User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Լարս ֆոն Տրիեր. «Antichrist»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մարդ կա՞, ում հաջողվել ա ֆիլմը կինոթատրոնում դիտել: Ես դեռ չեմ նայել, բայց ըստ հանդիպածս կարծիքների շատ հետաքրքիր փորձ կլիներ հենց այդպիսի դիտումը՝ միաժամանակ այլ մարդկանց ռեակցիաները ներկա պահի դրությամբ ընկալելով:
    Մինչև նոր տարի փորձեցի կինոմոսկվայից տեղեկություն ստանամ, խաբար չէին երբ կլինի:
    Չեմ կարծում որ պոռնոգրաֆիկ կադրերով ֆիլմը կինո Մոսկվան ցույց տա

    Կինո Երևանը հաստատ ցույց կտար, բայց փակել են
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.01.2010)

  3. #2
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    ԿինոՄոսկվա ընդհանրապես R ռեյտինգ ստացած ֆիլմեր չեն բերում, ինչքան որ ես նկատել եմ: Նույնիսկ եթե բերում են, բերում են համեմատաբար «զանգվածային» կինոները, ու ոչ էնպիսիները, որտեղ Antichrist-ի մեջի նման կադրեր կան
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2009
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Նախ ասեմ, որ չեմ սիրում, երբ այս ֆիլմը մեկին ներկայացնելուց սկսում են պատմել սցենարը, ինչը շատերն են անում:
    Ֆիլմին սպասել եմ մոտ 1 տարի, ընդհանրապես Տրիեռի աշխատանքներն եմ շատ սիրում, ու մինչ ֆիլմը լրիվ ուրիշ բան էի սպասում, սպասում էի «սատանա=աստված»-ի կերպար, ինչը խոստանում էր Տրիեռը: Հնարավոր է 1 անգամ եմ նայել ֆիլմը, դրա համար էլ չեմ հասկացել թե դա որտեղ էր: Ֆիլմի դիտումից անմիջապես հետո մոտս միայն մի միտք կար, այն է՝ shift delete, ինչն էլ արեցի, էն էլ հենց հաջորդ առավոտ ջոկեցի, որ պետք է 1 անգամ էլ նայեմ: Կսպասեմ երեվի 2-րդ անգամ մեծ էկրանի վրա ավելի լավ որակով նայեմ, որպեսզի ինչ-որ բան հասկանամ: Հատկապես Չհասկացա վերջին կադրերի իմաստը, եվ 3-յակի ու ֆիլմի կապն էլ, երեվի սիմվոլիկային արժե ծանոթանալ (Rhayader-ին կխնդրեի հնարավորության դեպքում հղում տալ), բայց համոզված եմ, որ երկրորդ դիտումից հետո ավելի շատ բան հասանելի կլինի (ինչպես օրինակ իմ մոտ եղավ, երբ 16 հասակում նայեցի Fountain ֆիլմը եվ բան չհասկացա):


    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախատեսված էր, որ պիտի զգացվի Նիցշեի համանուն գործի ազդեցությունը (ռեժիսորի խոսքերով), բայց որտեղ՝ չգիտեմ:
    Ընդհանրապես, Լարս ֆոն Տրիերը էլ չի կարողանում «Խավարում պարողի» ու «Դոգվիլի» մակարդակի ֆիլմեր հանել:
    Կարծում եմ Նիցշեի հետ կապ պետք է գտնել հենց կնատյացության մեջ, ինչը միանգամից է ի հայտ գալիս այս ֆիլմը դիտելոից:
    Դոգվիլն էլ ըստ իս ավելի թույլ էր քան Մանդեռլէյը, միգուցե առաջինը երկրորդն եմ նայել դրանից էր, բայց ըստ իս երկրորդում արծարծվող թեման ավելի ուժեղ էր:

  5. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, այս ֆիլմը աննկարագրելի տակ է տվել...

