Այս գեղուին լանջը բացում մարմարի,
Նազ է անում, ասես հիմա կմարի,
Կուրծքն այնքան նուրբ, սիրտն երևում է տակից,
Ինչպէս աւազը հատակում պաղ ջրի:
Եթէ խելառ բախտն անօգուտ է, ի՞նչ օգուտ,
Եթէ խեղճ սիրտն արիւնոտ է, ի՞նչ օգուտ,
Աչքիդ բիբը եթէ թռաւ իր տեղից՝
Լոյսը թէկուզ քո աչքումդ է, ի՞նչ օգուտ
Ողջ գիշերը նինջըս սիրուդ ծախեցի ես,
Թարթիչներով ճակնթաքար ծակեցի ես.
դարդերս, որ չէի պատմել ո´չ մի մարդու
Ա՜խ, մինչև լոյս թշւառ սրտիս պատմեցի ես:
Բաժանւեցի երբ քեզանից, սիրեկա´ն,
Փախաւ ժպիտն իմ երեսից, սիրեկա´ն,
Աստծոյ հետ՝ ե´ս գիտեմ, թէ հոգուս մէջ
Որքա՜ն ցաւ կայ ու խո´ր կսկիծ, սիրեկա´ն:
Վշտի փշով լի է քո ճամփան
Կարյունի ոտքն ով բռնի քո տան ճամփան
Նա ի միայն իմաստունն ու խելացին
Ով ճրագով կգտնի քո տան ճամփան
Քո համբույրին ու քո գրկին սով մեռա ես
Քեզնից հեռու քո կարոտով մեռա ես
Կարճ եմ խոսում շատ խոսելուց ինչ օգուտ
Աչքս ճամփիդ ծովանալով մեռա ես:
Վարդն ասաց-այ թե հնար ինձ լիներ
Կփախչեի թե ճանապարհ ինձ լիներ
Դեռ մեղք չունեմ տանջում են ինձ այսքան
Հազար վայ ինձ եթե մեռքս սար լիեր
Վարդը գինու տիկ է բացում հենս այս ժամին
Բաժակներ է նարգիզն ածում հենց այս ժամին
Բույր երանի ով իր թեթև սրտով
Փակ գինետան դուռն է թակում հենց այս ժամին:
Էջանիշներ