Ի դեպ, այս ֆիլմը աննկարագրելի տակ է տվել...
Budget $11,000,000
Gross revenue $300,326
Աղբյուր
Ի դեպ, այս ֆիլմը աննկարագրելի տակ է տվել...
Budget $11,000,000
Gross revenue $300,326
Աղբյուր
Yellow Raven (27.11.2010), Հայկօ (06.05.2010), Ռուֆուս (06.05.2010)
ծանր ա շատ, բայց կարգին ֆիլմ ա....մի տեսակ բժժում ես դիտելուց հետո:
Ինձ մոտ շատ են տպավորվել հոգեբանական զրույցները ամուսնու ջանքերը կնոջը դեպրեսիայից հանելու ու էդ անճարակությունը, որովհետև մայրերը, հա մայրերը էդ տեսակ կորուստների դեպքում հազվադեպ են հաշտվում, հատկապես եթե իրենց մեղավոր են զգում...
դուր ա եկել ռեալիզմը, թե այնուամենայնիվ կնոջ մոտ ինչու ՞ ա իշխում էմոցիան, տղամարդու մոտ բանականը...
մերկ կանանց սիմվոլիկան ա դուր եկել... վերջին պահին արդեն սիրո մասին հստակ մոռացումը ու մարդկային տեսակի, սեփական անձը փրկելու կռիվը...
ցնցող ա ուղղակի երաժշտությունը, գույները շատ ազդեցիկ են ու ընդհանրապես ֆիլմը կլանում ա...իսկապես ճնշող ա շատ, բայց էս կիոնն իր կառուցվածքով ըստ իս ոչ մի արհեստական կոմղ չունի ու դերասանները ուղղակի զիլ են խաղում
դե բյուջետային մասով գուցե և տուժել ա, բայց ինձ թվում ա մնայուն արժեք ա, ու դեռ կվաստակի, ուղղակի դանդաղ․․․
Հ․Գ․ էս ֆիլմը կամ կարող ա շատ դւոր գալ, կամ կարող են զզվել, ուրիշ կարծիք չի լինի ինձ թվում ա․․․ես ու ընկերս, որ նայում էինք, վերջում մի տաս րոպելուռ, սենց անթարթ, էն որ ասելիք չկա, չգիտես ինչ ասես․․․ինթ մի պահ Փինք Ֆլոյդի «Պատն » էրհիշեցրել, որ էլի մի քանի րոպե «լռվել էի»։
Վերջին խմբագրող՝ Ծով: 21.05.2010, 13:27:
Jarre (19.01.2014)
Ես ֆիլմը սկզբում չէի հավանել (չէի հասկացել)։
Վերջերս հանդիպեցի այս հոդվածին (http://lgz.ru/article/9567/), սկսեցի բոլորովին այլ աչքերով դիտել։
Կարճ ասած, շատ լավ վերլուծություն է, դրանից հետո սկսում ես հիշել ֆիլմի որոշակի էպիզոդներ ու արդեն այլ կերպ ընկալում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Վերլուծությունն, իրոք, հետաքրքիր էր (չնայած՝ Տարկովսկու ֆիլմերից ոչ մեկը չեմ դիտել): Սեղմ էր գրված, բայց կարծես բանալիներն էր տալիս ֆիլմի հետագա վերծանության համար:
Մի ժամանակ կար, երբ տարբեր վերլուծություններ էի կարդում՝ ինձ բավարարող մեկը գտնելու նպատակով, ի վերջո գտա "Antichrist: the visual theology of Lars Von Trier" հոդվածը, որտեղ մյուսների համեմատ բավականին լուրջ վերլուծություն էր կատարված: Շեշտը, կարծես թե, կնոջ կերպարի վրա է այս մի հոդվածում, բայց վերլուծությունը բավականին խորն է: Վաղուց եմ կարդացել, բայց նոր մի թեթև հայացք գցեցի, կարծես թե քո նշած հոդվածի հեղինակին բոլորովին չի հակասում:
Մի նախադասություն աչքովս ընկավ, ուզեցի մեջբերել.
The woman in this film is a vengeful and violent force of nature, but the film invites another reading too. She is also the mater dolorosa, the mother of sorrows whose grief is too vast to be contained in a world dominated by the forces of objective and rationalising masculinity. The more the man seeks to control her, the more uncontrollable she becomes, mutating into the woman of Genesis who is condemned to bear her children in pain and longs for the husband who will lord it over her (Genesis 3:16), but whose child will also be the source of their redemption.
Իմ սեփական անտաղանդ թարգմանությունը.
«Կինն այս ֆիլմում քինախնդիր ու կատաղի բնության ուժ է, բայց ֆիլմը առաջարկում է նաև այլ մեկնաբանություն: Նա նաև mater dolorosa է, վշտերի մայրը, ում սուգը չափազանց մեծ էր՝ պարունակվելու համար աշխարհում, որ ղեկավարվում է օբյեկտիվ ու ռացիոնալիզացնող տղամարդկային ուժերով: Որքան ավելի է տղամարդը ջանում նրան կառավարել, այնքան անկառավարելի է նա դառնում՝ մուտացիայի ենթարկվելով ու դառնալով «Ծննդոցի» կինը, ով դատապարտված է իր զավակներին ծնել ցավով և ձգտում է ունենալ ամուսին, ով իր վրա կիշխի, բայց որի զավակը հենց կլինի նրանց քավությունների աղբյուրը:»
Իրականում սկզբում ինձ պարզապես 3 մուրացկաններն էին շատ հետաքրքրել, ուզում էի իմանալ՝ ինչու հենց grief, pain, despair, ինչու հատկապես այդ հերթականությամբ (հոգեբանական տեսանկյունից)… ինչ-որ յուրահատուկ իմաստ արդյո՞ք կա պրոլոգի այն տեսարանում, երբ երեխան, սեղանի վրա բարձրանալով, մի տեսակ «հանդիսավոր» վայր է նետում մուրացիկների արձանները… ու հետո ինչո՞ւ էր մուրացիկներից ամեն մեկը հենց տվյալ կենդանու կերպարանքով ներկայացված…
Զուգահեռները «Աստվածաշնչի» հետ ակնհայտ էին: Բայց դե դա ոչ մի բան չէր բացահայտում, ընդհակառակը, ստեղծում էր հիմք՝ զգալու համար, որ վերծանելու, վերլուծելու շատ բան կա… Մի խոսքով:
Չգիտեմ, երևի կամաց-կամաց հասունանում ա այն պահը, երբ երկրորդ անգամ կդիտեմ:
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 23.05.2010, 00:48:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ես շատ հավանեցի այս ֆիլմը։ Առաջին անգամ երեկ եմ նայել։
Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է Տրիերը ներկայացնում «կնոջը» և տարբեր հոգեբանական ապրումներ։ Շատ հզոր ֆիլմ է իմ կարծիքով։
ՀԳ թեմայում հնչած մտքերի մասին՝ եթե մի բան (ցանկացած բան) դուրդ չի գալիս միլիոն «փաստարկ» կգտնես քննադատելու համար։ Եթե դուրդ գալիս ա միլիոն «փաստարկ» դրա գլուխգործոց լինելը ցույց տալու համար։ Ես իմ «փաստարկները» ունեմ, որ սա յուրօրինակ ու խորը ֆիլմ ա։ Կոնկրետ էս թեմայում ֆիլմի սիրահարների մեկնաբանությունները շատ ավելի հիմնավոր ու ինֆորմատիվ էին, քան ֆիլմը չհավանողներինը։ Հատուկ շնորհակալություն CactuSoul-ին և Աթեիստ-ին հետաքրքիր մեկնաբանությունների ու հղումների համար։
Կարծիքս էսքան տարվա ընթացքում չեմ փոխել, շատ վատ սցենարով պոռնո էր, եթե սիրտս պոռնո ուզի, ավելի հաջող պոռնոներ կան![]()
I may be paranoid but no android!
Այ Հայկ ջան, մի հատ պուպուլիկ ցույց տալը պոռնոյ ա՞։ Ֆիլմը դիտելիս ու դրանից հետո իմ մեջ ընդհանրապես պոռնոյի հետ զուգահեռ չառաջացավ։ Մենակ ստեղի մեկնաբանություններից հասկացա, որ կարելի ա նաև տենց ընկալել։ Բայց ախր դաժը էտ պոռնո կադրերը իրանց իմաստն ու տեղը ունեն ընդհանուր ստեղծագործության մեջ։ Էտ նույն բանն ա ոնց որ Միքելանջելոյի Դավթի արձանը պոռնո արձան համարես, ինչ ա որ ձվերն ու առնանդամը հստակ երևում են քանդակի վրա։ Բայց խոմ էտ արձանի իմաստը դա չի՞։
Ես էս ֆիլմով դադարեցի ֆոն Տրիեր նայել. էլ չի ձգում հոգեկանս։
ivy (20.01.2014)
Ժառ ջան, ում ում, բայց էդ մի բանը ինձ պիտի չասեիր
Գոնե դու իմ ֆիլմերի ճաշակն ու նախասիրությունները գիտեսԻմ համար ֆիլմերում կարևորը մեսիջն ա, ռեժիսորական աշխատանքը, դերասանական խաղը, ստեղծած մթնոլորտը, առաջացրած հարցադրումները, այլ ոչ թե պուպուլիկի, ծիծիկների, ձվիկերի, տուտուզիկների ու այլ ***իկների առկայությունը, մանավանդ որ վերջին շրջանում էս բոլոր ***իկները գնալով սկսել են ավելի հաճած հանդիպել մեյնստրիմային ֆիլմերում ու ես դրա դեմ ոչ մի բան չունեմ, ինչը որ բնական է, բարոյական է
Գանք Լարսին ու Անտիքրիստոսին: Լարսն իմ ամենսիրած ռեժիսորներից մեկն ա, ինքը նենց գլուխգործոցներ ունի, ինչպիսիք են Breaking the Waves, Dancer in the Dark, Dogville, Zentropa ֆիլմերը, որտեղ էլ էդ բոլոր ***իկները հեչ քչություն չեն անում: Բայց Մանդերլեյ ֆիլմից սկսած Լարսի մոտ սկսվեց ստեղծագործական մեծ կրիզիս, որն ամբողջությամբ ի հայտ եկավ Անտիքրիստոսում: Էդ անտեր ֆիլմն իմ մոտ նողկանքից բացի ոչ մի զգացողոթյուն չառաջացրեց, եթե մեսիջ էլ մեջը կար, էնքան գարշելի ձևով էր էդ մեսիջը ֆիլմում խցկած, որ ես մի գրամ ցանկություն չունեմ անալիզ անեմ ու էդ մեսիջը գտնեմ: Ինքն ընդամենը նկարել ա շատ պայթած սցենարով, գրեթե ոչինչ չասող ֆիլմ, որի մեջ լիքը պոռնո կադրեր ա խցկել, որ հետո մարդիկ նայեն, ասեն էս ի՞նչ պոռնո ա, ինքն էլ թռնի դեմքերին, թե արվեստից բան չեք հասկանում, մեջը պուպուլիկ տեսաք, ասիք վատն ա: Ու ցավոք իր էս նույնը դու հենց նոր կրկնեցիր, քո վերևի գրառման մեջ![]()
Անտիքրիստոսից հետո Մելանխոլիան գոնե քիչ թե շատ տանելի էր ստացվել, բայց անցած տարի Լարսը մի հատ նոր աղմկահարույց ֆիլմ նկարահանեց. «Նիմֆոմանուհին», ասում են դրա հետ համեմատած Անտիքրիստոսը Դիսնեյի մուլտիկ ա: Ես որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ Նիմֆոմանուհուց, բայց կտեսնեմ, հետո կարծիքս կհայտնեմ:
Ինչ վերաբերվում է Լարսին, ինքը մշտական ուշադրության կարիքն ունի՝ ապացույցը իր աղմուկ հանած հակահրեական հոլոքոստին վերաբերվող արտահայտություններն էին Կաննի փառատոնին մի քանի տարի առաջ: Դրա համար էլ ինքն իր վերջին ֆիլմերը դարձնում է պոռնո՝ որ մարդիկ անընդհատ իր մասին հիշեն ու խոսեն: Ու իրոք ցավում եմ, որ էսքան տաղանդավոր ու նույնիսկ կասեի հանճարեղ ռեժիսորը էս աստիճանի դեգրադացվել է![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.01.2014, 00:56:
I may be paranoid but no android!
Հայկ ջան, այ էս վերլուծությունդ հետաքրքիր է։
Անկեղծ ասած ես նոր եմ սկսել իրա ֆիլմերը դիտել՝ երեկվանիցՈւ իրան արդեն երեք տարի ա ուզում եմ նայեմ քո շնորհիվ, որովհետև դու ես ծանոթացրել ինձ իրա հետ։ Նենց որ էս պահին ես չեմ կարա համեմատեմ իրա մյուս ֆիլմերի հետ։
Բայց էս ֆիլմը առանձին վերցրած շատ-շատ հետաքրքիր ու յուրօրինակ ա իմ համար.
ա) կին-տղամարդ հարաբերությունների մեկնաբանությունը իր տեսանկյունից
բ) ֆիլմի փիլիսոփայությունը՝ կնոջ տարվածությունը իր գաղափարներով ու դրանցով ապրելը՝ դրանք իրականություն դարձնելը
գ) ինքնապաշտպանական մեխանիզմի մեկնաբանությունը իր տեսանկյունից
դ) կրոնական նամյոկները
ե) հոգեբանական պահերը, թե ոնց ա տղամարդը ուզում օգնել կնոջը
զ) ընդհանուր տրամադրությունը ֆիլմը դիտելուց հետո
Իսկ ինչ վերաբերում ա սեռական հարաբերությունների տեսարաններին, ապա ես դեռ չեմ տեսել մի ֆիլմ, որտեղ դա ունենա ինչ որ հզոր միտք։ Գուցե ինձ անգրագետ համարես էս գրածիս համար, բայց իմ համար իսկապես չկա նման ֆիլմ։ Ուղղակի կան ֆիլմեր որտեղ դա անիմաստ ու գռեիկ ա, իսկ կան ֆիլմեր, որոնք ընդհանուր կոնտեքստի մեջ շատ նուրբ են դասավորված։ Կարծես թե լինեն մի ամբողություն, ինչպես մեր կյանքը՝ սեր, դաժանություն, սեքս, տառապանք, երջանկություն, էգոիզմ, անձնուրացություն, տարվածություն և այլն և այլն։
Էս ֆիլմում իմ կարծիքով ինքը շատ լավ ա էտ ամենը համադրել իրար հետ ու ստացել ա շատ գեղեցիկ, ազդեցիկ ու տպավորիչ նկար։
Ճաշակն նենց բան ա, որ եթե քեզ էդ կինոն դուր ա եկել, ես ուրախ եմ քո համարԱմեն դեպքում իմ համեստ կարծիքով Լարսի մյուս ֆիլմերը սրանից շա՜տ շատ ավելի լավն են
![]()
I may be paranoid but no android!
Jarre (20.01.2014)
Ռուֆուս (20.01.2014)
Ես «մթության մեջ պարող» շատ վաղուց եմ դիտել, էն ժամանակ որ ոչ մի ռեժիսորի անուն չգիտեի։
Ու մենակ հիշում եմ, որ ահավոր ազդեցիկ ֆիլմ էր։
Դրանից ահագին տարիներ անց նայեց նայեցի «Դոգվիլը», ու մինչև հիմա հիացած եմ Տրիերով։ Առաջի մի 10 րոպեն զարմացած ման ես գալիս տներ ու դեկորացիաներ, իսկ ֆիլմի ընթացքում դրանք իսկականից «տեսնում ես»։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
CactuSoul (21.01.2014)
Ժառ, դու էսօր իրիկունն ի՞նչ ես անում, Breaking The Waves-ը նայի, ես քեզ խոստանում եմ, էդ կինոյից հետո ձենով կլացես: Հետո Dancer in the Dark!ն ու Dogville-ը նայի, առաջինի ժամանակ էլի ձենով կլացես, երկրորդն էլ էնքան մտածելու նյութ կտա, որ մի ամիս տակից դուրս չես գա![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