    Budget $11,000,000
    Gross revenue $300,326

    Աղբյուր

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (27.11.2010), Հայկօ (06.05.2010), Ռուֆուս (06.05.2010)

  7. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ծանր ա շատ, բայց կարգին ֆիլմ ա....մի տեսակ բժժում ես դիտելուց հետո:
    Ինձ մոտ շատ են տպավորվել հոգեբանական զրույցները ամուսնու ջանքերը կնոջը դեպրեսիայից հանելու ու էդ անճարակությունը, որովհետև մայրերը, հա մայրերը էդ տեսակ կորուստների դեպքում հազվադեպ են հաշտվում, հատկապես եթե իրենց մեղավոր են զգում...
    դուր ա եկել ռեալիզմը, թե այնուամենայնիվ կնոջ մոտ ինչու ՞ ա իշխում էմոցիան, տղամարդու մոտ բանականը...
    մերկ կանանց սիմվոլիկան ա դուր եկել... վերջին պահին արդեն սիրո մասին հստակ մոռացումը ու մարդկային տեսակի, սեփական անձը փրկելու կռիվը...
    ցնցող ա ուղղակի երաժշտությունը, գույները շատ ազդեցիկ են ու ընդհանրապես ֆիլմը կլանում ա...իսկապես ճնշող ա շատ, բայց էս կիոնն իր կառուցվածքով ըստ իս ոչ մի արհեստական կոմղ չունի ու դերասանները ուղղակի զիլ են խաղում
    դե բյուջետային մասով գուցե և տուժել ա, բայց ինձ թվում ա մնայուն արժեք ա, ու դեռ կվաստակի, ուղղակի դանդաղ․․․
    Հ․Գ․ էս ֆիլմը կամ կարող ա շատ դւոր գալ, կամ կարող են զզվել, ուրիշ կարծիք չի լինի ինձ թվում ա․․․ես ու ընկերս, որ նայում էինք, վերջում մի տաս րոպե լուռ, սենց անթարթ, էն որ ասելիք չկա, չգիտես ինչ ասես․․․ինթ մի պահ Փինք Ֆլոյդի «Պատն » էրհիշեցրել, որ էլի մի քանի րոպե «լռվել էի»։
    Վերջին խմբագրող՝ Ծով: 21.05.2010, 13:27:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.01.2014)

  9. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ֆիլմը սկզբում չէի հավանել (չէի հասկացել)։
    Վերջերս հանդիպեցի այս հոդվածին (http://lgz.ru/article/9567/), սկսեցի բոլորովին այլ աչքերով դիտել։
    Կարճ ասած, շատ լավ վերլուծություն է, դրանից հետո սկսում ես հիշել ֆիլմի որոշակի էպիզոդներ ու արդեն այլ կերպ ընկալում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.05.2010), Jarre (19.01.2014)

  11. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հանդիպեցի այս հոդվածին (http://lgz.ru/article/9567/), սկսեցի բոլորովին այլ աչքերով դիտել։
    Վերլուծությունն, իրոք, հետաքրքիր էր (չնայած՝ Տարկովսկու ֆիլմերից ոչ մեկը չեմ դիտել): Սեղմ էր գրված, բայց կարծես բանալիներն էր տալիս ֆիլմի հետագա վերծանության համար:

    Մի ժամանակ կար, երբ տարբեր վերլուծություններ էի կարդում՝ ինձ բավարարող մեկը գտնելու նպատակով, ի վերջո գտա "Antichrist: the visual theology of Lars Von Trier" հոդվածը, որտեղ մյուսների համեմատ բավականին լուրջ վերլուծություն էր կատարված: Շեշտը, կարծես թե, կնոջ կերպարի վրա է այս մի հոդվածում, բայց վերլուծությունը բավականին խորն է: Վաղուց եմ կարդացել, բայց նոր մի թեթև հայացք գցեցի, կարծես թե քո նշած հոդվածի հեղինակին բոլորովին չի հակասում:
    Մի նախադասություն աչքովս ընկավ, ուզեցի մեջբերել.
    The woman in this film is a vengeful and violent force of nature, but the film invites another reading too. She is also the mater dolorosa, the mother of sorrows whose grief is too vast to be contained in a world dominated by the forces of objective and rationalising masculinity. The more the man seeks to control her, the more uncontrollable she becomes, mutating into the woman of Genesis who is condemned to bear her children in pain and longs for the husband who will lord it over her (Genesis 3:16), but whose child will also be the source of their redemption.

