Ծանր ֆիլմ էր, բայց դա երևի ֆիլմի միակ առանձնահատկությունն էր: Իհարկե, ֆիլմը հասկանալու հետ կարող են դժվարություններ ունենալ նրանք, որոնց համար ալբիգոյցիների/կատարների/գնոստիկների սիմվոլիզմն ու գաղափարախոսությունը նորություն է, բայց մնացած առումով ֆիլմը բավականին «դատարկ» էր, սիմվոլիզմի իմպլեմենտացիան «հում» էր (համեմատության համար, որպես սիմվոլիզմով լի ֆիլմ, դիտեք Խոդորովսկու «Սրբազան Լեռը»):
Էսթետիկական հաճույքը ֆիլմը նայելուց քիչ էր՝ ֆիլմը կոնցեպտուալ տհաճ էր նկարահանված: Նախատեսված էր, որ պիտի զգացվի Նիցշեի համանուն գործի ազդեցությունը (ռեժիսորի խոսքերով), բայց որտեղ՝ չգիտեմ:
Ընդհանրապես, Լարս ֆոն Տրիերը էլ չի կարողանում «Խավարում պարողի» ու «Դոգվիլի» մակարդակի ֆիլմեր հանել:
Գնահատականս՝ մի անգամ արժի նայել, բայց «ցնցվել», «չհասկանալ ու խորանալ» և այլն... դա առնվազն նշան է, որ դուք նոր եք ծանոթանում կինոսյուրռեալիզմին ու սյուրռեալիզմին ընդհանրապես:
3/5