալուց, հոգնել եմ տառապելուց: Թե չէ՝ ամբողջ օրը "Ветер", Դավթաշենի կամուրջ, գուցե՝ մանկական երկաթուղի: Դժվար չի տխրության հունը վերագտնելը: Բայց հիմա չեմ ուզում:

    Էլի կիսատ ա, էլի ինչ-որ կարևոր բան պակաս ա, բայց լավ ա լինելու: Կարևորը՝ հավես չունենալ տխրելու: Սպասում եմ ուրախություններիս, որ դեռ պիտի գան…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (18.10.2012), Sambitbaba (29.11.2012), Smokie (20.10.2012), Yevuk (18.10.2012), Դատարկություն (18.10.2012), Նաիրուհի (18.10.2012), Շինարար (18.10.2012), Ուլուանա (18.10.2012)

  27. #164
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գոգնոցս
    չստերս
    սերս

    մեր համատեղ թխած խնձորով ու դարչինով անձու բիսկվիտները
    ձեր համատեղ, կամ թեկուզ մենակ, պատրաստած համե՜ղ խորովածները
    պապայի պիցցաններն ու ծաղկակաղամբը
    մամայի ֆիրմային դարչին-ընկույզ-մեղրով լցոնված խորոված խնձորները

    Օդրի Հեփբերնն ու Չապլինը

    իսպաներենի չստացված դասերը

    երջանկությունը, որ կարող էի թևիդ տակ ծվարել ու հետևել շնչառությանդ, երբ քնած ես


    -
    Այս ամենը կարող էր երազ լինել:
    Որովհետև ես կարող էի երազել դա:


    Հ.Գ.
    Ու ի՜նչ լավ ա, որ դու արդեն վաղուց ինձնով էնքան չես հետաքրքրվում, որ բացես օրագիրս ու կարդաս սա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (25.10.2012), Sambitbaba (29.11.2012), Smokie (24.10.2012), Նաիրուհի (24.10.2012)

  29. #165
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի արեք տենց բաներ, ի՞նչ կլինի, ցավացնում եք ախր…
    Էդ ֆիլմը մենք միասին էինք նայում, բոլորով, գրառումն էլ մեջս լավ տպավորվել էր դեռ էն ժամանակ… Գրառումը նույնիսկ ֆիլմից շատ էր տպավորվել ))

    -
    Ոչինչ, բան չկա, ես էգոիստ չեմ: Հանուն ուրիշների շահերի կդիմանամ, մարդկանց շատ են պետք նման բաներ ))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (13.11.2012)

Էջ 11 33-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •