User Tag List

Էջ 4 31-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 461 հատից

Թեմա: Դնևնոզավր

  1. #46
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Ընե՜նց տխուր եմ:
    Տխուր: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկական, pure տխրություն ա, ճշգրիտ ռեցեպտով. մի քիչ թախիծ, մի քիչ մռայլություն, մի քիչ ուրախություն՝ երևույթների սերուցքից քաշած, մի քիչ էլ մնացած համեմունքներից, որ անուններ չունեն, ու ամեն ինչը իր ճիշտ չափաբաժնով՝ իրար խառնած:

    Մտածում եմ՝ տեսնես՝ ինձ հեչ կարոտում ե՞ն… Տեսնես՝ հեչ զգում ե՞ն՝ ես ով եմ… կամ՝ էի…
    Դժվար…
    Կյանքն ա էդպես. մարդիկ չեն գնահատում տալու երևույթը, այլ միայն տվածը, այն էլ՝ հազվադեպ: Շա՜տ-շատ գնահատեն այն, թե ինչքան բան ես տվել իրենց: Ու վերջ: Ուրիշ մարդկանց տվածդ հաշվի մեջ չի, դեռ նոր տալիքդ հաշվի մեջ չի…
    Ամեն ինչ պիտի ապացուցես, ամեն ինչ պիտի համոզես… բա ո՞նց: Հո իրենք Նոստրադամուս չե՞ն, որ իմանան՝ ինչ կա ներսումդ: Կամ էլ թե չէ՝ հետո՞ ինչ, որ կա: Չի երևում, ուրեմն բանի պետք չի:

    Տաթևին «երկու օրով» պարտքով տվածս փողը հիշեցի:
    Գիտեի, որ չի տալու, առնվազն՝ գիտեի, որ ուշացնելու է: Բայց տվեցի: Ինչո՞ւ… հետաքրքիր հարց է:
    Չգիտեմ:
    Երևի որ հետո առիթ ունենամ չտալու: Հըմ:

    Գլուխս պայթում է ցավից:


    Հետ ա եկել էն 2.5 տարի առաջվանը: Երբեմն 3 տարի առաջվան ա նմանվում… Ընե՜նց նման զգացողություններ ու մտքեր են լինում մեկ-մեկ…
    Իսկ ես 2 տարի առաջվանն եմ ուզում… Կամ 1 տարի…

    Ես ուզում եմ, որ մարդիկ վերջապես մի օր դադարեն տրորել սեփական երջանկության ծիլը… Եթե նույնիսկ իրենք չէին տնկել այն, ու դա նման չի իրենց պարտեզում աճած մյուս բույսերին… Ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն Երջանկությունը… ու խնամեն:

    Գրել եմ ուզում:
    Ազատ ժամանակ, ազատ տարածություն, մենակություն… ու Մուսա…

    ***
    Մի բան էլ գրե՞մ, Դնև:
    Ուղղակի, հենց էնպես:
    Էն օրը մտքիս եկավ. «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», բայց մի ուրիշ վարդ կբացվի… Ամեն վարդ մի անգամ ա բացվում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.02.2010), Farfalla (01.02.2010), Kita (02.02.2010), Kuk (01.02.2010), Legolas (07.03.2010), Դատարկություն (12.02.2010), Երկնային (04.02.2010), Մանուլ (01.02.2010), Պանդուխտ (01.02.2010)

  3. #47
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    .... իմ խորին համոզմամբ տիեզերք կոչվածը կատարյալ է, ու դրանում ոչ մի սխալ բան տեղի չի ունենում. ամեն ինչ հավասարակշռված է, ամեն ինչ ճիշտ է: Վատը միշտ կոմպենսացվում է լավով: ....

