Նայեցի վերջը: Մեղմ ասած, շատ ավելիին էի սպասում: Չեմ բացառում, ոչ ֆիլմի ասելիքը լրիվ չհասկացա, միևնույն ժամանակ ինձ թվում ա դա գրեթե անհնար ա: Իսկ երկրորդ անգամ դիտելու ցանկություն ընդհանրապես չունեմ: Ոչ թե որոշակի տեսարանների համար, որոնք այդքան սարսափելի չէին, ինչքան ակնկալում էի, այլ ուղղակի, ֆիլմի ոչ մի տարր այդքան դուր չեկավ, որ ստիպի մի անգամ էլ 1 ու կես ժամ ձանձրանամ իմաստի պրպտումների մեջ:
Զգացվում ա իհարկե, որ Տրիերը շատ յուրահատուկ ձևով ա ուզեցել մատուցել ֆիլմը ու դրա ասելիքը, սիմվոլների, դիալոգների միջոցով, բայց.... Եթե կա ինչ-որ մեկը, ով համարում ա, որ ինքը լրիվ հասկացել ա ֆիլմի իմաստն ու ասելիքը, խնդրում եմ թող չալարի ու ասի
Անձամբ ես ոչ մի ավել բան, ինչ կարելի ա եզրակացնել առաջին դիտումից հետո, չեմ հասկացել:





:

Մեջբերել
Էջանիշներ