թեման բացել եմ նրա համար , որ ուզում եմ իմանալ թե որտեղ են ( որ ինստիտուտի որ բաժնում ) ծրագրավորում լավ սովորացնում
թեման բացել եմ նրա համար , որ ուզում եմ իմանալ թե որտեղ են ( որ ինստիտուտի որ բաժնում ) ծրագրավորում լավ սովորացնում
Իմ համեստ կարծիքով, դա էն բանը չի որ լավ սովորացնեն դու էլ սովորես
Առաջինը դու պիտի ուզենաս սովորել
Իսկ ընդհանրապես լավ ծրագրավորողներ ունենք ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակից, Պոլիտեխնիկից, Սլավյանսկիից...
Մեկ էլ Ստրաուստրուպ ու նման բաներ կարդացածների մեջ կան լավ ծրագրավորողներ
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
միանշանակ Սլավոնական
Ծրագրավորումը սովորելու համար առաջին հերթին պետք է իմանաս թե ինչ ծրագիր ես ուզում գրել.
Նախ դնում են խնդիրը , հետո լուծումներ փնտրում...
Իմ կարծիքով կոնկրետ ֆակուլտետ/բուհ-ը կապ չունի.
Դժվար կլինի այն մառդկանց համար օվքեր ընտրել են հումանիտար մասնագիտություն...
Օրինակ ես պոլիտեխնիկ եմ սովորում երրորդ կուրս, ցանցեր:
Առաջին կուրսում Պասկալ անցանք, ծրագրավորումը հասկացա ինչ բան ա: Ով ասում ա Պասկալ սովորելը ժամանակի անիմաստ կորուստ ա, շատ ա սխալվում:
Երկրորդ կուրսի առաջին կիսամյակում C++ զաչոտ էր, ոչ մեկ չեր սովորում բացի ինձնից ու մի երկու հոգուց, երկրորդ կիսամյակ քննություն էր, շատերը սկսեցին սովորել, բայց մեկ ա բան դուրս չեկավ:
Լեկցիաները լրիվ գրել եմ, բայց ընդհանրապես չեմ էլ կարդացել: Դեյթել, Լիբերտի եմ կարդացել, երկուսը իրար հետ մոտ 2500 էջ
Էս տարի գաղտնագրում ենք անցնում, գաղտնագրման տարբել ալգորիթմեր պետք ա գրենք, ես 5 րոպեում եմ գրում, մնացածը տանը մի քանի ժամ տանջվելուց հետո գալիս ու ասում են ոնց անեմ չի ստացվում:
Մեկին գիտեմ շինարարականում էր սովորում, բայց ծրագրավորման գրքեր էր կարդում ու ծրագրավորում հիմա շատ լավ գիտի:
Էս տարի էլ ծրագրավորում համարյա չենք անցնում, mySQL նոր-նոր սկսել ենք անցնել:
Բայց ես ինքնուսույցով արդեն լիքը լեզուներ եմ սովորել: Կարևորը 10րդ դասարանում ու առաջին կուրսում լավ սովորել եմ ծրագրավորում:
Հիմա ինչ լեզու պետք ա լինում մի քանի օրում կամ շաբաթում սովորում եմ:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Progart (07.05.2017)
"Ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես" պնդումը ծրագրավորման ասպարեզում ակտուալ չէ: Չնայած շատ ուսանողները հենց այդպես են մտածում, չգիտեմ թե ինչու: Ժամանակին ինձ հաճախ էին հարցնում` "C++ից հետո ի՞նչ լեզու սովորեմ", կամ "հիմա դու ի՞նչ լեզու ես սովորում":
Որպեսզի չօֆֆթոփեմ, ասեմ, որ պետ. համալսարանի ու սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում դասավանդում են մեծ մասամբ նույն դասախոսները:
Jarre (02.01.2011)
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Քանի որ ի սկզբանե ոչ ոք չպատասխանեց քո հարցին, այլ "հայավարի" ասեց, որ ամեն ինչում ցանկություն է պետք, ասեմ, ինքս ավարտել եմ ՎՏ-ն, իհարկե Պոլիտեխնիկում ու խորհուրդ կտամ հենց էդ ֆակուլտետ դիմել: Մեզ մոտ գլուխդ չեն ծանրաբեռնի տարբեր գույների տեսական ալգորիթմներով, որոնք երբեք քեզ պետք չեն գալու, բացառությամբ ընկերներիդ հետ այդ ալգորիթմների քննարկելը, այնպես որ եթե ցանկանում ես գործնական գիտելիքներ ձեռք բերել, դիմիր պոլիտեխնիկ:
Պիտի զգուշացնեմ, որ մեր ինսիտուտում "բառադիությունը" մի քիչ շատ է ու որոշ դասախոսների/ուսանողների պահվածքը կարող է բերել բացասական էֆֆեկտների, սակայն ինչպես վերևի գրառումների մեծամասնության մեջ նշված է, եթե ցանկություն լինի, Պոլիտեխնիկը լավագույն բուհերից մեկն է, որտեղ կարող ես "վերցնել էնքան շատ գիտելիք, ինչքան քեզ պետք է":
Poqrik_Arev (21.10.2009)
_DEATH_ (21.10.2009)
Progart (07.05.2017)
Մի երկու բան էլ ես գրեմ :
Սովորում եմ Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի դեպարտամենտի Ավտոմատացում և Կառավարում բաժնում :
Ես էլ գիտեի , որ կարևորը ցանկությունն ա , բայց դրա հետ մեկտեղ ոչպակաս կարևոր ա , թե ինչպես են ձեզ սովորացնում :
Օրինակ ինչ կասեք մեր բաժնի մասին ?
Հա մեկել մեր ինֆորմի դասախոս Ադամյանի մասին :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