    Լավ, ես եմ ասել, ուրեմն հավատում եմ:

    Ես միշտ հավատում եմ լավ բաներին:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Legolas (07.03.2010)

  5. #48
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշոտ Կորգանյան - հարվածայիններ
    Կարոտել եմ

    Ու էլի մի քանի ընկերներիս եմ կարոտել, շա՜տ եմ կարոտել:
    Բայց գիտե՞ս, Դնև, մեկ-մեկ մտածում եմ՝ ուզո՞ւմ եմ տեսնել իրենց ու հասկանում եմ, որ երևի չէ… Ոչ թե չեմ ուզում, այլ մի տեսակ խուսափում եմ… Բայց չգիտեմ՝ ինչու: Ասենք՝ կուզեի իմանալ, թե ոնց են, ինչ են հիմա մտածում, ով են դառել… բայց երևի խուսափում եմ այն պատճառով, որ իրենք էլ ամենայն հավանականությամբ նույնն են զգում իմ հանդեպ: Մի տեսակ չեմ ուզում կամ էլ չեմ կարող ձևակերպել, թե իմ կյանքում ինչը ոնց է կամ ես ով եմ հիմա:
    Բայց մեկ ա. շա՜տ եմ կարոտել:

    Իսկ Աննան երկուշաբթի արդեն աշխատանքի կգա… Էնքան չգնացի տեսնելու, մինչև լավացավ: Ու էլի գլխավորապես նույն պատճառով:
    Բայց դե գիտեմ, որ ինքն ինձ կհասկանա:

    Վերջերս Արթուրի տատիկ-պապիկին եմ շատ հիշում, գիտե՞ս… Տեսնես՝ ո՞նց են հիմա… Շա՜տ լավ մարդիկ էին…

    ***
    Հը՞, Դնև, ի՞նչ ես ասում. սովորե՞մ…
    Ախր թե անեմ, դա պիտի լինի ավելի շատ ինչ-որ բան ապացուցել, նախ ինքս ինձ ու հետո ուրիշներին: Ապացույց, որ ես լավն եմ, որ ես կարող եմ, բան… Բայց ես վստահ չեմ, որ ինձ դրա ապացույցն ա պետք հիմա: Նույնիսկ ավելին. վստահ եմ, որ պետք չի:
    Ու դեռ էնքան էլ չեմ ռոբոտացել, որ կարողանամ դրա մեջ գտնելիքս համարել երջանկություն:
    Չգիտեմ, Դնևս:
    Համ էլ մտածում եմ, որ էսպես թե էնպես դրական բաներ ինձ հաստատ կտա դա:
    Բայց հիմա որոշումը պիտի կայացնեմ հետևյալ երկուսի միջև. այն երաշխավորվածը, որ կարող եմ ձեռք բերել ու այն, ինչ կարող եմ բաց թողնել այդ ընթացքում: Երկրորդը երաշխավորված չի, բայց երկրորդից շատ ավելին եմ սպասում… Չգիտեմ:
    Բայց դե էդքան էլ շատ չեմ մտածում դրա մասին: Չնայած երևի սխալ եմ անում, հա՞…

    ***
    Ընենց եմ անջատվել էս վերջերս… Ոնց որ հենց էնպես ապրեմ: Չեմ էլ զգում՝ ապրում եմ, թե չէ: Միայն հազվագյուտ պահերի: Ու ո՛չ ուրախ եմ, ո՛չ տխուր… Անկապ:
    Օրերիս տարբերությունը հագածովս եմ որոշում: Բա՞:

    ***
    Տեսնես՝ վաղը գործի գալու ե՞մ:

    ***

    Սպասում եմ վաղվան: Բայց չեմ ուզում՝ շուտ գա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.12.2012), Դատարկություն (12.02.2010)

  7. #49
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր


    Աշխատանքից չէի շտապում տուն դառնալ: Նույնիսկ հատուկ կանգնեցի շենքի դռան մոտ, հանեցի player-ս, stop արեցի երգը, ձայնը բարձրացրի ու երգը միացրի սկզբից: "Angie"-ն էր… Հետո պայուսակիցս հանեցի հովանոցը, բացեցի, սկսեցի անշտապ քայլել ու հագնել ձեռնոցներս:
    Երթուղայինը բավական ուշ եկավ. մի ամբողջ երգ էր անցել սպասելով: Ու այնքան գոհ էի, որ մեր կողքով «սուրում» էին մյուս երթուղայինները… Ուզում էի երկա՜ր գնալ…
    «Եվրոպականի» մոտ մեր երթուղային բարձրացավ այն աղջիկը, որ ինձ դուր էր գալիս: Դե, նա, որ «Սուպերսթարին» էր մասնակցում մի ժամանակ: Այնքան ուզեցի՝ իմ կանգառի փոխարեն նրա կանգառում իջնել… Գիտեմ՝ որտեղ է իջնելու: Շենքի տեղն էլ գիտեմ… Ուզեցի… Երևի որովհետև կարոտել էի մարդկանց, ով կուզեի՝ ինձ կարոտած լինեն… Էլի մի ախմախ մղումով աչքերս թացացան… Դե, չկա բարիք, առանց չարիքի. դա էլ կանացիության հետևանքն ա…
    …Հետո խաչմերուկում կանգնած մեքենաների վարորդները երևի մտածեցին՝ «տեսնես էս աղջիկն ինչո՞ւ է կանաչ լույսի տակ կանգնել մայթեզրին ու փողոցը չի անցնում»… Իսկ ես հաջորդ կանաչին էի սպասում…

    Էլի կմնայի դրսում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.12.2012), Մ Մ (26.04.2014)

  9. #50
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Բրա՜վո, Բա՛խտ, բրա՜վո, Ճակատագի՛ր, բրա՜վո, Տեր Աստված
    Շնորհակալ եմ հոգաչափ, դուք ինչպես միշտ ձեր բարձունքում եք:
    Էլ չեմ գրի, թող էս անգամ էլ ձեր ուզածով լինի… տեսնեմ՝ ուր եք հասնելու:

    Օրվաս համար էլ եմ շնորհակալ, իսկական սիրահարների տոն ստացվեց, "Angie"-ն որ լրիվ հանճարեղ մտահղացում էր (կասկածում եմ, որ էդտեղ ամենաշատն Աստծո մատն էր խառը, ինքն ա սիրում էդ կարգի «կատակներ» անել):

    Բլին
    Հա, լավ, իմ հետ չունեք, բայց էն աղջի՞կն ինչով դուրներդ չի գալիս, ինչո՞ւ պիտի էս օրով տնային հագուստով տանը նստած լիներ… Սիրտս ճմլվեց… Չգիտեմ, մի տեսակ նմանություն ա բուրում էդ պատմությունը… Չնայած՝ հեչ նման չի:

    Դե լավ…


    ***
    Թե էսօր քեզ չտեսնեի, դեպրեսիայի մեջ էի ընկնելու, ազնիվ խոսք…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #51
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    And if you've ever tasted life
    Even just once through constant pain
    Sure you'll bear another night
    To see the light of day again.


    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #52
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Նեղացած եմ, նեղված եմ… Բայց դեմքիս ժպիտ կա: Էդ ավելցուկն ա զգացմունքներիս, այն, ինչ չի ծախսվել ինքնասիրությունս բավարարելու վրա:

    Չեմ հասկանում էն մարդկանց, որ ամեն ինչ կանեն, որ դիմացինը «հասկանա՝ ինչ ա կորցրել»… Եթե էդ մարդը քեզ համար էդքան կարևոր ա, որ ինչ-որ բան ես ուզում հասկացնել նրան, ուրեմն ամեն ինչ արա, որ հասկանա՝ պետք չի կորցնել… Թե չէ կորցնելուց հետո էլ քեզ ի՞նչ՝ կափսոսա, թե չէ…

    Կյանքը կաթիլ-կաթիլ իմաստազրկվում ա…
    Դեպրեսիա չեմ ուզում, էն մի անգամն էլ ինձ հերիք էր… Չեմ ուզում…