    Իմ սեփական անտաղանդ թարգմանությունը.

    «Կինն այս ֆիլմում քինախնդիր ու կատաղի բնության ուժ է, բայց ֆիլմը առաջարկում է նաև այլ մեկնաբանություն: Նա նաև mater dolorosa է, վշտերի մայրը, ում սուգը չափազանց մեծ էր՝ պարունակվելու համար աշխարհում, որ ղեկավարվում է օբյեկտիվ ու ռացիոնալիզացնող տղամարդկային ուժերով: Որքան ավելի է տղամարդը ջանում նրան կառավարել, այնքան անկառավարելի է նա դառնում՝ մուտացիայի ենթարկվելով ու դառնալով «Ծննդոցի» կինը, ով դատապարտված է իր զավակներին ծնել ցավով և ձգտում է ունենալ ամուսին, ով իր վրա կիշխի, բայց որի զավակը հենց կլինի նրանց քավությունների աղբյուրը:»

    Իրականում սկզբում ինձ պարզապես 3 մուրացկաններն էին շատ հետաքրքրել, ուզում էի իմանալ՝ ինչու հենց grief, pain, despair, ինչու հատկապես այդ հերթականությամբ (հոգեբանական տեսանկյունից)… ինչ-որ յուրահատուկ իմաստ արդյո՞ք կա պրոլոգի այն տեսարանում, երբ երեխան, սեղանի վրա բարձրանալով, մի տեսակ «հանդիսավոր» վայր է նետում մուրացիկների արձանները… ու հետո ինչո՞ւ էր մուրացիկներից ամեն մեկը հենց տվյալ կենդանու կերպարանքով ներկայացված…

    Զուգահեռները «Աստվածաշնչի» հետ ակնհայտ էին: Բայց դե դա ոչ մի բան չէր բացահայտում, ընդհակառակը, ստեղծում էր հիմք՝ զգալու համար, որ վերծանելու, վերլուծելու շատ բան կա… Մի խոսքով:

    Չգիտեմ, երևի կամաց-կամաց հասունանում ա այն պահը, երբ երկրորդ անգամ կդիտեմ:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 23.05.2010, 00:48:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.07.2013), Աթեիստ (23.05.2010)

  13. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ հավանեցի այս ֆիլմը։ Առաջին անգամ երեկ եմ նայել։
    Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է Տրիերը ներկայացնում «կնոջը» և տարբեր հոգեբանական ապրումներ։ Շատ հզոր ֆիլմ է իմ կարծիքով։

    ՀԳ թեմայում հնչած մտքերի մասին՝ եթե մի բան (ցանկացած բան) դուրդ չի գալիս միլիոն «փաստարկ» կգտնես քննադատելու համար։ Եթե դուրդ գալիս ա միլիոն «փաստարկ» դրա գլուխգործոց լինելը ցույց տալու համար։ Ես իմ «փաստարկները» ունեմ, որ սա յուրօրինակ ու խորը ֆիլմ ա։ Կոնկրետ էս թեմայում ֆիլմի սիրահարների մեկնաբանությունները շատ ավելի հիմնավոր ու ինֆորմատիվ էին, քան ֆիլմը չհավանողներինը։ Հատուկ շնորհակալություն CactuSoul-ին և Աթեիստ-ին հետաքրքիր մեկնաբանությունների ու հղումների համար։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.01.2014), Աթեիստ (19.01.2014)

  15. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքս էսքան տարվա ընթացքում չեմ փոխել, շատ վատ սցենարով պոռնո էր, եթե սիրտս պոռնո ուզի, ավելի հաջող պոռնոներ կան
    I may be paranoid but no android!

  16. #10
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում որ պոռնոգրաֆիկ կադրերով ֆիլմը կինո Մոսկվան ցույց տա

    Կինո Երևանը հաստատ ցույց կտար, բայց փակել են
    Տրամաբանությունն էն էր, որ միգուցե ուշ ժամի ու փոքր դահլիճում հաջողացնեն ցույց տալ:

  17. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Ոչինչ չասող, ձանձրալի ֆիլմ: Վախ ու տագնապ ներշնչող տեսարաններ էլ շատ չկային, եթե իհարկե ընդհանրապես կային...
    Ինձ դուր չեկավ նաև ռեժիսուրան: Ոնց որ սկսնակ ռեժիսոր նկարած լիներ...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2010), Rhayader (31.01.2010), Ungrateful (29.01.2010)

  19. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր չեկավ նաև ռեժիսուրան: Ոնց որ սկսնակ ռեժիսոր նկարած լիներ...
    Ադամ ջան, ճիշտ է ֆիլմը դեռ չեմ դիտել, բայց ասեմ: Լարս Ֆոն Տրիերը իր ֆիլմերը նկարահում է համաձայն Dogme 95-ի կանոնների: Այս կանոններից մի քանիսն են.

    1. ֆիլմը չպետք է նկարահանվի ստուդիայում
    2. ձայնային մասը չպետք է առանձին ձայնագրվի
    3. ֆիլմը պետք է նկարահանվի ոչ պրոֆեսիոնալ կամերայով, հատուկ լուսային էֆեկտները արգելվում են, և այլն, և այլն

    Այսպես են նկարահանվել Տրիերի գրեթե բոլոր ֆիլմերը - Ալիքները Ճեղքելով, Խավարում Պարողը, Իդիոտները, Դոգվիլը, Մանդերլեյը և այլն: Այնպես որ դա ռեժիսյորի յուրահատուկ ոճն է:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (29.01.2010), Jarre (21.07.2013), Tyler (30.01.2010)

  21. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, ճիշտ է ֆիլմը դեռ չեմ դիտել, բայց ասեմ: Լարս Ֆոն Տրիերը իր ֆիլմերը նկարահում է համաձայն Dogme 95-ի կանոնների: Այս կանոններից մի քանիսն են.

    1. ֆիլմը չպետք է նկարահանվի ստուդիայում
    2. ձայնային մասը չպետք է առանձին ձայնագրվի
    3. ֆիլմը պետք է նկարահանվի ոչ պրոֆեսիոնալ կամերայով, հատուկ լուսային էֆեկտները արգելվում են, և այլն, և այլն

    Այսպես են նկարահանվել Տրիերի գրեթե բոլոր ֆիլմերը - Ալիքները Ճեղքելով, Խավարում Պարողը, Իդիոտները, Դոգվիլը, Մանդերլեյը և այլն: Այնպես որ դա ռեժիսյորի յուրահատուկ ոճն է:
    Շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:

    Հ.Գ. Իսկ Դեֆոյին որպես դերասան չեմ հավանում: Ինչ-որ վանող բան կա մեջը... չգիտեմ...
    Միգուցե եթե Դեֆոյի փոխարեն խաղար Գեբրիել Բիրնը օրինակ, ինձ շատ դուր կգար...
    Վերջին խմբագրող՝ Adam: 29.01.2010, 18:54:

  22. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Դեֆոյին որպես դերասան չեմ հավանում: Ինչ-որ վանող բան կա մեջը... չգիտեմ...
    Միգուցե եթե Դեֆոյի փոխարեն խաղար Գեբրիել Բիրնը օրինակ, ինձ շատ դուր կգար...
    Ես ֆիլմ ավելի շատ դիտել եմ հենց Դեֆոյի համար, քան Ֆոն Տրիերի։
    Նրան շատ հավանեցի «Հիսուսի վերջին փորձությունը» ֆիլմից։ Այս ֆիլմում դուրս չեկավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (30.01.2010)

  24. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lars Von Trier, "Antichrist"

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ֆիլմ ավելի շատ դիտել եմ հենց Դեֆոյի համար, քան Ֆոն Տրիերի։
    Նրան շատ հավանեցի «Հիսուսի վերջին փորձությունը» ֆիլմից։ Այս ֆիլմում դուրս չեկավ։
    «Սպանիր Հիսուսին քսանհինգ միլլիոն դոլլարով»)))) «Անտիխրիստից» ավելի անհաջող կինո եթե կա, ապա հենց դա է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լարս ֆոն Տրիեր / Lars von Trier
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 46
    Վերջինը: 19.03.2014, 19:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •