Ժառ ջան, ում ում, բայց էդ մի բանը ինձ պիտի չասեիր
Գոնե դու իմ ֆիլմերի ճաշակն ու նախասիրությունները գիտեսԻմ համար ֆիլմերում կարևորը մեսիջն ա, ռեժիսորական աշխատանքը, դերասանական խաղը, ստեղծած մթնոլորտը, առաջացրած հարցադրումները, այլ ոչ թե պուպուլիկի, ծիծիկների, ձվիկերի, տուտուզիկների ու այլ ***իկների առկայությունը, մանավանդ որ վերջին շրջանում էս բոլոր ***իկները գնալով սկսել են ավելի հաճած հանդիպել մեյնստրիմային ֆիլմերում ու ես դրա դեմ ոչ մի բան չունեմ, ինչը որ բնական է, բարոյական է
Գանք Լարսին ու Անտիքրիստոսին: Լարսն իմ ամենսիրած ռեժիսորներից մեկն ա, ինքը նենց գլուխգործոցներ ունի, ինչպիսիք են Breaking the Waves, Dancer in the Dark, Dogville, Zentropa ֆիլմերը, որտեղ էլ էդ բոլոր ***իկները հեչ քչություն չեն անում: Բայց Մանդերլեյ ֆիլմից սկսած Լարսի մոտ սկսվեց ստեղծագործական մեծ կրիզիս, որն ամբողջությամբ ի հայտ եկավ Անտիքրիստոսում: Էդ անտեր ֆիլմն իմ մոտ նողկանքից բացի ոչ մի զգացողոթյուն չառաջացրեց, եթե մեսիջ էլ մեջը կար, էնքան գարշելի ձևով էր էդ մեսիջը ֆիլմում խցկած, որ ես մի գրամ ցանկություն չունեմ անալիզ անեմ ու էդ մեսիջը գտնեմ: Ինքն ընդամենը նկարել ա շատ պայթած սցենարով, գրեթե ոչինչ չասող ֆիլմ, որի մեջ լիքը պոռնո կադրեր ա խցկել, որ հետո մարդիկ նայեն, ասեն էս ի՞նչ պոռնո ա, ինքն էլ թռնի դեմքերին, թե արվեստից բան չեք հասկանում, մեջը պուպուլիկ տեսաք, ասիք վատն ա: Ու ցավոք իր էս նույնը դու հենց նոր կրկնեցիր, քո վերևի գրառման մեջ![]()
Անտիքրիստոսից հետո Մելանխոլիան գոնե քիչ թե շատ տանելի էր ստացվել, բայց անցած տարի Լարսը մի հատ նոր աղմկահարույց ֆիլմ նկարահանեց. «Նիմֆոմանուհին», ասում են դրա հետ համեմատած Անտիքրիստոսը Դիսնեյի մուլտիկ ա: Ես որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ Նիմֆոմանուհուց, բայց կտեսնեմ, հետո կարծիքս կհայտնեմ:
Ինչ վերաբերվում է Լարսին, ինքը մշտական ուշադրության կարիքն ունի՝ ապացույցը իր աղմուկ հանած հակահրեական հոլոքոստին վերաբերվող արտահայտություններն էին Կաննի փառատոնին մի քանի տարի առաջ: Դրա համար էլ ինքն իր վերջին ֆիլմերը դարձնում է պոռնո՝ որ մարդիկ անընդհատ իր մասին հիշեն ու խոսեն: Ու իրոք ցավում եմ, որ էսքան տաղանդավոր ու նույնիսկ կասեի հանճարեղ ռեժիսորը էս աստիճանի դեգրադացվել է![]()
Էջանիշներ