    Սառույցի շերտն էնքան ա հաստացել, որ տակով հոսող գետի ձայնն արդեն բոլորովին չի լսվում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.02.2010), Farfalla (16.02.2010), Դատարկություն (17.02.2010), Դեկադա (15.02.2010)

  13. #53
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Ընենց եմ ուզում՝ ինձ հասկանաս… Հասկանաս՝ ինչ եմ զգում, ինչից ինչ կարող եմ զգալ ու ինչ պատճառով…

    Վախենում եմ… որովհետև զգում եմ, որ կամաց-կամաց էդ էլ ա ինձ մեկ դառնում… Չեմ ուզում՝ դառնա:
    Մեռնել չեմ ուզում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (03.12.2010), Դատարկություն (17.02.2010)

  15. #54
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    ...And all that's before been just and fair
    Shattered in a rain of crystal shards
    Each of them a cry, a dream, a tear...
    Սիրեցի, էլի, էս խումբը, հատկապես էս ալբոմով

    Estatic Fear, "A Sombre Dance"

    Լավն ա շա՜տ: Պարզության մեջ խորություն կա, էնպես, ինչպես զուլալ առվակն ունի խորություն: Գեղեցկության ու հրաշքի խորություն… Համեստ ու չպարտադրող ձգողականություն… Բա մեղեդայնությունը… Մմմմ՜մ

    Արդեն 2 տարի կլինի, երևի, ինչ բացահայտել եմ ու դեռ էլի երկա՜ր կլսեմ ու չեմ ձանձրանա

    As the stars like ludicrous fauns,
    Join the grim reapers dionystic glance
    We step forward together with the pale withered spring
    And join the pipings of their sombre dance
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Legolas (23.02.2010)

  17. #55
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր


    Ինչ-որ մեկը մատներով սանրում է իր մենության սառը, սև մորթին, ու մենությունն անձայն մռռում է՝ գոհ կատվի նման: Հետո դանդաղ, աստիճանաբար փափկում, լայնանում, ցրվում ու տարրալուծվում շրջապատող խամրած, դալուկ երկնքում… Երեկոյանում է:

    Ինչ-որ մեկն էլի զառանցում է մտքում: Ինչ-որ մեկն արդեն մոռացել է, որ մի ժամանակ թևեր ուներ մեջքին:
    Ինչ-որ մեկի համար էլի միևնույն են կյանքն ու մահը, ու միևնույն է՝ դրանք իմաստ ունեն, թե ոչ:
    Ինչ-որ մեկը անտարբեր պոկռտում է իր երևակայական Արևածաղկի թերթերը…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.02.2010), Դատարկություն (26.02.2010)

  19. #56
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    «Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:»

    Չէ, Անտուան ջան, իրենք են իրենց համար պատասխանատու, որ ընտելացել են
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (07.03.2010), VisTolog (03.12.2010)

  21. #57
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Երեք տարի…
    Ու ինչքա՜ն բան ապրեցի էս երեք տարիներում… Քանի՜-քանի անգամ հոգեվարք ունեցա ու քանի՜ անգամ հառնեցի մեռյալներից… Քանի՜ օր զգացի, որ երջանիկ եմ…
    Ուրիշները կերազեին՝ գեթ մեկ օրն ունենալ նրա, ինչ ես եմ ունեցել էս տարիներին՝ յուրաքանչյուր օր, ամեն վայրկյան…
    «Նվնվում» եմ, բայց իրականում էս երեք տարում հասցրել եմ ապրել այնպես ու այնքան խիտ, որ կհերիքեր մի ամբողջ կյանքի համար: Շատերի համար նույնիսկ ավելցուկ կտար: Ծիածանի պես գունեղ, սև-սպիտակ կամ գորշ գույներով, ծայրահեղ երջանիկ կամ չափազանց տխուր, մարդ ու աստված, կյանք ու մահ, փոթորիկ ու խաղաղություն… Սիրում եմ ապրելը: Ապրել եմ… Հպա… Չէ, ո՛չ հպարտ. երջանիկ եմ դրանով:

    Շնորհակալ եմ…

    Հ.Գ.
    Ոչինչ, որ չհիշեցիր: Միևնույն է. ես արդեն վաղուց մենակ եմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (03.03.2010), Legolas (07.03.2010), Դատարկություն (03.03.2010)

  23. #58
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    …Չեմ հավատում, որ սա առավելագույնն է, ինչ կարող էինք ունենալ: Հրաժարվում եմ հավատալ, որ դա ամենաարժեքավորն էր, ինչ կարելի էր պահել: Հրաժարվում եմ հավատալ, որ նա քեզ թույլ տվեց նման բան անել, որ չընդդիմացավ: Չեմ ուզում հավատալ, որ կեղծիք կար: Հրաժարվում եմ հավատալ, որ դու ինձ չես հասկանում, որ դրա համար քեզ առնվազն իմ բառերն են պետք: Դա սխալ է: Ես գիտեմ, որ դու կարող ես, գիտեմ, որ ուզում ես: Ուզում եմ՝ ուզենաս: Հոգեկան վիրահատությունների պատկառելի փորձ ունեմ, հաստատ կկարողանամ մի մասը ամպուտացնել՝ մնացած հատվածն առողջ պահելու նպատակով: Ուղղակի, ամեն դեպքում, ամբողջական հոգին ավելի լավ է: Մերժում եմ հավատքը առ «ամեն ինչ լավ կլինի», եթե այդ լավը չպիտի կարողանա պարունակել կուլմինացիոն երջանկության պահեր: Էսպես թե էնպես լավ կլինի, բայց լավ կա, որ ավելի լավ է չլինի: Չեմ ուզում հոգնել, հասկանո՞ւմ ես: Չեմ ուզում, որ լավ լինելու բնորոշիչը խաղաղությունը լինի: Խաղաղությունը պիտի առաջանա լավ լինելուց, ո՛չ երբեք ընդհակառակը: Չեմ ուզում շատ մտածել, խորանալ, որ չգժվեմ, իսկ չմտածելով դառնում եմ գրեթե ոչինչ, իմ չափանիշներով՝ ոչինչ: Ո՛չ մեկն եմ ուզում, ո՛չ մյուսը: … Հետ եմ վարժվել ապրելուց: Թվում ա՝ եթե հնարավորություն էլ լինի (հըմ), երկար ժամանակ պետք կլինի «վերապատրաստվելու» համար: … Կներես, Դնև…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.03.2013), Նաիրուհի (26.09.2010)

  25. #59
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր

    Այ անուղղելի՜… Տեսնես՝ վերջը ե՞րբ ես մեծանալու… Շատ չէ, էնքան, որ դադարես ամեն ստից բանի մեջ դրական բան հայտնագործել, իսկ բացասական բաները՝ չնկատելու տալ: Ու հետաքրքիրն էն ա, որ դու էդ ամեն ինչը շատ լավ հասկանում ես, է՞:

    Բայց ի՜նչ լավ ա, որ անուղղելի ես… Ես քեզ սիրում եմ էդպիսին, եսս
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 11.03.2010, 01:40:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.03.2010), Smokie (08.11.2011), SSS (22.03.2010), VisTolog (03.12.2010), Դատարկություն (17.03.2010), Մանուլ (11.03.2010), Նաիրուհի (26.09.2010)

  27. #60
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,417
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դնևնոզավր


    How many flies buzzed round you innocent of your grime, while you cursed the heavens of your railroad and your flower soul?
    Allen Ginsberg, "Sunflower Sutra"
    Երբեմն խիստ պատահաբար հայտնագործություններ են լինում, որ նույնիսկ ամենահզոր երևակայությունը չէր կարող պատկերացնել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 4 31-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •